Կոճապղպեղ
Կոճապղպեղ (լատին․՝ Zingiber officinale), արևադարձային բազմամյա բույս։ Հայրենիքը Հարավարևելյան Ասիան է։ Վերգետնյա ընձյուղի բարձրությունը մինչև 1 մ է, տերևները նշտարաձև են, ծաղկաբույլը՝ մանուշակագույն։ Կոճղարմատը մսալի է, հաճելի հոտով, պարունակում է 1,2-3 % եթերայուղեր։ Խոնավասեր է, լավ աճում է խոնավ, արևադարձային շրջանների ավազահողերում։ Ունի այրող, կծու համ։ Որպես համեմունք (կոչվում է իմբիր) օգտագործվում է խոհարարության, ինչպես նաև սննդարդյունաբերության մեջ (մուրաբաներ, լիկյորներ պատրաստելիս)։
Կոճապղպեղ | |
Կոճապղպեղ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Իմբիրածաղկավորներ (Zingiberales) |
Ընտանիք | Իմբիրազգիներ (Zingiberaceae) |
Ցեղ | Zingiber |
Տեսակ | Կոճապղպեղ (Z. officinale) |
Միջազգային անվանում | |
Zingiber officinale | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Տվյալների անբավարարություն |
Տարածվածություն
խմբագրելՀայրենիքը Հարավային Ասիան է։ Ներկայումս աճեցվում է Չինաստանում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Ավստրալիայում, Արևմտյան Աֆրիկայում, Ճապոնիայում, Բարբադոսում։
Միջին դարերում ներմուծվել է Եվրոպա, որտեղ օգտագործվել է որպես դեղամիջոց և համեմունք։ Մասամբ կոճապղպեղը համարվում է ժանտախտի կանխարգելման հիմնական միջոց։ Վաճառականները պատմում են, որ այն աճում է աշխարհի ծայրին՝ տրոգլոդիտների երկրում, որոնք այն աչալրջորեն հսկում են[1]՝ ավելի բարձրացնելով հրաշագործ արմատի գինը։
16-րդ դարի սկզբին առաջին բույսը ներմուծվել է Ամերիկա և արագ տարածվել այնտեղ։
Կոճղարմատ
խմբագրելԿոճղարմատի արտաքին տեսք
խմբագրելԿոճապղպեղի կոճղարմատն ունի կլորավուն, մեկ հարթության վրա տեղակայված մատնաբաժան կտորների տեսք։
Քիմիական կազմ
խմբագրելՉոր կոճղարմատներում եթերային յուղերի քանակությունը կազմում է 1,5-3 %, նրա գլխավոր բաղադրամասն են հանդիսանում ցինգիբեռն α-ն և β-ն[2], պարունակում է նաև կամֆեն, ցինեոլ, բոռնեոլ, ցիտրալ, բիսաբոլեն, լինալոոլ, ինչպես նաև վիտամիններ ասկորբինաթթու, տիամին(դեղամիջոց), ռիբոֆլավին, և անփոխարինելի ամինաթթուներ։ Այրող համը պայմանավորված է գինգերոլ նյութով[2]։
Կիրառություն
խմբագրելԽոհարարության մեջ
խմբագրելԻմբիրն ավելի շատ գործածվում է աղացած վիճակում։ Աղացած համեմունքը իրենից ներկայացնում է մոխրադեղին ալրային փոշի։ Եթե այն ունի ուժեղ և կայուն հոտ, ապա ավելի որակյալ է համարվում։ Տարբեր ազգերի խոհանոցներում այն օգտագործվում է որպես համեմունք։
- խմիչքներում (կվաս, թեյ, սուրճ)։
- թխվածքներում (թխվախքաբլիթներ, կեքսեր, բիսկվիտներ)։
- պահածոներում (մուրաբաներ)։
- սոուսներում (մսի հետ, բանջարեղենային և մրգային մարինադներ)։
- որպես նախուտեստ սուշի (մարինացված իմբիր)։
Իմբիրն օգտագործվում է նաև որպես առանձին մթերք՝ մուրաբայի, չրի կամ մարինացված իմբիրի տեսքով։
Իմբիրը մտնում է հնդկական կարրի հանեմունքի բաղադրության մեջ։
Իմբիրը շաքարավազի և հանքային ջրի հետ, որի մեջ ավելացվում է խմորիչ և համեմունքներ, ավանդական իմբիրային էյլի բաղադրատոմսն է կազմում։ Երբեմն լրացուցիչ օգտագործում են մեղր, տարատեսակ մրգեր և հատապտուղներ, ինչպես նաև թեյի տերևներ։
Կոճապղպեղի գարեջուր՝ ոգելից խմիչք, որը պատրաստում են իմբիրից, շաքարավազից և ջրից՝ ավելացնելով հացթուխական խմորիչ նաև կաթնաթթվային մանրէներ։ Ալկոհոլի պարունակությունը իմբիրային գարեջրում կարող է հասնել 11 % -ի։
Բժշկության մեջ
խմբագրելԻմբիրի կոճղարմատն դեղատներում վաճառքի է հանվում խցանակեղևից մաքրված կամ առանց մաքրելու[2]։
Իմբիրը թուրմի կամ փոշու տեսքով օգտագործվում է հոդերի հիվանդությունների (արթրիտի, արթրոզի,ասթերիոարթրոզի) բուժման[3][4], ախորժակի բացման և մարսողության լավացման, աթերոսկլերոզի, ճարպային և խոլեստերինային նյութափոխանակության խանգարման ժամանակ[5], արյունատար անոթների վիճակի բարելավման համար։
Իմբիրի եփուկը՝ մեղրով և լիմոնով, հաճախ օգտագործում են մրսածության ժամանակ։
Թրջոցներն օգտագործում են գլխացավի, մեջքի ցավերի և խրոնիկական ռևմատիզմի դեպքում։
Եթերայուղը լայնորեն կիրառվում է հոգեզգացմունքային խանգարումների, հենաշարժողական ապարատի հիվանդությունների, մրսածության և վիրուսային հիվանդությունների բուժման նպատակով։ Օգտագործվում է տաք ինհալացիաների, լոգանքների, մերսման համար։
Անգինայի դեպքում իմբիրի եփուկն օգտագործում են կոկորդի ողողման համար։
Թարախային պզուկների ժամանակ խորհուրդ է տրվում այն հաճախ օգտագործել սննդի մեջ։
Իմբիրը լավ է օգնում ծովախտի ժամանակ։ Ծովագնացները ծով դուրս գալուց առաջ միշտ ծամում են իմբիր։
Չինական բժշկության մեջ այն օգտագործում են հիշողության ամրապնդման համար[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Toussaint-Samat M. A History of Food. — 2nd ed. — 2009. — P. 447.
- ↑ 2,0 2,1 2,2 Блинова К. Ф. и др. Ботанико-фармакогностический словарь: Справ. пособие / Под(չաշխատող հղում) ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — М.: Высш. шк., 1990. — С. 191. — ISBN 5-06-000085-0
- ↑ Drozdov VN, Kim VA, Tkachenko EV, Varvanina GG. Influence of a specific ginger combination on gastropathy conditions in patients with osteoarthritis of the knee or hip // The Journal of Alternative and Complementary Medicine. — 2012. — Vol. 18. — № 6. — P. 583-8. — PMID 22784345. —
- ↑ Altman RD, Marcussen KC. Effects of a ginger extract on knee pain in patients with osteoarthritis // Arthritis & Rheumatology. — 2001. — Vol. 44. — № 11. — P. 2531-8. — PMID 11710709.
- ↑ M.Thomsona, K.K.Al-Qattana, S.M.Al-Sawana, M.A.Alnaqeeba, I.Khanb, M.Ali. The use of ginger (Zingiber officinale Rosc.) as a potential anti-inflammatory and antithrombotic agent // Prostaglandins, Leukotrienes and Essential Fatty Acids. — 2002. — Vol. 67. — № 6. — P. 475-478. —
- ↑ Բուսաբուժության փոքր հանրագիտարան, Բնությունը՝ հարուստ դեղատուն, Երևան-2007
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոճապղպեղ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոճապղպեղ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 531)։ |