Մարի Լանգ
Մարի Լանգ (անգլ.՝ Marie Lang, մարտի 8, 1858[1][2], Վիեննա, Ավստրիական կայսրություն[3] - հոկտեմբերի 14, 1934[1][2], Altmünster, Գմունդեն, Վերին Ավստրիա, Ավստրիա[3]), ավստրիացի ֆեմինիստ, թեոսոֆիստ և հրատարակիչ։ 1858 թվականին Վիեննայում ծնված Լանգը դաստիարակվել է ազատական, միջինից բարձր դասի ընտանիքում։ Առաջին ամուսնուց ամուսնալուծվելուց հետո 1884 թվականին նա ամուսնացել է Էդմունդ Լանգի հետ և միասին ազդեցիկ սալոն են ունեցել, որտեղ հյուրընկալել են քաղաքական գործիչների և մտավորականների։ 1880-ականների վերջերին միանալով կանանց շարժմանը՝ Լանգը դարձել է կանանց իրավունքների ազդեցիկ պաշտպան։ 1893 թվականին Օգյուստ Ֆիկերտի և Ռոզա Մայրեդերի հետ միասին հիմնել են Allgemeiner Österreichischer Frauenverein (Ավստրիայի կանանց ընդհանուր ասոցիացիա)։ Չնայած ասոցիացիաները կարգավորող օրենքի 30-րդ բաժնի դրույթների, ըստ որի արգելում էր կանանց ներգրավումը քաղաքականության մեջ, երեք ընկերուհիներն օգտագործել են իրենց ազդեցիկ քաղաքական և մտավորական կապերը` կանանց և երեխաների քաղաքացիական իրավունքները կարգավորող օրենքներում օրենսդրական փոփոխություններ կատարելու և կանանց ընտրական իրավունքի օգտին։ 1898 թվականին Լանգը հիմնադրել է կանանց «Dokumente der Frauen» (Կանանց փաստաթղթեր) հանդեսը և որպես գլխավոր խմբագիր աշխատել մինչև 1902 թվականը։
Մարի Լանգ գերմ.՝ Marie Lang | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 8, 1858[1][2] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն[3] |
Մահացել է | հոկտեմբերի 14, 1934[1][2] (76 տարեկան) |
Մահվան վայր | Altmünster, Գմունդեն, Վերին Ավստրիա, Ավստրիա[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գրական սալոնի տեր, գրող, կանանց իրավունքների պաշտպան և խմբագիր |
Ամուսին | Էդմունդ Լանգ |
Կուսակցություն | Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
Երեխաներ | Հայնց Լանգ, Էրվին Լանգ և Լիլիթ Լանգ |
![]() |
1902 թվականին Լանգը Լոնդոնում մասնակցել է Աբոլիցիոնիստների միջազգային ֆեդերացիայի համաժողովին և այցելել է Պասմոր Էդվարդսի բնակավայր՝ դառնալով սոցիալական բարեկեցության ծրագրերի ջատագով։ Վերադառնալով Ավստրիա՝ նա դասախոսություններ է կարդացել Frauenverein-ի կարգավորման շարժման վերաբերյալ և կազմակերպել է Վիեննայի բնակավայրերի միությունը և մինչև 1909 թվականը ընդգրկվել նրա խորհրդի կազմում։ 1901 թվականին նա հիմնադրել է Ottakring Settlement House-ը, որը կանանց սոցիալական ծառայություններ է մատուցել։ 1905 թվականին միանալով կանանց ընտրական իրավունքի հանձնաժողովին՝ նա ակտիվորեն ներգրավվել է 30-րդ բաժինը փոխելու և կանանց ձայնի իրավունք ստանալու համար։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Լանգն աշխատել է ռազմական հիվանդանոցում՝ կատարելով շվեդական մերսման թերապիա։ Նրա ամուսինը մահացել է 1918 թվականին, և երկու տարի անց նա հեռացել է Settlement Society-ից` ընտանիքին ժամանակ հատկացնելու համար։ Մարի Լանգին հիշում են որպես Ավստրիայում կանանց շարժման դարաշրջանի առաջատար դեմքերից մեկին։ Լանգի հիմնադրած «Բնակավայրերի միություն» (Settlement Society) ընկերությունը գործել է մինչև 2003 թվականը և օրինակ է ծառայել ավստրիական բազմաթիվ սոցիալական ծառայությունների, ինչպիսիք են մեծահասակների կրթությունը, երեխաների և մայրության խնամքը, ամառային ճամբարի ծրագրերը և տուբերկուլյոզի բուժումը։
Վաղ կյանք
խմբագրելՄարի Կատարինա Օգյուստ Ֆրեդերիկ Վիսգրիլը ծնվել է 1858 թվականի մարտի 8-ին Ավստրիական կայսրության մայրաքաղաք Վիեննայում՝ Էմիլի (ծնդյան անունը՝ Շոլց) և Կառլ Վիսգրիլի ընտանիքում (հայտնի է նաև որպես Կառլ Մաթիաս Վիսգրիլ)[4][5]։ Նրա ընտանիքը սերել է վիեննական ազատական բարձր-միջին դասի խավից[6]։ Մայրը եղել է դերասանուհի և կատակերգու դերասան Վենցել Շոլցի զարմուհին։ Հայրը եղել է վարպետ հյուսն[5], քաղաքացիական ազատության ջատագով, աջակցել է 1848 թվականի հեղափոխություններին[7]։ Վիսգրիլը կրթություն ստացել է տանը՝ տեղի գիմնազիայի ուսուցչի մոտ[8]։
1880 կամ 1881 թվականին Վիսգրիլն ամուսնացել է պալատի ոսկերիչ Թեոդոր Կյոչերտի հետ։ Մինչև 1884 թվականին ամուսնալուծվելը նրանք ունեցել են մեկ որդի՝ Էրիխը[4][8]։ Ինչպես պահանջվում էին ժամանակի իրավական կոնվենցիաները, ամուսանալուծությունից հետո նա կորցրել է իր որդու խնամակալությունը, բայց մայրն ու որդին մտերիմ են եղել[9]։ Հենրիխ Կյոչերի և Մելանի Լանգի[10] ամուսանության ժամանակ հանդիպել է հրեա փաստաբան[6] Էդմունդ Լանգին[9]։ 1885 թվականին Վիսգրիլն ու Էդմունդը որդի են ունեցել՝ Հայնցին, որից հետո զույգն ամուսնացել է։ Ամուսնանալուց հետո Էդմունդն ընդունել է բողոքականություն[6]։ 1886 թվականին Լանգն ունեցել է երկրորդ որդուն՝ Էրվինին[9], որը հետագայում դարձել է նկարիչ և ամուսնացել պարուհի Գրետա Վիզենտալի հետ[11]։
Գործունեություն
խմբագրելԼանգ ընտանիքը ներգրավված էր Վիեննայի սալոնային մշակույթում և գրեթե ամեն երեկո նրանց տանը կազմակերպում էին նկարիչների և քաղաքական գործիչների հավաքույթներ[12]։ Նրանք ամառներն անց էին կացնում Գրինցինգի Schloß Belle Vue-ում[6] : Այս տեղը հայտնի է որպես մի վայր, որտեղ Զիգմունդ Ֆրոյդը իրականացրել է իր երազը՝ Իրմայի ներարկումը[13]։ Ֆրեդերիկ Էքշտեյնի և Ֆրանց Հարթմանի հետ զույգը նաև ստեղծել է թեոսոֆիական ուսումնասիրության խումբ։ 1888 թվականին նրանք հանդիպել են փիլիսոփա Ռուդոլֆ Շտայներին և նրան ծանոթացրել թեոսոֆիական գրականության, ինչպես նաև Լանգի ընկերոջ՝ Ռոզա Մայրեդերի հետ[14]։ Կանայք իրենց ազդեցիկ դերն են ունեցել Շտայների զարգացման գործում, և Լանգն ու Մայրերդերը շարունակել են նամակագրությունը երկար տարիներ[15]։ Շտայները խոստովանել է, որ Լանգը կառույցի հոգին էր, և որ իր անհատականությունն ու հետաքրքրությունն աստոսոֆիայի նկատմամբ խթանել են տարբեր տեսակետներ ունեցող խմբի անդամների մասնակցությանը[16]։ Նրա հյուրընկալությունը տարածվել է կոմպոզիտոր Հուգո Վոլֆի վրա, ում մասին երկար շաբաթներ նա հոգ է տարել հիվանդության ընթացքում[17]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 [Marie Lang Frauen in Bewegung 1848–1938] (գերմ.) — Österreichische Nationalbibliothek, 2006.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 WeChangEd
- ↑ 4,0 4,1 Broussard, 2006, էջ 33
- ↑ 5,0 5,1 Santifaller, Obermayer-Marnach, էջ 443
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Beller, 1989, էջ 31
- ↑ Salzer, Karner, էջեր 98–99
- ↑ 8,0 8,1 Degener, 1909, էջ 793
- ↑ 9,0 9,1 9,2 Federal Monuments Office, 2008
- ↑ Janik, Veigl, էջ 159
- ↑ Janik, Veigl, էջ 160
- ↑ Sparholz, 1987, էջ 271
- ↑ Kandel, 2012, էջ 68
- ↑ Steiner, 1996, էջ ix
- ↑ Hemleben, 2013, էջեր 44, 46–47
- ↑ Steiner, 2005, էջեր 191–192
- ↑ Santifaller, Obermayer-Marnach, էջ 444
Մատենագիտություն
խմբագրել- Beller, Steven (1989). Vienna and the Jews, 1867–1938: A Cultural History. Cambridge, Cambridgeshire: Cambridge University Press. ISBN 978-0-521-40727-4.
- Bischof, Gunter; Pelinka, Anton; Thurner, Erika, eds. (2017). Women in Austria. Contemporary Austrian Studies. Vol. 6. Abingdon-on-Thames, Oxfordshire: Taylor & Francis. ISBN 978-1-351-29906-0.
- Bittermann-Wille, Christa; Hofmann-Weinberger, Helga (2009). «Frauen in Bewegung (1848–1918) – aus der Praxis eines themenzentrierten Dokumentationsprojekts zur österreichischen historischen Frauenbewegung [Women in Motion (1848-1918) – From the Study of a Topic-Centered Documentation Project on the Austrian Historical Women's Movement]» (PDF). In Gehmacher, Johanna; Vittorelli, Natascha (eds.). Wie Frauenbewegung geschrieben wird: Historiographie, Dokumentation, Stellungnahmen, Bibliographien [How the Women's Movement Is Written: Historiography, Documentation, Statements, Bibliographies]. Vienna, Austria: Löcker Verlag. էջեր 183–196. ISBN 978-3-85409-521-7.
- Broussard, Sarah Kemeny (2006 թ․ մարտ). An Introduction to the Leaders and Journals of the Allgemeine Österreichische Frauenverein (AÖFV), or General Austrian Women's Organization: 1893–1910 (Undergraduate Honors Thesis). Provo, Utah: Brigham Young University. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 17-ին.
- Degener, Herrmann August Ludwig (1909). «Lang, Marie, Schriftst [Lang, Marie: Writer]». Wer ist's?: Zeitgenossenlexikon [Who Is It?: Contemporary Lexicon] (German) (IV ed.). Leipzig, Germany: Verlag von H. A. Ludwig Degener. էջեր 793–794.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - de Haan, Francisca; Daskalova, Krasimira; Loutfi, Anna, eds. (2006). Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Eastern, and South Eastern Europe: 19th and 20th Centuries. Budapest, Hungary: Central European University Press. ISBN 978-963-7326-39-4.
- Hemleben, Johannes (2013). Rudolf Steiner: An Illustrated Biography. Forest Row, East Sussex: Rudolf Steiner Press. ISBN 978-1-85584-285-4.
- Janik, Allan S.; Veigl, Hans (1998). Wittgenstein in Vienna: A Biographical Excursion Through the City and its History. Vienna: Springer Verlag. էջ 159. ISBN 978-3-211-83077-2.
- Kandel, Eric (2012). The Age of Insight: The Quest to Understand the Unconscious in Art, Mind, and Brain, from Vienna 1900 to the Present. New York City, New York: Random House Publishing Group. ISBN 978-1-58836-930-7.
- Kayser, Thomas (2012 թ․ ապրիլի 24). Bebauungsplan "Pfaffenhau V", Ortsteil Ehrenstein, Entwurfsbeschluss [Development Plan "Pfaffenhau V", Ehrenstein District, Draft Decision] (Report) (German). Blaustein, Germany: Blaustein Gemeinderat.
{{cite report}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Korotin, Ilse (2016a). «Lang Marie, geb. Wisgrill; Schriftstellerin, Sozialarbeiterin und Frauenrechtsaktivistin». BiographiA: Lexikon österreichischer Frauen [Biography: Lexicon of Austrian women; Federn, Else: Women's Rights Activist and Social Worker] (PDF) (German). Vol. 1: A–H. Vienna, Austria: Böhlau Verlag. էջեր 782–783. ISBN 978-3-205-79590-2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Korotin, Ilse (2016b). «Federn, Else: Frauenrechtsaktivistin und Fürsorgerin». BiographiA: Lexikon österreichischer Frauen [Biography: Lexicon of Austrian women; Lang Marie, b. Wisgrill; Writer, Social Sorker and Women's Rights Activist] (PDF) (German). Vol. 2: I – O. Vienna, Austria: Böhlau Verlag. էջ 488. ISBN 978-3-205-79590-2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 27-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Natter, Tobias G. (2016). Klimt and the Women of Vienna's Golden Age 1900–1918 (PDF). Munich: Prestel Verlag. ISBN 978-3-7913-5582-5.
- Lang, Marie (1913 թ․ հունիսի 2). «Letter to 'Werthe Frau!' (Rosika Schwimmer)». Alexander Street Press (German). Budapest, Hungary: National Archives of Hungary. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) – via ASP: Women and Social Movements (subscription required) - Rumplmayr, Julia (2018 թ․ նոյեմբեր). «Das Frauenwahlrecht, ein Meilenstein» [Women's Suffrage, A Milestone]. Welt der Frauen (German). Linz, Austria: Welt Der Frau Verlags GMBH. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.
{{cite magazine}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Salzer, Monika; Karner, Peter (2009). «Marie Lang – Die Wiener Frauenbewegung [Marie Lang – The Viennese Women's Movement]». Vom Christbaum zur Ringstraße: evangelisches Wien [From the Christmas Tree to the Ring Road: Evangelical Vienna] (German) (2nd revised ed.). Vienna: Picus Verlag. էջեր 98–99. ISBN 978-3-854-52636-0. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 5-ին – via Evangelisches Museum Österreich.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Santifaller, Leo; Obermayer-Marnach, Eva (1993). «Lang, Marie (pt. 1)». Österreichisches Biographisches Lexikon, 1815–1950 (PDF) (German). Vol. 4: Knolz-Lange, Wilhelm (2 ed.). Vienna: Verlag der Österreichische Akademie der Wissenschaften. էջ 443. ISBN 978-3-7001-3213-4.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) and Santifaller, Leo; Obermayer-Marnach, Eva (1993). «Lang, Marie (pt. 2)». Österreichisches Biographisches Lexikon, 1815–1950 (PDF) (German). Vol. 4: Knolz-Lange, Wilhelm (2 ed.). Vienna: Verlag der Österreichische Akademie der Wissenschaften. էջ 444. ISBN 978-3-7001-3213-4.{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Sewell, May Wright, ed. (1909). The International Council of Women: From 1899 to 1904 (Report). Boston, Massachusetts: International Council of Women.
- Sparholz, Irmgard (1987). «Marie Lang und die Settlement-Bewagung in Österreich» [Marie Lang and the Settlement Movement in Austria]. Zeitgeschichte (German). Innsbruck, Austria: Studien-Verlag (15): 271–281. ISSN 0256-5250. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Steiner, Rudolf (2005). Autobiography: Chapters in the Course of my Life, 1861–1907. Great Barrington, Massachusetts: SteinerBooks. ISBN 978-0-88010-901-7.
- Steiner, Rudolf (1996). The Education of the Child and Early Lectures on Education. Great Barrington, Massachusetts: Anthroposophic Press. ISBN 978-0-88010-414-2.
- «Marie-Lang-Weg» [Marie Lang Way]. Wien Geschichte Wiki (German). Vienna, Austria: Vienna City and State Archives, Vienna City Library. 2016 թ․ մայիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - «Neue Straßen- und Platzbenennungen in Floridsdorf: Rathaus&WienKultur erweisen sich als blamabel uninformiert» [New Street and Place Names in Floridsdorf: Rathaus & WienKultur Are Proving To Be Embarrassingly Uninformed]. WIFF21 (German). Vienna, Austria: Wir für Floridsdorf. 2016 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Report of the Fourth Conference of the International Woman Suffrage Alliance, 15–20 June 1908 (Report). Amsterdam, North Holland: F. Van Rossen. 1908. – via ASP: Women and Social Movements (subscription required)
- «'Suchen Sie sich einen einfach reichen Mann' Oskar Kokoschka und das Mädchen Li» ['Simply Find Yourself a Rich Man' Oskar Kokoschka and the Girl Li]. Bundesdenkmalamt (German). Vienna, Austria: Federal Monuments Office. 2008 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - «Verein Wiener Settlement» [Vienna Settlement Society]. Frauen in Bewegung (German). Vienna, Austria: Austrian National Library. 2016. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Լանգ» հոդվածին։ |