Մարդու առնանդամ
Առնանդամ, արական արտաքին սեռական օրգան՝ երկակի ֆիզիոլոգիական ֆունկցիայով (սեռական հարաբերության ժամանակ սերմնահեղուկի արտադրություն և միզապարկից մեզի հեռացում)։ Կազմված է խորշիկային մարմիններից։
Մարդու առնանդամ | |
---|---|
Առնանդամի կառուցվածքը | |
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս, Մարդու վերարտադրողական համակարգ և Արական սեռական համակարգ |
Ենթադաս | mammalian penis?, subdivision of urogenital part of male perineum?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | Արական սեռական համակարգ |
Կազմված է | corpus cavernosum penis?, Միզուկ և corpus spongiosum penis? |
Զարկերակ | dorsal artery of the penis? |
Երակ | superficial dorsal veins of the penis? |
Ավշային հանգույց | Superficial inguinal lymph nodes? |
Լիմֆատիկ դրենաժ | Superficial inguinal lymph nodes? |
Միանում է | Ամորձապարկ |
Տաքսոն | H. sapiens? |
MeSH | A05.360.444.492 |
Foundational Model of Anatomy | 9707 |
Terminologia Anatomica 98 | A09.4.01.001 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] և «Օտտո» գիտական հանրագիտարան |
Human penis Վիքիպահեստում |
Կառուցվածք
խմբագրելԱռնանդամի մեջ տարբերակում են գլխիկ (glans pénis), մարմին կամ բուն (córpus pénis) և հիմք (rádix pénis)։
Բունը բաղկացած է անձավային և սպունգային մարմիններից։ Անձավային և սպունգային մարմինները պատված են հաստ սպիտակուցային թաղանթով և առաջացնում են շատ փոքր խոռոչներ՝ «անձավիկներ» կամ լակուններ (cavérnae)։ Անձավային մարմինները տեղակայված են ծայրերին, 1 սպունգային մարմինը՝ նրանց միջև՝ հարելով ստորին մակերեսին։ Նրա մեջ է գտնվում միզուղու ծայրը՝ ուրերտան (urertha)։ Սպունգաձև մարմինը ավարտվում է առնանդամի ծայրին գտնվող կոնաձև գոյացությամբ՝ գլխիկով։
Գլխիկը սերտաճած է անձավային մարմինների հետ՝ առաջացնելով հաստացում։ Այն պատված է նուրբ մաշկով, որի մանր գեղձերը արտադրում են սմեգմա։ Գլխիկը հարուստ է նաև լակուններով, որոնք էրեկցիայի ժամանակ լցվում են արյամբ և, հետևաբար, մեծանում ծավալով, և նյարդային վերջավորություններով, որոնք այն դարձնում են մարմնի ամենազգայուն մասերից մեկը։
Առնանդամի արյան անոթների հատուկ կառուցվածքի շնորհիվ արյունը սեռական դրդման ժամանակ լցվում է խորշիկային մարմիններ, որի հետևանքով էլ առնանդամը պնդանում է և լարվում (էրեկցիա)։
Ծայրային թլիպ
խմբագրելԱռնանդամի գլխիկի ազատ ծայրին գտնվում է միզուկի արտաքին բացվածքը։ Առնանդամը ծածկող մաշկը գլխիկի հիմքի մոտ առաջացնում է ազատ ծալք՝ ծայրային թլիպ, գլխիկի և ծայրային թլիպի միջև մնում է ճեղքային խոռոչ։ Ծայրային թլիպի երկարությունը և խոռոչի մեծությունն անհատականորեն փոփոխական են։ Մինչև 10 տարեկան տղաների ծայրային թլիպը լրիվ ծածկում է գլխիկը։ Ծայրային թլիպի ներքին մակերևույթին տեղադրված են ճարպագեղձեր, որոնց արտազատուկը ծայրային թլիպի և առնանդամի գլխիկի էպիթելային բջիջների հետ գոյացնում է թլիպաճարպ (սմեգմա)։
Չափերը
խմբագրելԷրեկցիա
խմբագրելՀասուն տղամարդու մոտ հանգստի վիճակում տատանվում են 7-10, էրեկցիայի վիճակում՝ 12-18 սմ. սա նշանակում է, որ նրա չափսերը համապատասխանում են կնոջ հեշտոցի չափերին։ Չգրգռված վիճակում տարբեր անձանց մոտ առնանդամների չափերի տարբերությունները մասնակիորեն չեզոքացվում են էրեկցիայի ժամանակ, երբ կարճ առնանդամի հարաբերական երկարացումը լինում է ավելի շատ, քան երկարինը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարդու առնանդամ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |