Մարտի Ահտիսաարի
Մարտի Ահտիսաարի (ֆիններեն՝ Martti Oiva Kalevi Ahtisaari, հունիսի 23, 1937[1][3][4][…], Վիբորգ, Ֆինլանդիա[1][4] - հոկտեմբերի 16, 2023[5][6], Հելսինկի, Ֆինլանդիա[6]), Ֆինլանդիայի նախագահ (1994-2000), ֆինն դիվանագետ, ՄԱԿ-ի աշխատակից։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (2008)։
Մարտի Ահտիսաարի ֆիններեն՝ Martti Ahtisaari | |
![]() | |
Կուսակցություն՝ | Ֆինլանդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Օուլուի համալսարան (1959), Kuopio Lyceum High School? (1952)[2] և Օուլուի լիցեյ (1956) |
Գիտական աստիճան՝ | գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և ուսուցիչ |
Դավանանք | լյութերականություն |
Ծննդյան օր | հունիսի 23, 1937[1][3][4][…] |
Ծննդավայր | Վիբորգ, Ֆինլանդիա[1][4] |
Վախճանի օր | հոկտեմբերի 16, 2023[5][6] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Հելսինկի, Ֆինլանդիա[6] |
Թաղված | Հիետանիեմի գերեզմանատուն[7] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | ֆիններեն՝ Martti Oiva Kalevi Ahtisaari |
Ամուսին | Eeva Ahtisaari?[8][9] |
Զավակներ | Marko Ahtisaari?[2] |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ |
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր դոկտոր [20]![]() ![]() ![]() ![]() ![]() |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Վիբորգում, նորվեգական ծագմամբ ֆինն սպայի ընտանիքում։ 1939-1940 թվականներին խորհրդա-ֆիննական պատերազմի ընթացքում նրա ընտանիքը տեղափոխվել է Կուոպիո, իսկ 1952 թվականին՝ Օուլու։ 1959 թվականին ավարտել է Օուլուի համալսարանի հեռակա մանկավարժական բաժինը։
Օուլուում միացել է YMCA-ին և 1960 թվականին մեկնել Կարաչի (Պակիստան)՝ այնտեղ գլխավորելով YMCA-ի ֆիզիկական դաստիարակության դպրոցը։ 1963 թվականին վերադարձել է Ֆինլանդիա՝ Հելսինկի, որտեղ ընդունվել է Պոլիտեխնիկում և աշխատել զարգացող երկրներին օգնություն ցուցաբերող կազմակերպություններում։
1965 թվականին դարձել է Ֆինլանդիայի ԱԳՆ աշխատակից։ 1973 թվականին նշանակվել է Տանզանիայում երկրի դեսպան (1973-1976), իսկ 1975-1976 թվականներին դեսպան է եղել նաև Զամբիայում, Սոմալիում և Մոզամբիկում։
1977-1981 թվականներին՝ Նամիբիայում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ։
1978 թվականից Ահտիսաարին աշխատում է Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ զբաղեցնելով կազմակերպության պատասխանատու պաշտոններ։
1989 թվականի մարտին գլխավորել Է ՄԱԿ-ի առաքելությունը Նամիբիայում։ Երկրի անկախության կայացման գործում նրա ունեցած վաստակի համար արժանացել է Նամիբիայի պատվավոր քաղաքացու կոչման։
Ղեկավարել է ՄԱԿ-ի գործունեությունը Իրաքում 1991 թվականի պատերազմի հետևանքների հաղթահարման ուղղությամբ (Փոթորիկ անապատում)։
1992 թվականի սեպտեմբերից 1993 թվականի ապրիլը ղեկավարել է ՄԱԿ-ի աշխատանքային խումբը Բոսնիա և Հերցեգովինայում իրավիճակի կարգավորման գործով։
1993 թվականին անդամակցել է Ֆինլանդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, որը 1994 թվականի նախագահական ընտրություններում առաջադրել է նրա թեկնածությունը։
1994 թվականին դարձել է Ֆինլանդիայի առաջին նախագահը, որն ընտրվել է ուղղակի համաժողովրդական նախագահական ընտրությունների ընթացքում։ Նրա նախագահության ընթացքում Ֆինլանդիան անդամակցել է Եվրամիությանը (1995)։
1995 թվականի հուլիսի 23-ին Էսպերանտոյի Միջազգային Ասոցիացիայի կողմից ստացել է Զամենգոֆի անվան մրցանակ՝ «խաղաղության և միջազգային փոխըմբռնման ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար»։
1999 թվականին ԵՄ-ն ներկայացրել է Հարավսլավիայի ղեկավարության ՆԱՏՕ-ի, Եվրամիության և Ռուսաստանի հետ բանակցություններում։ Հունիսին, ՆԱՏՕ-ի ռմբակոծություններից 11 շաբաթ անց, Հարավսլավիայում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վիկտոր Չերնոմիրդինի հետ միասին հասավ Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչի կողմից հակամարտության դադարեցման վերաբերյալ ՆԱՏՕ-ի պայմանների ստորագրմանը։ 2000 թվականին Հելսինկիում տեղի ունեցավ նրա «Առաքելությունը Բելգրադ» գրքի շնորհանդեսը, որտեղ նա պատմել է այդ իրադարձության մասին։
6 տարի անց նախագահի պաշտոնում վերադարձել է խաղաղապահ գործունեության։
2000 թվականից հանդիսանում է ֆիննական UPM-Kymmene անտառարդյունաբերական ընկերության տնօրենների խորհրդի անկախ անդամ։ Աուդիտորական կոմիտեի անդամ։ Ներկայումս իր ստեղծած Crisis Management Initiative անկախ ոչ կառավարական կազմակերպության (ճգնաժամային կառավարման նախաձեռնություն) ղեկավարն է։
2003 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի որոշմամբ գլխավորեց Իրաքում այդ կազմակերպության աշխատակիցների անվտանգության հարցերով փորձագիտական խումբը։ Հոկտեմբերին խումբը Նյու Յորքում զեկույց էր ներկայացրել՝ աշխարհում ՄԱԿ-ի ներկայացուցչությունների պահպանության միջոցառումների խիստ քննադատությամբ։ ԵԱՀԿ նախագահի անձնական դեսպանորդը Կենտրոնական Ասիայում։
2005 թվականի նոյեմբերին նշանակվել է Կոսովոյում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ, իսկ 2012 թվականի օգոստոսին դիտարկվել է որպես սիրիական ճգնաժամի կարգավորման գծով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդի պաշտոնի թեկնածու[43][44]։
2012 թվականի օգոստոսին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել էր, որ Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիի նշանակումը Սիրիայում ՄԱԿ-ի և արաբական պետությունների լիգայի հատուկ դեսպանորդի պաշտոնում հեռացող Քոֆի Անանի փոխարեն անընդունելի որոշում է․ «Դա բացառված է» հայտարարել է Չուրկինը։
Քննադատություն
խմբագրելՄԱԿ-ի առաքելությունը Նամիբիայում
խմբագրելԹեև Ահտիսաարին արժանացել է Նամիբիայի պատվավոր քաղաքացու կոչման, Նամիբիայի առաջին նախագահ Սեմ Նույոման (Sam Nujoma) 2001 թվականին հրապարակված իր ինքնակենսագրության մեջ խիստ քննադատության է ենթարկել Նամիբիայում Ահտիսաարիի գործողությունները։
Աջակցություն Հարավսլավիայի ռմբակոծություններին
խմբագրել1999 թվականի հունիսին հարավսլավական Նեդելնի Տելեգրաֆ թերթը, նշելով Սլոբոդան Միլոշևիչին, հրապարակեց Յուգոսլավիայի նախագահ Վիկտոր Չերնոմիրդինի և Մարտի Ախտիսաարիի բանակցությունների մանրամասները[45][46]։
Կոռուպցիայի մեղադրանք
խմբագրելՆա այսպես կոչված «Ահտիսաարիի ծրագրի» հեղինակն է, որը նկարագրում է Կոսովոյի սերբական նահանգի անջատման գործընթացը։ Մարտի Ահտիսաարիի մշակած պլանի մի շարք դրույթներ հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1244 բանաձևին։ Մամուլում մեղադրանքներ են տարածվել, հղում անելով գերմանական BND հետախուզական ծառայությանը, որ այդ պլանի մշակման և առաջխաղացման համար Ահստիսարին խոշոր կաշառք է ստացել Կոսովոյի անջատողականներից[47][48]։
Նոբելյան դափնեկիր
խմբագրել2008 թվականի հոկտեմբերին դարձել Է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր «ավելի քան երեք տասնամյակ միջազգային հակամարտությունների լուծման գործում մի քանի մայրցամաքներում կարեւոր ջանքերի համար»[49]։ Ֆինլանդիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Ստուբը մրցանակի հանձնման օրը անվանել է «պատամական օր Ֆինլանդիայի համար»[50]։
Այնուամենայնիվ, մի շարք ռուս և արտասահմանյան քաղաքական գործիչներ և լրատվամիջոցներ դատապարտեցին մրցանակը շնորհելու որոշումը՝ համարելով այն քաղաքական դրդապատճառ։ Ինչպես հայտարարել Է ՌԴ Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը, դա «բացարձակապես քաղաքականացված որոշում է, որը չի նպաստում այդ Նոբելյան մրցանակի հեղինակությանը»[51][52]։ Մրցանակի քաղաքական բնույթի մասին հայտարարել է նաև Մոսկվայում Հարավսլավիայի նախկին դեսպան Բորիսլավ Միլոշևիչը[53]։ Ահտիսաարին հրաժարվել է ստորագրել Լյուի Սյաոբոյի նամակը Խաղաղության նոբելյան մրցանակակիրներին, ով նույնպես այդ մրցանակի դափնեկիր է։
Ընտանիք
խմբագրել1968 թվականին ամուսնացել է Եվա (Eeva) Ահտիսաարիի հետ, որը ծնվել է 1936 թվականի հունիսի 18-ին, Վարկաուսում (Արևելյան Ֆինլանդիա)
Որդին՝ Մարկո (Marko) Ահտիսաարին, ծնվել է 1969 թվականին Հելսինկիում։ Սովորել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտության, փիլիսոփայության և երաժշտության անդամ։ 2012 թվականի փետրվարից նշանակվել է կոնցեռնի դիզայնի տնօրեն, ինչպես նաև Nokia-ի տնօրենների խորհրդի անդամ[54]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Martti Oiva Ahtisaari (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Heikkilä H. Ahtisaari, Martti(1937 - ) (фин.) / M. Klinge — Suomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura, 2000. — ISSN 1799-4349
- ↑ 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Martti Ahtisaari (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Presidentti Martti Ahtisaari on kuollut — Yle.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 President Martti Ahtisaari 1937–2023 — 2023.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Heikkilä H. Ahtisaari, Martti(1937 - ) (фин.) // Kansallisbiografia / M. Klinge — Suomalaisen Kirjallisuuden Seura, 2000. — ISSN 1799-4349
- ↑ Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ The Nobel Peace Prize 2008 — nobelprize.org.
- ↑ The Nobel Prize amounts — nobelprize.org.
- ↑ Order Orła Białego w Rzeczypospolitej
- ↑ Tildelinger av ordener og medaljer
- ↑ Ahtisaari mottog Unescos fredspris — United Nations Regional Information Centre for Western Europe.
- ↑ Latvijas Vēstnesis (լատիշ.) — Latvijas Vēstnesis, 1997. — Iss. 289.
- ↑ DECREE no. 363 of October 23, 1998regarding the awarding of the "Star of Romania" Order in the rank of Colan
- ↑ List of all Prize Winners of the Global Economy Prize — Ifw.
- ↑ https://www.ifw-kiel.de/de/institut/veranstaltungen/preisverleihungen/weltwirtschaftlicher-preis/
- ↑ AHTISAARI S.E. Martti Decorato di Gran Cordone — quirinale.it.
- ↑ Honorary Doctorates — Moscow State Institute of International Relations.
- ↑ Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.) — Helsinki: Edita, 2017. — P. 488. — ISBN 978-951-37-7005-1
- ↑ Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.) — Helsinki: Edita, 2017. — P. 495. — ISBN 978-951-37-7005-1
- ↑ Teenetemärkide kavalerid: Martti Ahtisaari
- ↑ Helsingin Sanomat (фин.) / K. Niemi — Helsinki: Sanoma Media Finland, 1997. — P. A7. — ISSN 0355-2047; 1239-257X; 1798-1557
- ↑ Strömberg J., Nuorteva J., Forssell C. Valtio palkitsee (фин.) — Helsinki: Suomalaisen Kirjallisuuden Seura, 2007. — P. 59. — ISBN 978-951-746-964-7
- ↑ 26,00 26,01 26,02 26,03 26,04 26,05 26,06 26,07 26,08 26,09 26,10 Suomen valtiokalenteri (фин.) — Helsinki: 2021. — P. 82. — ISSN 0355-2462
- ↑ MARTTI AHTISAARI
- ↑ Kahden presidenttikauden kunnia / Två presidentperioders heder (фин.): Mauno Koiviston kunniamerkit, Mauno Koivistos ordnar och utmärkelsetecken — Hämeenlinna: 2018. — P. 19. — 42 p. — ISBN 978-951-53-3708-5
- ↑ 29,0 29,1 29,2 Paavilainen U., Saikkonen A., Virta T. Kuka kukin on 2015, Kuka kukin on (фин.) — Otava, 2014. — P. 32. — ISBN 978-951-1-28228-0 — ISSN 1237-7570
- ↑ Воронін В. Державні нагороДи України: Дипломатичний вимір — P. 1073. — ISSN 2707-7683
- ↑ Finlandiya Cumhurbaşkanı Ahtisaari'ye Verilen "Devlet Nişanı" Töreninde Yaptıkları Konuşma
- ↑ Australian honours system
- ↑ Helsingin Sanomat (фин.) / K. Niemi — Helsinki: Sanoma Media Finland, 1975. — P. D1. — ISSN 0355-2047; 1239-257X; 1798-1557
- ↑ Helsingin Sanomat (фин.) / K. Niemi — Helsinki: Sanoma Media Finland, 1983. — P. 21. — ISSN 0355-2047; 1239-257X; 1798-1557
- ↑ Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.) — Helsinki: Edita, 2017. — P. 356. — ISBN 978-951-37-7005-1
- ↑ https://vapaudenristinritarikunta.fi/ritarikunta/annetut-kunniamerkit/
- ↑ Helsingin Sanomat (фин.) / K. Niemi — Helsinki: Sanoma Media Finland, 1995. — P. A4. — ISSN 0355-2047; 1239-257X; 1798-1557
- ↑ https://president.al/en/dekorimet/dekorata-e-flamurit-kombetar-5/
- ↑ Boletín Oficial de la República Argentina (իսպ.) / S. L. y. Técnica — 1997. — P. 2. — ISSN 1850-8030
- ↑ https://web.archive.org/web/20150404113734/http://www.antaranews.com/print/40353/presiden-anugerahkan-bintang-utama-kepada-ahtisaari
- ↑ Suomen valtiokalenteri (фин.) — Helsinki: 2023. — P. 82. — ISSN 0355-2462
- ↑ Helsingin Sanomat (фин.) / K. Niemi — Helsinki: Sanoma Media Finland, 1994. — P. D10. — ISSN 0355-2047; 1239-257X; 1798-1557
- ↑ Экс-президент Ахтисаари не видит себя в роли преемника Аннана // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 8 августа 2012.(Ստուգված է 9 օգոստոսի 2012)
- ↑ Reuters: Ахтисаари называют среди возможных преемников Аннана // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 9 августа 2012.(Ստուգված է 9 օգոստոսի 2012)
- ↑ Балканы. Война закончилась. Мир ещё в пути//Эхо планеты. № 25 (584) 18-24 июня 1999.
- ↑ «Скандал са Нобелом за Ахтисарија». Нова српска политичка мисао. 2008 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Награда за Косово». РБК daily. 2008 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Секс, деньги и Косово». Огонёк. 2008 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Официальный пресс-релиз Нобелевского комитета(անգլ.), 10.10.2008
- ↑ Финляндия стала известной в мире благодаря Ахтисаари — финский МИД // ՌԻԱ Նովոստի, 10 октября 2008
- ↑ Ахтисаари вновь расколол Косово и мир // ՌԻԱ Նովոստի, 10 октября 2008
- ↑ Мнения по поводу присуждения премии Ахтисаари разошлись // Вести, 10 сентября 2008
- ↑ Брат Милошевича огорчен решением Нобелевского комитета вручить премию мира Мартти Ахтисаари // Интерфакс, 10 сентября 2008
- ↑ Ристо Сииласмаа станет председателем Совета директоров Nokia // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 26 января 2012.(Ստուգված է 27 հունվարի 2012)
Գրականություն
խմբագրել- Сто замечательных финнов. Калейдоскоп биографий = 100 suomalaista pienoiselämäkertaa venäjäksi / Ред. Тимо Вихавайнен (Timo Vihavainen); пер. с финск. И. М. Соломеща. — Хельсинки: Общество финской литературы (Suomalaisen Kirjallisuuden Seura), 2004. — 814 с. — ISBN 951-746-522-X. — Электронная версия (Ստուգված է 26 հունվարի 2009)
Արտաքին հղումներ
խմբագրել- Մարտի Ահտիսաարիի տեսանյութը www.newstube.ru կայքում(չաշխատող հղում)
- Crisis Management Initiative(ֆին.), он же офис президента Ахтисаари Արխիվացված 2013-10-07 Wayback Machine(ֆին.)
- Ֆինլանդիայի նախագահի պաշտոնում Ահտիսաարիի գործունեությանը նվիրված կայք(ֆին.) — тексты речей, описание визитов, фотографии, другие материалы. В частности:
- Մարտի Ահտիսաարիի կենսագրությունը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտի Ահտիսաարի» հոդվածին։ |