Կունմին (չին .՝ 昆明市), հայտնի նաև որպես՝ Յունան-Ֆու (云南府), քաղաք Չինաստանի հարավ-արևմուտքում, Յուննան երկրամասի վարչական կենտրոնը։ 880 հազար բնակիչ (1957 )։ Գտնվում է Յուննանի սարավանդում , 1892 մ բարձրության վրա։ Տրանսպորտային հանգույց է։ Զարգացած է գունավոր մետալուրգիան , էլեկտրաէներգիայի արտադրությունը, տեքստիլ, կաշվի , սննդի արդյունաբերությունը , արհեստները ։ Քաղաքի մոտ արդյունահանվում է քարածուխ , երկաթ , ապատիտ ։ Ունի համալսարան , պոլիտեխնիկական ինստիտուտ, ՉԺՀ ԳԱ հարավարևմտյան մասնաճյուղ, բուսաբանական այգի , առողջարաններ , ճարտարապետական հուշարձաններ ։ Հիմնադրվել է մ.թ. 1-ին դարում , Ցզյանլին անվամբ։
Քաղաք Կունմին 昆明市
Երկիր Չինաստան Երկրամաս Յուննան Յուննան Համայնք Յունան Ներքին բաժանում Wuhua District ? , Panlong District ? , Guandu District ? , Xishan District ? , Dongchuan District ? , Chenggong District ? , Jinning District ? , Fumin County ? , Yiliang County ? , Shilin Yi Autonomous County ? , Songming County ? , Luquan Yi and Miao Autonomous County ? , Xundian Hui and Yi Autonomous County ? և Anning ? Քաղաքապետ Լի Վենրոն (李文荣) Հիմնադրված է Ք. ա. 279 թ.Մակերես 21 015 կմ2 կմ² ԲԾՄ 1892±1 մետր Բնակչություն 6 486 400 մարդ (2011) Խտություն 310/կմ2 մարդ/կմ² Տեղաբնականուն Կունմինցի Ժամային գոտի UTC+8 Հեռախոսային կոդ 871 Փոստային դասիչ 650000 Ավտոմոբիլային կոդ 云A Պաշտոնական կայք km.gov.cn
Կունմին (Չինաստան)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 15 )։