Հրաչ Բեգլարյան

հայ արձակագիր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեգլարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրաչ Վելիխանի Բեգլարյան (հունվարի 18, 1956(1956-01-18), Լեռնավան, Սպիտակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս, պատմական գիտությունների թեկնածու։

Հրաչ Բեգլարյան
Ծնվել էհունվարի 18, 1956(1956-01-18) (69 տարեկան)
ԾննդավայրԼեռնավան, Սպիտակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր, բանաստեղծ և հրապարակախոս
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն

Կենսագրություն

խմբագրել

Հրաչ Բեգլարյանը ծնվել է 1956 թվականին Լոռու մարզի Լեռնավան գյուղում։ Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի պատմա-հասարակագիտական բաժնում։ Ինստիտուտը գերազանցության դիպլոմով ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել Սևանի շրջանի (այժմ՝ Գեղարքունիքի մարզ) Ծովագյուղի միջնակարգ դպրոցում։ Աշխատանքին զուգահեռ սովորել և ավարտել է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան, մասնակցել Հայաստանի բազմաթիվ հնավայրերի պեղումներին։ Բեգլարյանը պատմական գիտությունների թեկնածու է և երկար տարիներ դասախոսել է հանրապետության հոգևոր ու աշխարհիկ ուսումնական հաստատություններում[1]։ Նա ունի շուրջ 20 տարվա լրագրողական աշխատանքի փորձ։ 1986-2006 թվականներին աշխատել է «Սևան» թերթում նախ որպես Նամակների, մշակույթի և կենցաղի բաժնի վարիչ, ապա՝ խմբագրի տեղակալ։ Հրաչ Բեգլարյանը Սևան քաղաքի օրհներգի բառերի հեղինակն է (Երաժշտությունը՝ Վ. Սարգսյանի): Հայաստանի գրողների միության անդամ է 2013 թվականից[2], լրագրողների միության անդամ՝ 1994 թվականից։

Ստեղծագործական ուղի

խմբագրել

Հրաչ Բեգլարյանը ստեղծագործել սկսել է մանուկ հասակից։ Դեռևս դպրոցական տարիներից նրա բանաստեղծությունները տպագրվել են «Պիոներ կանչ», շրջանային «Լուսարձակ», հետագայում նաև՝ «Ավանգարդ», «Գարուն» և այլ պարբերականներում։

Շուրջ մեկ տասնյակ գրքերի հեղինակ է։ 2014 թվականին տպագրվել է նրա «Երկրագործական մթերքների վերամշակումը միջնադարյան Հայաստանում» գիտական մենագրությունը, որը նրա տասնամյակների գիտական պրպտումների արգասիքն է։

Գրական և գիտական մամուլում հանդես է եկել գիտական, հրապարակախոսական տասնյակ հոդվածներով, պատմվածքներով ու բանաստեղծություններով, առանձին պատմվածքներ ու բանաստեղծություններ թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն, ուկրաիներեն, շվեդերեն, վրացերեն լեզուներով[3]:

  • 1996, «Հողի կանչը» (պատմվածքների ժողովածու)
  • 2006, «Դրախտի պատուհան» (բանաստեղծությունների ժողովածու)
  • 2009, «Մարախի տարի» (պատմավեպ)
  • 2009, «Թլոլ Դավիթ» (վեպ)
  • 2011, «Հրապարակ» (վեպ)
  • 2013, «Կաղնին ու մեխը» (պատմվածքների ժողովածու)
  • 2016, «Չարքակապ» (պատմվածքների ժողովածու)
  • 2016, «Հրեշտակներ կային արևի մեջ» (վեպ)
  • 2020, «Կաթնծիրից անդին» (պատմավեպ)
  • 2021, «Խեղված ողնաշարը երկրի» (վեպ)
  • 2022, «Երգող ամպը» (մանկական բանաստեղծությունների ժողովածու)
  • 2023, «Մղձավանջներ» (վեպ)
  • 2023, «Սարյակի պատուհանը» (վիպակներ)

Դրամաներ

խմբագրել

Թարգմանություններ

խմբագրել
  • 2014, «Բարեպաշտության թանգարան»
  • 2018, Պ. Կալինովսկի «Անցում, մահվան առեղծվածը»
  • 2018, Հովհաննես Սինայեցի «Սանդուղք»
  • 2019, «Վարք և բանք հարանց»
  • 2022, «Բարեսիրություն»
  • 2023, Սիղվանոս Աթոսացի «Գրվածքներ»

Ուսումնասիրություններ

խմբագրել
  • 2004, «Բարեպաշտության թանգարան (թարգմանություն ռուսերենից), Ծաղկաձոր, 2004
  • 2005, «Վասն հիվանդաց»
  • 2009, «Հրաշապատում կամ զարմանալի պատմություններ»
  • 2014, «Երկրագործական մթերքերի վերամշակումը միջնադարյան Հայաստանում» (Գիտական մենագրություն)
  • 2024, «Զարմանալի պատմություններ»

Պարգևներ, մրցանակներ

խմբագրել
  • 1986, ՀՀ Կոմերիտմիության Կենտկոմի մրցանակ՝ «Հինգ հարց, հինգ հարյուր պատասխան» հոդվածի համար
  • 1996, «Հայ զինվոր» թերթի մրցանակ՝ «Վերջին մարտը» պատմվածքի համար
  • 2011, «Անտարես» հրատարակչության մրցանակ՝ «Գագոն» պատմվածքի համար
  • 2013, ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ՝ բանակաշինությանը նպաստող հոդվածների ու պատմվածքների համար
  • 2013, Համազգային Մշակութային Միություն «Լևոն Շանթ» թատերգության մրցանակ՝ «Ես, Մանվելը, համակարգիչը» պիեսի համար
  • 2013, ՀՀ Կրթության ու գիտության նախարարության շնորհակալագիր՝ Սևանի Վազգենյան դպրանոցի հիմնադրման քսաներորդ տարեդարձի առթիվ
  • 2014, Սևան համայնքի պատվոգիր՝ Սևան քաղաքի մշակութային կյանքում ունեցած ներդրման համար
  • 2015, Հայաստանի գրողների միության «Լավագույն արձակ» մրցանակ՝ «Լոխ լավ ա» պատմվածքի համար
  • 2019,. «Ստեփան Ալաջաջյան» մրցանակ՝ «Վիպակ» անվանակարգում, «Կինը և եռափեղկ հայելին» վիպակի համար
  • 2024, «Տոնապետ» գրական մրցույթի մրցանակ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հրաչ Բեգլարյան | Գրանիշ». granish.org. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  2. https://wua.am/%d5%b0%d6%80%d5%a1%d5%b9-%d5%a2%d5%a5%d5%a3%d5%ac%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6/, Հրաչ Բեգլարյան, ՀԳՄ պաշտոնական կայք
  3. «Հրաչ Բեգլարյան | Գրանիշ». granish.org. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.

Աղբյուրներ

խմբագրել
  • «19 պատմվածք», Երևան 2011
  • Narrativa Armenia Contemporanea, Erevan 2014
  • God had passed throhgth here, Yerevan 2012
  • Mosaigue de proses contemporaines d Armenie, L, Harmattan, 2012

Արտաքին հղումներ

խմբագրել