Ղաֆուր Ղուլամ
Ղուլամ Ղաֆուր (ուզբ.՝ Ғафур Ғулом, Gʻafur Gʻulom, իսկական անուն, ազգանունը՝ Ղաֆուր Ղուլամովիչ Ղուլամով (ապրիլի 27 (մայիսի 10), 1903, Տաշքենդ, Սիրդարիայի մարզ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 10, 1966[1], Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1], Տաշքենդ)), ուզբեկ խորհրդային գրող, Ուզբեկական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), Ուզբեկական ԽՍՀ ժողովրդական բանաստեղծ (1963)։ Համարվում է ուզբեկական նոր տաղաչափության հիմնադիրներից։
Ղաֆուր Ղուլամ ուզբ.՝ Ғафур Ғулом | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27 (մայիսի 10), 1903 |
Ծննդավայր | Տաշքենդ, Սիրդարիայի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հուլիսի 10, 1966[1] (63 տարեկան) |
Մահվան վայր | Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Չիգատոյի գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Տաշքենդի Նիզամիի անվան պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ և վիպասան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Երեխաներ | Կադիր Գուլամով և Q20534302? |
Gʻafur Gʻulom Վիքիպահեստում |
«Կուկան-բարակ» (1930) պոեմում «Դինամո» (1931), «Հումորիստական պատմվածքներ» (1931) ժողովածուներում քննադատել է անցյալի ենթադրյալ արատավոր կողմերը։ Գրել է հակաֆաշիստական բանաստեղծություններ («Ես հրեա եմ», «Դու որբ չես» և այլն), որոնք ամփոփվել են «Արևելքից եմ գալիս» (1943, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946) ժողովածուում։ Գովերգել է խորհրդային հասարակարգը («Ամեն ինչ քոնն է», 1947, «Հայրենի երկրի երջանկությունը», 1951, «Տոն Ցանգի-Երեում», 1957, «Լենինը և Արևելքը», 1961 և այլն)։ Ուզբեկերեն է թարգմանել համաշխարհային դասականների ստեղծագործություններից։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 50)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղաֆուր Ղուլամ» հոդվածին։ |