Կելեստինոս I (Հռոմի պապ)
Կելեստինոս I (լատին․՝ Caelestinus PP. I, 4-րդ դար, Հռոմ, Արևմտյան Հռոմեական կայսրություն - հուլիսի 27, 432, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի Պապ 422 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 432 թվականի հուլիսի 27-ը։
Կելեստինոս I Caelestinus PP. I | |||
| |||
---|---|---|---|
սեպտեմբերի 10 422 — հուլիսի 27 432 | |||
Եկեղեցի՝ | Կաթոլիկ եկեղեցի | ||
Նախորդող՝ | Բոնիփակիոս I | ||
Հաջորդող | Սիքստոս III (Հռոմի պապ) | ||
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա և գրող | ||
Ծնունդ | 4-րդ դար Արևմտյան Հռոմեական կայսրություն | ||
Մահ | հուլիսի 27, 432 Հռոմ, Հռոմեական կայսրություն |
Կենսագրություն
խմբագրելԸստ Liber Pontificalis ժողովածուի, նա Պապ է դարձել նոյեմբերի 3-ից, սակայն պատմաբան Թիլեմոնը նշում է սեպտեմբերի 10-ը։
Կելեստինոս I հռոմեացի էր՝ ծնունդով Կամպանիայից։ Նրա երիտասարդական տարիների մասին ոչինչ հայտնի չէ, բացառությամբ այն, որ հոր անունը Պրիսկ էր։ Տեղեկություններ կան, որ նա որոշ ժամանակ ապրել է Միլանում՝ Ամբրոսիոս Մեդիոլանցու հետ։ Նրա կողմից առաջին հայտնի գրությունը արվել է Իննոկենտիոս I փաստաթղթում, որտեղ նրա մասին խոսվում է որպես «Կելեստինոսի սարկավագ»։ Կելեստինոսի ժամանակ աֆրիկյան թեմերը դուրս եկան Հռոմի տիրապետությունից։ Միաժամանակ Կելեստինոսը պայքարում էր նեստորականության և պելագիանկանության դեմ։ 430 թվականին նա Հռոմում հավաքեց եկեղեցական ժողով և դատապարտեց Նեստորի ուսմունքը։ Եպիսկոպոս Կյուրեղ Ալեքսանդրացու կողմից, որի հետ Կելեստինոսը նամակագրության մեջ է եղել, ներկայացվել պատվիրակի լիազորությունները, որոնք առաջարկում էին հանձնարարականով ներկայացնել Հռոմի արքեպիսկոպոսին 431 թվականի Եփեսոսի Գ տիեզերական ժողովում։
431 թվականին նա Իռլանդիա որպես եպիսկոպոս ուղարկեց Պալադիին։ Պալադիի միսիոներական գործունեությունը շարունակեց եպիսկոպոս Պատրիցին (Սուրբ Պատրիկ)։ Կելեստինոսի հայրը կտրականապես դեմ էր Հռոմի նովացիային։ Ինչպես գրում է Սոկրատ Սքոլաստիկոսը «Կելեստինոսը վերցրել է Հռոմի եկեղեցիները և պարտավորեցրել բոլորին անցկացնել ժողովները մասնավոր տներում»։ Կելեստինոսը մահացել է 432 թվականի հուլիսի 26-ին։ Նա թաղված է Սուրբ Պրիսցիլայի գերեզմանատանը, սակայն շուտով նրա մարմինը տեղափոխեցին Սանտա Պրեսսեդե բազիլիկ։ Կելեստինոսը դասվել է սրբերի շարքը, նրա հիշատակը Ուղղափառ եկեղեցում նշվում է ապրիլի 8-ին (21), Կաթոլիկ եկեղեցում՝ ապրիլի 6-ին։
Գրականություն
խմբագրել- «Целестин, римские папы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Pope St. Celestine I // Catholic Encyclopedia
- Loomis, Louise Ropes (1916). The Book of the Popes (Liber Pontificalis). New York: Columbia University Press. pp. 92f.
- Tillemont, Louis Sébastien Le Nain de (1709). Memoires pour servir a l'histoire ecclesiaástique des six premiers siécles. Paris: Charles Robustel. pp. 14:148.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կելեստինոս I (Հռոմի պապ)» հոդվածին։ |