Մարիանա Իսկանդեր
Մարիանա Իսկանդեր (/ˌmæriˈænə ɪˈskændər/[6], արաբ․՝ ماريانا إسكندر, սեպտեմբերի 1, 1975[1][2], Կահիրե, Եգիպտոս[3])[7], Եգիպտոսում ծնված ամերիկացի սոցիալական ձեռնարկատեր և իրավաբան։ 2022 թվականին կդառնա Վիքիմեդիա հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենը։ Իսկանդերը Harambee Youth Employment Accelerator-ի գլխավոր գործադիր տնօրենն է և Planned Parenthood Federation of America-ի նախկին գլխավոր գործադիր տնօրենը Նյու Յորքում։
Մարիանա Իսկանդեր արաբ․՝ ماريانا إسكندر | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1975[1][2] (49 տարեկան) |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս[3] |
Քաղաքացիություն | Եգիպտոս և ԱՄՆ |
Կրթություն | Օքսֆորդի համալսարան (1999), Ռայսի անվան համալսարան (1997) և Եյլի իրավունքի դպրոց (2003) |
Մասնագիտություն | գործադիր տնօրեն, փաստաբան, գործադիր տնօրեն և social entrepreneur |
Աշխատավայր | United States Court of Appeals for the Seventh Circuit?, Planned Parenthood?[3], W. L. Gore & Associates?, Cravath, Swaine & Moore?, Harambee Youth Employment Accelerator?[3] և Wikimedia[3] |
Ծնողներ | հայր՝ Felib Y. Iskander?[2] |
Զբաղեցրած պաշտոններ | Վիքիմեդիա Հիմնադրամի գործադիր տնօրեն, գլխավոր գործադիր տնօրեն և chief operating officer? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | wikimediafoundation.org/?profile=maryana-iskander |
Maryana Iskander Վիքիպահեստում |
Վաղ կյանք և կրթություն
խմբագրելՄարիանա Իսկանդերը ծնվել է Եգիպտոսի Կահիրե քաղաքում, որտեղ նա ապրել է մինչև չորս տարեկանում ընտանիքի հետ ԱՄՆ արտագաղթելը։ Նրա ընտանիքը հաստատվել է Տեխասի Ռաունդ Ռոք քաղաքում[8]։ Իսկանդերը 1997 թվականին ավարտել է Ռայսի համալսարանը սոցիոլոգիայի գիտական աստիճանով (բակալավր)[8]` նախքան 1999 թվականին Օքսֆորդի համալսարանի մագիստրոսի կոչում ստանալը՝ որպես Հռոդոսի կրթաթոշակառու[8], որտեղ նա հիմնադրել է Հռոդոսի կանանց ասոցիացիան։ 2003 թվականին ավարտել է Եյլի իրավունքի դպրոցը[8]։
Գործունեություն
խմբագրելՕքսֆորդն ավարտելուց հետո Իսկանդերն սկսել է իր կարիերան ՄակՔինզի ընկերությունում` որպես թղթակից անդամ։ Եյլի իրավունքի դպրոցն ավարտելուց հետո Իսկանդերն աշխատակցել է Դայան Պ. Վուդին Չիկագոյի Յոթերորդ շրջանի վերաքննիչ դատարանում։ Այնուհետև նա ծառայել է որպես Ռայսի համալսարանի նախագահ Դեյվիդ Լիբրոնի խորհրդական։ Երկու տարի անց Իսկանդերը թողել է իր աշխատանքը Ռայսում՝ ստանձնելով Նյու Յորքի Planned Parenthood Federation of America-ի գլխավոր օպերացիոն տնօրենի պաշտոնը[8]։ Նա նաև աշխատել է ռազմավարության խորհրդատու W. L. Gore & Associates-ում, ինչպես նաև իրավաբան Նյու Յորքի Cravath, Swaine & Moore և Հյուսթոնի Vinson & Elkins ընկերություններում[9]։
Planned Parenthood-ում աշխատելուց հետո Իսկանդերը 2012 թվականին սկսել է աշխատել Հարավային Աֆրիկայի Harambee Youth Employment Accelerator կազմակերպությունում՝ որպես գլխավոր գործադիր տնօրեն մինչև 2013 թվականին նրա գլխավոր գործադիր տնօրեն (CEO) դառնալը (նրա ներկայիս պաշտոնը)։ Harambee-ն կենտրոնացած է գործատուներին առաջին անգամ աշխատող աշխատողների հետ կապելու վրա՝ երիտասարդների գործազրկությունը նվազեցնելու և աշխատանքի պահպանումը մեծացնելու համար։ Իսկանդերը ցանկանում է, որ գործատուները դիտեն առաջին անգամ աշխատողներին աշխատանքի ընդունելն ու պահելը ոչ թե որպես բարեգործություն, այլ որպես տաղանդ[10]։ Հեշտությամբ փոխատեղելի աշխատողների մեծ խումբ ստեղծելով և ապացուցելով, որ երիտասարդները կարող են հաջողությամբ աշխատել այս մեթոդով՝ Harambee-ն կարողացել է մեծացնել նրանց ջանքերն ու արդյունավետությունը[11]։ Նրա՝ գլխավոր գործադիր տնօրեն լինելու ընթացքում շահույթ չհետապնդող կազմակերպությունը 2019 թվականի հունիսի դրությամբ 100.000 երիտասարդ աշխատողների կապել է աշխատանքի հնարավորությունների հետ` համագործակցելով 500 բիզնեսի հետ[12]։
2021 թվականի սեպտեմբերի 14-ին Իսկանդերը նշանակվել է Վիքիմեդիա Հիմնադրամի նոր գլխավոր գործադիր տնօրեն։ Նա գործի է անցնելու 2022 թվականի հունվարի 5-ին[13]։ Նա հարցազրույցներում նշել է, որ իշխանության գալուց հետո իր առաջնահերթությունները Վիքիպեդիայի կամավոր գրողների և խմբագիրների դիվերսիֆիկացումն է և Վիքիմեդիայի Հիմնադրամի՝ տեղեկատվության հասանելիության քարոզչության առաքելության խթանումը[14]։
Ճանաչում
խմբագրելԻսկանդերը եղել է մի շարք մրցանակների և կրթաթոշակների դափնեկիր, ներառյալ՝ Սքոլ մրցանակ սոցիալական ձեռնարկատիրության համար և Եյլի իրավունքի դպրոցի շրջանավարտների մրցանակ[15]։ 2002 թվականին նրան շնորհվել է Փոլ և Դեյզի Սորոսի կրթաթոշակ նոր ամերիկացիների համար[16], որը տրվում է ներգաղթյալներին կամ ներգաղթյալների երեխաներին, «որոնք պատրաստ են նշանակալի ներդրում ունենալ ԱՄՆ հասարակության, մշակույթի կամ իրենց ակադեմիական ոլորտում»[8]։ Նրան շնորհվել է Ռոդսի կրթաթոշակ և Հարի Ս. Թրումենի կրթաթոշակ։ Նա նաև 2006 թվականին Ասպեն ինստիտուտի Հենրի Քրաունի կրթաթոշակառուների և նրանց Ասպենի համաշխարհային առաջնորդների ցանցի անդամ է եղել[17]։ Harambee Youth Employment Accelerator-ը և նրա ղեկավարությունը արժանացել են մրցանակների և ֆինանսավորման այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Սքոլ հիմնադրամը[18] և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը[19]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.myheritage.com/research/record-10220-225536608/maryana-felib-iskander-in-us-public-records-index
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://books.google.ru/books?id=D-IrAQAAIAAJ&q=ISKANDER
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://wikimediafoundation.org/news/2021/09/14/wikimedia-foundation-appoints-maryana-iskander-as-chief-executive-officer/
- ↑ https://www.rhodeshouse.ox.ac.uk/scholars-volunteers/rhodes-scholar-database/
- ↑ https://www.pdsoros.org/meet-the-fellows/maryana-f-iskander
- ↑ Maryana Iskander, Harambee Youth Employment Accelerator. Devex. 2019 թ․ հունիսի 18.
- ↑ Who's who Among Students in American Universities and Colleges. Vol. 62. Randall Publishing Company. 1996. էջ 714.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 «Maryana F. Iskander, 2001». Paul & Daisy Soros Fellowships for New Americans. P'unk Ave. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «About Our Team». Harambee. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Conscious Companies awards applauds 2019 finalists». IOL. Independent Media and affiliated companies. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Harambee, Youth Employment Accelerator, winner in NGO's category». Mail & Guardian. Mail & Guardian Online. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Youth-owned township businesses complain of market access barriers». IOL. Independent Media and affiliated. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Lima, Cristiano (2021 թ․ սեպտեմբերի 14). «Wikimedia taps leader of South African nonprofit as its next CEO». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Wikipedia parent's new CEO wants to make it more global». The Seattle Times (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Edwards, Caryn. «Yale honours CEO of South African youth employment accelerator». The South African. Blue Sky Publications Ltd. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Maryana Iskander». University of Arkansas Clinton School of Public Service Speaker Series. Clinton School. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Maryana Iskander». AGLN. The Aspen Institute. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Skoll Awardees». Skoll Foundation. Skoll Foundation. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
- ↑ «USAID ANNOUNCES $18.4 MILLION IN SUPPORT OF CUTTING EDGE INNOVATIONS». USAID. USAID. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիանա Իսկանդեր» հոդվածին։ |