Մասրենի
Վարդենի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Վարդայիններ (Rosoideae) |
Ցեղ | Վարդենի (Rosa) L., 1753 |
Մասրենին (լատին․՝ Rōsa), վարդազգիների ընտանիքի վայրի բույս, սովորաբար մինչև մեկ մետր բարձրության թփեր, երբեմն՝ ծառանմաններ, հազվադեպ՝ լիաններ։ Հայտնի են մոտ 350-400 (այլ տվյալներով՝ 100-250) տեսակներ։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՀիմնականում կանաչ, դարչնագույն կամ գորշ ընձյուղներով թփեր են՝ պատված փայտանման, ամուր, սուր, կեռ փշերով, բարձրություն՝ մինչև 2 (3) մ։ Տերևները հերթադիր են, բարդ, կենտփետրաձև, ատամնաեզր։ Ծաղիկները մեկական են կամ հովանոցաձև ծաղկաբույլերում հավաքված, մասրենու ծաղիկն ունի 8 պսակաթերթ, երկսեռ, սպիտակ, վարդագույն, կարմիր, դեղին։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը բազմասերմ ընկուզիկ է, պտղաբույլը՝ մսալի, ոչ հյութալի, արտաքին մաշկը՝ կաշեկերպ, հաստ, կարմիր, վարդագույն, դեղնակարմրավուն և այլն։ Ունի անուշ, քաղցր բույր, առէջը գազարագույն է։ Պտուղը պարունակում է վիտամիններ (հատկապես՝ C), շաքարներ, թթուներ, աղաղանյութեր, հանքային տարրեր, եթերայուղեր և այլն։ Բժշկության մեջ պտուղներն օգտագործում են որպես վիտամինային հումք (թուրմ, հյութեր), յուղը կիրառվում է սնուցողական խոցերի, մաշկային որոշ հիվանդությունների բուժման համար։
Պտուղ
խմբագրելԱշնանը մասրենու վրա նկատվում են նարնջագույն կամ կարմիր, հյութալի, կեղծ պտուղներ։ Իսկական պտուղները մանր միասերմ ընկուզիկներ են, որոնք կարելի է օգտագործել որպես դեղամիջոց։
Հայաստանում
խմբագրելՀայաստանում կա 31 տեսակ՝
- Մասրենի Ղազարյանի (R. kazarjanii),
- Մասրենի առատափուշ (R. spinosissima),
- Մասրենի փափուկ (R. mollis),
- Մասրենի ալրապատ (R.pulverulenta) և այլն։
Մեծ թիվ են կազմում նաև բնաշխարհիկները՝
- Մասրենի Զանգեզուրի (R. zangezura),
- Մասրենի Սյունիքի (R. sjunikii),
- Մասրենի Սոսնովսկու (R.sosnovskyana),
- Մասրենի Հրաչի (R. hrachiana) և այլն։
Տարածում
խմբագրելՏարածված է բոլոր մարզերում։ Աճում է լեռնալանջերին, անտառեզրերին, թփուտներում, բաց տարածքներում (900-2200 մ բարձրություններում) և այլն։
Քիմիական կազմ
խմբագրելՄասրենու պտուղները պարունակում են 2-18% C վիտամին, վիտամիններ՝ P, B1, B2, K, E, պրովիտամին A, մինչև 24% շաքար, կիտրոնաթթու, խնձորաթթու, անտոցիանաձին, պեկտինային և դաբաղիչ նյութեր։ Պարունակում է նաև հետևյալ քիմիական տարրերը՝ նատրիում, կալիում, մագնեզիում, մանգան, ֆոսֆոր, երկաթ։
Կիրառում
խմբագրելԲուժման նպատակով հիմնականում օգտագործում են պտուղները, որոշ չափով, նաև ծաղիկները, տերևները, կեղևը և արմատը։ Դեռևս Հիպոկրատն է նշել, որ մասրենու պտուղները հիանալի հակաբորբոքիչ միջոց են։ Ավիցեննան մասրենու տերևները օգտագործել է քթի արյունահոսության ժամանակ, իսկ ծաղիկների հյութը՝ հարբուխի դեպքում։ Ամիրդովլաթը նշում է, որ պտուղները գինով եփած, ներքին ընդունման ձևով, առաջ են բերում փորկապություն և միզակապություն, եփուկը լոգանքի ձևով օգնում է մաշկային հիվանդությունների դեպքում։ Լեհաստանում, Գերմանիայում, և Բուլղարիայում պտուղներն օգտագործվում են վիտամինային թեյի ձևով օրգանիզմի ուժերը պահպանելու նպատակով, ինչպես նաև որպես թեթև միզամուղ միջոց։ Չինական բժշկության մեջ արմատները համարվում են ախորժակը լավացնող և ճիճվամուղ միջոց։ Տիբեթական բժշկության մեջ պտուղներն օգտագործվում են թոքային պալարախտի և աթերոսկլերոզի ժամանակ։ Նորվեգիայում բույսի տերևները դնում են էկզեմայով ախտահարված մաշկի վրա։ Ռուսական ժողովրդական բժշկության մեջ պտուղները եփուկի, թեյի և կիսելի ձևով տալիս են ինֆեկցիոն մի շարք հիվանդությունների, թոքային պալարախտի, երիկամային, լյարդի և ստամոքսաաղիքային տրակտի ախտահարումների ժամանակ։ Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ պտղաթեյը նշանակում են տիֆի, էնտերոկոլիտների դեպքում։ Սիբիրի ժողովրդական բժշկության մեջ պտուղները կիրառում են մի շարք ցրտառական հիվանդությունների, իսկ արմատի եփուկը լոգանքի ձևով՝ ոտքերի հիվանդությունների ժամանակ։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ արմատի եփուկն գործածում են լոգանքի ձևով՝ թութքի ժամանակ։ Ադրբեջանական ժողովրդական բժշկության մեջ՝ հոդային ախտահարումների և ռադիկուլիտի բուժման նպատակով։ Այլ ազգերի ժողովրդական բժշկության մեջ մասրենու պատրաստուկներն օգտագործում են մկանային թուլության, մալարիայի, մաշկի թարախային ախտահարումների ժամանակ[1]։
Մասրենու պտուղներից պատրաստում են մուրաբա, հյութ, վիտամինային օշարակ։ Ջրագոլորշային թորման եղանակով ծաղիկներից ստացվում է հատուկ յուղ, որը լայն կիրառություն ունի բժշկության մեջ։ Մատղաշ, նորափթիթ տերևներն օգտագործվում են վիտամինային աղցաններում, կիրառվում որպես կանաչեղեն խոհարարական կերակրատեսակներում (Կովկասյան ժողովուրդների կողմից)։
Բժշկության մեջ
խմբագրելԲժշկության մեջ պտուղներն օգտագործում են որպես վիտամինային հումք (թուրմ, հյութեր և այլն), յուղը կիրառվում է սնուցող, խոցերի, մաշկի, որոշ հիվանդությունների բուժման համար։ Մասրենի օգտագործում են թարմ և վերամշակված՝ հյութ, օշարակ, կոմպոտ, պովիդլո, մուրաբա, կիսել և այլն։ Ծաղիկներից ստացվում է հատուկ յուղ, որն օգտագործվում է օծանելիքի արտադրության և բժշկության մեջ։ Մասրենու թուփը գեղազարդիչ է, ունի նաև հողապաշտպան և հակաէրոզային նշանակություն։
Ընդհանուր տեղեկություններ
խմբագրելՄասրենին վարդազգիների ընտանիքի վարդ ցեղի վայրի թուփ է (մինչև 1 մ բարձրությամբ), երբեմն՝ ծառանման (մինչև 3մ բարձրությամբ)։ Հայտնի է մասրենու 350–400 տեսակ՝ տարածված Հյուսիսային կիսագնդում, առավելապես՝ բարեխառն և մերձարևադարձային գոտիներում։ Հայաստանում հանդիպում է 31 տեսակ՝ առատափուշ, ալրապատ, փափուկ, Ղազարյանի և այլն։ Շատ են նաև բնաշխարհիկները՝ Զանգեզուրի, Սյունիքի, Սոսնովսկու և այլն։ Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում։ Աճում է լեռնալանջերին, անտառեզրերին, թփուտներում, բաց տարածքներում։ Մասրենին ունի կանաչ, դարչնագույն կամ գորշ ընձյուղներ՝ պատված փայտանման, ամուր, սուր, կեռ փշերով։ Տերևները հերթադիր են, բարդ, կենտփետրաձև, ատամնաեզր։ Ծաղիկները մեկական են կամ հովանոցաձև՝ ծաղկաբույլերում հավաքված, երկսեռ, սպիտակ, վարդագույն, կարմիր, դեղին։ Պտուղը բազմասերմ ընկուզիկ է, պտղաբույլը՝ մսալի, ոչ հյութալի, արտաքին մաշկը՝ կաշեկերպ, հաստ, կարմիր, վարդագույն, դեղնակարմրավուն և այլն։ Պտուղը պարունակում է վիտամիններ (հատկապես՝ C), շաքարներ, թթուներ, աղաղանյութեր, հանքային տարրեր ,եթերայուղեր և այլն։ Բժշկության մեջ պտուղներն օգտագործում են որպես վիտամինային հումք (թուրմ, հյութեր), յուղը կիրառվում է սնուցողական խոցերի, մաշկային որոշ հիվանդությունների բուժման համար։ Սննդի մեջ պտուղներն օգտագործում են թարմ և վերամշակած։ Ծաղիկներից ստացվում է հատուկ յուղ, որն օգտագործվում է օծանելիքի արտադրության և բժշկության մեջ։ Մասրենու թուփը գեղազարդիչ է, ունի նաև հողապաշտպան և հակաէրոզային նշանակություն։ Կիսագնդաձև մասրենին հանդիպում է Երևանի շրջակայքում և Վայոց ձորի մարզում։ Աճում է խիստ քարքարոտ լանջերին, կրաքարային խճաքարերի փլվածքներում։ Ծաղիկները վառ դեղին են, պտուղները՝ նարնջագույն։ Գրանցված Է Հայաստանի Կարմիր գրքում։
Պատկերասրահ
խմբագրել-
Մասրենին Սևանի ավազանում
-
Ծաղկած մասրենին Քուչակ գյուղի հարակից քարաժայռին
-
Մասրենին
-
Ծաղկած մասրենին Արփայի հովտում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ա․ Թորոսյան,Հայաստանի դեղաբույսերը,«Հայաստան» հրատարակչություն,Երևան,1983
Գրականություն
խմբագրել- Губанов, Я. В. и др. Технические культуры / Под ред. Я. В. Губанова. — М.: Агропромиздат, 1986. — С. 163—167. — 287 с.
- Проф. А. Кернер фон-Марилаун. Жизнь растений / Пер. (с разрешения издателей оригинала) со 2-го вновь перераб. и доп. нем. изд., с библиогр. указ. и ориг. дополнениями А. Генкеля и В. Траншеля, под ред. засл. проф. И. П. Бородина. — СПб.: Типо-литография издат. т-ва «Просвещение», 1903. — Т. II. История растений. — 838 с.
- Кочкарёва, Т. Ф. Род 353 (23). Роза, Шиповник, Гули раъно, Гули-хор, Хоргул (тадж.) — Rosa L. // Флора Таджикской СССР. Роголистниковые — Розоцветные / Гл. ред. П. Н. Овчинников. — Л.: Наука, 1975. — Т. 4. — С. 449—476. — 576 с.
- Павлович, Н. В. Словарь поэтических образов: на материале русской художественной литературы XVIII—XX века. В 2 т. — М.: Эдиториал УРСС, 2007. — Т. 2. — ISBN 978-5-8360-0538-2
- Соколова, Т. А. Декоративное растениеводство. Древоводство. — М.: Издат. центр «Академия», 2004. — С. 270—278. — 352 с. — ISBN 5-7695-1771-9
- Фасмер, М. Этимологический словарь русского языка. — М.: Прогресс, 1987. — Т. 3.
- Фёдоров, А. А., Артюшенко, З. Т. Цветок // Атлас по описательной морфологии высших растений. — Л.: Наука, 1975. — 352 с.
- Фёдоров, А. А., Кирпичников, М. Э., Артюшенко, З. Т. Стебель и корень // Атлас по описательной морфологии высших растений / Под общ. ред чл.-корр. АН СССР П. А. Баранова. — М.—Л.: Изд-во АН СССР, 1962. — 392 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- World Federation of Rose Societies
- Datenblatt in Den virtuella floran mit den Verbreitungskarten auf der Nordhalbkugel, von den Arten, die in Schweden vorkommen.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի» հոդվածին։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի» հոդվածին։ |