Կոլո Տուրե (ֆր.՝ Kolo Abib Touré, մարտի 19, 1981(1981-03-19)[1][2][3], Բուակե, Gbêkê, Vallée du Bandama District, Կոտ դ'Իվուար[4]), նախկին կոտ դ'Իվուարցի ֆուտբոլիստ։ Խաղացել է պաշտպանի դիրքում։ Հանդես է եկել Արսենալում, Մանչեսթեր Սիթիում, Լիվերպուլում, Սելտիկում, ինչպես նաև Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականում[5]։ Ներկայումս տեխնիկական օգնական է Սելտիկում և հանդիսանում է Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի մարզչական կազմի անդամ։

Կոլո Տուրե
Kolo Touré
Տուրեն Կոտ դ'Իվուարի կազմում 2012 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Kolo Abib Touré
Քաղաքացիությունը Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ մարտի 19, 1981(1981-03-19)[1][2][3] (43 տարեկան)
Ծննդավայր Բուակե, Gbêkê, Vallée du Bandama District, Կոտ դ'Իվուար[4]
Հասակ 178 սմ
Քաշ 73 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1994-2002 Կոտ դ'Իվուար ԱՍԵԿ Միմոզաս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999-2002 Կոտ դ'ԻվուարԱՍԵԿ Միմոզաս
2002-2009 Անգլիա Արսենալ 225 (9)
2009-2013 Անգլիա Մանչեսթեր Սիթի 82 (2)
2013-2016 Անգլիա Լիվերպուլ 46 (1)
2016-2017 Շոտլանդիա Սելտիկ 9 (0)
1999-2017 Ընդհանուր 362 (12)
Ազգային հավաքական
2000-2015 Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 120 (7)
Մարզչական կարիերա
2017-ներկա Շոտլանդիա Սելտիկ (տեխնիկական օգնական)
2017-ներկա Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար (մարզչի օգնական)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Տուրեն Արսենալ է տեղափոխվել 2002 թվականին։ Այստեղ նա անցկացրել է 326 հանդիպում և ակումբի հետ 2003-2004 մրցաշրջանում հաղթել Պրեմիեր Լիգան՝ մրցաշրջանի 38 խաղերում չկրելով ոչ մի պարտություն։ 2009 թվականին կոտ դ'Իվուարցին տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի, որտեղ նրան 1 տարի անց միացավ իր փոքր եղբայր Յայա Տուրեն։ Եղբայրները օգնեցին ակումբին 44 տարվա մեջ առաջին անգամ հաղթել առաջնությունը։ 2013 թվականին նա տեղափոխվեց Լիվերպուլ։ Կոլո Տուրեն 8 ֆուտբոլիստներից է, ովքեր հաղթել են Պրեմիեր Լիգան 2 տարբեր ակումբների կազմում։ Նա նաև հաղթեց Շոտլանդիայի առաջնությունը Սելտիկի կազմում։

Կոլո Տուրեն 2000-ից 2015 թվականներին խաղացել է Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականում և անցկացրել 120 հանդիպում։ Նա Կոտ դ'Իվուարի հավաքականում երկրորդ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է։ Ազգային հավաքականի կազմում մասնակցել է 2006, 2010 և 2014 թվականների աշխարհի առաջնություններին, ինչպես նաև 7 Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունների։ Հավաքականի հետ 2006 և 2012 թվականներին գրավել է երկրորդ տեղը Աֆրիկայի ազգերի գավաթում և հաղթել 2015 թվականի առաջնությունը։

Ակումբային կարիերա

խմբագրել

Արսենալ

խմբագրել
 
Տուրեն Արսենալի կազմում

2002 թվականի փետրվարի 14-ին Տուրեն ԱՍԵԿ Միմոզաս թիմից տեղափոխվեց Արսենալ 150 հազար ֆունտ ստերլինգի դիմաց[6][7]։

Արսենալի կազմում իր դեբյուտը նշեց 2002 թվականի օգոստոսի 11-ին՝ Անգլիայի սուպերգավաթի Լիվերպուլի դեմ խաղում[8]։ Նա խաղում էր հենակետային կիսապաշտպանի և աջ պաշտպանի դիրքում։ Իր առաջին գոլը խփեց 2002 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Չելսիի դեմ խաղում[9][10]։ Այդ մրցաշրջանում Տուրեն Արսենալի հետ հաղթեց Անգլիայի գավաթը, թեև եզրափակչում խաղադաշտ դուրս չեկավ՝ մնալով պահեստայինների նստարանին[11]։

2003-2004 մրցաշրջանում Տուրեն սկսեց խաղալ որպես կենտրոնական պաշտպան՝ զույգ կազմելով Սոլ Քեմպբելի հետ։ Այս մրցաշրջանում Արսենալը չպարտվեց ոչ մի խաղ և դարձավ Անգլիայի չեմպիոն, իսկ Տուրեն դարձավ 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[12]։

2004-2005 մրցաշրջանում հիմնական կազմում իր տեղի համար Տուրեն մրցակցում էր Ֆիլիպ Սենդերոսի և Պասկալ Սիգանի հետ, սակայն կարողացավ անցկացնել 50 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ Միակ գոլը կոտ դ'Իվուարցին խփեց 2005 թվականի փետրվարի 22-ին՝ Չեմպիոնների Լիգայի Բավարիայի դեմ խաղում, սակայն այդ խաղում Արսենալը պարտվեց 3-1 հաշվով[13]։

 
Տուրեն երիտասարդ երկրպագուի հետ

2005-2006 մրցաշրջանում Տուրեն հաստատեց իր դիրքը հիմնական կազմում՝ պաշտպանական զույգ կազմելով Ֆիլիպ Սենդերոսի հետ։ Այդ մրցաշրջանում Արսենալը հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ[14]՝ 10 խաղ անընդմեջ անառիկ պահելով իր դարպասը և սահմանելով եվրոպական մրցաշարերի ռեկորդ[15]։ Իր երկրորդ գոլը եվրոպական մրցաշարերում Տուրեն խփեց 2006 թվականի ապրիլի 19-ին՝ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի Վիլյառեալի դեմ խաղում[16]։ Այդ գոլը վճռեց հակամարտության ելքը, քանի որ երկու խաղերի արդյունքում Արսենալը հաղթեց ընդհանուր 1-0 հաշվով[17]։

2006-2007 մրցաշրջանում Տուրեն ստացավ 5 համարի մարզաշապիկը, քանի որ այն ազատվել էր Մարտին Կիոունի հեռանալուց հետո։ 2006 թվականի օգոստոսին Տուրեն երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ 4 տարով՝ ստանալով շաբաթական 70,000 ֆունտ ստերլինգ։ Այս մրցաշրջանում կոտ դ'Իվուարցին դարձավ Արսենալի 3-րդ ավագը՝ Թիերի Անրիից և Ժիլբերտու Սիլվայից հետո։ Իր առաջին խաղը որպես Արսենալի ավագ, Տուրեն անցկացրեց 2007 թվականի հունվարի 9-ին՝ Լիգայի գավաթի Լիվերպուլի դեմ խաղում[18]։

2009 թվականի ապրիլի 13-ին Տուրեն Արսենալից պահանջեց ակումբից հեռանալու իրավունք՝ իր թիմակից Վիլյամ Գալասի հետ վեճից հետո։ Ակումբից մերժում ստանալուց հետո[19] Տուրեն ժամանակավորապես փոխեց իր որոշումը՝ մինչև մրցաշրջանի ավարտ[20]։

 
Տուրեն 2012 թվականին Մանչեսթեր Սիթիի կազմում Պրեմիեր Լիգայի հաղթանակը տոնելիս

Մանչեսթեր Սիթի

խմբագրել

2009 թվականի հուլիսի 29-ին Տուրեն 4 տարվա պայմանագիր կնքեց Մանչեսթեր Սիթիի հետ՝ երկարաձգելու հնարավորությամբ[21]։ Ակումբը նրա համար վճարեց 14 միլիոն ֆունտ ստերլինգ[22]։ Նախորդ մրցաշրջանում Մանչեսթեր Սիթին զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը և ակումբը կատարեց մի շարք համալրումներ՝ լավագույն քառյակում հայտնվելու համար[23]։ Մարկ Հյուզը Տուրեին նշանակեց թիմի ավագ։ Իր առաջին գոլը Մանչեսթեր Սիթիի կազմում կոտ դ'Իվուարցին խփեց 2009 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Լիգայի գավաթի Ֆուլհեմի դեմ խաղում[24]։ Իր առաջին գոլը առաջնությունում խփեց 2009 թվականի նոյեմբերի 7-ին՝ Բարնլիի դեմ խաղում[25]։ Մանչեսթեր Սիթին ավարտեց մրցաշրջանը 5-րդ տեղով՝ հետ մնալով Տոտենհեմից 3 միավորով[26]։

2010-2011 մրցաշրջանում Ռոբերտո Մանչինին ավագի թևկապը փոխանցեց Կառլոս Տևեսին։ Այնուամենայնիվ, Տուրեն շարունակում էր մնալ Մանչեսթեր Սիթիի հիմնական կազմի խաղացող։ Մրցաշրջանում իր առաջին գոլը Տուրեն խփեց 2011 թվականի հունվարի 15-ին՝ Վուլվերհեմպտոնի դեմ խաղում[27], որի շնորհիվ Մանչեսթեր Սիթին գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ 2011 թվականի մարտի 3-ին հայտնի դարձավ, որ Տուրեն չի կարողացել անցնել դոպինգ-թեստը և կոտ դ'Իվուարցին որակազրկվեց 6 ամսով[28][29][30]։

2011-2012 մրցաշրջանում Տուրեն 14 հանդիպում անցկացրեց Պրեմիեր Լիգայում[31], իսկ Մանչեսթեր Սիթին 44 տարվա մեջ առաջին անգամ հաղթեց առաջնությունը[32]։

Լիվերպուլ

խմբագրել
 
Տուրեն Լիվերպուլի կազմում 2013 թվականին

2013 թվականի մայիսի 28-ին Լիվերպուլը հայտարարեց Տուրեի տրանսֆերը անվճար ձեռք բերելու մասին[33]։ Հուլիսի 2-ին Տուրեն պաշտոնապես դարձավ Լիվերպուլի ֆուտբոլիստ և ստացավ 4 համարի մարզաշապիկը[34]։ Ֆուտբոլիստը կնքեց 2 տարվա պայմանագիր։ Իր դեբյուտը Լիվերպուլի կազմում Տուրեն նշեց 2013 թվականի հուլիսի 13-ին՝ Պրեստոն Նորթ Էնդի դեմ ընկերական խաղում[35]։ Պրեմիեր Լիգայում իր դեբյուտը նշեց 2013 թվականի օգոստոսի 17-ին՝ Ստոկ Սիթիի դեմ խաղում[36]։ 2014 թվականի փետրվարի 12-ին՝ Ֆուլհեմի դեմ խաղում Տուրեն դարձավ ինքնագոլի հեղինակ, սակայն Լիվերպուլը հաղթեց այդ խաղում Սթիվեն Ջերարդի գոլի շնորհիվ[37]։

2015 թվականի մարտի 1-ին Կոլո Տուրեն փոխարինման դուրս եկավ Մանչեսթեր Սիթիի դեմ խաղի 83-րդ րոպեին[38]։ Սա առաջին խաղն էր, որը նա անցկացնում էր իր եղբայր Յայա Տուրեի դեմ[39]։

Իր առաջին գոլը Լիվերպուլի կազմում Տուրեն խփեց 2016 թվականի փետրվարի 14-ին՝ Աստոն Վիլլայի դեմ խաղում[40]։ Սա նրա առաջին գոլն էր 2011 թվականի հունվարից հետո, և Տուրեն այն մեծ ուրախությամբ տոնեց[41]։

2015-2016 մրցաշրջանի ավարտին Տուրեն ազատ արձակվեց[42]։

Սելտիկ

խմբագրել

2016 թվականի հուլիսի 24-ին Տուրեն 1 տարվա պայմանագիր կնքեց Սելտիկի հետ[43]՝ վերամիավորվելով իր նախկին մարզիչ Բրենդան Ռոջերսի հետ։ Իր դեբյուտը Սելտիկի կազմում նշեց 2016 թվականի օգոստոսի 3-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի Աստանայի դեմ խաղում[44]։ Այս մրցաշրջանում Տուրեն մասնակցեց 20 հանդիպման, իսկ Սելտիկը անցկացրեց անպարտելի մրցաշրջան՝ հաղթելով Շոտլանդիայի առաջնությունը, գավաթը և Լիգայի գավաթը[45]։ Մրցաշրջանի ավարտին Տուրեին նոր պայմանագիր չառաջարկեցին և 2017 թվականի սեպտեմբերին նա հայտարարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին և միացավ Սելտիկի մարզչական թիմին[46]։

Միջազգային կարիերա

խմբագրել
 
Տուրեն Կոտ դ'Իվուարի կազմում 2012 թվականին

2000 թվականից ի վեր Տուրեն խաղում է Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի կազմում։ Իր դեբյուտը նշել է 2000 թվականի ապրիլին՝ Ռուանդայի դեմ խաղում։ 2006 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթին Տուրեն մասնակցեց Կոտ դ'Իվուարի բոլոր 6 խաղերին, իսկ հավաքականը զբաղեցրեց 2-րդ տեղը[47]։

Կոտ դ'Իվուարի հավաքականի կազմում Տուրեն մասնակցեց 2006 թվականի աշխարհի առաջնությանը՝ իր առաջին հանդիպումը աշխարհի առաջնություններում անցկացնելով 2006 թվականի հունիսի 11-ին՝ Արգենտինայի դեմ խաղում[48]։

Տուրեն մասնակցեց նաև 2010 թվականի աշխարհի առաջնությանը։ Առաջնության առաջին՝ Պորտուգալիայի դեմ խաղը Տուրեն անցկացրեց որպես թիմի ավագ՝ Դիդիե Դրոգբայի վնասվածքի պատճառով[49]։

Տուրեի վերջին հանդիպումը ազգային հավաքականի կազմում 2015 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչն էր, որում Կոտ դ'Իվուարը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 9-8 հաշվով հաղթեց Գանային[50]։

2015 թվականի փետրվարի 15-ին Տուրեն հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին[51]։

Մարզչական կարիերա

խմբագրել

2017 թվականի օգոստոսի 9-ին Կոտ դ'Իվուարի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց, որ Կոլո Տուրեն լինելու է ազգային և երիտասարդական հավաքականների մարզչական կազմերի անդամ[52][53]։ 2017 թվականի սեպտեմբերին նա միացավ Սելտիկի մարզչական կազմին որպես տեխնիկական օգնական[54][55]։

Անձնական կյանք

խմբագրել

Կոլո Տուրեն Իբրահիմ Տուրեի և Մանչեսթեր Սիթիում հանդես եկող Յայա Տուրեի ավագ եղբայրն է։ Իբրահիմը մահացավ քաղցկեղից 2014 թվականին՝ 28 տարեկան հասակում[56]։ Նրանք նաև ունեն քույր՝ Բելինդան[57]։

Տուրեն մուսուլման է և ծոմ է պահում Ռամադանի ընթացքում՝ նշելով, որ «Դա ինձ վրա ֆիզիկապես չի ազդում։ Դա ինձ ավելի ուժեղ է դարձնում։ Դու կարող ես անել դա, երբ ուժեղ հավատում ես ինչ-որ բանի։ Սովորական մարդը կարող է առանց ջուր ապրել շատ ավելի երկար, քան 1 օրը»[58]։

Կարիերայի վիճակագրություն

խմբագրել

Ակումբային վիճակագրություն

խմբագրել
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Արսենալ 2002–03[59] Պրեմիեր Լիգա 26 2 5 0 1 0 7 0 1 0 40 2
2003–04[60] 37 1 5 2 2 0 10 0 1 0 55 3
2004–05[61] 35 0 6 0 0 0 8 1 1 0 50 1
2005–06[62] 33 0 0 0 0 0 12 1 1 0 46 1
2006–07[63] 35 3 4 1 4 0 10 0 53 4
2007–08[64] 30 2 2 0 0 0 9 0 41 2
2008–09[65] 29 1 3 0 0 0 9 0 41 1
Ընդհանուր 225 9 25 3 7 0 65 2 4 0 326 14
Մանչեսթեր Սիթի 2009–10[66] Պրեմիեր Լիգա 31 1 1 0 3 1 35 2
2010–11[67] 22 1 2 0 0 0 5 0 29 1
2011–12[68] 14 0 0 0 3 0 3 0 20 0
2012–13[69] 15 0 2 0 1 0 0 0 18 0
Ընդհանուր 82 2 5 0 7 1 8 0 0 0 102 3
Լիվերպուլ 2013–14[70] Պրեմիեր Լիգա 20 0 2 0 2 0 24 0
2014–15[71] 12 0 3 0 3 0 3 0 21 0
2015–16[72] 14 1 0 0 4 0 8 0 26 1
Ընդհանուր 46 1 5 0 9 0 11 0 0 0 71 1
Սելտիկ 2016–17[73] Պրեմիերշիպ 9 0 1 0 1 0 6 0 0 0 17 0
Ընդհանուր 9 0 1 0 1 0 6 0 0 0 17 0
Կարիերայի ընդհանուր 362 12 36 3 24 1 90 2 4 0 516 18

Միջազգային վիճակագրություն

խմբագրել
Կոտ դ'Իվուար[74]
Տարի Խաղեր Գոլեր
2000 1 0
2001 10 0
2002 5 0
2003 4 0
2004 6 1
2005 9 0
2006 11 1
2007 8 0
2008 11 0
2009 7 0
2010 13 2
2011 3 1
2012 14 1
2013 5 0
2014 5 1
2015 8 0
Ընդհանուր 120 7

Միջազգային գոլեր

խմբագրել
# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Ապրիլի 28, 2004 Ստադ դե Էքս-լե-Բեն, Էքս-լե-Բեն, Ֆրանսիա   Գվինեա 2–1 4–2 Ընկերական խաղ
2. Հոկտեմբերի 8, 2006 Ստադ Ֆելիքս Ուֆուե-Բուանի, Աբիջան, Կոտ դ'Իվուար   Գաբոն 3–0 5–0 Աֆրիկայի ազգերի գավաթ 2008 Որակավորում
3. Հունիսի 4, 2010 Ստադ Տուրբիյոն, Սիոն, Շվեյցարիա   Ճապոնիա 2–0 2–0 Ընկերական խաղ
4. Օգոստոսի 10, 2010 Բոլեյն Գրաունդ, Լոնդոն, Անգլիա   Իտալիա 1–0 1–0 Ընկերական խաղ
5. Հոկտեմբերի 9, 2011 Ստադ Ֆելիքս Ուֆուե-Բուանի, Աբիջան, Կոտ դ'Իվուար   Բուրունդի 1–0 2–1 Աֆրիկայի ազգերի գավաթ 2012 Որակավորում
6. Հունիսի 9, 2012 Ստադ դե Մարաքեշ, Մարաքեշ, Մարոկկո   Մարոկկո 2–1 2–2 Աշխարհի առաջնություն 2014 Որակավորում
7. Նոյեմբերի 14, 2014 Ստադ Ֆելիքս Ուֆուե-Բուանի, Աբիջան, Կոտ դ'Իվուար   Սիերա Լեոնե 1–0 5–1 Աֆրիկայի ազգերի գավաթ 2015 Որակավորում

Նվաճումներ

խմբագրել

Ակումբային

խմբագրել
Արսենալ
Մանչեսթեր Սիթի
Սելտիկ

Միջազգային

խմբագրել
Կոտ դ'Իվուար

Անհատական

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 4,2 https://www.over-blog.com/app.php/Kolo_Toure_biographie-1095204201-art84609.html
  5. «Côte d'Ivoire - K. Touré - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  6. «Toure joins Gunners» (բրիտանական անգլերեն). 2002 թ․ փետրվարի 14. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  7. «Kolo Toure | Arsenal.com». 2014 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  8. «Slick Arsenal win Shield» (բրիտանական անգլերեն). 2002 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  9. «Arsenal make their point» (բրիտանական անգլերեն). 2002 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  10. Bridge, Jon Brodkin at Stamford (2002 թ․ սեպտեմբերի 2). «Chelsea 1 - 1 Arsenal». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  11. «Arsenal retain FA Cup» (բրիտանական անգլերեն). 2003 թ․ մայիսի 17. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  12. «Arsenal FC – Arsenal 2003-04 'Invincibles' Squad». Genius (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  13. uefa.com. «UEFA Champions League 2004/05 - History - Bayern-Arsenal – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  14. uefa.com. «UEFA Champions League 2005/06 - History - Barcelona-Arsenal – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  15. «Arsenal FC – Arsenal 2003-04 'Invincibles' Squad». Genius (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  16. «Arsenal 1-0 Villarreal» (բրիտանական անգլերեն). 2006 թ․ ապրիլի 19. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  17. uefa.com. «UEFA Champions League 2005/06 - History - Villarreal-Arsenal – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  18. «Liverpool 3-6 Arsenal» (բրիտանական անգլերեն). 2007. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  19. «Toure set to leave Arsenal in January?». ESPNFC.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  20. «Defender Toure fails to commit future to Arsenal». ESPNFC.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  21. Smith, Rory (2009 թ․ հուլիսի 29). «Kolo Toure completes move from Arsenal to Manchester City» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  22. «Toure signs City deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  23. «Toure aims for Man City success» (բրիտանական անգլերեն). 2009 թ․ հուլիսի 30. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  24. «Man City 2-1 Fulham (aet)» (բրիտանական անգլերեն). 2009 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  25. «Man City 3-3 Burnley» (բրիտանական անգլերեն). 2009 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  26. FootballDatabase.com. «England Premier League 2009/10, Results and Standings - FootballDatabase». footballdatabase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  27. «Man City 4-3 Wolves» (բրիտանական անգլերեն). 2011. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  28. «City's Kolo Toure fails drug test» (բրիտանական անգլերեն). 2011 թ․ մարտի 4. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  29. «Toure banned for six months». ESPNFC.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  30. Ogden, Mark (2011 թ․ մայիսի 26). «Manchester City captain Kolo Toure admits his 'relief' over six-month ban for positive drugs test» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  31. «Manchester City - Squad 2011/2012». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  32. Ogden, Mark (2012 թ․ դեկտեմբերի 20). «2012 - One Golden Year: Manchester City win the Premier League title in the top flight's most dramatic finale ever» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  33. «Kolo Toure: Liverpool sign Manchester City defender». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ հուլիսի 2. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  34. «Liverpool agree Kolo Toure deal». ESPN.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-10-07-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  35. Prentice, David (2013 թ․ հուլիսի 13). «Philippe Coutinho inspires Reds to Preston rout». liverpoolecho. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  36. «Liverpool 1-0 Stoke». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  37. Cottage, Dominic Fifield at Craven (2014 թ․ փետրվարի 12). «Fulham 2-3 Liverpool | Premier League match report». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  38. «Liverpool 2-1 Manchester City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ մարտի 1. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  39. «Premier League - Yaya and Kolo Toure play against each other for first EVER time - Yahoo Eurosport UK». 2015 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  40. «Aston Villa 0-6 Liverpool». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ փետրվարի 14. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  41. «Twitter shows the love for Kolo Toure's 'hilarious' celebration». The Independent (բրիտանական անգլերեն). 2016 թ․ փետրվարի 14. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  42. «View The Retained And Released Lists Submitted By Premier League Clubs | Premier League». 2016 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  43. «Kolo Toure: Celtic sign ex-Liverpool defender on one-year deal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հուլիսի 24. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  44. «Celtic 2-1 FC Astana (agg 3-2)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  45. «Celtic win Scottish Cup to complete treble». The Independent (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 27. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  46. Blake, Ben. «Kolo Toure announces his retirement and immediately joins Celtic's coaching staff». The42 (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  47. «Egypt win Cup after penalty drama» (բրիտանական անգլերեն). 2006 թ․ փետրվարի 10. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  48. «Argentina 2-1 Ivory Coast» (բրիտանական անգլերեն). 2006 թ․ հունիսի 10. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  49. FIFA.com. «2010 FIFA World Cup South Africa™ - Matches - Ivory Coast-Portugal - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  50. «Ivory Coast 0-0 Ghana (9-8 on penalties)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ փետրվարի 8. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  51. «Kolo confirms Ivory Coast retirement». Liverpool FC. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  52. Online, Record Sport (2017 թ․ օգոստոսի 4). «Former Celtic defender Kolo Toure returns to Ivory Coast national set-up». dailyrecord. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  53. «Kolo Toure named Ivory Coast assistant manager». Mail Online. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  54. Connelly, Tony. «Celtic Welcomes Kolo Toure Back to Paradise» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  55. «Celtic: Kolo Toure rejoins club as technical assistant after ending playing career». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  56. «Ibrahim Toure, younger brother of Yaya and Kolo, has died aged 28». The Independent (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հունիսի 20. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  57. «Exclusive: 'Total professional' Kolo Toure wows Manchester City staff with Ramadan performances | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  58. «Manchester City's Kolo Toure Fasting Footballer». www.dadyal.pk. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  59. «Kolo Toure | Football Stats | No Club | Season 2002/2003 | 2000- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  60. «Kolo Toure | Football Stats | No Club | Season 2003/2004 | 2000- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  61. «Kolo Toure | Football Stats | No Club | Season 2004/2005 | 2000- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  62. «Kolo Toure | Football Stats | No Club | Season 2005/2006 | 2000- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  63. «Kolo Toure | Football Stats | No Club | Season 2006/2007 | 2000- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  64. «Kolo Toure | Football Stats | No Club | Season 2007/2008 | 2000- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  65. «Kolo Toure | Football Stats | No Club | Season 2008/2009 | 2000- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  66. «Kolo Toure | Football Stats | No Club | Season 2009/2010 | 2000- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  67. «Kolo Toure | Football Stats | No Club | Season 2010/2011 | 2000- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  68. «Kolo Toure | Football Stats | No Club | Season 2011/2012 | 2000- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  69. «Kolo Toure | Football Stats | No Club | Season 2012/2013 | 2000- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  70. «Kolo Toure | Football Stats | No Club | Season 2013/2014 | 2000- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  71. «Kolo Toure | Football Stats | No Club | Season 2014/2015 | 2000- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  72. «Kolo Toure | Football Stats | No Club | Season 2015/2016 | 2000- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  73. «Kolo Toure | Football Stats | No Club | Season 2016/2017 | 2000- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  74. Strack-Zimmermann, Benjamin. «Kolo Touré». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  75. «Kolo TOURE - Arsenal FC - UEFA Champions League 2006 (Final)».
  76. «Kolo Touré Profile, News & Stats | Premier League». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  77. «Celtic players serenade Kolo Toure after Scottish title win». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2017-04-04-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  78. «Scottish League Cup final: Aberdeen 0-3 Celtic». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  79. «Celtic 2-1 Aberdeen: Brendan Rodgers' side win Scottish Cup and the domestic treble». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 27. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  80. Football, CAF - Confederation of African. «Orange AFCON 2015 Awards and Best XI». www.cafonline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլո Տուրե» հոդվածին։