Լևոն Շաթրյան
Լևոն Շաթրյան, Սիլվիա-Մարիա, (1880[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - սեպտեմբերի 28, 1938[1], Բուխարեստ, Ռումինիա[1]), հայ գրող-երգիծաբան, հրապարակախոս։
Լևոն Շաթրյան արմտ. հայ.՝ Լեւոն Շաթրեան | |
---|---|
Ծնվել է | 1880[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 28, 1938[1] |
Վախճանի վայր | Բուխարեստ, Ռումինիա[1] |
Մասնագիտություն | գրող, երգիծաբան, հրապարակախոս և ուսուցիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ռումինիայի թագավորություն |
Կրթություն | Կեդրոնական վարժարան[1] |
Աշխատավայր | Պահակ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանը։ Զբաղվել է մանկավարժությամբ։ 1920-1922 թվականներին խմբագրել է (Ե․ Օտյանի հետ), «Շավիղ-Իգնատ աղա» երգիծական շաբաթաթերթը։ 1922 թվականից հաստատվել է Բուխարեստում։ «Նոր արշալույս» և «Պահակ» թերթերում «Չորս հովերեն» խորագրի տակ տպագրած հոդվածներով ծաղրել է տիրող հոռի բարքերը, աղայական մտայնությունը, դատապարտել Թուրքիայի հայատյաց քաղաքականությունը, ֆաշիզմը, նորաստեղծ Խորհրդային Հայաստանի հակառակորդներին։ Հրատարակվել են նրա «Ցավին տունը» երկը, «Բերայի հովարտաները» (1913) երգիծական նովելը։ Հիշատակելի է Շաթրյանի «Բաբելոնի աշտարակը» կատակերգությունը (բեմ Բուխարեստում, 1936), որտեղ ծաղրված են գաղութահայ «փանջունիները»։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 412)։ |