Հոնկոնգ[6] հատուկ վարչական շրջան[Ն 1] (չինարեն գրությամբ՝香港特別行政區, ՝ 香港特别行政区, կրճատ՝ 香港), Չինաստանի հատուկ վարչական շրջան, Ասիայի և աշխարհի առաջատար ֆինանսական կենտրոններից մեկը։

Հոնկոնգ

中華人民共和國香港特別行政區
中华人民共和国香港特别行政区

Zhōnghuá Rénmín Gònghéguó-Xiānggǎng Tèbié Xíngzhèngqū
Հոնկոնգի դրոշ Զինանշան


Կարգավիճակspecial administrative region?, քաղաք, մեծ քաղաք, մետրոպոլիա, գլոբալ քաղաք, կախյալ տարածքներ, քաղաք-պետություն և customs territory of China?
Մտնում էՉինաստան
Ներառում էԱյլենդս, Kwai Tsing District?, North District?, Sai Kung District?, Sha Tin District?, Tai Po District?, Tsuen Wan District?, Tuen Mun District?, Yuen Long District?, Kowloon City District?, Kwun Tong District?, Sham Shui Po District?, Wong Tai Sin District?, Yau Tsim Mong District?, Central and Western District?, Eastern District?, Southern District? և Wan Chai District?
Պետական լեզուդասական չինարեն
Օրենսդիր մարմինLegislative Council of Hong Kong?[1]
Կառավարության ղեկավարJohn Lee?
Մակերես1 104 կմ²
Ազգաբնակչություն7 413 070 մարդ (2021)[2]
Կրոնբուդդայականություն[3], Դաոսականություն[3], Կոնֆուցիականություն[3], քրիստոնեություն[3], հինդուիզմ[3], իսլամ[3], սիկհիզմ[3] և հուդայականություն[3]
ՀիմնՉինաստանի օրհներգ
Հիմնադրված էհուլիսի 1, 1997[4] թ.
ԱրժույթՀոնգ Կոնգ դոլար[1]
Կենտրոնական բանկHong Kong Monetary Authority?
Ազգային տոնՆոր տարվա օր, Ամանորը Չինաստանում, Qingming Festival?, Ավագ Ուրբաթ, Սուրբ շաբաթ, Զատկի երկուշաբթի, Մայիսի մեկ, Բուդդայի ծննդյան օր, Վիշապանավակների տոն, Hong Kong Special Administrative Region Establishment Day?, National Day of the People's Republic of China?, Chinese Mid-Autumn Festival?, Double Ninth Festival?, Սուրբ Ծնունդ և Նվերների օր
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ+852
Ինտերնետ-դոմեն.hk
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,952[5]
gov.hk(անգլ.)(ինդ.)(հինդի)​​​​(թաի.)​​(վիետ.)

Տեղակայված է Կոուլունի թերակղզու վրա, արևմուտքից, հարավից և արևելքից շրջապատված է Հարավ-Չինական ծովով, ինչպես նաև ավելի քան 260 կղզիների վրա, որոնցից ամենախոշորը Հոնկոնգ (այնտեղ են գտնվում կենտրոնական իշխանության մարմինները և ֆինանսական հաստատությունները), Լանտաու և Լամմա կղզիներն են։ Հյուսիսից Հոնկոնգը սահմանակից է Գուանդուն նահանգի Չենչժեն հատուկ տնտեսական գոտուն։

Հոնկոնգն ընդունված է բաժանել երեք մասի՝ բուն Հոնկոնգ կղզին, Կոուլուն և նոր տարածքներ։ Հոնկոնգը մտնում է Չժուցյան գետի ճյուղաբերանի տարածաշրջանի մեջ՝ գտնվելով նրա գետաբերանի ձախ ափին։

1842 թվականին Հոնկոնգը գրավվել է Անգլիայի կողմից։ Մնացել է որպես Անգլիայի գաղութ մինչև 1997 թվականը, երբ տարածքի նկատմամբ գերիշխանությունը փոխանցվել է Չինաստանին։ Չինաստանի և Մեծ Բրիտանիայի կողմից ընդունված համատեղ հռչակագրի և Հոնկոնգի հիմնական օրենքի համաձայն մինչև 2047 թվականը տարածքին տրված է լայն ինքնավարություն։ Չինաստանին է պատկանում պաշտպանության և արտաքին քաղաքականության տնօրինումը, մինչդեռ Հոնկոնգին են վերապահված ներքին օրենսդրության, ոստիկանության, ֆինանսական քաղաքականության, հարկային և մաքսային քաղաքականության ոլորտները։

Աշխարհագրություն

խմբագրել

Հոնկոնգը գտնվում է Չինաստանի հարավ-արևելքում Հարավ-Չինական ծովի ափին։ Կազմված է հիմնական Հոնկոնգ և Լանտաու կղզիներից, Կոլուն և Նոր տարածքներ թերակղզիներց։ Հոնկոնգը կազմված է 260 ավելի փոքր կղզիներց։ Հոնկոնգի տարածքի մեծ մասն զբաղեցնում են լեռները։ Տարածքի մի մասն էլ ծածկված է կանաչ հարթավայրերով։ Հոնկոգը գտնվում է 60 կմ հեռավորության վրա Մակաոից` Չժուցզյան գետի դելտայի ափին։ Հյուսիսում սահմանակցում է Շենժեն քաղաքին, որը գտնվում է Գուանդուն նահանգում։ Ամենաբարձր կետը Տայմոշան լեռն է (958 մ), որը գտնվում է Նոր տարածքներ թերակղզու վրա։

 
Հոնկոնգի համայնապատկերը

Պատկերասրահ

խմբագրել

Նշումներ

խմբագրել
  1. Հոնկոնգ անվանումը առաջացել է չինարենի կանտոնի բարբառով տարածքի ինքնանվանումից՝ Հոնկոն (չինարեն՝ 香港), ինչը թարգմանաբար նշանակում է «Բուրումնավետ նավահանգիստ». նախկինում այստեղից արտահանում էին տարբեր համեմունքներ և բուրումնավետ նյութեր։ Սակայն Չինաստանի պաշտոնական լեզվով, որը հիմնված է չինարենի հյուսիսային բարբառների վրա, նույն հիերոգլիֆները կարդացվում են որպես Սյանգան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 中華人民共和國香港特別行政區基本法, Basic Law of the Hong Kong Special Administrative Region of the People's Republic of China, 中华人民共和国香港特别行政区基本法 (չին.) — 1990.
  2. https://www.censtatd.gov.hk/en/scode600.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Religion and Custom
  4. Immanuel C.Y. Hsü The Rise of Modern China — 6 — USA: OUP, 2000. — P. 985. — 1136 p. — ISBN 978-0-19-512504-7
  5. Human Development ReportUNDP, 2022.
  6. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
Վիքիճամփորդն ունի Հոնկոնգին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոնկոնգ» հոդվածին։