Հայաստանի վիզային քաղաքականություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայաստանի Հանրապետության վիզային քաղաքականությունը Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունն է Հայաստանի տարածք օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտք գործելու կարգի ոլորտում։
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/4/4c/Visa_policy_of_Armenia.png/500px-Visa_policy_of_Armenia.png)
Հայաստանի տարածք մուտք գործելու համար պետությունների մեծ մասի քաղաքացիներին վիզայի նախնական ստացումն անհրաժեշտ չէ։ Մեծ թվով պետությունների քաղաքացիներին վիզան տրամադրվում է Հայաստան մուտք գործելու պահին։
Հայաստանի հետ ոչ վիզային ռեժիմ ունեցող երկրների ցանկ
խմբագրելՀայաստան մուտք գործելու համար 52 պետությունների քաղաքացիներից վիզա չի պահանջվում։
- ԱՄՆ
- Անդորա
- Արգենտինա
- Բելառուս
- Բրազիլիա (2015 թ. նոյեմբերի 25-ից, 90 օր)
- Իրան
- Ղազախստան
- Ղրղզստան
- Մոլդովա
- Մոնակո
- Չեռնոգորիա
- Չինաստան
- Ռուսաստան
- Սան Մարինո
- Վատիկան
- Վրաստան
- Տաջիկստան
- Ուկրաինա
- Ուզբեկստան
- Ուրուգվայ
- Եվրամիության և Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի անդամ պետությունների քաղաքացիներ (ոչ ավելի, քան 180 օրով)։
2016 թ. փետրվարի 3-ին Հայաստանի Հանրապետությունը և Մակաոն ստորագրեցին համաձայնագիր մուտքի արտոնագրային ռեժիմը փոխադարձաբար վերացնելու մասին։ Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի վավերացումից հետո։
Նախատեսվում է ոչ վիզային ռեժիմի վերաբերյալ համաձայնագրերի ստորագրում
խմբագրելՀատուկ պայմաններ
խմբագրելՊետություններ, որոնց քաղաքացիներին վիզաները տրվում են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում` առանց հրավերի։
Պետություններ, որոնց քաղաքացիներին վիզաները տրվում են բացառապես ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում` հրավերի առկայության դեպքում։
- Սիրիա
- Եգիպտոս
- Աֆղանստան
- Բանգլադեշ
- Պակիստան
- Սաուդյան Արաբիա
- Շրի Լանկա
- Վիետնամ
- Նեպալ
- Պաղեստին
- բոլոր աֆրիկյան երկրները, բացառությամբ ՀԱՀ
Վիզայի ստացման ընթացակարգի դյուրացման նպատակով ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը կիրառում է նաև էլեկտրոնային վիզա։
Այլ պետություններ
խմբագրելՄյուս բոլոր պետությունների քաղաքացիները, ինչպես նաև «Հատուկ պայմաններ» բաժնում նշված պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները կարող են ստանալ 120-օրյա վիզա ՀՀ սահմանային անցակետերում։