Մայր Հայաստան դաշինք, հայկական քաղաքական կուսակցություն[1]։

Մայր Հայաստան դաշինք
Տեսակկուսակցություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված2023

Պատմություն

խմբագրել

«Մայր Հայաստան» դաշինքը ստեղծվել է 2023 թվականի օգոստոսի 9-ին Երևանում կայացած հիմնադիր համագումարի ժամանակ[2]։ Կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը եղել է «Հայաստան» դաշինքին առընթեր Ազգային ժողովի նախկին անկուսակցական պատգամավոր։ Թևանյանը լքել է «Հայաստան» դաշինքը և հրաժարական տվեց Ազգային ժողովում 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար[3]։ «Երկիր ծիրանի» կուսակցությունը և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը հետագայում միացել են «Մայր Հայաստան» դաշինքին, ինչպես նաև ԱԺՄ-ից մեկ անդամ[4][5]։

Ի պատասխան «Մայր Հայաստան» դաշինքի ստեղծման՝ «Հայաստան» դաշինքը ձեռնպահ է մնացել թեկնածուներ առաջադրելուց և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Հայ Յեղափոխական Դաշնակցության հետ միասին հավանություն է տվել «Մայր Հայաստան» դաշինքին[6][7][8]։

Կուսակցությունը մասնակցել է 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններին` Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելով Անդրանիկ Թևանյանին[9]։ Ընտրություններից հետո կուսակցությունը ստացել է 12 մանդատ Երևանի ավագանիում՝ հավաքելով ձայների 15,43%-ը[10]։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Անդրանիկ Թևանյանը կոչ է արել իմփիչմենթի ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին[11]։ Թևանյանը ոստիկանների կողմից բերման է ենթարկվել 2023 թվականի սեպտեմբերի 21-ին Երևանում բողոքի ակցիաների ժամանակ[12]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ««Մայր Հայաստանը» ավագանու ընտրությանը կմասնակցի դաշինքով․ ցուցակը կգլխավորի Անդրանիկ Թեւանյանը». Politik.am.
  2. «Տեղի է ունեցել «Մայր Հայաստան» դաշինքի հիմնադիր հավաքը». 9 August 2023.
  3. Ռ/Կ, «Ազատություն» (August 10, 2023). «Թևանյանը վայր է դնում պատգամավորի մանդատը, ընտրություններին կգլխավորի «Մայր Հայաստան» դաշինքը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» Ռադիոկայան – via www.azatutyun.am.
  4. «In Yerevan's Mayoral Election, Coming In First Won't Be Enough». September 14, 2023.
  5. «Ովքեր են ընդգրկվել «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակում».
  6. Ռ/Կ, «Ազատություն» (2023-08-25). «Main Opposition Bloc Backs Yerevan Mayoral Candidate». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2023-09-19-ին.
  7. ««Հայաստան» խմբակցությունն աջակցում է «Մայր Հայաստան» դաշինքին․ հայտարարություն». 5 October 2023.
  8. Ռ/Կ, «Ազատություն» (August 25, 2023). ««Հայաստան» խմբակցությունը Երևանի ավագանու ընտրություններում աջակցություն է հայտնում «Մայր Հայաստան» դաշինքին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» Ռադիոկայան – via www.azatutyun.am.
  9. ««Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը․ ովքեր են ընդգրկվել». A1Plus. September 22, 2023.
  10. «Central Electoral Commission issues preliminary results of Yerevan municipal elections». news.am. September 22, 2023.
  11. «Andranik Tevanyan proposes to impeach and remove Nikol Pashinyan». 5 October 2023.
  12. «Opposition Mother Armenia bloc leader Andranik Tevanyan being transferred to Investigative Committee». News.am. 22 September 2023. Արխիվացված օրիգինալից 22 September 2023-ին. Վերցված է 22 September 2023-ին.