Մարկոս Գրիգորյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարկոս Գրիգորյան (դեկտեմբերի 5, 1925[1][2][3][…], Կրոպոտկին, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[6][2] - օգոստոսի 27, 2007[1][2][3][…], Երևան, Հայաստան[4][2]), սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր։
Մարկոս Գրիգորյան պարս.՝ مارکو گریگوریان | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1925[1][2][3][…] |
Ծննդավայր | Կրոպոտկին |
Վախճանվել է | օգոստոսի 27, 2007[1][2][3][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան[4][2] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայաստան և Իրան |
Կրթություն | Alborz High School? |
Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
Ժանր | աբստրակցիոնիզմ[5] և դիմապատկեր[5] |
Պարգևներ | |
Զավակներ | Սաբրինա Գրիգորյան |
Կենսագրություն
խմբագրելՄարկոս Գրիգորյանը ծնվել է Կրոպոտկինում՝ Կարսից գաղթած հայկական ընտանիքում։ 1930 թվականին ընտանիքը Կրոպոտկինից տեղափոխվել է Իրան, սկզբնական շրջանում բնակվել Թավրիզում, այնուհետև՝ Թեհրանում։ Նախնական կրթությունն ստացել է Իրանում։ 1950 թվականին սովորել է Հռոմի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում[7]։ 1954 թվականին ակադեմիան ավարտելուց հետո վերադարձել է Իրան, բացել գեղագիտական պատկերասրահ։ 1958 թվականին Իրանի մշակույթի նախարարության հովանու ներքո կազմակերպում է Թեհրանում առաջին բիենալեն։ Դասավանդել է գեղարվեստի ակադեմիայում[8][9]։
1993 թվականին Մարկոս Գրիգորյանը Հայաստանին է նվիրել իր հավաքածուի զգալի մասը, որի հիման վրա Երևանում բացվել է Միջին Արևելքի արվեստի թանգարան[10][11]։
Ստեղծագործական ուղի
խմբագրելՏարբեր երկրներում տարբեր քաղաքակրթություններ և տարբեր սերունդներ ներկայացնող բազմաթիվ արվեստագետներ / Նամի, Քալանթարի՝ Իրան, Անսելմո Քիֆր՝ Գերմանիա, և այլք/ իրենց համարում են աշակերտներն ու հետևորդները հայազգի նկարիչ Մարկոս Գրիգորյանի, որի արվեստն արդեն կես դար համաշխարհային արվեստի իրողություն է։ Այն ներկայացված է Նյու-Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի, Ռոքֆելլեր կենտրոնի հավաքածուների կազմում, Հռոմի, Թեհրանի պատկերասրահներում և այլուր, և քիչ ծանոթ է հայ արվեստաբանությանը։
Մեթոդաբանական, հայեցակարգային առնչություններ ունենալով Նոր ռեալիզմի, ABC Art –ի, Նոր ալիքի, Ավանգարդի, անհնարին արվեստի հետ՝ Մարկոս Գրիգորյանի արվեստը ոչ արևմտյան, ոչ արևելյան և ոչ էլ էպիֆենոմեն է։
Բարձր հայքի արմատները արյան մեջ, արիական Արևելքի իմաստությունն ու գեղեցկությունը ներկալած, Իտալիայում արևմտյան մշակույթի իմաստասիրությունն ու գեղագիտությունը յուրացրած և գուցե ի հետևանք այդ յուրացման և արժեքավորման՝ ստեղծագործել է Իրանում և ԱՄՆ-ում։
Մարկոս Գրիգորյանի աստանդականությունը՝ Հռոմ, Իրան, Նյու-Յորք, Հայաստան, վերաիմաստավորում է պլատոնիզմը, թե իսկական իմաստունը, ըստ էության, ճամփորդ է՝ քարանձավը լքած և ի վեր ելնող։ Արվեստագետը քայլում է միանժամանակ տարբեր տեղեր տանող ճանապարհներով՝ Կերպարվեստ, Հողարվեստ, Գորգարվեստ։ Եվ միայն նպատակի ազնվությունն է մի։
Ցուցահանդեսներ
խմբագրել2016 թվականի հունիսի 1-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում բացվել է «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» խորագրով ցուցահանդեսը[12]։
Մրցանակներ
խմբագրել1994 թվականին Մարկոս Գրիգորյանին շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում[13]։
Ընտանիք
խմբագրել- Կինը՝ Ֆլորա Ադամյան, ամուսնացել են 1955 թվականին, 1960 թվականին ամուսնալուծվել են[14]։
- Դուստրը՝ Սաբրինա Գրիգորյան (ծնվել է 1956 թվականին Հռոմում - մահացել 1986 թվականին, Նյու Յորքում) դերասանուհի[15]։
Մահ
խմբագրել2007 թվականի օգոստոսին Երևանի Զարուբյան փողոցի թիվ 57 տանը երկու դիմակավորված անձինք Գրիգորյանին ծեծի են ենթարկել՝ բութ գործիքով հարվածելով գլխին։ Նրանք ակնկալել են տանը գտնել Գառնու ամառանոցի վաճառքի գումարը։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո՝ 2007 թվականի օգոտսոսի 27-ին, Գրիգորյանը մահացել է սրտի կաթվածից Նոր Նորքի տանը, որտեղ մենակ է բնակվել։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում[16]։
Մեջբերումներ Մարկոս Գրիգորյանի մասին
խմբագրել1998 թվականին, երբ ծանոթացա Մարկոսի հետ, ուղղակի հիացած էի նրանով։ Ուսումնասիրելով նրա կյանքը՝ հասկացա, որ նա պրոֆեսիոնալ է բոլո՛ր բնագավառներում։ Սակայն որքան էլ ցավալի է՝ Աստծուց նրան տրված էր այսպես. փառքի հասնելիս չէր հասցնում վայելել այն։ Ես հպարտ եմ, որ նման ընկեր ունեի - Ցվետանա Պասկալևա (կինովավերագրող, լրագրողուհի)
|
Գրականություն
խմբագրել- Earth Works, Grigorian, 1989, New York.
- The Contemporary Armenian Carpet, Near East Museum, 1999
- Սաբինա Գրիգորյան, Գևորգ Աբաջյան, Երևան, 2000
- Jackie Abramian, “Marco Grigorian,” Conversations with Armenian Artists, 1990, pp. 75–81.
- Minā Asadi, “Naqqāšān-e moḥtaram kārḥā-ye kalāḡ rā tekrār nakonid,” Keyhān, no. 9722, 4 Āḏar 1354 Š./25 November 1975, p. 10.
- “Bāzsāsi-e dastāvardhā-ye honarmandān-e ḡarbi dar goruh-e Āzād,” Āyandegān, 24 Āḏar 1354 Š./15 December 1975, pp. 6–7.
- Fereshteh Daftari, “Marcos Grigorian Earthworks,” Leila Heller Gallery, Exhibition Catalogue, New York, September 27-October 29, 2011.
- Maryam Ekhtiar, and Marika Sardar, “Modern and Contemporary Art in Iran,” in Heilbrunn Timeline of Art History, New York, The Metropolitan Museum of Art, 2000; at http://www.metmuseum.org/toah/hd/ciran/hd_ciran.htm (October 2004)
- Karim Emami, “Marco Grigorian’s Auschwitz at Misaquieh Film Studio,” Kayhan International, Tehran, 7 April 1962, p. 4.
- Parviz Eslāmpur, “Safar e derāz e rang az āsemān be ḵāk,” Tamāšā, no. 61, 4 ḵordād 1351 Š./23 May 1972, p. 27.
- Masʿud Foruzān, “Taqlid o copieh bardārihā-ye honari o adabi,” Rastāḵiz-e Javānān, 27 Bahman 2536/17 February 1978, pp. 35–39.
- Hengameh Fouladvand, “Diaspora & Visual Art,” in Iran Today: An Encyclopedia of Life in the Islamic Republic, Vol. I, ed. Mehran Kamrava and Manochehr Dorraj, Westport, 2008, pp. 29–36.
- Idem, “Ethnicity as Spectacle: Effacing the Iranian Cultural Contour through Visual Arts,” Tavoos Quarterly, no. 8, Tehran, 2000 pp. 2–8; available at http://www.tavoosonline.com/Articles/ArticleDetailEn.aspx?src=88&Page=1 Արխիվացված 2018-03-21 Wayback Machine.
- Lili Golestān, “Čāhār divarihā-ye Marco Grigoriān,” Rastāḵiz, no. 539, 19 Bahman 2535/8 January 1977, p. 7.
- Marcos Grigorian, Biennal-e Tehran, Kāḵ-e Abyaż, 1337 (Exhibition Catalogue, First Tehran Biennial), introduction by Ehsan Yarshater, Abyaz Palace, April 1958, pp. 1–9.
- Idem, Earthworks, Gorky Gallery, New York, N.Y., 1989.
- Idem, The Contemporary Armenian Carpet, Designed and Woven by Marcos Grigorian, Introduction by Mania Gazarian, Yerevan, 1999.
- Idem, The Gates of Auschwitz, Yerevan, 2002.
- Behzād Hātam, Blue Exhibition, Tamāšā, no. 65, Ordibehešt 1356Š./April 1975, pp. 7–24.
- Hādi Hazāvaʾi, “Honar-e vāredāti o kāhgel-e Irāni,” Rastāḵiz, 27 Bahman, 2535.
- Vahan Ishkhanyan, “Museum of Conflict: Dispute over display space 13 years overdue for resolution,” ArmeniaNow.com, 15 July 2005; at Armeniapedia.org, “Marcos Grigorian,” http://www.armeniapedia.org/index.php?title=Marcos_Grigorian.
- Rose Issa, R. Pakbaz, and D. Shayegan, Iranian Contemporary Art, London, 2001.
- Dāryuš Ḵādemi, “Marco honarmand-e bi-qarār, goftegu bā Āydin Āḡdāšlu,” Peymān 8/29, Tehran, 1383 Š./Fall 2004.
- Parviz Kalāntari, Nietzsche na! faqaṭ begu mašd Esmāʿil (No Nietzsche; just say mašd Esmail), Tehran, 2004, pp. 129–37.
- Shahen Khachatrian, “Marco Grigorian,” Armenian News, Armtown.com, 01 September 2007, available at http://www.armtown.com/news/en/azg/20070901/2007090109/ Արխիվացված 2021-10-23 Wayback Machine.
- Jerry Kirshenbaum, “A 120 Foot long ‘Cry of Horror’,” Minneapolis Sunday Tribune, Minneapolis, 5 January 1964, Art Section,
- Charles Kriebel, “Marco’s Hand-woven Rugs,” Home Furnishing Daily, 26 May 1966, p. 22.
- Sylvie Ḵˇajasari, “Marco Grigoriān,” Peyman, 8/29, Pāʾiz 1383 Š./Fall 2004.
- Jānet Lāzāriān, “Ruzi bā Marco Grigoriān naqqāš-e moʿāṣer,” Ruzegār-e vaṣl, no. 10,1992, p. 32-33.
- Idem, Dāneš-nāma-ye Irāniān-e Armani (Encyclopedia of Iranian Armenians), Tehran, 2003.
- Gregory Lima, “Marcos Grigorian: Back to the Earth,” The Armenian Reporter, Saturday, 20 October 2007, at http://www.reporter.am/go/article/2007-10-20-marcos-grigorian-back-to-the-earth(չաշխատող հղում)
- Masʿud Mehrābi, Posterhā-ye film (Film posters), Tehran, 1991.
- Abbas Milani, “Marcos Grigorian,” in idem, Eminent Persians: The Men and Women Who Made Modern Iran, 1941-1979, Vol. II, Syracuse, 2008, pp. 997–1001.
- Javād Mojābi, “Āḡā! honar e now yaʿni ḡarbāl o kāḡaz toālet!” Eṭṭelāʿāt no.14685, 31 Farvardin, 1354 Š./20 April 1975, p. 20.
- Ḡolām-Ḥosayn Nāmi, “Marco Grigoriān va taʾṯir-e u bar jonbeš-e honar-e novin dar Irān,” Faṣl-e now, no. 5, Tehran, Dey 1385 Š./January 2005, p. 16, available at http://www.fasleno.com/archives/sociology_of_art_and_aesthetics/000474.php?q=print.
- Idem, “Ravāyat-e Ḡolām-Ḥosayn Nāmi az honar o zendagi-e Marco Grigoriān: honar-e ʿāmiāna-ye Iran daḡdaḡa-aš bud,” Sarmāya, 10 Šahrivar 1386 Š./1 September 2007, P. 16.
- “Namayešgah Marco dar Gallery-e Lito,” Āyandegān, 6 Dey 1354 Š./27 December 1975, p. 16.
- The Nelson A. Rockefeller Collection, Masterpieces of Modern Art, New York, 1981, p. 214.
- Rueen Pākbāz, “Avalin namāyešgāh-e beynolmelali e tarrāḥi e moʿāṣer Tehran,” The First Tehran International Drawing Exhibition, Tehran Museum of Contemporary Art, Dec 5 1999 - January 7 2000; online “The Spirit of Drawing is Alive,” available at http://www.negarina.com/museum/exhibition/drawing1.htm(չաշխատող հղում).
- Manṣura Pirniā, “Honarmandi ke ḵakbāz be doniā āmada ast,” Keyhān, no. 26, 29 Āḏar 1363 Š./28 December 1984, p. 11.
- Venetia Porter, Word into Art: Artists of the Modern Middle East: Exhibition Catalogue, London, 2006.
- Ronald Ross, “Festival: Artists should not be Alone,” Minneapolis Tribune, June 1963, Art Section, p. 1.
- Rāmin Ṣediqiān, “naẓari be ḵāk dar bidāri: namāyešgāh-e Marco dar Litho,” Rastāḵiz, no.197, 3 Dey 1357Š./24 December 1978, p. 6.
- Hādi Seyf, “Tāblo-ye Ašwitz owj-e kār-e Marco, vali jāmāʿat zud farāmuš kard, čerā,” Rastāḵiz, no. 739, 19 Mehr 2536 Š./11 October 1978, p. 10.
- Donna Stein, “Grigorian’s Earth Paintings,” Exhibition catalogue, Tehran, 1977.
- Tandis (Hafta-nāma-ye honarhā-ye tajassomi: bozorgdāšt-e Marco Grigoriān), Tehran, no. 9, Tir 1382 Š./July 2003, p. 4.
- Ehsan Yarshater, “Introduction,” Biennāl-e Tehran, 1337 dar Kāḵ-e Abyaż, (Exhibition Catalogue, First Tehran Biennial), Abyaz Palace, April 1958, pp. 1–9.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://n2t.net/ark:/99166/w6sf3f56
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 https://referenceworks.brillonline.com/entries/encyclopaedia-iranica-online/*-COM_11148
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ
- ↑ 4,0 4,1 4,2 http://bpimuseum.ir/en/artists/33
- ↑ 5,0 5,1 Artnet — 1998.
- ↑ 6,0 6,1 British Museum person-institution thesaurus
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ exhibit at NYU
- ↑ «Մարկոս Գրիգորյանը և գորգարվեստը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Միջին Արեւելքի թանգարանը հիմնանորոգումից հետո բացել է դռները նորացված ցուցադրությամբ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Մարկոս Գրիգորյանի ստեղծագործությունները «Միջին Արևելքի արվեստի թանգարան» ցուցադրության առանցքում են». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Մարկո Գրիգորյան. Խաչմերուկներ» ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում». arvestagir.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Ծագումով Կարսից, ծնված Ռուսաստանում, հասակ առած Իրանում, կրթված Հռոմում… Մարկոս Գրիգորյան (լուսանկարներ)
- ↑ «GRIGORIAN, Marcos – Encyclopaedia Iranica». www.iranicaonline.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Kalāntari, pp. 134-37.
- ↑ «Մարկոս Գրիգորյանը կասկածում էր իր շրջապատին». Hetq.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Մատենագիտություն