Կասր բանտի թանգարան

Իրանի ազգային ժառանգության օբյեկտ

Կասր բանտի թանգարան (պարս.՝ موزه‌ زندان قصر muze-ye zendān-e qasr), պատմական համալիր Իրանի Թեհրան քաղաքում։

Կասր բանտի թանգարան
Տեսակճարտարապետական անսամբլ և բանտ
Երկիր Իրան[1][2]
ՏեղագրությունDistrict 7?[1]
ՀասցեPolice Street?[1], Shohada-ye Naja Street?[1] և Marvdasht Street?[1]
Կայքqasr.ir(պարս.)
Քարտեզ
Քարտեզ

Սկզբնապես անվանվել է Կասր բանտ (زندان قصر zendān-e qasr, "Castle Prison"): Այն Իրանի ամենահին քաղաքական բանտն է, որը հիմա զբոսաշրջիկների առաջ հանդես է գալիս որպես համալիր թանգարան։

Պատմությունը

խմբագրել

Կասրը պաշտոնապես կառուցվել է 1790 թվականին Ֆաթհ Ալի Շահ արքայի օրոք։ Դեռևս նրա ժամանակներից բանտի շրջակայքում շատ այգիներ կային, որոնցիցի հիմա միայն անուններն են մնացել[3]։ 1929 թվականին վերակառուցվել է։ Այն երկրի առաջին քննչական բանտն է[4], որտեղ կալանավորներն ունեցել են իրավունքներ[3]։ Ռուսական հեղափոխությունից հետո Իրանում բնակություն հաստատած վրացի ճարտարապետ Նիկոլայ Մարկովը վերակառուցել է շենքը, համատեղել քաղաքային արդյունաբերական դիզայնը ավանդական իրանական տարրերի հետ, ինչպիսիք են կավային աղյուսները, որոնք հայտնի են դարձել որպես մարկովյան աղյուսներ[3]։ Այստեղ կարելի է նշել Ահմադ Ահմադի մասին, որը Ռեզա շահի շատ հակառակորդների մահացու ներարկումներ է արել։ Հետագայում, երբ 1941 թվականին անգլո-խորհրդական ուժերը ներխուժեցին Իրան, Ռեզա շահի իշխանությունը տապալվեց։ Նա ձերբակալվեց, իսկ 1943 թվականին՝ մահապատժի ենթարկվեց[4]։

Մոհամմեդ Ռեզա-Շահի իշխանության օրոք խոշտանգումների ու մահապատիժների են ենթարկվել այն բանտարկյալները, որոնք իրենց դժգոհությունն են արտահայտել բանտի ներքին ռեժիմի վերաբերյալ։ 1979 թվականի փետրվարի 11-ին, շուրջ 1000 մարդ ազատատ է արձակվել բանտից[4]։ 1979 թվականի հեղափոխությունից հետո Մոհամադ Ռեզա Փեհլեվիի իշխանության ժամանակ բազմաթիվ քաղաքացիական և ռազմական պաշտոնյաներ ձերբակալվել և մահապատժի են ենթարկվել բանտում, այդ թվում ՝ Նադեր Ջահանբանին և Ամիր Հոսեյն Ռաբին[5], գեներալ-մայոր Մանուչեր Հոսրոդադը[6] և վարչապետ Ամիր Աբաս Հովեյդան[7][8] բանտարկվել են Կասրայի բանտում, այնուհետեւ մահապատժի են ենթարկվել Ռեֆախ դպրոցի տանիքի վրա[4]։

Հաջորդ տասնամյակներում բանտը չի օգտագործվել և եղել է անխնամ վիճակում։ Այդ իրավիճակում է եղել մինչև 2005 թվականը, երբ հայտարարվեց համալիր թանգարան[3]։ 2008 թվականին տրվել է տեղական կառավարությանը։ 2012 թվականին վերաբացվել է նախկին բանտային շենքերն ու գրասենյակները վերածվել են հասարակական զբոսայգով շրջապատված համալիրի, որոնցից յուրաքանչյուրը կրում է իր նախկին անվանումը[4][9]։ Այստեղ իրականացվում են մշակութային միջոցառումներ, Nowrooz փառատոնը։ Իրանական ուսանողական լրատվական գործակալության տվյալներով՝ 2013 թվականին Կասրը ճանաչվել է երկրի ամենակրեատիվ թանգարանը[10]։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://iranarchpedia.ir/entry/13166
  2. https://newspaper.irandaily.ir/7703/3/12338
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Iranian Political Prisoner Cells to Turn into a Museum». Peyvand News. Iranian Cultural Heritage News Agency. 2005 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «From palace to prison: Iran's Qasr – in pictures». The Guardian / The Tehran Bureau. 2016 թ․ փետրվարի 11. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. {{cite web}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  5. «Shah's air force chief executed». The Telegraph-Herald. Tehran. UPI. 1979 թ․ ապրիլի 9. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
  6. «Manuchehr Khosrodad: One Person's Story». Human Rights & Democracy for Iran. Abdorrahman Boroumand Center. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  7. Milani, Abbas (2000 թ․ հունիսի 5). «The fall guy: Biography of ill-fated Prime Minister Hoveyda, excerpt from Chapter One of The Persian Sphinx: Amir-Abbas Hoveyda and the Riddle of the Iranian Revolution». The Iranian. Abadan Publishing Co. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  8. Milani, Abbas (2008). «Amir-Abbas Hoveyda». Eminent Persians, Volume 1. Syracuse University Press. էջ 204. ISBN 978-0-81560-907-0.
  9. «Ghasr Garden & Museum (Tehran) - All You Need to Know Before You Go (with Photos)». TripAdvisor. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  10. «Qasr Garden Museum / Experimental Branch of Architecture». ArchDaily. 2013 թ․ հունիսի 5. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասր բանտի թանգարան» հոդվածին։