Վիտամին B2

քիմիական միացություն
(Վերահղված է Ռիբոֆլավինից)

Ռիբոֆլավին՝ (լակտոֆլավին, վիտամին B2), ջրում լուծվող ամենակարևոր վիտամիններից է։ Համարվում է բազմաթիվ բիոքիմիական պրոցեսների կոֆերմենտ։

Ընդհանուր տեղեկություններ

խմբագրել

B²-ը (ռիբոֆլավին) անհրաժեշտ է օրգանիզմում սպիտակուցների և ածխաջրերի նորմալ փոխանակման համար։ B² վիտամինը օժանդակում է օրգանիզմի կանոնավոր աճին և վերքերի ապաքինմանը։ Վիտամինի անբավարարության դեպքում նկատվում է շրթունքների վրա ճաքեր, շրթունքների անկյուններում խոցեր և խոր ճաքեր մատերի վրա։ Վերքերի ապաքինումը դանդաղում է։ B²-ի ամենամեծ քանակություն պարունակում են դրոժները, լյարդը, ինչպես նաև կաթը և կաթնամթերքները։ Վիտամինը համեմատ կայուն է տաքության նկատմամբ, բայց լույսից հեշտ քայքայվում է։

Ֆիզիկական հատկությունները

խմբագրել

Ռիբոֆլավինը վատ է լուծվում ջրում (0,12 մգ/մլ, 27,5 °C) և էթանոլում ։ Անլուծելի է ացետոնում, դիէթիլ եթերում, քլորոֆորմում, բենզոլում և այլ նյութերում։

Ռիբոֆլավինը կայուն թթու է և արագ քայքայվում է հիմնային միջավայրում։

Քիմիական հատկություններ

խմբագրել

Ռիբոֆլավինը կենսաբանական ակտիվ նյութ է, որը կարևոր դեր է խաղում մարդու առողջության պահպանման գործում։ Ռիբոֆլավինի ածանցյալները ֆլավինմոնոնուկլեոտիդը (FMN) և ֆլավինադենինդինուկլեոտիդ ը (FAD) կարևորագույն թթվա-վերականգնող ֆերմենտների կազմի մեջ են մտնում որպես՝ կոֆերմենտներ։

Ֆլավինային ֆերմենտները մասնակցություն են ունենում ճարպային, սաթի և այլ թթուների թթվեցման մեջ, ինակտիվացնում և թթվեցնում են թունավոր ալդեհիդները, օրգանիզմում տրոհում են ամինաթթուների խորթ D-իզոմերները, որ գոյանում են բակտերիաների կենսագործունեության արդյունքում, մասնակցում են վիտամին B6 և ֆոլացինի կոֆերմենտ տեսակների սինթեզում, աջակցում են գլուտաթիոնի և հեմոգլոբինի վերականգնմանը։

Ֆերմենտներում կոֆերմենտները գործում են որպես թթվող սուբստրատից անջատվող էլեկտրոնների և պրոտոնների միջանկյալ կրիչներ։

Ռիբոֆլավինի անբավարարությունը մարդու օրգանիզմում

խմբագրել

Վիտամին B²-ը անհրաժեշտ է էրիթրոցիտների, հակամարմին կազմավորման համար, հասակի և օրգանիզմի վերարտադրության ֆունկցիաների կարգավորման համար։ Նա անհրաժեշտ է նաև առողջ մաշկի, եղունգների, մազեր աճի և ընդհանուր առմամբ ողջ օրգանիզմի առողջության համար, ներառյալ և վահանաձև գեղձի ֆունկցիան։

Մարդու մոտ ռիբոֆլավինի անբավարարության արտաքին դրսևորումներն են՝ շրթունքների լորձաթաղանթի ախտահարումը ուղղահայաց ճաքերով, ստոմատիտի երևույթներ բերանի անկյուններում, լեզվի այտուց և կարմրություն (գլոսիտ), քթաշրթունքային ծալքի, քթի թևերի, ականջների, կոպերի վրա սեբորեական դերմատիտ։ Հաճախ զարգանում են տեսողության օրգանների շեղումներ՝ լուսավախություն, եղջերաթաղանթի անոթավորում, կոնյունկտիվիտ, կերատիտ և որոշ դեպքերում՝ կատարակտ։ Ավիտամինոզի մի շարք դեպքերում ի հայտ են գալիս անեմիա և նյարդային խանգարումներ, որն ուղեկցվում է մկանային թուլությամբ, այրող ցավեր ոտքերում և այլն։

Մարդու մոտ ռիբոֆլավինի անբավարարության հիմնական պատճառներն են՝

  • այդ վիտամինը պարունակող մթերքների ոչ բավարար օգտագործումը,
  • վիտամինը պարունակող մթերքների ոչ ճիշտ պահպանումը և մշակումը, որի հետևանքով վիտամինի պարունակությունը կտրուկ նվազումը,
  • Աղեստամոքսային տրակտի քրոնիկ հիվանդությունները,
  • ռիբոֆլավինի հակադիր դեղամիջոցների ընդունումը։
Սննդամթերք Ռիբոֆլավինի քանակությունը,
մգ/100 գ մթերքում։
լյարդ և երիկամներ 2,80-4,66
դրոժ 2,07-4,0
ձու 0,30-0,80
նուշ 0,80
շամպինյոններ 0,4
սպիտակ սունկ 0,3
շիկասունկ 0,3
կաթնաշոռ 0,30-0,50
բրոկոլի 0,3
կաղամբ 0,25
հնդկաձավար 0,24
կաթ 0,13-0,18
միս 0,15-0,17
մաքրած բրինձ,
մակարոնեղեն,
սպիտակ հաց,
մրգերի ևբանջարեղենների մեծամասնությունը
0,03-0,05

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտամին B2» հոդվածին։