Հիմյարի թագավորություն
Հիմյարի թագավորություն, պետություն Արաբական թերակղզու հարավում։ Գոյություն է ունեցել հելլենիզմի դարաշրջանում և վաղ միջնադարում՝ մ.թ.ա. 110-մ.թ. 525 թվականներին։ Մայրաքաղաքն էր Զաֆար (արաբ․՝ ظفار), ապա՝ Սանաա (արաբ․՝ صنعاء) քաղաքը։ Այժմ նրա տարածքում է գտնվում Եմենի Արաբական Հանրապետությունը։
| ||||
Քարտեզ | ||||
| ||||
Քարտեզ2 | ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Զաֆար, Սանաա | |||
Կրոն | Հեթանոսություն, Հուդայականություն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Պետության գլուխ | թագավոր | |||
Պատմություն | ||||
- նվաճումների սկիզբ | 250 | |||
- Հարավային Արաբիայի միավորումը | 300 |
Հիմնադրում
խմբագրելՀիմյարի թագավորությունը հիմնադրվել է մ.թ.ա. 110 թվականին՝ Արաբական թերակղզու հարավում։ 300 թվականից սկսած՝ այն իր իշխանությունը հաստատում է ամբողջ Եմենի տարածքում՝ գրավելով Եմենի բոլոր հնադարյան քաղաքակրթությունները։ 6-րդ դարի ընթացքում Հիմյարի վասալներից քինդաները կարողանում են պետության ազդեցությունը տարածել նաև Կենտրոնական Արաբիայում՝ Նաջդում։
Առաջին հիշատակությունները հիմյարցիների մասին թվագրվում են մ.թ.ա. 2-1 դարերին։ Պլինիուս ավագը Հիմյարի թագավորության տեղադրման վայրը նկարագրում է Սաբայի թագավորության և Կարմիր ծովի միջև։ Այդ ցեղապետության կենտրոնն էր Զաֆար քաղաքը։
Մ.թ.ա. 1-ին դարում՝ 31 թվականին, Հռոմի առաջին կայսր Օկտավիանոս Օգոստոսը Ակցիումի ճակատամարտում պարտության է մատնում Մարկոս Անտոնիոսին և Կլեոպատրային, տիրանում է Եգիպտոսին և հռոմեական տիրապետությունն է հաստատում ամբողջ Կարմիր ծովի շուրջ։ Նա տերության վերահսկողության տակ վերցրեց Հնդկաստանից և Արաբիայից եկող առևտրային ճանապարհները։ Արշավանքներ են կատարվում նաև Արաբական թերակղզու ուղղությամբ։ Նրա հարավը հույներն ու հռոմեացիներն անվանում էին «Երջանիկ Արաբիա» (լատին․՝ Felix Arabia), քանի որ անապատային թերակղզու միակ տեղումնառատ ու անտառաշատ հատվածն էր։
Պետության հզորացում
խմբագրելՀիմյարը գտնվում էր Կաթաբանի տիրապետության տակ (արաբ․՝ مملكة قتبان), բայց 1-ին դարում այն ամենաազդեցիկ դիրքն է գրավում Հարավային Արաբիայում։ 1-ին դարի երկրորդ կեսին Հիմյարը իր տիրպետության տակ է վերցնում Սաբան (արաբ․՝ مملكة سبأ)։ Հիմյարի թագավորները իրենց անվանում էին «Սաբայի և Զու Ռայդանի թագավորներ»։ Կաթաբանը և Մաինը (արաբ․՝ مملكة معين) կորցրել էին իրենց ազդեցությունը ազդեզությունը և գտնվում էին Հիմյարի տիրապետության տակ։
4-րդ դարի սկզբում Հիմյարի թագավոր Շամմար Յուհարիշը նվաճեց նաև Հադրամաութը (արաբ․՝ مملكة حضرموت)։ Թագավորն իրեն անվանում է «Սաբայի և Զու Ռայդանի և Հադրամաութի և Յամանթի արքա»։ Սա առաջին հիշատակությունն է, որտեղ Հարավային Արաբիան հիշատակվում է որպես միավորված մեկ պետություն։ Ողջ թագավորության տարածքում հիմնվում էին նոր քաղաքներ՝ երկհարկ շենքերով ու հասարակական կառույցներով։ Հատկապես զարգացած էր առևտուրը։ 4-րդ դարում Հիմյար է թափանցում հուդայականությունը։
Անկում
խմբագրելՀիմյարի թագավոր Յոսեֆ Մասրուք Զու Նուվասը ընդունում է հուդայականություն։ Ժամանակակիցները վկայում են, որ նրա մայրը գերված հրեա է եղել, իսկ հայրը հիմյարական արքայատոհմի շառավիղ էր։ Դեռ իշխանության սկզբում Զու Նուվասը վերացնում է Հիմյարից Եթովպիա ուղևորվող բյուզանդացի վաճառականներին և փակում է Բյուզանդիա տանող Աքսումի ճանապարհը՝ ի պատասխան եթովպացիների կողմից հրեա վաճառականների սպանության։ Աքսումի թագավոր Քալեբը հարձակվում է Հիմյարի վրա, ավերում երկիրը։ Ավելի ուշ՝ բյուզանդացիների հետ համագործակցությունը խորացնելու նպատակով նա ընդունում է քրիստոնեություն։
Զու Նուվասը փախչում է, ապա հեթանոս և հուդայական կողմնակիցներ հավաքելով՝ 522 թվականի ձմռանը մոտենում է Զաֆարին։ Զու Նուվասի դեմ պայքարում աքսումցիներին օգնում են բյուզանդացիները։ Նրանք կարողանում են կաշառել հարավարաբական հայտնի ցեղերի առաջնորդներին։ Հիմյարի արքային ճակատամարտում սպանում են, իսկ իր զինվորների մի մասին՝ կենդանի խաչում։
Պատկերասրահ
խմբագրելՏես նաև
խմբագրելԱղբյուր
խմբագրել- «Книга химьяритов»
- Пиотровский, Михаил Борисович, Южная Аравия в раннее средневековье. Становление средневекового общества Արխիվացված 2007-09-28 Wayback Machine / Ответственный редактор П. А. Грязневич. — М.: Наука, Главная редакция восточной литературы, 1985.