Հովհաննես Հարությունի Աճեմյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Աճեմյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աճեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Հարությունի Աճեմյան (1828[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2] - 1871[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2]), հայ քանդակագործ, նկարիչ, դերասան, դրամատուրգ։
Հովհաննես Հարությունի Աճեմյան արմտ. հայ.՝ Յովհաննէս Աճէմեան | |
---|---|
Ծնվել է | 1828[1][2] |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2] |
Մահացել է | 1871[1][2] |
Մահվան վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան, թարգմանիչ, քանդակագործ, նկարիչ և դրամատուրգ |
Աշխատավայր | Արևելյան թատրոն[1] և Վասպուրական թատրոն[1] |
Կենսագրություն
խմբագրելՆախնական կրթությունը ստացել է Պերայի հայկական դպրոցում, ապա ուսումը շարունակել է ֆրանսիական դպրոցում։ Ինքնազարգացմամբ սովորել է մի քանի լեզուներ, միաժամանակ հետևել նկարչության և քանդակագործության։ 1850 թ. բացել է քանդակագործական արհեստանոց, սակայն, հետագայում խանդավառվելով թատրոնով, նվիրվել է նորաստեղծ հայ բեմին[3]։
Ստեղծագործական ուղի
խմբագրել1857-1958 թթ. թատերաշրջանում մասնակցել է Ա. Հայկունու և այլոց ջանքերով կազմակերպված ներկայացումներին, ապա՝ Օրթագյուղում, Պերայում իտալական և ֆրանսիական խմբերի տված ներկայացումներին, աչքի ընկնելով իտալերենի և ֆրանսերենի հստակ առոգանությամբ։ «Արևելյան թատրոնի» ստեղծման առաջին տարուց (1861 թ.) խաղացել է այդ խմբում, աստիճանաբար դառնալով նրա աչքի ընկնող ուժերից մեկը։ 1863 թ. «Արևելյան թատրոնի» խմբի հետ մեկնել է Զմյուռնիա, հանդես եկել գլխավոր դերերով։ Մեծ հաջողություն է ունեցել Մոլիերի կատակերգություններում. մամուլը բարձր է գնահատել Սոթանվիլի դերը Մոլիերի «Ժորժ Դանդենում». այդ դերը նա հավասար հաջողությամբ կատարել է հայերեն և թուրքերեն։ Խաղացել է Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Ս. Հեքիմյանի, նաև ֆրանսիական, իտալական խմբերում, 1861-1967 թթ.՝ Արևելյան, 1863-1964 թթ.՝ Վասպուրական թատրոններում, 1870 թվականին՝ Թ. Ֆասուլաճյանի խմբում։ Դերերից են՝ Ներսես (Պեշիկթաշլյանի «Արշակ Բ»), Դերմոնթե (Դյուկանժի «Խաղամոլի մը կենաց երեսուն տարին») և այլն։
1862 թ. գրել է «Կոմիտասի ցուցակը» մեկ գործողությամբ վոդևիլը, որ նա կատարել է Պոլսում հայերեն, Զմյուտնիայում՝ թե՛ հայերեն, թե՛ հունարեն։ Այդ վոդևիլը տպագրվել է Զմյուռնիայում 1863 թ.։ Զմյուռնիայից վերադառնալուց հետո շարունակել է խաղալ «Արևելյան թատրոնի» կազմում, միաժամանակ նկարել և քանդակել։
Դերեր
խմբագրել- Ներսես՝ Մ. Պեշիկթաշլյանի «Արշակ Բ»
- Դերմոնթե՝ Դյուկանժի «Խաղամոլի մը կենաց երեսուն տարին»
- Մազապրայի Մարկիզը՝ Ֆալեռնոյի «Կույրին զավակը»
- Դոն Սեզար՝ Դենների «Դոն Սեզար դը Բազան»
- Սոթանվիլ՝ Մոլիերի «ժորժ Դանդեն»
Քանդակագործություն
խմբագրելՆրա քանդակներից հիշատակվում է Հարություն ամիրա Պեզճյանի կիսանդրին, որ երկար տարիներ զետեղված է եղել Պոլսի ազգային հիվանդանոցի սրահներից մեկում։ Դ.Կ. Թրյանցի հետ պատկերազարդել է Կ. Պոլսի Չրաղանի պալատը և արքունի այլ շինություններ։ Ֆրանսերենից թարգմանել է պիեսներ, ինչպես «Փարիզի հնավաճառը», Մոլիերի «Պարոն Բորսունյակը» և այլն, որոնք արևմտահայ բեմում բեմադրվել են նրա թարգմանությամբ[4][5]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 77.
- ↑ «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.:
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Հարությունի Աճեմյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 269)։ |