Միջին Արևելքի արվեստի թանգարան (Երևան)
Միջին Արևելքի արվեստի թանգարան (անգլ.՝ Near East Museum, Yerevan), սփյուռքահայ նկարիչ Մարկոս Գրիգորյանի նվիրած հավաքածուի հիման վրա ստեղծված թանգարան Երևանում։
Միջին Արևելքի արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Արամի փողոց (1) |
Հիմնադրվել է | 1993 |
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Միջին Արևելքի արվեստ ցուցասրահում ներկայացված են հողարվեստի ուղղության հիմնադիր, նկարիչ, գորգանկարիչ Մարկոս Գրիգորյանի հեղինակային ստեղծագործությունները և նրա՝ 1993 թվականին Հայաստանին նվիրաբերված հավաքածուն։
Պատմություն
խմբագրելԹանգարանն ունի 3 ցուցասրահներ, որտեղ ներկայացված են Մարկոս Գրիգորյանի՝ պարսկական, հայկական, եվրոպական կիրառական արվեստի նմուշներ, գեղանկարներ, գորգեր, հողանկարներ, մ.թ.ա. 4-րդ հազարամյակից մինչև 20-րդ դարն ընդգրկող արվեստի շուրջ 2500 ցուցանմուշներ, գերակշռում են Իրանի տարբեր նահանգների մշակութային արժեքներ, զրադաշտական պաշտամունքային առարկաներ, Էլամի խեցեղենի, վաղ բրոնզի դարի խեցեղենի, իսլամական միջնադարյան արվեստի բացառիկ նմուշներ, պարսկական և հայկական հնագիտական իրեր, միջնադարյան ձեռագրեր, իրանական մանրանկարչություն, ուշ միջնադարյան ղաջարական կերպարվեստի նմուշներ, ազգագրական իրեր։
Մարկոս Գրիգորյանը հավաքածուի զգալի մասը ձեռք է բերել Իրանում ապրելու տարիներին և 1993 թվականին այն տեղափոխել է Հայաստան[1][2]։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Earth Works, Grigorian, 1989, New York.
- The Contemporary Armenian Carpet, Near East Museum, 1999
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Միջին Արեւելքի թանգարանը հիմնանորոգումից հետո բացել է դռները նորացված ցուցադրությամբ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Մարկոս Գրիգորյանի ստեղծագործությունները «Միջին Արևելքի արվեստի թանգարան» ցուցադրության առանցքում են». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 18-ին.