Խաչիկ Բադիկյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Խաչիկ Գաբրիելի Բադիկյան (մարտի 15, 1932, Սիզավետ, Ղուկասյանի շրջան - 2020[1][2]), հայ լեզավաբան, բանասիրական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1991): ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող (1967-1969):
Խաչիկ Բադիկյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1932 Սիզավետ, Ղուկասյանի շրջան |
Մահացել է | 2020[1] |
Մասնագիտություն | լեզվաբան |
Հաստատություն(ներ) | Հայկական պետական մանկավարժական համալսարան, Երևանի պետական համալսարան, Լեզվի ինստիտուտ, Գևորգյան հոգևոր ճեմարան, Գավառի պետական համալսարան և «Հրաչյա Աճառյան» համալսարան |
Ալմա մատեր | Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ (1955) և Լեզվի ինստիտուտ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու (1967) և դոցենտ (1976) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1932 թ. մարտի 15-ին Շիրակի մարզի Աշոցքի Սիզավետ գյուղում։ 1951 թ. ավարտել է Գյումրիի Հ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1955 թվականին ավարտել է Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1957-1962 թվականներին աշխատել է Վարդենիսի շրջանի Ծովակ գյուղի, Արմավիրի մարզի Մարգարա գյուղի և Սովետական ավանի միջնակարգ դպրոցներում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, ուսմասվար, ապա և դպրոցի տնօրեն։
1962 թվականին ընդունվել է ՀՀ ԳԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտի ասպիրանտուրա։ Միաժամանակ դասավանդել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում և Ակսել Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանում։ 1967 թվականին պաշտպանել է գիտական թեզ, ստացել է բանասիրական գիտությունների թենածուի գիտական աստիճան։ 1969-1977 թվականներին աշխատել է որպես ավագ դասախոս ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, 1973-1976 թվականներին եղել է ֆակուլտետի դեկանի տեղակալ։
1976 թվականին ստացել է դոցենտի կոչում։ 1977-1991 թվականներին կրկին աշխատել է ԳԱ լեզվաբանության ինստիտուտում։ 1999 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Ժամանակակից հայերենի դարձվածային միավորներ» թեմայով։ 1991 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։
1991 թվականից աշխատել է ԵՊՀ-ում։ 1985-1997 թվականներին համատեղության կարգով դասավանդել է Էջմիածնի Հոգևոր ճեմարանում։ 1998-2006 թվականներին համատեղության կարգով աշխատել է Գավառի պետական համալսարանում։ 2002 թվականին աշխատում է «Հրաչյա Աճառյան» համալսարանում, 2004 թվականից որպես հայոց լեզվի ամբիոնի վարիչ։ 1969-2006 թվականներին տարբեր տարիներ մասնակցել է հայագիտական մի քանի միջազգային ու հանրապետական գիտաժողովների. կարդացել է զեկուցումներ, հրատարակել հոդվածներ։ 1999 թվականի հուլիսին զեկուցում է կարդացել Փարիզի Սորբոնի համալսարանում կազմակերպված հայագիտական 6-րդ գիտաժողովում՝ Հայերենի դարձվածների վերաբերյալ։
Հրատարակել է 19 մենագրություն և 150-ից ավելի հոդվածներ ու գրախոսություններ։
Պարգևատրվել է «Աշխատանքի վետերան» մեդալով և ԳԱ ու ԵՊՀ պատվոգրերով։
Եղել է մոտ 2 տասնյակ թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների ընդդիմախոս։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 5 ատենախոսություն։