Կարմիր ժիլետով տղան
«Կարմիր ժիլետով տղան» (ֆր.՝ Le Garçon au gilet rouge), ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Պոլ Սեզանի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1888-ից 1890 թվականներն ընկած ժամանակահատվածում[4]։ Յուղաներկով կտավի չափերն են 80 × 64.5 սմ։
Կարմիր ժիլետով տղան | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պոլ Սեզան[1] |
տարի | 1888[1] |
բարձրություն | 79,5 սանտիմետր[1] |
լայնություն | 64 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | quai d'Anjou?[2] |
ուղղություն | իմպրեսիոնիզմ |
ժանր | դիմապատկեր[2] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Էմիլ Բյուրլե հիմնադրամի հավաքածու[1] |
հավաքածու | Էմիլ Բյուրլե հիմնադրամի հավաքածու[1] |
սեփականատեր | Էմիլ Բյուրլե հիմնադրամի հավաքածու[3] |
պատկերված են
| |
https://www.buehrle.ch/sammlung/artwork/detail/der-knabe-mit-der-roten-weste/ կայք | |
Ծանոթագրություններ | |
The Boy in the Red Vest Վիքիպահեստում |
Այսօր «Կարմիր ժիլետով տղան» ստեղծագործությունը գտնվում է Էմիլ Բյուրլեի ֆոնդի հավաքածուում (Ցյուրիխ, Շվեյցարիա)։
Պատմություն
խմբագրելՊոլ Սեզանը նկարի հերոսին՝ կարմիր ժիլետով իտալացի տղային նկարել է չորս անգամ[5]։
«Կարմիր ժիլետով տղան» ստեղծագործության այս տարբերակը հեղինակը վրձնել է 1888 թվականին։ Առաջին գնորդը եղել է արվեստի գործերի վաճառական Ամբրուազ Վոլարը. վերջինս կտավը ձեռք է բերել 1895 թվականին։ 1909 թվականին նկարը ձեռք է բերում հունգարացի կոլեկցիոներ Մարցել Նեմեշը, իսկ 1913 թվականին՝ գերմանացի վաճառական Գոտլիբ Ռիբերը։
Էմիլ Բյուրլեն Սեզանի այս կտավը ձեռք է բերել 1948 թվականին Ռիբերից։ Բյուրլեի մահից հետո, 1956 թվականին, նրա ժառանգները կտավը նվիրաբերեցին Էմիլ Բյուրլեի ֆոնդի հավաքածուին, որտեղ էլ պահվում է սկսած 1960 թվականից[6]։
Նկարի մյուս տարբերակները պահպանվում էն Միացյալ Նահանգների թանգարաններում[7]։
2008 թվականի փետրվարին «Կարմիր ժիլետով տղան» ստեղծագործությունը, որի արժեքը գնահատված է 91 միլիոն դոլար[8], հափշտակվել է թանգարանից[9]։ 2012 ապրիլին նկարը հայտնաբերվել է Սերբիայում ու հետ վերադարձվել ֆոնդի հավաքածու[7]։
Նկարագիր
խմբագրելՆկարում պատկերված է կարմիր ժիլետով տղա։ Հիմնականում նկարված է հարուստ ու հագեցած թափանցիկ երանգներով։ Կոմպոզիցիան կառուցված է հիմնականում երեք անկյունագծով՝ տղայի մեջքից մինչև գլուխը, մուգ կանաչ վարագույրը տղայի թիկունքում և նստատեղի ու սեղանի միջև գոյացած անկյունը։ Դրանց հակադրվում են տղայի ձեռքի ու ոտքի դիրքը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Feilchenfeldt W., Warman J. The Paintings, Watercolors and Drawings of Paul Cezanne: An Online Catalogue Raisonné
- ↑ 2,0 2,1 Adriani G., Rezeptionsgeschichte Cezanne Gemälde / DuMont Media Group — 1993. — P. 154.
- ↑ https://www.buehrle.ch/sammlung/artwork/detail/der-knabe-mit-der-roten-weste/
- ↑ Foundation E.G. Bührle: The Boy in the Red Vest (1889/90)
- ↑ "The Boy in the Red Vest". In: Cézanne. Random House, 2005. с. 130.
- ↑ Paul Cézanne: Le Garçon au gilet rouge, ca. 1888/90. Oil on canvas, 79.5 x 64 cm. Rewald no. 658. Provenance. Foundation E.G. Bührle Collection. Retrieved 17 December 2015.
- ↑ 7,0 7,1 «Stolen Cezanne found by Serbian police». BBC News. 2012 թ․ ապրիլի 12. Վերցված է 2012 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ "2 Paintings Stolen From Zurich Museum Didn’t Get Far". New York Times, February 20, 2008
- ↑ «Reward for $180m Zurich art heist bandits». Herald Sun. 2008 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կարմիր ժիլետով տղան կատեգորիայում։ |