Մարկ Եվգենևիչ Տայմանով (ռուս.՝ Марк Евгеньевич Тайманов, փետրվարի 7, 1926(1926-02-07)[1], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] - նոյեմբերի 28, 2016(2016-11-28)[3][1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[4][5]), խորհրդային և ռուս շախմատիստ, միջազգային գրոսմայստեր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1945, 1991), ԽՍՀՄ չեմպիոն (1956), աշխարհի առաջնության հավակնորդ, Լենինգրադի հնգակի չեմպիոն (1948, 1950, 1952, 1961, 1973), Եվրոպայի քառակի չեմպիոն, երիտասարդների աշխարհի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, հանրահայտ դաշնակահար։

Մարկ Տայմանով
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 7, 1926(1926-02-07)[1]
ԾննդավայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Մահացել էնոյեմբերի 28, 2016(2016-11-28)[3][1][2] (90 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[4][5]
ԳերեզմանՍերաֆիմովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Մասնագիտությունշախմատիստ, դերասան, դաշնակահար, ոչ գեղարվեստական գրող և ճարտարագետ
ԱմուսինLyubov Bruk?
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան
և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
 Mark Taimanov Վիքիպահեստում

1950-1970-ական թվականներին համարվել է աշխարհի լավագույն շախմատիստներից մեկը[6]։

Կենսագրություն

խմբագրել

Տայմանովը ծնվել է Խարկով քաղաքում, որտեղ այդ ժամանակ սովորում էին նրա ծնողները, հայրը՝ պոլիտեխնիկական ինստիտուտում, մայրը՝ կոնսերվատորիայում։ Մարկի հայրը եղել է հրեա[7], ընտանիքն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Սմոլենսկից փախել է Խարկով։ Երբ լրացել է Մարկի վեց ամսականը, ընտանիքը տեղափոխվել է Լենինգրադ[8]։ Մարկի երաժշտության առաջին դասատուն եղել է մայրը՝ Սերաֆիմա Իվանովնա Իլյինան, որը եղել է ուղղափառ ռուս ընտանիքից, սովորել է Խարկովի Կոտլյարևսկու անվան ազգային արվեստի համալսարանում[9][10][11][12]։

Մարկը եղել է երեք երեխաներից ավագը։ 1936 թվականին Մարկը «Բեթհովենի համերգը» ֆիլմում խաղացել է գլխավոր հերոսի՝ ջութակահար տղայի դերը։ Այդ դերի համար Տայմանովը մեկ տարի ջութակ է սովորել։

Դրանից հետո Մարկը հրավիրվել է Լենինգրադի պիոներ պալատի հանդիսավոր բացմանը, որտեղ նրան հնարավորություն են տվել ընտրելու իր ուզած խմբակը։ Մարկն ընտրել է շախմատի խմբակը, բայց շարունակել է զբաղվել երաժշտությամբ։ Տայմանովն իր ապագա կնոջ՝ Լյուբով Բրուկի հետ սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում։

Լենինգրադի պաշարման գործողությունները սկսվելուց որոշ ժամանակ առաջ Մարկը հոր հետ տեղափոխվել է Տաշքենդ։ 1943 թվականի մարտին Տայմանովը Լյուբով Բրուկի հետ Տաշքենդում մասնակցել է կոնսերվատորիայի 80֊ամյակի շրջանակներում երիտասարդ երաժիշտների մրցույթին[13]։

1950 թվականին Տայմանովին շնորհվել է միջազգային վարպետի կոչում, իսկ 1952 թվականին՝ ՖԻԴԵ-ի կողմից՝ միջազգային գրոսմայստերի կոչում։ Այդ ընթացքում Տայմանովը շարունակել է կնոջ հետ համերգային գործունեությունը և ձայնագրել բազմաթիվ ձայնապնակներ[14].[15]։ Նա անձամբ ճանաչել է կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչին, թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչին և դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերին։

1946-1956 թվականներին Տայմանովի անունը դասվել է աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստների ցանկում։ Նա 14 անգամ՝ 1945-1998 թվականներին մասնակցել է Լենինգրադի առաջնություններին, 5 անգամ դարձել է չեմպիոն, ԽՍՀՄ առաջնություններում խաղացել է 23 անգամ, 1956 թվականին դարձել է Խորհրդային Միության չեմպիոն։

1952 թվականի դեկտեմբերի 3-ին Տայմանովնն ընդգրկվել է Միխայիլ Չիգորինի խորհրդանշական ակումբի կազմում[16]։

Մոտ 40 տարի Մարկ Տայմանովը հաջողությամբ հանդես է եկել միջազգային մրցաշարերում, եղել է մոտ 40 մրցաշարի հաղթող և մրցանակակիր։ Նա հաղթել է Լիվերպուլում, Ռեյկյավիկում, Դրեզդենում և Լենինգրադում, Դորտմունդում, Լյուքսեմբուրգում, Բուխարեստում, Վրոցլավում, Հելսինկիում և Վեյկ ան Զեում։ Տայմանովը երկու անգամ մասնակցել է հավակնորդների մրցաշարին, 1953 թվականին կիսել է մրցաշարային աղյուսակի 8֊9֊րդ տեղերը, 1971 թվականին առաջին խաղում 0։6 հաշվով պարտվել է աշխարհի ապագա չեմպիոն Ռոբերտ Ֆիշերին։ Այդ պարտությունից հետո արժանացել է Խորհրդային Միության շախմատային և ողջ մարզական ղեկավարության սուր քննադատությանը։ Վանկուվեր քաղաքի մաքսատանը, վերադառնալու ճանապարհին, Տայմանովից առգրավվել է Ալեքսանդր Սոլժենիցինի արտասահմանում տպագրված, ԽՍՀՄ-ում արգելված գիրքը և 1100 չհայտարարագրված գիլդեր (սովորաբար շախմատիստները չէին ստուգվում)։ Դա ևս լրացուցիչ պատճառ է հանդիսացել գրոսմայստերի նկատմամբ բռնաճնշումների[17]․ Տայմանովին հեռացրել են ԽՍՀՄ հավաքականից, զրկել են ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչումից (1991 թվականին կոչումը վերականգնվել է), պետական կրթաթոշակից, միջազգային մրցաշարերին մասնակցելուց։ Շուտով պարզվել է, որ Ֆիշերը նոր է սկսել իր ջախջախիչ հաղթանակների շարքը՝ նրա «զոհերն» են դարձել Բենտ Լարսենը (6:0, կիսաեզրափակիչ), Տիգրան Պետրոսյանը (6,5:2,5, եզրափակիչ) և Բորիս Սպասկին (12,5:8,5, Շախմատի աշխարհի առաջնություն 1972

Տայմանովը նաև հայտնի շախմատային տեսաբան և բազմաթիվ գրքերի հեղինակ Է։ Մեծ է նրա ներդրումը սկզբնախաղերում, հատկապես՝ Սիցիլիական (Տայմանովի տարբերակ)[18] և Նիմցովիչի (Տայմանովի տարբերակ)[19] պաշտպանություններում, զբաղվել է շախմատային լրագրությամբ, հեռուստատեսությամբ մեկնաբանել է աշխարհի առաջնության խաղերը, 1983 թվականից եղել է ռուսական «Օգոնյոկ» ամսագրի շախմատային սյունակագիրը[20]։

1972 թվականին խաղացել է «Գրոսմայստեր» ֆիլմում[21]։

1996 թվականին Բորիս Ելցինի հրամանով պարգևատրվել է Պատվո շքանշանով[22]։

2014 թվականի մայիսի 23-ին Սանկտ Պետերբուրգում բացվել է գրոսմայստեր Տայմանովի շախմատի դպրոցը։ Նույն թվականի սեպտեմբերին դպրոցը հայտարարել է աշակերտների առաջին ընդունելության մասին[23]։

2016 թվականի նոյեմբերի 28-ին, մեկուկես ամիս բուժումից հետո՝ Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում մահացել է Մարկ Տայմանովը։

Թաղված է Սանկտ Պետերբուրգի Վոլկովսկոյե գերեզմանատան «Լիտերատորսկիե մոստկի» հատվածում։ 2019 թվականին գերեզմանոցում բացվել է գրոսմայստեր մահարձանը[24]։

Ընտանիք

խմբագրել

Հայր՝ Եվգենի Զախարովիչ Տայմանով, եղել է հրեա, ծնվել է վաճառականի ընտանիքում, դավանել են հուդայականություն և ապրել Սմոլենսկում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ընտանիքը փախել է Խարկով[25][26]։ Մայրը՝ Սերաֆիմա Իվանովնա Տայմանովան (ծն. Իլյինա), եղել է ազնվական ընտանիքից։ Մարկի մայրը եղել է տաղանդավոր դաշնակահար և երգչուհի, սովորել է Խարկովի կոնսերվատորիայում, Մարկի ծնվելուց հետո թողել է բեմը[25]։

Մարկի քույրը՝ Իրինա Եվգենիևնա Տայմանովան (ծն. 1941), եղել է օպերային ռեժիսոր, Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ։ Նրա ամուսինը եղել է կոմպոզիտոր Վլադիսլավ Ուսպենսկին[27]։ Մարկի եղբայր՝ Ռոալդ Եվգենիևիչ Տայմանովը (ծն. 1933), եղել է ֆիզիկոս և չափագիտության մասնագետ[28]։

Մարկ Տայմանովն ամուսնացել է 4 անգամ, առաջին կինը՝ Լյուբով Բրուկը, եղել է դաշնակահարուհի, երաժշտության ուսուցիչ։ Նրանք մոտ 25 տարի հանդես են եկել դուետով։ 1947 թվականին ծնվել է նրանց որդին՝ Իգորը։ Նա դաշնակահար է, մասնակցել է Լենինգրադի շախմատի առաջնություններին[29]։ Նա 1973-1996 թվականներին մոր հետ դուտով հանդես է եկել տարբեր երկրներում[30]։

1971 թվականին Ֆիշերի հետ խաղին նախապատրաստվելիս Մարկ Տայմանովը սիրահարվել է Լյուդմիլա Սլեպյանին։ Լյուբով Բրուկից ամուսնալուծվելուց հետո նրանք ամուսնացել են։ 1982 թվականին քառասունհինգ տարեկան հասակում մահացել է Լյուդմիլա Տայմանովան։ Հետագայում Տայմանովը նշել է, որ կյանքում առաջին անգամ մենակ է մնացել[31]։

Լյուդմիլայի մահից հետո Մարկն ամուսնացել է Յուրի Ավերբախի դստեր՝ դերասանուհի Եվգեյնա Ավերբախի հետ։ Վերջինս եղել է ամուսնալուծված։

  Մեր ամուսնությունը մի փոքր տարօրինակ տեսք ուներ․ հավանաբար, ես աշխարհում միակ ամուսինն էի, որը ներկա է եղել իր ապագա կնոջը հիվանդանոցից դուրս գրելուն։ Պատանեկության տարիներին ես Յուրի Ավերբախի հետ ընկերություն եմ արել և երբ աղջիկ է ծնվել նրան, ես նրա հետ գնացել եմ հիվադանոց։  

Մարկ Տայմանովն իր կյանքի վերջին 30 տարիներին ապրել է Նադեժդա Ալեքսանդրովնա Տայմանովայի (Բախտինա, 1961 թ․) հետ։ 78 տարեկանում Մարկ Տայմանովը դարձել է երկվորյակներ՝ Մարիայի և Դմիտրիի հայրը[33]։

Մարզական արդյունքներ

խմբագրել
Թվական Մրցաշար Արդյունք Տեղ
1948 Լենինգրադի 22֊րդ առաջնություն 17֊ից֊12½ 1
ԽՍՀՄ շախմատի 16֊րդ առաջնություն 18֊ից֊6 18—19
1949 ԽՍՀՄ շախմատի 17֊րդ առաջնություն 19֊ից֊12½ 3—4
1950 Միջազգային մրցաշար (Շավնո-Զդրույ) 19֊ից֊13½ 2—4
Լենինգրադի 24֊րդ առաջնություն 19֊ից֊13 1
1951 ԽՍՀՄ շախմատի 18֊րդ առաջնություն 17֊ից֊9½ 6—8
1952 Միջզոնային մրցաշար (Ստոկհոլմ) 20֊ից֊13½ 2—3
Լենինգրադի 25֊րդ առաջնություն 13֊ից֊11½ 1
Միջազգային մրցաշար (Լիվերպուլ) 1—2
ԽՍՀՄ շախմատի 20֊րդ առաջնություն 19֊ից֊13½ 1—2
1953 ԽՍՀՄ առաջնության խրցաշար Մ.Բոտվիննիկի հետ 2½ : 3½
Հավակնորդների մրցաշար 28֊ից֊14 8—9
1954 ԽՍՀՄ շախմատի 21֊րդ առաջնություն 19֊ից֊13 2—3
1955 ԽՍՀՄ շախմատի 22֊րդ առաջնություն 19֊ից֊11 7—8
1956 ԽՍՀՄ շախմատի 23֊րդ առաջնություն 17֊ից֊11½ 1—3
ԽՍՀՄ առաջնության լրացուցիչ հանդիպում-մրցաշար 4֊ից֊3 1
Միջազգային մրցաշար (Ռեյկյավիկ ) 9֊ից֊7½ 2—3
Միջզոնային մրցաշար (Մոսկվա) 15֊ից֊10½ 3
1957 ԽՍՀՄ շախմատի 24֊րդ առաջնություն 21֊ից֊11 10—11
1958 ԽՍՀՄ շախմատի 25֊րդ առաջնություն 18֊ից֊9 12—13
1959 ԽՍՀՄ շախմատի 26֊րդ առաջնություն 19֊ից֊12 4—5
Միջզոնային մրցաշար (Դրեզդեն) 1—2
1960 ԽՍՀՄ շախմատի 27֊րդ առաջնություն 19֊ից֊10½ 7—8
Միջազգային մրցաշար (Սանտա Ֆե) 1—2
Միջազգային մրցաշար (Լենինգրադ) 1
1961 ԽՍՀՄ շախմատի 28֊րդ առաջնություն 19֊ից֊10 9—10
Միջազգային մրցաշար (Դորտմունդ) 1
Միջազգային մրցաշար (Դոնի Ռոստով) 1
Լենինգրադի 34֊րդ առաջնություն 18֊ից֊13 1—2
ԽՍՀՄ շախմատի 29֊րդ առաջնություն 20֊ից֊11½ 6—7
1962 Միջազգային մրցաշար (Մարիանսկե Լազնե) 1
ԽՍՀՄ շախմատի 30֊րդ առաջնություն 19֊ից֊13½ 2—3
1963 Միջազգային մրցաշար (Լյուքսեմբուրգ) 1
ԽՍՀՄ շախմատի 31֊րդ առաջնություն 19֊ից֊8½ 14—15
1964 Միջազգային մրցաշար (Հավանա) 3
1965 Միջազգային մրցաշար (Բուդապեշտ) 1—3
Միջազգային մրցաշար (Կոպենհագեն) 1—3
ԽՍՀՄ շախմատի 33֊րդ առաջնություն 19֊ից֊13 3
1966 Միջազգային մրցաշար (Հելսինկի) 1
Միջազգային մրցաշար (Գարախով) 3—4
1966—1967 ԽՍՀՄ շախմատի 34֊րդ առաջնություն 20֊ից֊12 3—5
1967 Միջազգային մրցաշար (Լենինգրադ) 3—4
ԽՍՀՄ շախմատի 35֊րդ առաջնություն 13֊ից֊9½ 3—5
Միջազգային մրցաշար (Հավանա) 2
1968 Միջազգային մրցաշար (Ռեյկյավիկ) 1—2
1969 Միջազգային մրցաշար (Վենետիկ) 2—7
Միջազգային մրցաշար (Զալաէգերսեգ ) 1
ԽՍՀՄ շախմատի 37֊րդ առաջնություն 22֊ից֊13½ 3—5
1970 Միջազգային մրցաշար (Վեյկ ան Զե) 1
Միջազգային մրցաշար (Սկոպիե) 1—2
ԽՍՀՄ հավաքականն ընդդեմ աշխարհի հավաքականի, 1970 (շախմատի մրցաշար) | «Դարի հանդիպում» (Բելգրադ) 4֊ից֊2
Միջզոնային մրցաշար (Պալմա դե Մալյորկա) 23֊ից֊14 5—6
1971 ԽՍՀՄ շախմատի 39֊րդ առաջնություն 21֊ից֊11 9
Հավակնորդների քառորդ եզրափակիչի հանդիպում, Ռոբերտ Ֆիշերի հետ 0 : 6
1972 Միջազգային մրցաշար (Սուխում) 3
1973 Լենինգրադի 46֊րդ առաջնություն 14֊ից֊9 1
Միջզոնային մրցաշար (Լենինգրադ) 1֊ից֊8½ 8—10
Միջազգային մրցաշար (Բուխարեստ) 1
ԽՍՀՄ շախմատի 41֊րդ առաջնություն 16֊ից֊8 9—12
1974 Միջազգային մրցաշար (Վրնյաչկա Բանյա) 2
Միջազգային մրցաշար (Ալբենա) 1
[ԽՍՀՄ շախմատի 42֊րդ առաջնություն 15֊ից֊6 13—15
1975 Միջազգային մրցաշար (Դեչին) 1
1976 ԽՍՀՄ շախմատի 44֊րդ առաջնություն 17֊ից֊7 14—15
1977 Միջազգային մրցաշար (Վրնյաչկա Բանյա) 2—3
1979 Միջազգային մրցաշար (Բուխարեստ) 1
Միջազգային մրցաշար (Վրոցլավ) 1—2
1981 Միջազգային մրցաշար (Վեյկ ան Զե) 3—4
1982 Միջազգային մրցաշար (Բուդապեշտ) 2—3
1983 Միջազգային մրցաշար (Բաքու) 4—6
1984 Միջազգային մրցաշար (Լենինգրադ) 4—7
1985 Միջազգային մրցաշար (Լիսաբոն ) 1
1987 Միջազգային մրցաշար (Սեզիմբրա) 2—3

1956 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում Տայմանովը դարձել է շախմատի օլիմպիադայի հաղթող, 4 անգամ՝ Եվրոպայի առաջնության հաղթող։

  • «Նիմզովիչի պաշտպանությունը. սկզբնախաղի հիմնական համակարգերի վերլուծություն» (ռուս.՝ Защита Нимцовича: Анализ основных дебютных систем.)
  • «Արտասահմանյան հանդիպումներ. Շախմատիստի օրագրերից» (ռուս.՝ Зарубежные встречи: Из дневников шахматиста.)
  • «Նիմզովիչի պաշտպանություն» (ռուս.՝ Защита Нимцовича.)
  • «Աշխարհի առաջնության․ Կարպով-Կասպարով» (ռուս.՝ Матч на первенство мира Карпов — Каспаров)
  • «Ես դարձել եմ Ֆիշերի զոհը» (ռուս.՝ Я был жертвой Фишера)
  • «Հիշելով լավագույնը» (ռուս.՝ Вспоминая самых-самых…)
  • «Մարկ Տայմանովի շախմատի դպրոցը» (ռուս.՝ Шахматная школа Марка Тайманова)

Վարկանիշի փոփոխության գծապատկեր

խմբագրել
Էլոյի վարկանիշի փոփոխություններ[34][35]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1971 2600 2600 2600
1972 2590 2590 2590
1973 2585 2585 2585
1974 2580 2580 2580
1975 2580 2580 2580
1976 2540 2540 2540
1977 2530 2530 2530
1978 2530 2505 2530 2505
1979 2510 2510 2510 2510
1980 2510 2510 2510 2510
1981 2500 2520 2520 2500
1982 2510 2510 2510 2510
1983 2515 2515 2515 2515
1984 2515 2510 2515 2510
1985 2490 2495 2495 2490
1986 2500 2490 2500 2490
1987 2480 2480 2480 2480
1988 2470 2480 2480 2470
1989 2480 2495 2495 2480
1990 2515 2505 2515 2505
1991 2500 2505 2505 2500
1992 2505 2505 2505 2505
1993 2500 2500 2500 2500
1994 2505 2500 2505 2500
1995 2505 2510 2510 2505
1996 2480 2470 2480 2470
1997 2425 2425 2425 2425
1998 2490 2455 2490 2455
1999 2424 2407 2424 2407
2000 2402 2418 2431 2431 2402
2001 2454 2433 2439 2439 2454 2433
2002 2439 2423 2425 2406 2439 2406
2003 2410 2411 2407 2407 2411 2407
2004 2402 2409 2399 2399 2409 2399
2005 2399 2399 2393 2393 2399 2393
2006 2393 2393 2393 2393 2393 2393
2007 2393 2393 2393 2393 2393 2393
2008 2393 2387 2387 2387 2393 2387
2009 2386 2386 2386 2386 2386 2386 2386
2010 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386
2011 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386
2012 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386
2013 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386
2014 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386
2015 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386
2016 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386 2386


Գրականություն

խմբագրել
  • Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 392—393. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.
  • Элегия оптимизма. // «64 — Шахматное обозрение». — 1986. — № 3. — С. 18—19, 22.
  • Васильев Вик. Две музы гроссмейстера Тайманова. // Шахматы в СССР. — 1986. — № 3. — С. 23—24.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Le Monde (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1944. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  3. 3,0 3,1 3,2 http://www.europechess.org/in-memoriam-mark-taimanov/
  4. 4,0 4,1 4,2 http://chesspro.ru/details/taimavov_passed_away
  5. 5,0 5,1 5,2 https://www.chess.com/news/view/mark-taimanov-1926-2016-4976
  6. Марк Тайманов. Между Евтерпой и Каиссой
  7. Interview with Irina Taymanova"
  8. "Прославленный гроссмейстер Марк Тайманов: 'И мой сын, и внучка обожают возиться с малышами'" Արխիվացված 25 Ապրիլ 2012 Wayback Machine (Russian). JewishNews.com.ua., accessed 31 October 2011.
  9. Irina Taimanova: "I collect impressions about people". Interview with Mark Taimanov's sister by the 33.6 Million Club woman's magazine (in Russian and English)
  10. Mark Taimanov as a «Renaissance man» article, The School Of Life daily magazine, December 14, 2016 (in Russian)
  11. "During my childhood there was no domestic antisemitism in Leningrad at all; only after the war I learned that somebody considered me a Jew (I'm quarter-Jewish by birth), as it turned out I wasn't quite fitting for such responsible task as visiting the Stalin's funeral with a delegation". Interview by Moskovskij Komsomolets, March 4, 2005 (in Russian)
  12. JINFO (1985 թ․ օգոստոսի 16). «Jewish Chess Players». Jinfo.org. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
  13. Программа мероприятий, посвящённых 80-летию Ленинградской консерватории
  14. Игра в четыре руки
  15. «Going strong at 85 – Mark Taimanov's birthday». ChessBase. 3 октября 2006 года. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
  16. МАРК ЕВГЕНЬЕВИЧ ТАЙМАНОВ
  17. «Коммерсантъ-Власть» 23 октября 2006 года
  18. «Урок №30. Сицилианская защита. Вариант Тайманова». Шахматная школа GuruChess (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
  19. «Тайманов Марк Евгеньевич > «Защита Нимцовича» > Шахматная библиотека > Скачать > Шахматный портал webchess - бесплатный шахматный сервер». webchess.ru. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
  20. Марк Евгеньевич Тайманов
  21. Гроссмейстер (1972)
  22. Указ Президента Российской Федерации от 30 августа 1996 года № 1284 «О награждении государственными наградами Российской Федерации»
  23. Шахматная школа Марка Тайманова
  24. «В знаменитом музее-некрополе Санкт-Петербурга открыли памятник Марку Тайманову (ФОТО)». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 7-ին.
  25. 25,0 25,1 Ирина Тайманова:Я коллекционирую впечатления о людях
  26. Тайманов Григорий Захарович (1900)
  27. Международный объединённый биографический центр. Владислав Успенский.
  28. Ксения Сапожникова: "В жизни должно быть как можно меньше рутины"
  29. Марк Тайманов – шахматист и пианист
  30. «Игорь Тайманов». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 7-ին.
  31. «От киноактера до претендента на звание чемпиона мира и валютного контрабандиста. Могила Марка Тайманова на Литераторских мостках». Яндекс Дзен | Блогерская платформа (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
  32. ЧЕТЫРЕ РОМАНА ТАИМАНОВА
  33. «Двойняшки, свои в шахматную доску». Московский комсомолец. 2005 թ․ մարտի 4. «Восемь месяцев назад Марк Евгеньевич стал отцом сразу двоих детей — двойняшек Маши и Димы»
  34. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  35. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Տայմանով» հոդվածին։