Մոռամբ բերբերի |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Lýcium bárbarum
L. (1753)
|
Հոմանիշներ |
- Boberella halimifolia (Mill.) E.H.L.Krause
- Jasminoides flaccidum Moench
- Lycium halimifolium Mill.
- Lycium lanceolatum Veill.
- Lycium turbinatum Veill.
- Lycium vulgare Dunal
- Teremis elliptica Raf.
|
|
Մոռամբ բերբերի (լատին․՝ Lýcium bárbarum), 1-3 մ բարձրությամբ, տերևաթափ, խիտ ճյուղավորված թուփ մորմազգիների ընտանիքից։ Ծայրերը աղեղնաձև խոնարհված ընձյուղներով, ծոցային փշերով, բարակ, երկար, բաց դեղնավուն։ Ունի 2,5-6 սմ երկարությամբ և 0,3-0,8 սմ լայնությամբ էլիպսանշտարաձև կամ նեղ էլիպսաձև տերևներ, վերևից կանաչ, ներքևի կողմից կապտավուն, մի փոքր մսալի։ Կարճացած ընձյուղների վրա փնջերով կան ծաղիկներ բաց վարդագույն կամ վարդամանուշակագույն (յուրաքանչյուր փնջում կա 2-6-ական ծաղիկ)։ Հատապտուղը երկրավուն ձվաձև է, կարմիր, 0,8-2 սմ երկարությամբ և 0,5-1 սմ լայնությամբ։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին, պտուղները հասունանում են հուիլս-հոկտեմբերին։
Տարածված է հյուսիսային Աֆրիկայում, Իրանում, Կովկասում։ Հայաստանում այն հանդիպում է Նոյեմբերյանում, Երևանում, չոր, քարքարոտ թեքություններին ծովի մակերևույթից 900-1500 մ բարձրությունների վրա։ Երաշտադիմացկուն է, հողի նկատմամբ պահանջկոտ չէ, լուսասեր է, ցրտադիմացկուն, ջերմասեր։
Բազմանում է սերմերով և կտրոնավորմամբ։ Բարձր է գնահատվում նաև որպես երկարատև ծաղկող տեսակ։
- Լ.Վ.Հարությունյան - Քո շրջապատի թփերը, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան 1984 թվական