ԽՍՀՄ փոստային նամականիշեր
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության փոստային նամականիշեր, 1923 -1992 թվականների ԽՍՀՄ փոստային նամականիշերի հրատարակում։
ԽՍՀՄ փոստային նամականիշեր | |
---|---|
ԽՍՀՄ փոսատյին նամականիշ | |
Փոստի պատմություն | |
Փոստային վարչություն | |
(1922—1991) | 1 ԽՍՀՄ ռուբլի = 100 կոպեկ |
Առաջին փոստային նամականիշներ | |
Ստանդարտ փոստային նամականիշ | 11 հոկտեմբերի 1923 |
ԽՍՀՄ քարտեզ |
Փոստի պատմություն
խմբագրել1923 թվականին ստեղծվեց ԽՍՀՄ փոստի և հեռագրի ժողովրդական կոմիսարիատը`ԽՍՀՄ պետական կառավարման կենտրոնական մարմին, որը զբաղվում էր կապի տարբեր տեսակների գործունեության կազմակերպման հարցերով, այդ թվում նաև փոստային։ Այդ մասին դրույթը հաստատվել է 1923 թվականի նոյեմբերի 12-ի ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի նիստում։
1932 թվականին ԽՍՀՄ փոստի և հեռագրի ժողովրդական կոմիսարիատը վերանվանվեց ԽՍՀՄ կապի ժողովրդական կոմիսարիատի։ 1946 թվականի մարտի 15-ին այն վերափոխվեց ԽՍՀՄ կապի նախարարության։ 1991 թվականի նոյեմբերի 28-ից ԽՍՀՄ կապի նախարարությունը դադարեց գոյություն ունենալ։ Համաձայն ՌԽՖՍՀ նախագահի № 242 հրամանի ՌԽՖՍՀ տարածքում գտնվող գույքը, ձեռնարկությունները, կազմակերպությունները, ֆինանսական և այլ միջոցները հանձնվեցին ՌԽՖՍՀ կապի նախարարությանը[1]։
Փոստային նամականիշերի հրատարակում
խմբագրելՄինչ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ձևավորումը, բացառությամբ ԱԽՖՍՀ, որոշ ժամանակ շարունակում էր շրջանառության մեջ մնալ ՌԽՖՍՀ նամականիշերը[2]։
Հանձնման մասին ծանուցում ԽՍՀՄ, ՌՍՖՍՌ (1923 օգոստոս) |
Առաջին դրոշմանիշեր
խմբագրելԱռաջին դրոշմանիշը` «Почта СССР» գրությամբ, որը պահպանվել է Խորհրդային Միության բոլոր նամականիշերի վրա, հրատարակվել է 1923 թվականի օգոստոսին։ Էսքիզները պատրաստել էր նկարիչ Գ.Պաշկովը։ Մանրանկարների թեմաները հետևյալներն էին` «հնձվոր», «սերմնացան», «տրակտոր» և «ցուցահանդեսի ընդհանուր տեսք»։ Նամականիշերը վաճառվում էին միայն երկրի խոշոր քաղաքներում։ Շրջանառությունից դուրս է եկել 1923 թվականի դեկտեմբերի 1-ից[2][3]։
Ստանդարտ նամականիշեր
խմբագրելԿապված այն հանգամանքի հետ, որ անցան ոսկե դրամին`1923 թվականի հոկտեմբերից 1924 թվականի հունվարը, շրջանառության մեջ դրվեց ԽՍՀՄ առաջին ստանդարտ նամականիշերի շարքը բանվորի, գյուղացու և կարմիր բանակայինի դիմանկարով, որը պատկերել էր Ի.Շադրը։ Նամականիշերի անվանական գինը կոպեկների վրա նշվում էր ոսկով, այդ իսկ պատճառով ֆիլատելիստների միջավայրում նամականիշերի այդ շարքը հայտնի է «Ոսկե ստանդարտ» անվամբ։
Առաջին հրատարակումը արվել էր վիմագրական եղանակով` թղթի վրա առանց ջրանշանների։ Նամականիշերի այդ շարքը բազմիցս վերահրատարակեցին`ջրանշաններով և առանց դրանց, դրոշմանիշը տպագրվեց վիմագրական և բարձր տպագրական եղանակներով։ Մինչև 1992 թվականը թողարկվեց ստանդարտ տեսակի ընդամենը 13 դրոշմանիշ։ Թողարկման տարեթիվը դրոշմանիշերի վրա սկսեցին տպագրել միայն տասներորդ հրատարակումից[2]։
Փոստային բլոկներ
խմբագրելԽորհրդային փոստը փոստային բլոկներ սկսեց թողարկել 1937 թվականից։ Առաջին բլոկը, որը թողարկվեց 1937 թվականի փետրվարին, նվիրված էր Մոսկվայում անցկացված Պուշկինի համամիութենական ցուցահանդեսին։ Ա.Ս.Պուշկինի հիշատակին նվիրված տպագրեցին 2 անվանական նամականիշեր 10 և 50 կոպեկ անվանական արժեքով, փոփոխված գույնով։
ԽՍՀՄ վերջին փոստային բլոկը դուրս եկավ 1991 թվականի հոկտեմբերին։ Այն նվիրված էր «1991 թվականի օգոստոսի 21-ին ժողովրդավարական ուժերի տարած հաղթանակին»։ Բլոկի նամականիշի վրա նկարիչ Յու. Արցիմենևը պատկերել էր ՌԽՖՍՀ կառավարության շենքը և նրա պատերի մոտ բարիկադներ։ Բլոկի դաշտերում պատկերված էր ռուսական եռագույնը և գրվածք[4]։ Խորհրդային Միությունում թողարկվեց ընդամենը 220 փոստային բլոկներ[5]։
ԽՍՀՄ փոստային բլոկներ | |
---|---|
1937, առաջին փոստային բլոկ (№ 542 ) | 1991, վերջին փոստային բլոկ (№ 6370) |
Թեմատիկա
խմբագրելԽորհրդային Միության փոստային նամականիշերի թեմատիկան վառ արտահայտված հասարակական ուղղվածություն ուներ։ Հասարակական-քաղաքական թեմատիկան խորհրդային դրոշմանիշերի հավաքածուների հիմնական բովանդակությունն էր։ Այդպես 1929 թվականի նոյեմբերին հրատարակվեց «ԽՍՀՄ ինդուստրացումը» դրոշմանիշերի շարքը, որոնց վրա տեղակայված էին այսպիսի կոչեր. «Ինքնարժեքի նվազեցման, աշխատանքային կարգապահության, արտադրանքի որակի բարելավման համար», «Բերքատվությունը բարձրացնում ենք 35%-ով», «Շատ մետաղ`շատ մեքենաներ!» և այլն։ Այս դրոշմանիշերի միջոցով քարոզում էին այն հիմնական խնդիրները, որոնք երկրի ինդուստրացման պայքարում դրվել էին ԽՄԿ/բ/Կ առջև[6]։
-
Աշխատանքային(№ 347)
-
Տրակտորների շարասյուն (№ 348)
-
Հրահալոցներ (№ 349)
-
Արդյունաբերական (№ 350)
Խորհրդային դրոշմանիշերի վրա վերջին տարիներին պատկերված էին երկրի պատմության բոլոր փուլերը[6]`Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի գործած սխրանքները[7][8][9], հետպատերազմյան շրջանում երկրի վերականգնումը և ԽՍՀՄ տնտեսության զարգացումը, հնգամյա պլանները, գյուղատնտեսական հաջողությունները[10], գիտությունը և տեխնիկան, կուսակցության և կուսակցական ֆորումների կայացրած որոշումները[6][10][11][12], խաղաղության համար պայքարը և միջազգային համագործակցությունը, մարքսիզմ-լենինիզմ գաղափարների առաջխաղացումը[6]։
-
20-րդ համագումար, 1956 `առաջին կուսակցական համագումար, խորհրդանշվել է դրոշմանինի թողարկմամբ[12]
-
21-րդ համագումար, 1959
-
22-րդ համագումար, 1961
-
23-րդ համագումար, 1966
-
24-րդ համագումար, 1971
-
25-րդ համագումար, 1976
-
Նույնը, փոստային բլոկ
ԽՍՀՄ փոստային նամականիշերի տարբեր թեմատիկ թողարկումների հետ կարելի է հիշատակել նաև ամանորյա նամականիշերը, որոնք առաջին անգամ ի հայտ եկան 1962 թվականի դեկտեմբերին և յուրաքանչյուր տարի հրատարակվում էին։ Դրանք ևս արտահայտում էին խորհրդային ժողովրդի հաջողությունները և ձեռք բերումները[13]։
Նամականիշերի այլ տեսակներ
խմբագրելԱվիափոստային
խմբագրելԽՍՀՄ կապի նախարարությունը թողարկեց ոչ մեծ քանակության ավիափոստային նամականիշեր, քանի որ ԽՍՀՄ-ում ավիափոստային վճարումը թույլատրվում էր կատարել արդեն իսկ թողարկված սովորական նամականիշերով։ Բացի այդ, ստանդարտ և հիշատակի թողարկումներում կային անվանական նամականիշեր[2]։
ԽՍՀՄ առաջին ավիափոստային նամականիշերը պատրաստ էր հրատարակության դեռևս 1923 թվականի հոկտեմբերին, սակայն աշնան գալուստով պայմանավորված թռիչքները դադարեցրին մինչև գարուն և ավիափոստային նամականիները չշրջանառվեցին։ 1924 թվականի գարնանը արժույթի, դրա հետ կապված փոստային տարիֆի փոփոխման հետևանքով նամականիշերը թողարկեցին նոր արժողությամբ`5, 10, 15 և 20 ոսկե կոպեկ և կիրառվում էին փոստային վճարների համար։ Դա ստանդարտ ավիափոստային նամականիշերի առաջին շարքից էր։ 1926-1927 թվականներին դրանք ուղարկվեցին տարբեր փոստային ուղղություններով և կիրառվեցին որպես սովորական նամականիշեր[2]։
Հիշատակի ավիափոստային նամականիշերը թողարկեցին 1930, 1931թվականներին և այլն, վերջինը`1955 թվականին:
1978 թվականի օգոստոսի 12-րդ ստանդարտ թողարկումը կրում էր անվանական 32 կոպեկ արժեքը։ Նամականիշը թողարկվել էր հասարակ թղթի վրա։ Նրա վրա պատկերված էր ԻԼ-76, ֆր.`«Par avion» մակագրությամբ։ Այն նախատեսված էր սովորական ավիափոխադրումների վճարների համար։ Ավիափոստային նամականիշերը լույս են տեսել ընդհուպ մինչև 1979 թվականը։
Փոստային-բարեգործական
խմբագրել1924 թվականի նոյեմբերին Լենինգրադի հեղեղի հետ կապված թողարկեցին փոստային-բարեգործական նամականիշերի առաջին շարքը։ ՌԽՖՍՀ նամականիշերի վրա տպված էր «ԽՍՀՄ հեղեղումից տուժած Լենինգրադին» և «ԽՍՀՄ. Լենինգրադի պրոլետարիատին. 23.IX.1924»: Այդ նամականիշերը վաճառվում էին միայն խոշոր քաղաքներում[2]։
ԽՍՀՄ փոստային-բարեգործական նամականիշերը վերջին անգամ թողարկվել է 1991 թվականի օգոստոսին։ Լրացուցիչ հավաքը Խորհրդային մշակույթի ֆոնդի օգտին էր։ Մանրանկարի վրա նկարիչ Մ. Օսկոլկովը զանգ պատկերեց, իսկ զանգի տակ` Կուլիգա-Դրակովանով գյուղի զանգակատունը, Պսկովի եկեղեցու զանգակատունը, Ռոստովի Կրեմլի զանգակատունը և կոմպոզիցիայի կենտրոնում` Մոսկովյան Կրեմլի «Իվան Մեծի» զանգակատունը[4]։
Փոստային-բարեգործական նամականիշեր ԽՍՀՄ | |
---|---|
1924, առաջին |
1991, վերջին |
Լրացուցիչ
խմբագրել1924-1925 թվականներին Խորհրդային Միությունում կիրառվում էին լրացուցիչ նամականիշեր[14]։ Լրացուցիչ նամականիշերի առաջին շարքը` ինը անվանական գնով, շրջանառության մեջ դրվեց 1924 թվականին։ Դրանք ՌԽՖՍՀ առաջին նամականիշերն էին` երկու տեսակի, նոր անվանական գնով։ Բոլոր լրացուցիչ նամականիշերը շրջանառությունից հանվեցին 1925 թվականի ապրիլի 30-ին և փոխարինվեցին յուրօրինակ նկարներով նամականիշերով[2]։
-
1924, ՌՍՖՍՌ 35 կոպեկանոց առաջին նամականիշ
-
1924, ՌՍՖՍՌ 70 կոպեկանոց առաջին նամականիշ
-
1925, 7 կոպեկ
Գործածված լրացուցիչ նամականիշերը չեղյալ է հայտարարվել 1926 թվականի փետրվարի 1-ին։ Հետագայում լրացուցիչ վճարը բռնագանձվել է կանխիկ և ծրարների վրա կար հատուկ`«Լրացուցիչ վճարել» կամ «Լրացուցիչ վճար» դրոշմակնիք[2]։
Տեղական արտադրանք
խմբագրել1931 թվական
խմբագրել1931 թվականի հունիսից Խորհրդային Միությունում փոստային ծառայությունների համար սահմանվեցին նոր տարիֆներ։ Այդ փոփոխությունները վատ դրության մեջ դրեցին երկրի տարբեր փոստային բաժանմունքների, որոնք չունեին անհրաժեշտ քանակության անվանական նամականիշեր։ Այդ իսկ պատճառով սկսեցին վճարել մի քանի փոքր անվանական վճարանիշերով, որը, իր հերթին հանգեցրեց պաշարի արագ նվազմանը։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մի քանի փոստային բաժանմունքներ ստիպված էին վերատպել անհրաժեշտ վճարանիշը կամ, մնացածը բաժանել անհրաժեշտ քանակության, ընդ որում, յուրաքանչյուր կտոր գնահատվում էր մասերի բաժանված կտորների չափով[15]։
Արդեն իսկ տարիֆի բարձրացման առաջին իսկ օրերից զգացվում էր 15 կոպեկանոց նամականիշերի պակաս։ Որպեսզի կարողանային ապահովել անհրաժեշտ վճարանիշը` 1931 թվականի հուլիսին Տամբովում պատրաստեցին «15 կոպ.» ձեռքի դրոշմակնիք։ Նշված ժամանակավոր հրատարակությունը ֆիլատելիստների շրջանում հայտնի է «Тулиновка» անվամբ[2][15]։
Արևելասիբիրյան շրջանը շատ ուներ փոստային բաժանմունքներ և գործակալություններ, որոնք մայրուղուց գտնվում էին հարյուր հազարավոր կիլոմետր հեռավորության վրա, որը դժվարացնում էր նամականիշերի անհրաժեշտ քանակի մատակարարումը։ Քանի որ տարիֆների փոփոխությունը անժամանակ էր, անհրաժեշտ արժողության նամականիշերի մատակարարումը ժամանակին հնարավոր չէր, 15 կոպեկանոց նամականիշերի պաշարը շուտ վերջացավ։ Այդ իսկ պատճառով քաղաքից դուրս գնացող նամակները սկսեցին նախավճարել 5 և 10 նամականիշերով։ Դա հանգեցրեց նրան, որ 5 կոպեկանոց նամականիշերի պաշարը ևս շուտ սպառվեց և աշխատակիցները սկսեցին մասնատել 10 կոպեկանոց նամականիշերը[15]։
Միակտոր իրերի հրատարակումներ
խմբագրելԴրոշմավորված ծրարներ
խմբագրելԽորհրդային առաջին դրոշմավորված ծրարները` վեց լեզվով գրված «Закрытое письмо» գրությամբ, շրջանառության մեջ դրվեց 1927 թվականին[2]։
1931 թվականին թողարկվեցին առաջին նկարազարդ ծրարները։ 1932-1935 թվականներին թողարկեցին քաղաքական-քարոզչական նկարազարդ ծրարներ։ Ընդհանուր առմամբ թողարկվեց 300հատ[2]։
1953 թվականի նոյեմբերից ԽՍՀՄ կապի նախարարությունը սկսեց կանոնավոր կերպով թողարկել գեղարվեստական դրոշմավորված ծրարներ։ Այդ տեսակի առաջին ծրարի վրա նկարիչ Ս.Պոմանսկին պատկերեց զբոսանավ։ Փոստային գեղարվեստական դրոշմավորված ծրարները հրատարակեցին մինչև 1992 թվականի ապրիլ։ Գոյություն ուներ դրոշմավորված ծրարների տարբեր տեսակներ, որոնք միմյանցից տարբերվում էին նկարների գույներով, թղթով, ելքային տվյալներով և այլն[2][16][17]։
-
1953, առաջին գեղարվեստական դրոշմավորված ծրար,[[ԽՍՀՄ]]
-
1954, Ուկրաինայի և Ռուսաստանի միավորման 300ամյակին նվիրված, որի վրա պատկերված է Խարկովում գտնվող հուշակոթողը
Առաջին օրվա ծրարներ
խմբագրել1968 թվականից խորհրդային փոստը համակարգված ձևով սկսեց թողարկել առաջին օրվա ծրարները։ Այդ նույն ժամանակներից սկսեցին համակարգված օգտագործել։ Առաջին ծրարները թողարկվել էր ամանորյա նամականիշերի համար, որը շրջանառության մեջ էր դրվել 1969 թվականի դեկտեմբերի 1-ից։ Սկզբում այն թողարկվում էր միայն դրոշմանիշերի որոշ շարքի համար, հետագայում դրանց թիվը սկսեց ավելանալ։ 1981 թվականից այն թողարկվեց բոլոր նոր դրոշմանիշերի համար։ Մինչև 1981 թվականի հունվարը թողարկվեց առաջին օրվա ավելի քան 500 ծրարներ[2]։
-
Սպորտ. Ֆուտբոլ (1981)
-
275 տարի, Գանգուտի ճակատամարտ (1989)
Ֆիլատելիայի զարգացում
խմբագրելՍկզբնական շրջանում`1923 թվականից 1941 թվականի հունիսը, ֆիլատելիստական շարժումը ԽՍՀՄ-ում կառուցվել և զարգացել է ֆիլատելիստների համառուսական միության շրջանակներում։ Վերջին 15 տարին համամիութենական ֆիլատելիստական կազմակերպությունը բացակայում էր, միայն որոշ քաղաքներում էր պահպանվել ակումբների աշխատանքը[18]։
1957 թվականին Մոսկվայում հիմնեցին Մոսկվայի քաղաքային կոլեկցիոներների միությունը։ Վերջապես 1966 թվականի մարտին կազմակերպվեց ֆիլատելիստների համամիութենական ընկերությունը, որը գոյատևեց մինչև 1992 թվականը։ Ֆիլատելիստների համամիութենական ընկերության տպագիր մարմինը «Ֆիլատելիա ԽՍՀՄ» ամսագիրն էր, բացի այդ հրատարակում էին «Խորհրդային կոլեկցիոներ» տարեգիրքը[18]։
Խորհրդային տարիներին նկատվում էր Պոպովի անվան կապի կենտրոնական թանգարանի զարգացում, որում պահպանվում և բազմապատկվում էր փոստային վճարային նշանների պետական հավաքածուն, որը ներառում էր ռուսական կայսրության, ԽՍՀՄ և աշխարհի բոլոր երկրների փոստային նամականիշերը[18]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Указ Президента РСФСР от 28 ноября 1991 г. N 242 «О реорганизации центральных органов государственного управления РСФСР»». Юридическая база РФ. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Владинец Н. И. — Электронная книга«Почтовые эмиссии Советской России и СССР». Почта России. fmus.ru; Филателистический музей и библиотека. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Каталог-справочник почтовых марок СССР 1918—1991. — М.: Филателия, 1992. — 411 с.
- ↑ 4,0 4,1 Каталог почтовых марок СССР 1991. — М.: ИТЦ «Марка», 1992. — 48 с.
- ↑ По данным каталога «Михель».
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 [Б. н.] // Филателия СССР. — 1976. — № 2. — С. 1, 1-я и 2-я стр. обложки.
- ↑ Сазонова Г. Посвящается юбилею Победы // Филателия СССР. — 1975. — № 12. — С. 44—45. — (Рубрика: Глобус: проблемы, информация).
- ↑ Малов Ю. Г., Малов В. Ю. Летопись Великой Отечественной войны в филателии. — М.: Радио и связь, 1985. — 88с. — (Б-ка юного филателиста. Вып. 16).
- ↑ Лурье Ю., Бусел А. Подвиг на почтовой марке. Герои Советского Союза и Герои России на знаках почтовой оплаты: каталог-справочник. Արխիվացված 2015-09-07 Wayback Machine — М.: ФГУП Издатцентр «Марка», 2010. — 84 с. — (Прил. к журн. «Филателия» № 3, 2010).
- ↑ 10,0 10,1 Шполянский В. На полях страны // Филателия СССР. — 1976. — № 2. — С. 12—15. — (Рубрика: Вам, тематики).
- ↑ Агеносов В. Отражение в советской филателии партийных съездов и конференций // Филателия СССР. — 1976. — № 2. — С. 4—6. — (Рубрика: В помощь лектору).
- ↑ 12,0 12,1 Якобс В. Специальные гашения, посвящённые партийным съездам // Филателия СССР. — 1976. — № 2. — С. 6—9. — (Рубрика: В помощь лектору).
- ↑ Синегубов В. Новогодний калейдоскоп // Филателия СССР. — 1975. — № 12. — С. 59, IV с. обложки. — (Рубрика: Мир увлечений).
- ↑ Кисин Б. Марки разного назначения Արխիվացված 2021-05-06 Wayback Machine // Филателия СССР. — 1976. — № 2. — С. 57—58. — (Рубрики: Мир увлечений; Школа начинающего коллекционера).(Ստուգված է 20 Մարտի 2016) «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
- ↑ 15,0 15,1 15,2 Диманштейн Я. Провизории 1931 года // Филателия СССР. — 1985. — № 1. — С. 36.
- ↑ Художественные маркированные конверты. Часть I. 1953—1960 гг. — Зеленоград, 2004. — С. 30. — ISBN 5-98020-006-1.
- ↑ Художественные маркированные конверты. Часть VI. 1989—1992 гг. — Зеленоград, 2008. — С. 78. — ISBN 978-5-98020-051-0.
- ↑ 18,0 18,1 18,2 Илюшин А. С. «Филателия». Megabook. Мегаэнциклопедия Кирилла и Мефодия. М.: Компания «Кирилл и Мефодий». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ location (link)
Գրականություն
խմբագրել- Аксёнова С. В., Пакалина Е. Н. Настольная книга филателиста. Марки России и СССР. — М.: Владис, 2009. — 400 с. — (Сер. Популярная энциклопедия). — ISBN 978-5-9567-0809-5.
- Аксёнова С. В., Пакалина Е. Н. Популярная энциклопедия марок России и СССР. — М.: Владис, 2009. — 399 с. — ISBN 978-5-9567-0810-1.
- Бовин Я. М. Справочник по экспертизе советских почтовых марок. — М.ВОФ, Связь, 1972.
- Бухаров О. Н. Марки — свидетели истории. — М.: Радио и связь, 1982. — 80 с.(Ստուգված է 21 Սեպտեմբերի 2015) [Раскрывается история выпусков наиболее известных марок СССР до 1941 года.]
- Карлинский В. Советские почтовые марки 1917—1941 гг. // Филателия СССР. — 1968. — № 1—9.
- Каталог почтовых марок. 1857—1991. Россия, РСФСР, СССР / Под ред. В. Б. Загорского. — 4-е изд. — СПб.: Стандарт-Коллекция, 2010. — 520 с. — ISBN 978-5-902275-43-5.(Ստուգված է 20 Ապրիլի 2011)
- Почтовые редкости России и СССР: альбом / Сост. В. В. Гитин. — СПб.: Стандарт-Коллекция, 2002. — 196 с. — 600 экз. — ISBN 5-87170-091-8.(Ստուգված է 20 Ապրիլի 2011)
- Пропуски перфорации почтовых марок. СССР 1923—1991. РФ 1992—2009: каталог / Под ред. В. Б. Загорского. — СПб.: Стандарт-Коллекция, 2010. — 64 с. — ISBN 978-5-902275-41-1.(Ստուգված է 20 Ապրիլի 2011)
- Раевский В. Эссе марок СССР // Советский филателист. — 1925. — № 18.
- Раевский Б. Коммеморативные марки СССР // Советский коллекционер. — 1925. — № 22.
- Специализированный каталог почтовых марок. Т. 5, ч. 1. СССР 1923—1940 / Под ред. В. Б. Загорского. — СПб.: Стандарт-Коллекция, 1999. — 288 с. — 3000 экз. — ISBN 5-7502-0014-7.(Ստուգված է 20 Ապրիլի 2011)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԽՍՀՄ փոստային նամականիշեր» հոդվածին։ |