Մայա Կոպիտցևա
Մայա Կոպիտցևա (ռուս.՝ Копытцева Майя Кузьминична, մայիսի 15, 1924 կամ մայիսի 18, 1924, Գագրա, Աբխազիա, ԽՍՀՄ - հունիսի 6, 2005, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս և խորհրդային գեղանկարիչ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ, եղել է Լենինգրադի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն)[1]։
Մայա Կոպիտցևա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1924 կամ մայիսի 18, 1924 |
Ծննդավայր | Գագրա, Աբխազիա, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունիսի 6, 2005 (81 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ և Լենինգրադի գեղարվեստի միջնակարգ դպրոց |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | նատյուրմորտ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Maya Kopitseva Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄայա Կոպիտցևան ծնվել է 1924 թվականի մայիսի 15-ին, Աբխազիայի Գագրա քաղաքում։ 1926 թվականին ծնողների հետ միասին տեղափոխվել է Լենինգրադ։ 1938-1941 թվականներին սովորել է Պիոներների պալատի արվեստի ստուդիայում` հայտնի մանկավարժներ Կոնստանտին Կորդոբովսկու և Սոլոմոն Լևինի մոտ։ 1941 թվականին ընդունվել է Գեղարվեստի համառուսական ակադեմիային կից Գեղարվեստի միջնակարգ դպրոց։ Սովորել է Լեոնիդ Շոլոխովի, Լեոնիդ Օվսյաննիկովի, Ալեքսանդր Տրոշիչևի, Սամուիլ Նևելշտեյնի, Միխայիլ Կուդրյավցևի մոտ։ 1942 թվականի փետրվարին գեղարվեստական դպրոցի սովորողների հետ միասին Լենինգրադի շրջափակումից տարհանվել է Սամարկանդ, որտեղից վերադարձել է 1944 թվականի ամռանը։1945 թվականին ավարտել է Գեղարվեստի միջնակարգ դպրոցը և ընդունվել Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետ, որտեղից 1946 թվականի սկզբին ընդունվել է գեղանկարչության ֆակուլտետ։ Սովորել է Բորիս Ֆոգելի, Լեոնիդ Օվսյաննիկովի, Ալեքսանդր Պոչինկովի, Նաում Մախանիկի, Մարտա Գոլուբևայի, Սոֆյա Կորովկևիչի, Միխայիլ Բերնշտեյնի, Լիդիա Օստրովայի, Ալեքսանդր Դեբլերի, Ալեքսանդր Զայցևի Բորիս Իոգանսոնի մոտ։ 1947 թվականին ամուսնացել է համակուրսեցու` նկարիչ Անատոլի Լևիտինի հետ։ Որդիները` Անդրեյը (ծն. 1947 թվական) և Դմիտրին (ծն. 1950 թվական), հետագայում նույնպես ավարտել են Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը և դարձել գեղանկարիչներ։
1951 թվականին Կոպիտցևան ավարտել է ինստիտուտը` Բորիս Իոգանսոնի արվեստանոցում` որակավորված գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Քննություններից առաջ»[2] ժանրային նկարը։ Ինստիտուտն իր հետ ավարտել են Անատոլի Լևիտինը, Իվան Անդրեևը, Նիկոլայ Բասկակովը, Ալեքսեյ Երյոմինը, Միխայիլ Կանեևը, Վյաչեսլավ Ֆյոդորովը, Նիկոլայ Օվչիննիկովը, Ավենիր Պարխոմենկոն, Վալենտին Պեչատինը, Էրիխ Ռեբանեն, Արսենի Սեմյոնովը, Իգոր Սկորոբոգատովը, Միխայիլ Տրուֆանովը, Բորիս Ուգարովը և Բորիս Ֆեոդորովը, որոնք ևս հետագայում դարձել են հայտնի գեղանկարիչներ։
1951 թվականից մասնակցել է ցուցահանդեսների` ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ։ Նկարել է նատյուրմորտներ, բնանկարներ, դիմանկարներ և ժանրային կոմպոզիցիաներ։ 1954 թվականին եղել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ 1953 թվականի սկզբից ամեն ամառ ապրել և աշխատել է Ակադեմիական ամառանոցում, Փոքրիկ քաղաք գյուղում, որտեղ նկարված էր նրա լավագույն ստեղծագործությունները։ «Կեչիները», «Ամպամած օրը»[3] (1953 թվական), «Լողարանում» (1954 թվական), «Ծաղիկները պատուհանին»[4] (1955 թվական), «Ապրիլ», «Հոկտեմբեր»[5], «Մ. Դրեյֆելդի դիմանկարը» (բոլորը` 1956 թվական), «Սպասում»[6] (1957 թվական), «Սպասքը կանաչ սփռոցի վրա» (1958 թվական), «Կարտոֆիլ. Նատյուրմորտ», «Թեյի սեղանը»[7], «Աշնան թխենին»[8] (բոլորը` 1959 թվական), «Երեքով» (1960 թվական), «Խուրմայով նատյուրմորտ», «Խնձորենին ծաղկում է»[9] (երկուսն էլ` 1961 թվական), «Հյուրերը գնացել են»[10], «Яблоки и груши», «Подснежники»[11], «Խնձորները և տանձերը»[12], «Ձնծաղիկները» (բոլորը` 1962 թվական), «Խնձորները և նռները», «Կակաչները և նարինջները», «Գրաֆինով նատյուրմորտ»[13] (բոլորը` 1964 թվական), «Կապույտ սպասքով նատյուրմորտ» (1965 թվական), «Անձրև է եկել», «Լողարանը»[14] (երկուսն էլ` 1967 թվական), «Միջօրեի արևը» (1968 թվական), «Խնձորները»[15], «Աշխատավորների սեղանը»[8] (երկուսն էլ` 1971 թվական), «Օգոստոսը», «Ամռան խաղերը»[16], «Ադամաթզով նատյուրմորտ» (բոլորը` 1975 թվական), «Սպորտի ամառը»[17], «Բալենու ճյուղը»[18] (երկուսն էլ` 1976 թվական), «Սաշենկան», «Կապույտ սպասքը»[18] (երկուսն էլ` 1977 թվական), «Հովտաշուշանները», «Աշնան այգին»[19] (երկուսն էլ` 1978 թվական), «Ամռան շինարարությունը»[20], «Վարդագույն սփռոցով նատյուրմորտը»[21] (երկուսն էլ` 1980 թվական), «Եղրևանին ծաղկում է» (1981 թվական), «Առավոտը»[22] (1982 թվական), «Փունջ»[23] (1988 թվական), «Երեկոյի արևը» (1991 թվական), «Եղրևանին»[24] (1997 թվական), «Մանուշակները մոխրագույնի վրա» (2001 թվական), «Անտոնովկան կոնքին»[25] (2004 թվական) նկարների հեղինակն է։
Առավել հաջողությամբ և զանազանակերպ աշխատել է նատյուրմորտի ժանրում։ Գեղանկարչական առաջադրանքները ֆիքսումից փոփոխվել են անմիջական զգացողությունների` նյութեղենության աշխարհի առարկայական, պատկերավոր հաղորդմանը։ Տաղանդավոր կոլորիստը նրբորեն նկատել է պոեզիայի գեղեցկությունը, աշխարհիկ իրերը և երևույթները։ Բազմամյա բարեկամությունը և ստեղծագործական կապը Կոպիտցևային կապել է լենինգրադցի նկարիչների` Վյաչեսլավ Զագոնեկի, Մետո Դրեյֆելդի, Նիկոլայ Պոզդնեևի, Իրինա Բալդինայի, Անատոլի Վասիլևի, Յուրի Տուլինի, ինչպես նաև մոսկովյան գեղանկարիչների` Սերգեյ Տկաչևի, Ալեքսեյ Տկաչևի, Վլադիմիր Գավրիլովի, Յուրի Կուգաչի, Վալենտին Սիդորովի, Պորֆիրի Կրիլովի, Գեորգի Նիսսկիի, Ալեքսեյ Գրիցայի, Լիդիա Բրոդսկու, Ֆեոդոր Ռեշետնիկովի հետ։ Ընկերները գնահատել են Մայա Կոպիտցևային ոչ միայն գեղանկարչի արտասվոր տաղանդը, այլ անկախ, ուղիղ բնավորությունը, սուր խելքը և պատկերավոր լեզուն, անտարբերությունը դեպի ցանկացած աստիճանահարգությամբ։ Ահա փոքրիկ օրինակ։ 1951 թվականին, լրացնելով կինոյի բաժնի հարցաթերթը Նկարիչների միության ընդունման համար, «Ինչպիսի օտար լեզուների եք տիրապետում» սյունակում Մայա Կոպիտցևան գրել է. «Ֆրանսերենի, վատ։ Եվ ամեն տարի ավելի ու ավելի վատ»[26]։
1989-1992 թվականներին Մայա Կոպիտցևայի աշխատանքները հաջողությամբ ներկայացվել են Ֆրանսիայի L' Ecole de Leningrad ռուսական գեղանկարչության ցուցահանդեսներում և աճուրդներում[27]։ 1997 թվականին Կոպիտցևան արժանացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ պատվավոր կոչմանը։
Մահացել է 2005 թվականի հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում` 82 տարեկան հասակում, վահանաձև գեղձի քաղցկեղից։ Թաղված է գյուղի գերեզմանատանը Ակադեմիական ամառանոցի Սերեբրյանիկ գյուղի մոտ։
Մայա Կոպիտցևայի ստեղծագործությունները պահվում են Ռուսական պետական թանգարանում, Ռուսաստանի[28], Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իտալիայի[29] և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ Մայա Կոպիտցևայի գեղանկարչական և գծանկարչական հայտնի դիմանկարները, տարբեր տարիներին իրագործել են լենինգրադցի և մոսկովյան նկարիչները, այդ թվում` Վ. Շեստակովան[30] (1971 թվական), Ա. Լևիտինը[31] (1947 թվական, 1954 թվական, 1956 թվական, 1958 թվական, 1965 թվական, 1985 թվական), Կ. Կազանչանը[32] (1970 թվական), Դ. Լևիտինը[33] (2000 թվական)։
Պատկերասրահ
խմբագրելՑուցահանդեսներ
խմբագրել- 1951 թվական` (Լենինգրադ)` 1951 թվականի Ի. Ե. Ռեպինի անվան ինստիտուտի շրջանավարտների դիպլոմային աշխատանքների ցուցահանդես։
- 1952 թվական` (Լենինգրադ)` 1952 թվականի լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1954 թվական` (Լենինգրադ)` 1954 թվականի լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես։
- 1954 թվական` (Լենինգրադ)` 1954 թվականի լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը Ռուսական պետական թանգարանում։
- 1955 թվական` (Լենինգրադ)` 1955 թվականի լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես։
- 1956 թվական` (Լենինգրադ)` 1956 թվականի լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես։
- 1957 թվական` (Լենինգրադ)` 1917-1957 թվականներ. լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների հոբելյանական ցուցահանդես,նվիրված Մեծ Հոկտեմբերի սոցիալիստական հեղափոխության 40-ամյակին։
- 1957 թվական` (Մուրմանսկ)` 1957 թվականի լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների շարժուն ցուցահանդես։
- 1957 թվական` (Մոսկվա)` Համամիութենական գեղարվեստական ցուցահանդես, նվիրված Մեծ Հոկտեմբերի սոցիալիստական հեղափոխության 40-ամյակին։
- 1960 թվական` (Լենինգրադ)` Նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես` Լենինգրադի կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի 50-ամյակի նշանավորումը։
- 1960 թվական` (Լենինգրադ)` Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը Ռուսական պետական թանգարանում։
- 1960 թվական` (Մոսկվա)` Խորհրդային Ռուսաստան. 1960 թվականի հանրապետական գեղարվեստական ցուցահանդես։
- 1961 թվական` (Լենինգրադ)` 1961 թվականի լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1962 թվական` (Լենինգրադ)` 1962 թվականի լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես։
- 1964 թվական` (Լենինգրադ)` Լենինգրադ. Զոնալ ցուցահանդես։
- 1965 թվական` (Լենինգրադ)` 1965 թվականի լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես։
- 1969 թվական` (Լենինգրադ)` 1969 թվականի լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես։
- 1972 թվական` (Լենինգրադ)` Մեր ժամանակորդը. 1972 թվականի լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների երկրորդ ցուցահանդես։
- 1972 թվական` (Լենինգրադ)` Հայրենի երկրում. 1972 թվականի լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, նվիրված ԽՍՀՄ-ի գոյացության 50-ամյակին ։
- 1973 թվական` (Լենինգրադ)` 1973 թվականի լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես։
- 1975 թվական` (Լենինգրադ)` 1975 թվականի Լենինգրադի կին-նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1975 թվական` (Լենինգրադ)` Մեր ժամանակորդը. 1975 թվականի լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների զոնալ ցուցահանդես։
- 1976 թվական` (Լենինգրադ)` Ժամանակորդի դիմանկարը. 1976 թվականի լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների հինգերորդ ցուցահանդես։
- 1976 թվական` (Մոսկվա)` Լենինգրադի կերպարվեստը. Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների հետադարձ ցուցահանդես։
- 1977 թվական` (Լենինգրադ)` 1977 թվականի լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, նվիրված Մեծ Հոկտեմբերի 60-ամյակին։
- 1978 թվական` (Լենինգրադ)` 1978 թվականի լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես։
- 1980 թվական` (Լենինգրադ)` 1980 թվականի լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների զոնալ ցուցահանդես։
- 1988 թվական` (Լենինգրադ)` Ռուսաստանի Դաշնության նկարիչների «Ինտերիեր և նատյուրմորտ» գեղանկարչության ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1994 թվական` (Սանկտ Պետերբուրգ)` «Լենինգրադցի նկարիչներ. 1950-1980 թվականների գեղանկարչություն» ցուցահանդեսը Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության դահլիճներում։
- 1994 թվական` (Սանկտ Պետերբուրգ)` «1940-1980 թվականների լենինգրադցի նկարիչների ստեղծագործության էտյուդ» ցուցահանդեսը Նիկոլայ Նեկրասովի Հուշային թանգարանում։
- 1995 թվական` (Սանկտ Պետերբուրգ)` «Լիրիկան ռազմական սերնդի նկարիչների ստեղծագործություններում. Գեղանկարչություն. Գծանկարչություն» ցուցահանդեսը Նիկոլայ Նեկրասովի Հուշային թանգարանում։
- 1996 թվական` (Սանկտ Պետերբուրգ)` «1940-1990 թվականների գեղանկարչություն. Լենինգրադի դպրոց» ցուցահանդեսը Նիկոլայ Նեկրասովի Հուշային թանգարանում։
- 1997 թվական` (Սանկտ Պետերբուրգ)` «1950-1990 թվականների գեղանկարչության նատյուրմորտ» ցուցահանդեսը Նիկոլայ Նեկրասովի Հուշային թանգարանում։
- 1997 թվական` (Սանկտ Պետերբուրգ)` «Ժամանակների կապը. 1932-1997 թվականներ. Նկարիչներ` Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգյան նկարիչների միության անդամներ. Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության 65-ամյակին» ցուցահանդեսը ՑՎԶ-ի «Մանեժում»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — с. 535.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — с.64.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. — Л: Изогиз, 1954. — с.11.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. — Л: Типография СЗРП, 1956. — с.11.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.13.
- ↑ 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.17.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.22.
- ↑ 8,0 8,1 Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.20.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.22.
- ↑ Левитин А. П. Майя Копытцева. Художник. Личность. Друг. — Санкт-Петербург: «Левша», 2010. — с.96.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1962. — с.15.
- ↑ Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л: Художник РСФСР, 1970. — с.17.
- ↑ Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.26.
- ↑ Советская Россия. Третья Республиканская художественная выставка. Каталог. — М: Министерство культуры РСФСР, 1967. — с.31.
- ↑ По Родной стране. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — с.14.
- ↑ Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.17.
- ↑ Портрет современника. Пятая выставка произведений ленинградских художников 1976 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.10.
- ↑ 18,0 18,1 Выставка произведений ленинградских художников, посвященная 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — с.15.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.9.
- ↑ Вьюнова И. Высшая ценность - человек // Художник. 1981, № 1. С.26.
- ↑ Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.15.
- ↑ Левитин А. П. Майя Копытцева. Художник. Личность. Друг. — Санкт-Петербург: «Левша», 2010. — с.113.
- ↑ Интерьер и натюрморт. Выставка произведений живописи художников Российской Федерации. Каталог. — Л: Художник РСФСР, 1991. — с.51.
- ↑ Связь времен. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт — Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — с.289.
- ↑ Левитин А. П. Майя Копытцева. Художник. Личность. Друг. — Санкт-Петербург: «Левша», 2010. — с.126.
- ↑ Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.10. Д.220. Л.1.
- ↑ L' Ecole de Leningrad. Auction Catalogue. — Paris: Drouot Richelieu, 11 Juin 1990. — p.132-133.
- ↑ Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.6-7.
- ↑ Maya Kopitseva. — Torino: Galleria PIRRA, 1996.
- ↑ Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л: Художник РСФСР, 1972. — с.23.
- ↑ Левитин А. П. Майя Копытцева. Художник. Личность. Друг. — Санкт-Петербург: «Левша», 2010. с.15, 22, 23, 28, 42.
- ↑ Левитин А. П. Майя Копытцева. Художник. Личность. Друг. — Санкт-Петербург: «Левша», 2010. с.55.
- ↑ Левитин А. П. Майя Копытцева. Художник. Личность. Друг. — Санкт-Петербург: «Левша», 2010. с.42.
Աղբյուրներ
խմբագրել- Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.10. Д.220.
- Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. — Л: Изогиз, 1954. — с.11.
- Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. — Л: Типография СЗРП, 1956. — с.11.
- Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.13.
- Мочалов Л. Выставка без жюри. Новые работы ленинградских живописцев. // Вечерний Ленинград, 1956, 11 декабря.
- 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.17.
- Всесоюзная художественная выставка, посвященная 40-летию Великой Октябрьской социалистической революции. Каталог. — М: Советский художник, 1957. — с.36.
- Советская Россия. Республиканская художественная выставка. Каталог. — М: Министерство культуры РСФСР, 1960. — с.43.
- Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.22.
- Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.22.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1962. — с.15.
- Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л: Художник РСФСР, 1970. — с.17.
- Никифоровская И. У художников весна. // Ленинградская правда, 1965, 19 июня.
- Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.26.
- Советская Россия. Третья Республиканская художественная выставка. Каталог. — М: Министерство культуры РСФСР, 1967. — с.31.
- Весенняя выставка произведений ленинградских художников 1969 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1970. — с.11.
- Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л: Художник РСФСР, 1972. — с.12.
- Каталог произведений художников Российской Федерации, переданных в дар организациям и учреждениям культуры (1963—1971 гг.). — М: СХ РСФСР, 1972. — с.50.
- Наш современник. Вторая выставка произведений ленинградских художников 1972 года. — Л: Художник РСФСР, 1973. — с.7.
- Натюрморт. Выставка произведений ленинградских художников. — Л: Художник РСФСР, 1973. — с.9.
- По Родной стране. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — с.14.
- Рощин А. Традиционная осенняя. // Ленинградская правда, 1973, 18 декабря.
- Советская Россия. Пятая республиканская выставка. — М: Советский художник, 1975. — с.21.
- Выставка произведений художников-женщин Ленинграда. 1975 год. — Л: Художник РСФСР, 1979. — с.5.
- Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.17.
- Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.20.
- Портрет современника. Пятая выставка произведений ленинградских художников 1976 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.10.
- Каталог произведений художников Российской Федерации, переданных в дар музеям, организациям культуры, народным галереям промышленных предприятий и сельскохозяйственных районов (1971—1975 гг.). — М: СХ РСФСР, 1976. — с.29.
- Выставка произведений ленинградских художников, посвященная 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — с.15.
- 60 лет Великого Октября. Республиканская выставка произведений художников РСФСР. — М: Советский художник, 1977. — с.18.
- Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.9.
- Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — с.535.
- Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.15.
- Леняшин В. Поиски художественной правды // Художник. 1981, № 1. С.8-17.
- Вьюнова И. Высшая ценность - человек // Художник. 1981, № 1. С.18-23.
- По Родной стране. Всероссийская художественная выставка. — М: Советский художник, 1981. — с.10.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. -Л: Художник РСФСР, 1987. — с.61.
- Интерьер и натюрморт. Выставка произведений живописи художников Российской Федерации. Каталог. — Л: Художник РСФСР, 1991. — с.51.
- L' Ecole de Leningrad. Auction Catalogue. — Paris: Drouot Richelieu, 11 Juin 1990. — p. 132-133.
- Charmes Russes. Catalogue. — Paris: Drouot Richelieu, 15 Mai 1991. — p. 73.
- Saint-Petersbourg — Pont-Audemer. Dessins, Gravures, Sculptures et Tableaux du XX siecle du fonds de L' Union des Artistes de Saint-Petersbourg. — Pont-Audemer: 1994. — p. 89,93,108.
- Ленинградские художники. Живопись 1950—1980 годов. Каталог. — Санкт — Петербург: Выставочный центр ПСХ, 1994. — с.3.
- Этюд в творчестве ленинградских художников. Выставка произведений. Каталог. — Санкт — Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1994. — с.4.
- Живопись 1940—1990 годов. Ленинградская школа. Выставка произведений. — Санкт-Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1996. — с.3.
- Maya Kopitseva. — Torino: Galleria PIRRA, 1996.
- Натюрморт в живописи 1940—1990 годжов. Ленинградская школа. Каталог выставки. — Санкт-Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1997. — с.3.
- Связь времен. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт — Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — с.289.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с. 4, 362, 389, 390, 392, 394, 397, 400—402, 404—407, 444. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — с.64.
- Академическая дача. Каталог выставки. — Санкт-Петербург: Санкт-Петербургский Союз художников, 2009. — с.2,4,13.
- Левитин А. П. Майя Копытцева. Художник. Личность. Друг. — Санкт-Петербург: «Левша», 2010. ISBN 978-5-93356-094-4.
- Иванов С. Тихая жизнь за ленинградским столом // Петербургские искусствоведческие тетради. Выпуск 23. СПб., 2012. С.90-97.