Հրաշագործ Բահրամի ժառանգությունը
Հրաշագործ Բահրամի ժառանգությունը (ռուս.՝ Наследство волшебника Бахрама), մուլտիպլիկացիոն ֆիլմ ռեժիսոր Ռոման Կանչանովի կողմից։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Ռոման Կաչանով |
Սցենարիստ | Էդուարդ Ուսպենսկի |
Հնչյունավորում | Գեորգի Վիցին, Վասիլի Լիվանով և Մարիա Վինոգրադովա |
Երաժշտություն | Միխայիլ Մեերովիչ |
Օպերատոր | Բորիս Կոտով |
Երկիր | ![]() |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1975 |
Սյուժե
խմբագրելԽորհրդային սովորական դպրոցական Մաշային, որը մոռացել էր հագնել դպրոցական համազգեստը և տղայի նման էր հագնված, սխալմամբ գողանում է ստորգետնյա գանձերի հսկիչ և կախարդ Բահրամի սպասավոր Զիլզիլյան։ Երբ սխալը բացահայտվում է, Զիլզիլյան համոզում է կախարդին պահել իրեն դուր եկած աղջկան։
Չցանկանալով հավերժ մնալ ստորգետնյա թագավորությունում և չխաբվելով ո՛չ հրաշքներով, ո՛չ գանձերով` Մաշան փորձում է հնարավոր ամեն ինչ` տուն վերադառնալու համար, սակայն արդյունքում պարզվում է, ստորերկյա հրաշագործն այնքան էլ վատ մարդ չէ[1]։
Հեղինակներ
խմբագրել- Ռեժիսոր` Ռոման Կաչանով
- Սցենարի հեղինակներ` Ռոման Կաչանով, Էդուարդ Ուսպենսկի
- Բեմադրող նկարիչ` Ելենա Պրորոկովա
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Յուրի Բուտիրին, Մարինա Ոսկանյանց, Վիկտոր Լիխաչյով, Ռենատա Միրենկովա, Մարինա Ռոգովա, Օլեգ Սաֆրոնով, Վիկտոր Շեկով, Արկադի Տյուրին
- Նկարիչներ` Իննա Զարուբա, Վ. Մաքսիմովիչ, Վ. Խարիտոնովա
- Կինոօպերատոր` Բորիս Կոտով
- Կոմպոզիտոր` Միխայիլ Մեերովիչ
- Հնչյունային օպերատոր` Գեորգի Մարտինյուկ
- Օգնականներ` Ե. Տուրանովա, Ե. Գոլոլոբովա, Ն. Նիկոլաևա, Մ. Պոպովա
- Մոնտաժող` Օլգա Վասիլենկո
- Խմբագիր` Նատալյա Աբրամովա
- Դերերը հնչյունավորել են.
- Գեորգի Վիզին` Բահրամ
- Վասիլի Լիվանով` Զիլզիլյա
- Մարիա Վինոգրադովա` Մաշա
- Հնչյունային ևավորող` Ալեքսանդր Բարանով
- Մուլտֆիլմի տնօրեն` Ֆյոդոր Իվանով
Արձագանքներ
խմբագրել1970-1980-ական թվականներին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում ռեժիսորներն արդեն մշակում էին սեփական թեմատիկ և ժանրային ուղղությունները. Ռոման Կաչանովը նկարահանում էր բանաստեղծական-հումարային մանկական մուլտֆիլմեր («Նամակ», 1970, «Ավրորա», 1973, «Հրաշագործ Բահրամի ժառանգությունը», 1975)...[2] |
«Ձեռնոցը» հանճարեղ մուլտֆիլմից հետո Կաչանովը կարողացել է ինքնաարտահայտվել նաև նկարված մուլտիպլիկացիայի ժանրում, քանի որ «Երրորդ մոլորակի գաղտնիքը» և «Հրաշագործ Բահրամի իրավունքը» մուլտֆիլմերից իրենց ժամանակին մեջբերումներ են կատարել խորհրդային երեխաները[3]։ |
Հետաքրքիր փաստեր
խմբագրելՄուլտֆիլմում սպասովոր Բահրամի անունը (Էդուարդ Ուսպենսկու գրքի մեջ նրա անունը Անֆիլոխի էր) և նրա կախարդական խոսքերը վերցված են թուրքական լեզուներից. «զիլզիլա» նշանակում է «երկրաշարժ», «բիր-իկե» համընդհանուր կախարդական խոսքը նշանակում է «մեկ-երկու», մարդուն հինգ րոպեով քար դարձնող «բեշ դեկիկա» խոսքը թարգմանաբար նշանակում է «հինգ րոպե»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Новикова М. Чудеса и волшебники // Семья и школа : журнал. — 1976. — № 5. — С. 62.
- ↑ Георгий Бородин. СОЮЗМУЛЬТФИЛЬМ Արխիվացված 2016-03-05 Wayback Machine. Краткий исторический обзор (Время расцвета. Упрочение достигнутого), new.souzmult.ru
- ↑ Сергей Капков «Роман Качанов» «КИНОПРОЦЕСС» №5 2003 г
Արտաքին հղումներ
խմբագրել- «Հրաշագործ Բահրամի ժառանգությունը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Հրաշագործ Բահրամի ժառանգությունը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Հրաշագործ Բահրամի ժառանգությունը» Կադրեր մուլտֆիլմից