Համբարձում Առաքելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համբարձում Աստվածատուրի Առաքելյան (Շահրիար, ապրիլի 29, 1855[1][2], Շուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 6, 1918[1][2], Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1][2]), հայ լրագրող, գրող, հասարակական գործիչ, Հայ գաղթականների օգնության կոմիտեի (1915) և Հայ Ժողովրդական կուսակցության հիմնադիր։
Համբարձում Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1855[1][2] |
Ծննդավայր | Շուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | հուլիսի 6, 1918[1][2] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1][2] |
Գրական անուն | Շահրիար[1] |
Մասնագիտություն | հրապարակախոս, հասարակական գործիչ, քաղաքական գործիչ, գրող և ուսուցիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Շուշիի ռեալական ուսումնարան[1] և Բաքվի ռեալական ուսումնարան (1879)[1] |
Անդամակցություն | Կովկասի հայոց բարեգործական ընկերություն[1][2], Ռուսական կայսրության 1-ին գումարման պետական դումա[1], Second State Duma of the Russian Empire?[1], Ռուսաստանի աշխարհագրական ընկերություն[1] և Ասիական ընկերություն[1] |
Կուսակցություն | Կադետներ[1] և Հայ ժողովրդական կուսակցություն[1][2] |
Աշխատավայր | Մշակ[1][2] |
Համբարձում Առաքելյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՆախնական կրթությունն ստացել է Շուշիում, այնուհետև տասը տարեկանում անցնում է Թավրիզ, որտեղ սովորում է հայկաբան Սամվել Գյուլզադյանի մոտ։ 1872 թվականից սկսում է աշխատակցել «Մեղու Հայաստանի» և «Մշակ» պարբերականներին՝ պարսկահայերի մասին թղթակցություններ ուղարկելով։ 1878 թվականին անցնում է Բաքու, որտեղի գիմնազիան 1879 թվականին ավարտելուց հետո մտնում է Պետրովսկի գյուղատնտեսական ճեմարանը։ 1881 թվականին Ղարաբաղի երկսեռ դպրոցների տեսուչ է նշանակվում։ Նույն տարում Շուշիում հիմնում է Կովկասահայ բարեգործական ընկերության անդրանիկ մասնաճյուղը և մեկ ընթերցարան։ 1892 թվականին Գրիգոր Արծրունու մահվանից հետո նշանակվում է «Մշակի» խմբագրապետ՝ Ալեքսանդր Քալանթարի հետ միասին։
1892-1898 թվականներին եղել է ԿՀԲԸ-ի և մատենադարանի վարիչ, Թիֆլիսի Գայանյան և Հովնանյան դպրոցների հոգաբարձում, Կովկասյան ժողովրդական համալսարանի հայկական մասնաճյուղի նախագահ, Թիֆլիսի քաղաքապետարանի և Հայ նպաստամատույց ընկերության անդամ։
Կովկասահայ գործիչներից առաջինն էր, որ հայկական հարցը քննության առարկա դարձրեց Խաղաղության վեհաժողովներին։
Սպանվել է իր տան մեջ քաղաքական նկատառումներով[3]։
Օգտագործել է Ա., Ա. Հ., Հ. Առաք., Հ., Հ. Ա., Շ., Շ-ր, Շահրիար, Պանդուխտ, X., ***, А. А., Икс., Д. Д. Пагирев, Шахриар ծածկանունները[4]։
Երկեր
խմբագրել- Առողջապահական ընթերցանութիւն նեղ եւ խոնաւ բնակարանների մասին, Թիֆլիս, տպ. Յովհաննէս Մարտիրոսեանցի, 1880, 30 էջ։
- Ազգայնութիւն եւ նորա պրինցիպներ (Հայուածք հայութեան իբրեւ կուլտուրական ազգի վրայ), Թիֆլիս, տպ. Մովս. Վարդանեանցի եւ ընկ., 1883, 54 էջ։
- Ուր է հայի ինքնաճանաչութիւնը, Թիֆլիզ, տպ. Յովհաննէս Մարտիրոսեանցի, 1884, 16 էջ։
- Պարսկաստանի եւ Հնդկաստանի թեմի հայ ժողովրդին (կոնդակ), Թէհրան, տպ. Ա.Ս. Բէկնազարեանց, 1892, 1 էջ։
- Խրիմեան Հայրիկի կաթողիկոսական ընտրութիւնը, Թիֆլիս, Մ.Դ. Ռօտինեանց, 1893, 80 էջ։
- Զէյթուն (Տեղագր., ազգագր. եւ վարչական տեսութիւն), Թիֆլիս, Ա. հ, 1896, 92 էջ։
- Գալիլէյ (Նրա կեանքը եւ գիտական գործունէութիւնը), Թիֆլիս, տպ. Մ. Շարաձէ եւ ընկ., 1899, 102 էջ։
- Միլտօն (Նրա կեանքը եւ գրական գործունէութիւնը), Թիֆլիս, տպ. Տ.Մ. Ռօտինեանցի, 1900, 135 էջ։
- Ջհուդ-Քուշան (Հրէասպանությիւն; Վէպ), Թիֆլիզ, տպ. Վրաց. հրատ. ընկ., 1902, 324 էջ։
- Եղօի քոռ բախտը (պատմվածք), Թիֆլիս, տպ. Մովսէս Վարդանեանցի, 1903, 24 էջ։
- Մի ամիս Արեւելքում (Ուղեւորական ակնարկներ, բնութեան նկարագրութիւններ), Թիֆլիս, տպ. Հերմէս, 1904, 250 էջ։
- Արամի պսակը (Հայ-թրքական ընդհարումներից մի պատկեր), Թիֆլիս, տպ. Ս. Սողոմոնեանի, 1906, 34 էջ։
- Ձեռնարկ տարրական տրամաբանութեան, հոգեբանութեան եւ բանահիւսութեան (Ի պէտս հայոց ազգ. դպր.), Թիֆլիզ, Ա. հ, 1907, 258 էջ։
- Տասն եւ երկու պատմուածք, Թիֆլիս, տպ. Էպօխա, 1908, 320 էջ։
- Պարսկաստանի հայերը (Նրանց անցեալը, ներկան եւ ապագան), Վիեննա, տպ. Մխիթարեան, 1911։
- Հանրագիտական բառարան (Գրողների, գիտնականների, քաղաքական, հասարակական, կրօնական, պատմական գործիչների, գիտութիւնների, գրականութիւնների, պատմութիւնների, աշխարհագրութիւնների), Թիֆլիս, տպ. Էպօխա, 1915։
- Աղա-Մուհամմէդ շահը Շուշում (Պատմական անց), Ա. տ., Ա. հ., Ա. թ, 30 էջ։
Թարգմանություններ
խմբագրել- Գի դը Մօպասան, Քսան վէպիկներ եւ զրոյցներ, Թիֆլիս, տպ. Մ. Մարտիրոսեանցի, 1897, 242 էջ։
- Կամիլլ Ֆլամմարիօն, Ուրանիա (աստղագիտական վեպ), Թիֆլիս, տպ. Մ. Մարտիրոսեանցի, 1900, 376 էջ։
- Հանրի Պոլ Բօրդօ, Հայրենի հող, Թիֆլիս, տպ. Վրաց. հրատ. ընկ, Մուրճ ամսագրի հրատ., 1902, 200 էջ։
Գրականություն
խմբագրել- Լենդրուշ Ալոյան, Համբարձում Առաքելյան հրապարակախոսը, Ե., ԵՊՀ հրատ, 2014, 112 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Մկրտիչ Պոտուրյան, Հայ հանրագիտակ, 1938, գիրք Բ, էջ 216։
- ↑ Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 561։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համբարձում Առաքելյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 534)։ |