Գորդիանոս II (Լատիներեն՝ Marcus Antonius Gordianus Sempronianus Romanus Africanus Augustus, 192 թ. - ապրիլ 12 238 թ.), Հռոմի 29-րդ կայսրն էր, որը կառավարել է մեկ ամսով իր հոր՝ Հորդիանոս I-ի հետ միասին 238 թվականին, որը նաև հայտնի է որպես 6 կայսրերի ամիս։ Փորձելով ապստամբել և գահընկեց անել Մակսիմինոս Թրակիացուն, նա մահացել է Կարթագենի մոտակայքում՝ ճակատամարտի ժամանակ։

Գորդիանոս II
Հռոմեական կայսրության 28-րդ կայսր
դենարիոս Հորդիանոս II-ի պատկերով
Իշխանություն22 մարտ, 235 - 12 ապրիլ, 238 թթ.
Լրիվ անունGaius Julius Verus Maximinus Augustus
Ծնվել է՝ոչ վաղ քան 191 և ոչ ուշ քան 192
ԾննդավայրՀռոմեական կայսրություն Հռոմեական կայսրություն
Մահացել է՝ապրիլի 12, 238 մարդասպանություն
Վախճանի վայրԿարթագեն, Հռոմեական կայսրություն Հռոմեական կայսրություն
ԵրկիրՀին Հռոմ
Ազգությունհռոմեացի
ՀարստությունՀորդիննիաններ
ՆախորդՄակսիմինոս Թրակիացի
ՀաջորդողՊուպիենոս և Բալբինոս
ՏոհմGordian dynasty?
ռազմական գործիչ և քաղաքական գործիչ
ՀայրԳորդիանոս I
Մայրհայտնի չէ, հավանաբար Ֆաբիա Օրեստիլլա
ԵրեխաներGordian III?

Վաղ Կյանքը

խմբագրել

Ծնվել է 192 թ., Գորդիանոս երկրորդը ճանաչված էր որպես Գորդիանոս I-ի միակ որդին։ Նա ընտանեկան կապեր ուներ հայտնի սենատորների հետ։ Իր անունի առաջին մասը՝ Մարկուս Անտոնիոս՝ առաջարկում է, որ իր նախնիները իրենց քաղաքացիությունը ստացել են Մարկ Անտոնիի կամ իր դստրերից մեկի կողմից։ Անունի Գորդիանոս մասը առաջարկում է, որ իր ընտանիքը ծագումով Անատոլիայից է, հատկապես Գալաթիայից և Կապադովկիայից։

Ըստ Պատմություն Օգոստայի, որը շատ կասկածելի տեղեկություն է պարունակում, Գորդիանոս II-ի մայրը Ֆաբիա Օրեստիլլան էր, ով ծնվել էր 165 թ․, և նույն գրքում նշված է, որ Ֆաբիայի նախահայրերն են եղել հռոմեական կայսրեր Անտոնինոս Պիոսը և Մարկուս Օրելիուսը՝ նրա հոր՝ Ֆուլվոս Անտոնինոսի կողմից։ Ժամանակակից պատմագետներ հերքել են այս անունը և համաձայնվել են, որ Ֆաբիայի մասին տեղեկությունը սխալ է։ Հիմքեր կան, որ Գորդիանոսի մայրը եղել է հույն խորհրդատու և ուսուցիչ Հերոդես Ատիկոսի թոռը։ Ատիկոսի քույրը Անտոնիա Գորդիանան էր՝ կայսր Գորդիանոս III-ի մայրը։

Չնայած նրան, որ Գորդիանոսների հիշատակները Սենատի կողմից պահպանված կլինեին, միակ հիշատակները Գորդիանոսի վաղ գործունեության մասին, որոնք պահպանվել են, գտնվեւմ են Պատմություն Օգոստայում, և չեն կարող օգտագործվել որպես հիմնավորված բնութագրեր իր կյանքի մասին այն ժամանակներում, երբ դեռ պաշտոնը չէին բարձրացրել 238 թ.։ Ըստ վերոնշյալ աղբյուրի, Գորդիանոսը Ելագաբալոս կայսրի ժամանակ աշխատել էր որպես քաղաքական գործիչ, իսկ Ալեքսանդր Սեվերոս կայսեր կառավարման ժամանակ՝ որպես խորհրդատու և մագիստրատոս։ 237 թ. Գորդիանոսը գնաց Հռոմի Աֆրիկյան մարզ՝ որպես գեներալ իր հոր հրամանով, ով վարչապետի գործունեությունն էր կատարում։

Մաքսիմինոսի դեմ Ապստամբություն

խմբագրել

235 թ. Գերմանիայում՝ Մոգունտիայում (այժմ Մայնց), մի շարք ավազակային խմբեր սպանեցին կայսր Ալեքսանդրուս Սևերուսին և իր մայր Յուլիա Մամեային։ Ապստամբության առաջնորդը՝ Մաքսիմինոս Թրակիացին, դարձավ կայսր։ 238 թ. Գորդիանի հայրը ստիպված էր մասնակցել Մաքսիմինոսի դեմ լայնածավալ ապստամբությանը։ Դրանից հետո նա այդ տարվա մարտի 22-ից կրեց Օգոստոս կոչումը։ Ի շնորհիվ Գորդիան Առաջինի, Գորդիան Երկրորդը նույնպես նստեց գերագույն գահին և նույնպես կրեց Օգոստոս կոչումը։ Ինչպես իր հայրը նա նույնպես պարգևատրվեց Աֆրիկանուս մականունով։

Հարևան նահանգից՝ Նումիդիայից սկսվեց հակամարտություն։ Կապելիանուսը՝ Նումիդիայի կառավարիչը, Մաքսիմինոս Թրակաիացու հավատարիմ աջակիցն էր և ցանկանում էր իր վրեժը լուծել։ Նա ներխուժեց նահանգ Աֆրիկա՝ մասնավորապես III Օգոստոս լեգիոնը։ Գորդիան II-ը, կանգնելով պատերազմին չպատրաստված բանակի գլուխը, պարտվեց և սպանվեց։ Լսելով այս նորությունը՝ իր հայրը ինքնասպանություն գործեց։ Գորդիան II-ին հաջորդեց իր եղբորորդին՝ Գորդիան III-ը, ով ճանաչվեց ամբողջ հռոմեական կայսրության տիրակալ։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորդիանոս II» հոդվածին։