Սամարա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամարա (այլ կիրառումներ)
Սամարա (ռուս.՝ Самара)՝ քաղաք Ռուսաստանում։ Սամարայի մարզի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը՝ 1 171 598 մարդ (2013)։ 1935-1991 թվականներին կոչվել է Կույբիշև։ Տեղակայված է Վոլգա գետի ձախ ափին ՝ այն հատվածում որտեղ Վոլգա է լցվում Սամարա գետը, որից էլ առաջացել է քաղաքի անվանումը։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Սամարա | |||||
ռուս.՝ Самара | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Համայնք | Samara Urban Okrug?[1] | ||||
Ներքին բաժանում | Կույբշեվսկի շրջան, Սամարայի շրջան, Լենինսկի շրջան, Ժելեզնոդորոժնի շրջան, Օկտյաբրսկի շրջան, Խորհրդային շրջան, Պրոմիշլենի շրջան, Կիրովսկի շրջան և Կրասնոլինսկի շրջան | ||||
Հիմնադրված է | 1586 թ. | ||||
Մակերես | 541,0 կմ² | ||||
ԲԾՄ | 100 մետր | ||||
Բնակչություն | ▲1 156 659 մարդ (2020)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||||
Հեռախոսային կոդ | 846 | ||||
Փոստային դասիչ | 443000–443999 | ||||
Պաշտոնական կայք | city.samara.ru (ռուս.) | ||||
| |||||
Բնակչությունը՝ 1 172 348 (2014)։ Բնակչության թվով Ռուսաստանի յոթերորդ խոշոր քաղաքը։ Ագլոմերացիայի շրջանակներում (բնակչության թվով երրորդն է Ռուսաստանում) բնակվում է ավելի քան 2,7 մլն. մարդ։
Խոշոր տնտեսական, տրանսպորտային, գիտակրթական և մշակութային կենտրոն է։ Արդյունաբերության հիմնական ճյուղերն են մեքենաշինությունը, նավթաարդյունաբերությունը և սննդի արդյունաբերությունը[3]։
Սամարան հիմնվել է թագավոր Ֆեոդորի հրամանով 1586 թվականին, որպես Սամարա քաղաքի պահակային ամրոց։ 1935-1991 թվականներին քաղաքը կրում էր Կույբիշև անվանումը՝ խորհրդային կուսակցական և պետական գործիչ Վալերիան Վլադիմիրովիչ Կույբիշևի պատվին[4]։ Սամարայում է գտնվում Ռուսաստանի ամենաերկար առափնյակը և Եվրոպայում երկաթուղային ամենաբարձր շենքը[5]։ Բացի այդ, Կույբիշևի անվան հրապարակը Եվրոպայի ամենամեծ հրապարակն է։
Սամարան մտնում է Մերձվոլժսկի դաշնային շրջանի մեջ (օկրուգ)։
Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր
խմբագրելԱշխարհագրական դիրք
խմբագրելՍամարան գտնվում է Սամարայի Աղեղի դիմաց, Վոլգա գետի ձախ ափին, Սամարա և Սոկ գետերի վտակների միջև։ Քաղաքը հյուսիսում ունի անկանոն կտրտված ձև։ Միջօրեականային ուղղության երկայնությունը կազմում է 50 կմ, իսկ լայնությունը՝ 20 կմ[6]։ Աշխարհագրական կոորդինատներն են (քաղաքի պատմական հատվածը)՝ հյուսիսային լայնության 53°12′ և արևելյան երկայնության 50°06′։ Քաղաքի տարածքի մակերեսը կազմում է մոտ 541 կմ²[7]։
Հարևան բնակավայրեր | ||
---|---|---|
Տոլյատի ~ 79 կմ Ուլյանովսկ ~ 242 կմ |
Դիմիտրովգրադ ~ 157 կմ Կազան ~ 441 կմ |
Նաբերեժնիե Չելնի ~ 386 կմ Ուֆա ~ 463 կմ |
Պենզա ~ 444 կմ Սարանսկ ~ 470 կմ |
Մագնիտոգորսկ ~ 775 կմ Չելյաբինսկ ~ 880 կմ | |
Սարատով ~ 484 կմ Վոլգոգրադ ~ 853 կմ |
Ուրալսկ ~ 246 կմ Ատիրաու ~ 751 կմ |
Օրենբուրգ ~ 407 կմ Օրսկ ~ 674 կմ |
Ժամային գոտի
խմբագրելՍամարան գտնվում է Սամարայի ժամային գոտում։ Համաշխարհային կոորդինացված ժամանակի (UTC) ուղղությամբ տեղաշարժի հարաբերությունը կազմում է +4։00 ժամ։ Մոսկվայի ժամանակի հարաբերությամբ ժամային գոտին ունի +1 ժամ մշտական տեղաշարժ և Ռուսաստանում նշվում է որպես MSK+1։ 2010-2014 թվականները քաղաքում և մարզում գործում էր մոսկովյան ժամանակը։ 2014 թվականի հոկտեմբերի 26-ից տարածաշրջան վերադարձվել է Սամարայի ժամանակը (MSK+1)։
Ռելիեֆ
խմբագրելՔաղաքը տեղակայված է նոր (կայնոզոյան) գոյացությունների վրա, որոնք ընկած են պերմյան և քարաածխային հանքատեսակների վրա, որոնք գոյացել են 240-300 միլիոն տարի առաջ։ Արխեյան դարաշրջանի բյուրեղային հիմքը ընկած է 1400-1600 մ խորության վրա։ Քաղաքի ռելիեֆը չափավոր լեռնային է։ Առավելագույն բարձրությամբ աչքի է ընկնում քաղաքի հյուսիսային մասը (Կրասնոգլինսկի շրջան), որի կազմի մեջ մտնում են Սոկոլի լեռները։ Տեղանքի ամենաբարձր կետը, որը մտնում է Սամարայի վարչական քաղաքային սահմանների մեջ, Տիպ Տյավ լեռը՝ ծովի մակարդակից 286 մ։ Հարավ-արևմուտքում, Վոլգա գետի երկայնքով, որոշ վայրերում կիրճերով բաժանված տեղանքը աստիճանաբար նվազում է մոտավորապես մինչև Հեղափոխության հրապարակը, ինչից հետո արագորեն նվազում է մինչև բարձրության նվազագույն մակարդակը, որը ծովի մակարդակից 28 մ է և համընկնում է Վոլգա գետի մակարդակի հետ։ Հարավում և հարավ-արևելքում, ընդհուպ մինչև Հաղթանակի փողոցը տեղանքը ավելի կտրուկ է նվազում, այնուհետև շատ դանդաղ նվազում է ընդհուպ մինչև նվազագույն բարձրությունը, որը համընկնում է Սամարա գետի մակարդակի հետ (նույնպես ծովի մակարդակից 28 մ)։
Վոլգա գետի կողմից գերակշռում են ավազոտ հողերը, իսկ Սամարա գետի կողմից՝ կավահողերը։
Կլիմա
խմբագրելԿլիման չափավոր մայրցամաքային է։ Քաղաքային շրջանի հյուսիսից մինչև հարավ առավել արտահայտված է մայրցամաքային չոր կլիման, ինչը պայմանավորված է Վոլգայի գետային օդային հոսքի ազդեցությամբ։ Միջին ամսական ամառային և ձմեռային ջերմաստիճանների տարբերությունը հասնում է 31 °C, իսկ բացարձակ էքստրեմումների տարբերությունը՝ 83 °C։ Տեղումների առավելագույն քանակը թափվում է հուլիսին և հունիսին։ Ձմռանը գերակշռում են հարավային, գարնանը և ամռանը՝ հյուսիսային, աշնանը՝ հարավարևմտյան և հարավային քամիները[8]։
- Տարեկան միջին ջերմաստիճանը +5,7 °C
- Քամու տարեկան միջին արագությունը՝ 3,3 մ/վ
- Օդի տարեկան միջին խոնավությունը՝ 74%։
Սամարայում օդի ջերմաստիճանի բացարձակ առավելագույնը (1936 թվականից տարվող օդերևութաբանական դիտարկումների ժամանակահատվածի ընթացքում) կազմում է 39,9 °C ստվերում (օգոստոսի 2, 2010)։ Նախկին ռեկորդը կազմում էր 39,0 °C ստվերում (1984 թվականի հուլիս)։
Օդի ջերմաստիճանի բացարձակ նվազագույնը նույն ժամանակահատվածում գրանցվել է 1942 թվականի հունվարի 22-ին և կազմում է -43 °C։
Սամարաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 4.2 (39.6) |
6.8 (44.2) |
15.8 (60.4) |
31.1 (88) |
34.4 (93.9) |
39.6 (103.3) |
40.4 (104.7) |
39.9 (103.8) |
34.2 (93.6) |
26.0 (78.8) |
14.0 (57.2) |
7.3 (45.1) |
40.4 (104.7) |
Միջին բարձր °C (°F) | −6.8 (19.8) |
−6.1 (21) |
0.4 (32.7) |
12.1 (53.8) |
20.8 (69.4) |
25.4 (77.7) |
26.9 (80.4) |
25.0 (77) |
18.6 (65.5) |
9.9 (49.8) |
0.1 (32.2) |
−5.4 (22.3) |
10.1 (50.2) |
Միջին օրական °C (°F) | −10.1 (13.8) |
−9.8 (14.4) |
−3.5 (25.7) |
6.9 (44.4) |
14.8 (58.6) |
19.6 (67.3) |
21.4 (70.5) |
19.2 (66.6) |
13.2 (55.8) |
5.8 (42.4) |
−2.4 (27.7) |
−8.3 (17.1) |
5.6 (42.1) |
Միջին ցածր °C (°F) | −13.1 (8.4) |
−13.1 (8.4) |
−7.0 (19.4) |
2.6 (36.7) |
9.4 (48.9) |
14.4 (57.9) |
16.3 (61.3) |
14.2 (57.6) |
8.9 (48) |
2.7 (36.9) |
−4.7 (23.5) |
−11.0 (12.2) |
1.6 (34.9) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −43.0 (−45.4) |
−36.9 (−34.4) |
−31.4 (−24.5) |
−20.9 (−5.6) |
−4.9 (23.2) |
−0.4 (31.3) |
2.0 (35.6) |
2.3 (36.1) |
−3.4 (25.9) |
−27.3 (−17.1) |
−28.1 (−18.6) |
−41.3 (−42.3) |
−43.0 (−45.4) |
Տեղումներ մմ (դյույմ) | 50 (1.97) |
41 (1.61) |
33 (1.3) |
38 (1.5) |
36 (1.42) |
57 (2.24) |
58 (2.28) |
47 (1.85) |
43 (1.69) |
53 (2.09) |
51 (2.01) |
50 (1.97) |
557 (21.93) |
Միջ. անձրևոտ օրեր | 4 | 3 | 5 | 11 | 14 | 15 | 14 | 12 | 14 | 14 | 10 | 6 | 122 |
Միջ. ձնառատ օրեր | 24 | 20 | 14 | 4 | 1 | 0.1 | 0 | 0 | 0.3 | 4 | 15 | 22 | 104.4 |
% խոնավություն | 83 | 80 | 79 | 67 | 58 | 64 | 67 | 69 | 73 | 76 | 83 | 83 | 73 |
Միջին ամսական արևային ժամ | 65.1 | 100.8 | 148.8 | 213.0 | 303.8 | 303.0 | 310.0 | 275.9 | 189.0 | 108.5 | 48.0 | 46.5 | 2112,4 |
Աղբյուր #1: Pogoda.ru.net[9] | |||||||||||||
Աղբյուր #2: Hong Kong Observatory[10] |
Բնակչություն
խմբագրելԲնակչության թվաքանակը | ||||||
---|---|---|---|---|---|---|
1646[11] | 1670[11] | 1811[12] | 1840[12] | 1851[11] | 1856[12] | 1863[12] |
317 | ↗700 | ↗4400 | ↗13 700 | ↗14 920 | ↗24 400 | ↗34 100 |
1875[11] | 1897[13] | 1900[11] | 1911 | 1913[12] | 1914[12] | 1923[12] |
↗54 722 | ↗90 000 | ↗109 640 | ↗153 200 | ↘106 800 | ↗143 800 | ↗147 400 |
1926[14] | 1931[15] | 1933[16] | 1939[17] | 1943[11] | 1956[18] | 1959[19] |
↗176 000 | ↗222 308 | ↗259 100 | ↗390 488 | ↗640 000 | ↗760 000 | ↗806 356 |
1962[12] | 1967[12] | 1970[20] | 1973[12] | 1975[21] | 1976[22] | 1979[23] |
↗881 000 | ↗992 000 | ↗1 044 849 | ↗1 117 000 | ↗1 150 000 | →1 150 000 | ↗1 216 233 |
1982[12] | 1985[24] | 1986[22] | 1987[25] | 1989[26] | 1990[27] | 1991[22] |
↗1 243 000 | ↘1 229 000 | ↘1 226 000 | ↗1 280 000 | ↘1 254 460 | ↘1 226 000 | ↗1 244 000 |
1992[22] | 1993[22] | 1994[22] | 1995[24] | 1996[24] | 1997[28] | 1998[24] |
↘1 239 000 | ↘1 232 000 | ↘1 223 000 | ↘1 201 000 | ↘1 192 000 | ↘1 170 000 | ↗1 178 000 |
1999[29] | 2000[30] | 2001[24] | 2002[31] | 2003[12] | 2004[32] | 2005[33] |
↘1 168 000 | ↘1 156 100 | ↘1 146 400 | ↗1 157 880 | ↗1 157 900 | ↘1 144 200 | ↘1 133 400 |
2006[34] | 2007[35] | 2008[35] | 2009[36] | 2010[37] | 2011[35] | 2012[38] |
↗1 143 300 | ↘1 138 994 | ↘1 135 422 | ↘1 134 716 | ↗1 164 685 | ↗1 166 710 | ↗1 169 184 |
2013[39] | 2014[40] | 2015[41] | 2016[42] | 2017[43] | 2018[44] | 2019[45] |
↗1 171 598 | ↗1 172 348 | ↘1 171 820 | ↘1 170 910 | ↘1 169 719 | ↘1 163 399 | ↘1 156 644 |
Քույր քաղաքներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ОКТМО. 185/2016. Volga Federal District
- ↑ https://web.archive.org/web/20200822004543/https://rosstat.gov.ru/storage/mediabank/CcG8qBhP/mun_obr2020.rar
- ↑ «Федерализм. Региональная политика. Субъекты РФ. Самарская область». // novrosen.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Исторические этапы становления Самары». // city.samara.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Жителям Самары вернули главный символ города». // vesti.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Географическое положение» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Общая характеристика» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Погода и климат. Климат Самары
- ↑ «Pogoda.ru.net» (Russian). Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Climatological Norms of Samara [1] Արխիվացված 2019-10-23 Wayback Machine. Retrieved on: August 24, 2011.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 «Самара. Первые переписи в калейдоскопе истории». Արխիվացված է օրիգինալից 2015-02-01-ին. Վերցված է 2015-02-01-ին.
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 «Народная энциклопедия «Мой город». Самара». Արխիվացված է օրիգինալից 2013-10-27-ին. Վերցված է 2013-10-27-ին.
- ↑ «Российский статистический ежегодник. 2011 год». Արխիվացված է օրիգինալից 2016-05-26-ին. Վերցված է 2016-05-26-ին.
- ↑ «Города с численностью населения 100 тысяч и более человек». Արխիվացված է օրիգինալից 2013-08-17-ին. Վերցված է 2013-08-17-ին.
- ↑ Административно-территориальное деление Союза ССР : [Районы и города СССР на 1931 год]. — Москва: Власть советов, 1931. — XXX, 311 с.
- ↑ Административно-территориальное деление Союза ССР. На 15 июля 1934 года.
- ↑ «Всесоюзная перепись населения 1939 года. Численность городского населения СССР по городским поселениям и внутригородским районам» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013-12-24-ին. Վերցված է 2013-11-30-ին.
- ↑ «Народное хозяйство СССР в 1956 г. (Статистический сборник). Государственное статистическое издательство. Москва. 1956». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013-10-26-ին. Վերցված է 2013-10-26-ին.
- ↑ «Всесоюзная перепись населения 1959 года. Численность городского населения РСФСР, её территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-05-28-ին. Վերցված է 2013-09-25-ին.
- ↑ «Всесоюзная перепись населения 1970 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-09-29-ին. Վերցված է 2013-09-25-ին.
- ↑ Российский статистический ежегодник, 1998 год
- ↑ 22,0 22,1 22,2 22,3 22,4 22,5 «Российский статистический ежегодник. 1994». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-05-18-ին. Վերցված է 2016-05-18-ին.
- ↑ «Всесоюзная перепись населения 1979 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված օրիգինալից 2021-11-07-ին. Վերցված է 2013-09-25-ին.
- ↑ 24,0 24,1 24,2 24,3 24,4 «Российский статистический ежегодник. Госкомстат, Москва, 2001». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-05-12-ին. Վերցված է 2015-05-12-ին.
- ↑ Народное хозяйство СССР за 70 лет : юбилейный статистический ежегодник : [арх. 28 Հունիսի 2016] / Государственный комитет СССР по статистике. — Москва : Финансы и статистика, 1987. — 766 с.
- ↑ «Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-09-26-ին.
- ↑ Российский статистический ежегодник.2002 : Стат.сб. / Госкомстат России. – М. : Госкомстат России, 2002. – 690 с. – На рус. яз. – ISBN 5-89476-123-9 : 539.00.
- ↑ «Российский статистический ежегодник. 1997 год». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-05-22-ին. Վերցված է 2016-05-22-ին.
- ↑ «Российский статистический ежегодник. 1999 год». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-06-14-ին. Վերցված է 2016-06-14-ին.
- ↑ «Российский статистический ежегодник. 2000 год». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-06-13-ին. Վերցված է 2016-06-13-ին.
- ↑ «Всероссийская перепись населения 2002 года. Том. 1, таблица 4. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов - райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին.
- ↑ «Российский статистический ежегодник. 2004 год». Արխիվացված է օրիգինալից 2016-06-09-ին. Վերցված է 2016-06-09-ին.
- ↑ «Российский статистический ежегодник, 2005 год». Արխիվացված է օրիգինալից 2016-05-09-ին. Վերցված է 2016-05-09-ին.
- ↑ «Российский статистический ежегодник, 2006 год». Արխիվացված է օրիգինալից 2016-05-10-ին. Վերցված է 2016-05-10-ին.
- ↑ 35,0 35,1 35,2 База данных "регионы Приволжского округа". Численность постоянного населения
- ↑ «Численность постоянного населения Российской Федерации по городам, поселкам городского типа и районам на 1 января 2009 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին. Վերցված է 2014-01-02-ին.
- ↑ «Перепись населения 2010. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, городских и сельских поселений» (ռուսերեն). Федеральная служба государственной статистики. Արխիվացված է օրիգինալից 2013-09-06-ին. Վերցված է 2013-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям. Таблица 35. Оценка численности постоянного населения на 1 января 2012 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-05-16-ին. Վերցված է 2014-05-31-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года» (ռուսերեն). М.: Федеральная служба государственной статистики Росстат. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013-10-12-ին. Վերցված է 2013-11-16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ «Таблица 33. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2014 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-08-10-ին. Վերցված է 2014-08-02-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года». Արխիվացված է օրիգինալից 2015-08-06-ին. Վերցված է 2015-08-06-ին.
- ↑ Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года». 2017-07-31. Արխիվացված է օրիգինալից 2017-07-31-ին. Վերցված է 2017-07-31-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года». Արխիվացված է օրիգինալից 2018-07-26-ին. Վերցված է 2018-07-25-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2019 года». Վերցված է 2019-07-31-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 13)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամարա» հոդվածին։ |