Երևանի ավագանու ընտրություններ 2023

Երևանի ավագանու ընտրություններ 2023, Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրություններն են, որոնք տեղի են ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 17-ին[1]։ Երևանի ավագանու թվով հինգերորդ ընտրություններն են։ Ընտրություններին գրանցվել են 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։

Երևանի ավագանու ընտրություններ 2023
Հայաստան
Սեպտեմբերի 17, 2023
Թեկնածու Տիգրան ԱվինյանՀայկ ՄարությանԱնդրանիկ Թևանյան
Կուսակցություն Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Ազգային առաջընթաց կուսակցություն Մայր Հայաստան դաշինք
Ձայներ 75 463
(32.57 %)
43 765
(18.89 %)

(15.43 %)

Տեսակ ընտրություններ

Պաշտոն Երևան քաղաքի ավագանու անդամ, Երևան քաղաքի քաղաքապետ

Սկիզբ Սեպտեմբերի 17, 2023

Ավարտ Սեպտեմբերի 17, 2023

Թեկնածուներ Հանրային ձայն կուսակցություն, Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, Արդար Հայաստան կուսակցություն, Հաղթանակ կուսակցություն, Ուժը հայրենյաց կուսակցություն, Հայաստանի եվրոպական կուսակցություն, Ազգային առաջընթաց կուսակցություն, Հանուն սոցիալական արդարության կուսակցություն, Հանրապետություն կուսակցություն, Միացյալ Հայաստան կուսակցություն, Լուսավոր Հայաստան կուսակցություն, Ժողովրդավարական համախմբում կուսակցություն, Ապրելու երկիր կուսակցություն, Մայր Հայաստան դաշինք,

Նախորդ Երևանի ավագանու ընտրություններ 2018

Հաջորդ Երևանի ավագանու ընտրություններ 2028

Երևանի 824250 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից միայն 234553 կամ 28,43%-ն է մասնակցել քվեարկությանը, ինչը երբևէ գրանցված ամենացածր ցուցանիշն է։

Արդյունքում Տիգրան Ավինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 65 մանդատներից 24-ը՝ ձայների 33%-ով՝ կորցնելով նախկին ընտրությունների համեմատ բացարձակ մեծամասնությունը։ Երկրորդ տեղում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 14 մանդատ և ձայների 19%։ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքը ստացել է ձայների 15% և 12 մանդատ։ «Հանրապետություն» կուսակցությունը Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ ստացել է 11% և 8 մանդատ։ Արտակ Գալստյանի գլխավորած «Հանրային ձայն» կուսակցությունը ստացել է ձայների 10%-ը և 7 մանդատ։

Թեկնածուներ

խմբագրել
# Քաղաքապետի թեկնածու Կուսակցություն/դաշինք
1
Արտակ Գալստյան
Հանրային ձայն կուսակցություն
2
 
Տիգրան Ավինյան
Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն
3
 
Նորայր Նորիկյան
Արդար Հայաստան կուսակցություն
4
Վիկտոր Մնացականյան
Հաղթանակ կուսակցություն
5
Նելլի Հարությունյան
Ուժը հայրենյաց կուսակցություն
6
 
Տիգրան Խզմալյան
Հայաստանի եվրոպական կուսակցություն
7
 
Հայկ Մարության
Ազգային առաջընթաց կուսակցություն
8
Արման Ղուկասյան
Հանուն սոցիալական արդարության կուսակցություն
9
Արտակ Զեյնալյան
Հանրապետություն կուսակցություն
10
Երվանդ Թարվերդյան
Միացյալ Հայաստան կուսակցություն
11
 
Դավիթ Խաժակյան
Լուսավոր Հայաստան կուսակցություն
12
 
Սուրեն Պետրոսյան
Ժողովրդական համախմբում կուսակցություն
13
 
Մանե Թանդիլյան
Ապրելու երկիր կուսակցություն
14
 
Անդրանիկ Թևանյան
Մայր Հայաստան դաշինք (Երկիր ծիրանի կուսակցություն, Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություն)

Նախընտրական իրադարձություններ

խմբագրել

Նախընտրական քարոզարշավը սկսվեց 2023 թ․ օգոստոսի 23-ին և ավարտվեց նույն թվականի սեպտեմբերի 15-ին։ Քարոզարշավի ընթացքում տեղի էին ունենում բակային հանդիպումներ, հանրահավաքներ։ Քարոզարշավի ընթացքում շրջանառվում էին լուրեր իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի ներգրավման մասին[2]։

Քարոզարշավի վերջին օրը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը անցկացրեց երթ Էրեբունի ամրոցից մինչև Ռուսաստանի հրապարակ՝ քաղաքապետարանի շենքի դիմաց։ Երթին ներկա էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

Արդյունքներ

խմբագրել

Ընտրացուցակներում գրանցված 824250 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 234553-ը (28,46%-ը)[3]։

Արդյունքում Տիգրան Ավինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 65 մանդատներից 24-ը՝ ձայների 33%-ով՝ կորցնելով նախկին ընտրությունների համեմատ բացարձակ մեծամասնությունը։ Երկրորդ տեղում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 14 մանդատ և ձայների 19%։ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքը ստացել է ձայների 15% և 12 մանդատ։ «Հանրապետություն» կուսակցությունը Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ ստացել է 11% և 8 մանդատ։ Արտակ Գալստյանի գլխավորած «Հանրային ձայն» կուսակցությունը ստացել է ձայների 10%-ը և 7 մանդատ։

Ընտրությունների նախնական արդյունքները[4][5][6]
 
Կուսակցություն / Դաշինք Քվե % Մանդատ +/- Ավագանիում (%)
2. Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 75 463 32.57 % 24   33 36,92 %
7. Ազգային առաջընթաց կուսակցություն 43 765 18.89 % 14   14 21,53 %
14. Մայր Հայաստան դաշինք 35 739 15.43 % 12   12 18,46 %
9․ Հանրապետություն կուսակցություն 26 236 11.32 % 8   8 12,31 %
1․ Հանրային ձայն կուսակցություն 22 431 9,68 % 7   7 10,77 %
13. Ապրելու երկիր կուսակցություն 8425 3.64 % 0   0 0 %
11․ Լուսավոր Հայաստան կուսակցություն 4174 1.8 % 0   3 0 %
4. Հաղթանակ կուսակցություն 3959 1.71 % 0   0 0 %
3. Արդար Հայաստան կուսակցություն 2595 1.12 % 0   0 0 %
6. Հայաստանի եվրոպական կուսակցություն 2572 1.11 % 0   0 0 %
12. Ժողովրդավարական համախմբում կուսակցություն 2348 1.01 % 0   0 0 %
5. Ուժը հայրենյաց կուսակցություն 1706 0.74 % 0   0 0 %
10. Միացյալ Հայաստան կուսակցություն 1282 0.55 % 0   0 0 %
8. Հանուն սոցիալական արդարության կուսակցություն 780 0.34 % 0   0 0 %
Ընդհամենը 234 553 100 %
Աղբյուրը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով Մշակված տեղամասերի քանակը՝ 475

Ընտրակարգ

խմբագրել

Ավագանու ընտրություններին ընտրելու իրավունք ունի 18 տարին լրացած Հայաստանի քաղաքացին, որը մինչ քվեարկության օրն ունեցել է 6 ամսվա հաշվառում Երևանում։ Բացառություն են կազմում զինվորական ծառայությունից զորացրվածները և ազատազրկման վայրերից ազատվածները, որոնց հաշվառման ժամկետը Երևանում սահմանափակված չէ։

Մանդատները բաշխվում են համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի մեջ, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների պատնեշը՝ 4% կուսակցությունների համար և 6% կուսակցությունների դաշինքների համար[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Կենտրոնական ընտրական հանձնաժողով».
  2. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա».
  3. «ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից».
  4. «Կենտրոնական ընտրական հանձնաժողով». 18․09․2023.
  5. «Ազատության ռադիոկայան». Ազատություն. 18․09․2023.
  6. «Հանրային հեռուստաընկերություն».
  7. «Հանրային հեռուստաընկերություն». 18 սեպտեմբերի, 2023.