Մարկեղոս (լատին․՝ Marcellus I; ? — հունվարի 6, 255, Հռոմ, Հռոմեական կայսրություն[1][2] - հունվարի 16, 309, Հռոմ, Հռոմեական կայսրություն[3])՝ Հռոմի եպիսկոսպոս 308 թվականի մայիսի 27–ից մինչև 309 թվականի հունվարի 16-ը։

Մարկեղոս I
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ հունվարի 6, 255
Հռոմ, Հռոմեական կայսրություն[1][2]
Մահ հունվարի 16, 309 (54 տարեկան)
Հռոմ, Հռոմեական կայսրություն[3]
Թաղված է Catacomb of Priscilla

Կենսագրություն

խմբագրել

Քրիստոնյաների հանդեպ դաժան վերաբերմունքի համար դատապարտել է կայսր Գալերիոսին, ծեծի է ենթարկվել և հարկադրաբար դարձել անասնապահ։ Գաղտնապես ազատագրվելով՝ զբաղվել է մասունքների փնտրտուքով։ Մաքսենտիոսի օրոք կրկին բանտարկվել և ուղարկվել է անասնանոց, որտեղ էլ մահացել է[4]։ Մարկեղոս պապի անվան հետ են կապված այդ ժամանակներում Հռոմում տանջանքների ենթարկված մի շարք քրիստոնեական սրբերի՝ սարկավագներ Կիրակոսի և Սիսինիայի, նահատակ Սատունինի և այլոց անունները։ Սրբի մասունքները հանգչում են Հռոմու, Սան Մարչելո ալ Կորսո տաճարում։

Պոնտիֆիկատ

խմբագրել

Մարկեղիանոս պապի մահից որոշ ժամանակ անց, 304 թվականին Դիոկղետիանոս կայսեր հալածանքները քրիստոնյաների դեմ շարունակվում էին։ 305 թվականին Դիոկղետիանոսի հրաժարականից և հաջորդ տարվա հոկտեմբերին Մաքսենտիոսի՝ կեսար հռչակվելուց հետո Հռոմի քրիստոնյաները հարաբերական խաղաղություն ձեռք բերեցին։ Այդուհանդերձ, գրեթե երկու տարի անցավ, մինչև որ Հռոմում նոր եպիսկոպոս ընտրվեց։ 308 թվականին, համաձայն «Catalogus Liberianus»–ի, Մարկեղոս պապը մտավ իր աշխատասենյակ[5]։ Մարկեղոսը Եկեղեցին ահավոր մոլորվածության մեջ «գտավ»։ Աղոթատները և որոշ գերեզմանատներ բռնագրավված էին, իսկ Եկեղեցու գործունեությունը ընդհատված էր։ Այս ամենին ի հավելում՝ երկպառակություններ սկսվեցին հենց Եկեղեցու ներսում, որոնք հրահրում էին Եկեղեցու գիրկը վերադառնալու ցանկություն ունեցող մեծաթիվ ուխտադրուժները։

Համաձայն Liber Pontificalis–ի՝ Մարկեղոսը Եկեղեցու տարածքային վարչակազմը բաժանել է քսան օկրուգների (tituli)՝ յուրաքանչյուրի գլուխ նշանակելով պաստորի, ով կազմակերպում էր մկրտություն և ընդունում էր ապաշխարողների խոստովանանքները։ Պաստորը նաև պատասխանատու էր հանգուցյալների հուղարկավորության և նահատակների հիշատակի տոնակատարությունների համար։ Պապը նաև քրիստոնյաների թաղումների նոր դամբարան հիմնեց, մասնավորապես՝ Coemeterium Novellœ –ում, Աղային ճանապարհի վրա (Սուրբ Պրիսկիղայի կատակոմբներին հանդիպակաց)։

Մարկեղոսը Մաքսենտիոսի օրոք ձերբակալվել է և ուղարկվել է անասնանոց, որտեղ էլ մահացել է։ Դա տեղի է ունեցել 308 թվականի վերջերին կամ 309 թվականի սկիզբներին։

Պաշտամունք

խմբագրել

Մարկեղոսին նվիրված տոնը նշվում է հունվարի 16-ին՝ համաձայն «Depositio episcoporum»–ի։ Սակայն, անհայտ է՝ արդյո՞ք այս օրը նրա մահվան, թե՞ նրա աճյունի թաղման օրն է։ Նա հուղարկավորվել է սուրբ Պրիսկիղայի կատակոմբներում։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Liber Pontificalis, ed. Louis Duchesne, I, 164–6; cf. Introduction, xcix–c; Acta SS., January, II, 369
  • Joseph Langen, Geschichte der Römischen Kirche I, 379 sqq.
  • Paul Allard, Histoire des persécutions, V, 122–4
  • Louis Duchesne, Histoire ancienne de l'Église, II, 95–7.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկեղոս I» հոդվածին։