Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճահուկ (այլ կիրառումներ)

Ճահուկ (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Cəhri - Ջահրի), նախկին հայկական գյուղ, ներկայում ադրբեջանաբնակ գյուղ Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոնից 23 կմ հյուսիս, Ճահուկ գետի ափին, նախալեռնային տարածքում։ Բնակչությունը զբաղված է հացահատիկի ու բանջարեղենի աճեցմամբ և անասնաբուծությամբ։ Գյուղում կա երկու միջնակարգ դպրոց, երկու մանկապարտեզ, հինգ գրադարան, երեք մզկիթ, երեխաների երաժշտական դպրոց, մշակույթի տուն և հիվանդանոց։ Բնակչությունը 8,454 մարդ է։ Ճահուկ գյուղից հյուսիս-արևելք է գտնվում միջնադարի Իշըքլար բնակավայրը[1]։

Գյուղ
Ճահուկ
Cəhri
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանԲաբեկի շրջան
ՀամայնքԲաբեկի շրջան և Նախիջևանի գավառ
Մակերես9,58 կմ²
ԲԾՄ1074 մետր
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն8․283 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Ճահուկ (գյուղ) (Ադրբեջան)##
Ճահուկ (գյուղ) (Ադրբեջան)

Աշխարհագրություն

խմբագրել

Ներկայիս Ջահրի գյուղը գտնվում է Նախիջևան քաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք, Նախիջևան գետից 4 կմ արևմուտք։

Պատմություն

խմբագրել

Արշակունիների թագավորության ժամանակաշրջանում 700-ից 1000 տուն ունեցող Ճահուկը եղել է Շահապոնք (Շահապունիք) իշխանական տան ժառանգական տիրույթներից մեկը, Մեծ Հայքի Սյունիք նահանգի 14-րդ գավառի կենտրոնական ավանը։ X դարում ավանը վարչականորեն գտնվում էր Սյունյաց գահերեց իշխան Սմբատի իշխանության ներքո։ XII դարում Ճահուկ ավանը գավառի հետ միասին որոշ ժամանակ գտնվել են Համտունյաց տոհմի Ջուրջ և Խոսրովիկ ազատների իշխանության տակ, որոնք թաղվել են Ճահուկում[2]։

Այնուհետև Ճահուկը Երնջակաբերդի և Նախիջևան քաղաքի Քալասրահ վայրի հետ անցնում են Օրբելյան իշխան Ելիկումի տիրապետության տակ[3]։ Օրբելյաններից հետո Ճահուկն անցնում է Պռոշյան իշխաններին։ XVI-XVII դարերում գյուղը գտնվել է Նախիջևանի խանության կազմում, իսկ XIX դարի երկրորդ կեսինց՝ Երևանի նահանգի Նախիջևանի գավառի մեջ[4]։

Կրթություն

խմբագրել

Ճահուկը հայտնի է եղել որպես առաջադեմ ու զարգացած գավառակենտրոն՝ իր բավական լավ հիմքերի վրա դրված առևտրով ու արհեստներով։ Գյուղում զարգացած են եղել մասնավորապես ներկարարությունը և կավագործությունը։ Ուշ միջնադարում Ճահուկի օրիորդաց և ծխական դպրոցները եղել են շրջանի հայտնի ուսումնական օջախներից։

Ծխական դպրոցը բացվել է 1867 թվականին և ընդմիջումներով գործել է մինչև 1905 թվականը։ Եղել է միադաս և ունեցել է տարեկան 50-ից 60 աշակերտ։ Դպրոցն ունեցել է նաև արհեստագործական և գյուղատնտեսական դասարաններ[5]։

Ճարտարապետություն

խմբագրել

Գյուղում եղել է 2 եկեղեցի։ Սուրբ Շողակաթ վանքը կառուցվել է 1325-1330 թվականներին։ Գտնվել է գյուղի կենտրոնական թաղամասում։ Այն հիմնահատակ ավերվել է 1982 թվականին։

Սուրբ Հովհաննես եկեղեցին 1980-ականների տվյալներով կանգնուն է և գտնվում է գյուղի կենտրոնական թաղամասում։ Հորինվածքը եկեղեցին քառամույթ գմբեթակիր բիզիլիկա է, որը կազմված է ավագ խորանից, դահլիճից և ավանդատներից։ Մուտքը հարավային ճակատում է։ Ներսի պատերին կան XVIII-XIX դարերի թվագրվող որմնանկարներ։ Եկեղեցին վերանորոգվել է XV դարի կեսերին, XVII և XIX դարերում։ Ներկայումս անհայտ է եկեղեցու վիճակը[4]։

Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է XIII դարում և գտնվել է գյուղամիջում։ 1990-ական թվականների դրությամբ ավերված է[6]։

Գյուղի երեք մզկիթներն էլ կառուցվել են 19-20-րդ դարերում և գտնվում են գյուղամիջում[7]։

Գյուղի տարածքից 6-7 կմ հյուսիս-արևմուտք գտնվել է Ճահուկի բերդը, որն այժմ ավերված է[8]։ Այն կառուցվել է մ.թ.ա. 11-9-րդ դարերում, իսկ վերակառուցվել է մ.թ.ա. 9-8-րդ դարերում և հետագա շրջաններում։ Միջնաբերդը գտնվել է լեռնագագաթին։ Պարիսպները եղել են քարաշեն, որոնք այժմ ավերված են[8]։

Գերեզմանատուն

խմբագրել

Գյուղի հարավարևելյան մասում պահպանվել է 10-19-րդ դարերում գործած գերեզմանատուն։ Մինչև 1940-ական թվականները գերեզմանատունը ունեցել է ավելի քան 500-600 տապանաքար, 1980-ականներին՝ միայն 150-155։ Տապանաքարերը հարթ և քառանկյունի են։ Արձանագիր տապանաքարերի թիվը կազմում է 36։ 1980-ականներին տապանաքարերի մի մասը տեղահան են արվել կամ թաղված են հողի շերտով[8]։

Հայտնի անձինք

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ANAS, Azerbaijan National Academy of Sciences (2005). Nakhchivan Encyclopedia. Vol. volume I. Baku: ANAS. էջ 107. ISBN 5-8066-1468-9. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)
  2. Ստ. Օրբելյան, Սյունիքի պատմությունը, ներածությունը և ծանոթագրությունները Ա.Ա. Աբրահամյանի, Եր., 1986, էջ 280
  3. Ստ. Օրբելյան, Սյունիքի պատմությունը, ներածությունը և ծանոթագրությունները Ա.Ա. Աբրահամյանի, Եր., 1986, էջ 317
  4. 4,0 4,1 «Ճահուկի մասին տեղեկություններ, էջ 121-122 (Այվազյան, Արգամ, «Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակներն», Երևան, 1987 թվական)».
  5. «Ճահուկ գյուղի կրթօջախների մասին տեղեկություններ, էջ 202 (Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական)».
  6. «Research on Armenian Architecture».(չաշխատող հղում)
  7. [Սամվել Կարապետյան, Նախիջևան քարտեզագիրք, Երևան, 2012, էջ 30։
  8. 8,0 8,1 8,2 Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները
  9. Վարդանյան, Արտակ (2020 թ․ մայիսի 21). «ՌՈԶԻ ԱՐՄԵՆԻ ՆԱԽԻՋԵՎԱՆՅԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ». Ազգ.