Մաքսիմ Բորիսի Աթայանց (ռուս.՝ Максим Борисович Атаянц հոկտեմբերի 1, 1966(1966-10-01), Ռյազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանաբնակ ճարտարապետ և նկարիչ, ճարտարապետության պատմության և ճարտարապետական նախագծման դասախոս։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ճարտարապետ (2018 թ.):

Մաքսիմ Աթայանց
Ծնվել էհոկտեմբերի 1, 1966(1966-10-01) (58 տարեկան)
ԾննդավայրՌյազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ոճ(եր)Նեոդասականություն
Գործունեության տարիներ1995 թ. առ այսօր
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
 Maxim Atayants Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Մաքսիմ Բորիսի Աթայանցը ծնվել է 1966 թվականի հոկտեմբերի 1-ին Ռյազան քաղաքում ռադիոտեղորոշման մասնագետ Բ. Հ. Աթայանցի ընտանիքում։ Հարազատ հորեղբայրը ավիակոնստրուկտոր Ս. Հ. Աթայանցն է։

Մաքսիմ Աթայանցի նախնիները, հայրական կողմից, ծագումով Արցախի Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղից են։ Աթայանց տոհմի հիմնադիրը 18-19 դարերի սահմանագծում գյուղում կառուցել է Սուրբ Աստվածածին եկեղեցին։

1984 թ. ընդունվել և 1995 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի Ակադեմիայի ճարտարապետական բաժինը։ 1985-1986թթ. ծառայել է Խորհրդային բանակում։

Դիպլոմային աշխատանքը՝ «Կրոնշտադտի Ռազմա-ծովային նավատորմի թանգարանի նախագիծը», ճարտարապետության մասնաճյուղի պատմության 30 տարիների մեջ առաջին դիպլոմային նախագիծն է եղել, կատարված դասական ոճով, որը պաշտպանության ընթացքում առաջացրել է լուրջ բանավեճ։ 1996 թ. տվյալ նախագիծը մասնակցել է Vision of Europe (Բոլոնյ)) ցուցահանդեսին և հրատարակվել է ցուցահանդեսի քարտացուցակում։

1995 թվականին Մաքսիմ Աթայանցը սովորել է արքայազն Չարլզի Ամառային Ճարտարապետական Դպրոցում (Իտալիա-Ֆրանսիա)։

1995 թվականից Ռուսաստանի Ճարտարապետների միության Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի անդամ է։

1990 թ. վերջին շահագործման է պատրաստել մասնավոր տների նախագծեր, մասնավոր և մեկուսախմբային ներսակողմեր (ինտերիերներ)։

1998-2000 թթ. դասավանդել է Հռոմի Սապիենցա Համալսարանում և Նոթր Դամ Համալսարանի Հռոմի մասնաճյուղում։

2000 թ. խոշոր քաղաքաշինական նախագծերի իրականացման համար կազմակերպել է «Մաքսիմ Աթայանցի ճարտարապետական արհեստանոցը» (ԱՄՄԱ)։

1995 թվականին սկսած անտիկ ճարտարապետության հուշարձանների ուսումնասիրման շրջանակներում 2004-2010 թ.թ. ժամանակաշրջանում արդյունավետ շրջագայել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, ուսումնասիրելով Հռոմեական կայսրության ճարտարապետական ժառանգությունը։

Որպես ճարտարապետ Մաքսիմ Աթայանցը պատկանում է նեոկլասիցիզմ ուղղությանը, որը ժխտում է XX դարի սկզբից համաշխարհային ճարտարապետությունում գերիշղող մոդեռնիզմը։ Ճարտարապետ նեոկլասիկները համոզված են, որ ժամանակակից ճարտարապետությունը տարբեր բնագավառերում կարող է օգտագործել անտիկ դասական ճարտարապետության լեզուն, ընդհուպ անգամ սյունակարգային համակարգը և այլ ոճաձևեր։ Ընդ որում, ստեղծված ճարտարապետական կառույցները չեն լինի անցյալի շինությունների նմամակները կամ ընդօրինակները, այլ կլինեն այժմեականությունում դասական սկզբունքների իմաստավորման և զարգացման արդյունք։ Ընդունելով մոդեռնիստական ուղղության ճարտարապետների որոշ ստեղծագործական հաջողությունները և շնորհները, նեոկլասիկները քննադատում են մոդեռնիզմի ճարտարապետությունը հակամարդասիրական և հակագեղագիտական ֆունկցիոնալիզմի հակվածության պատճառով, ինչպես նաև պատմական կառուցապատման վերաբերյալ դեստրուկտիվ մոտեցման համար։ Բացի Մաքսիմ Աթայանցի, նեոկլասիցիստներ են համարվում նաև ճարտարապետներ Մ. Ֆիլիպովը, Մ. Բելովը, Գ. Բախրինը, Միխաիլ Տումարկինը, Իլյա Ուտկինը, Ժոզե Կորնելիո դա Սիլվան, Պյեր Կարլո Բոնտեմպին, Էտտոռե Մարիա Մացցոլան, Ռոբերտ Ստեռնը, Ռոբերտ Ադամը, Գաբրիէլե Տալյավենտին։

Մաքսիմ Աթայանցը ամուսնացած է, ունի երկու որդի։

Մաքսիմ Աթայանցի աշխատանքներ

խմբագրել

Գծանկար

խմբագրել

Որպես նկարիչ-գծանկարիչ Մ. Աթայանցը հանդիսանում է մեծ քանակությամբ աշխատանքների հեղինակ, որոնք հիմնականում կատարված են վրձնով և գրչածայրով նկարի եղանակով։ Աշխատանքների ոճը՝ ճարտարապետական բնապատկեր, որը ընդգրկում է հետևյալ թեմատիկանետը՝

  • Սանկտ Պետերբուրգ
  • Հայաստանի ճարտարապետություն
  • Անտիկ ճարտարապետություն։

Գծանկարչական թերթերը պատկերում են ճարտարապետական հուշարձանները այնպիսին, ինչպես դրանք ընկալվում են այսօր, ժամանակակից քաղաքային միջավայրում։ Առավել հաճախ հեղինակը նկարները կատարում է բնօրինակից և վերջացնում է հիշողությամբ։ Խոշոր չափի նկարները ստեղծված են բնօրինակային ստվերագծերի և լուսանկարների օգտագործմամբ, որոնք կատարվել են ճանապարհորդությունների ընթացքում։ Դրանցից որոշ քանակություն բովանդակված են լայնածավալ գրություններով, որոնք սևեռում են հեղինակային վայրկենական ռեֆլեքսիա պատկերվածի վերաբերյալ։

Բացառիկ փաստագրական արժեք են հանդիսանում վերջին ժամանակաշրջանում կործանված հին Պալմիրայի հուշարձանները և Մերձավոր Արևելքի ճարտարապետական կառույցները պատկերող նկարները։

Մաքսիմ Աթայանցի աշխատանքները գտնվում են Պուշկինի անվան Գեղարվեստի Պետական Թանգարանում, Ճարտարապետական նկարի թանգարանում (Բեռլին), Շչուսևի անվան ճարտարապետության թանգարանում, Լուգանոյի TASIS ամերիկյան դպրոցում (Շվեյցարիա), Նոթր Դամ համալսարանի ճարտարապետական մասնաճյուղում։

 
2005թ. Սիրիա։ Պալմիրա։ Բելի տաճարի նվիրական տարածք:
 
2005թ. Ալժիր։ Տիմգադ։ Կապիտոլիում տաճարի խոյակ
 
Սանկտ Պետերբուրգ: Կազանի Աստվածամոր տաճար
 
Սանկտ Պետերբուրգում «Կալիգուլա» գեղարարության սրահի: Որմնանկարային զարդապատման մանրամաս:
 
Մասնավոր պերճատուն շվեյցարական  Տիչինո գավառում: Որմնանկարային զարդապատման մանրամաս:  
 
Մասնավոր տուն Պետերբուրգի մերձակայքի Լիսիյ Նոս ավանում

Մեծածածավալ պատկերազարդում

խմբագրել
  • «Պրոգրես Նևա» ընկերակցության գրասենյակի կորպորատիվ ռեստորանի սրահ (1999 թ.), Սանկտ Պետերբուրգ, Մոսկովյան պողոտա, տ. 79Ա։ Ոչնչացված է 2017 թ. վերանորոգման ընթացքում։
  • Սանկտ Պետերբուրգի 3-րդ Սովետական փողոցում գտնվող գեղարարության սրահի առաստաղի և պատերի հեղինակային զարդապատում (2001 թ.): Ոչնչացված է տարածքի վերաշինման ժամանակ։
  • Մասնավոր պերճատուն Տիչինո գավառում (2002-2003)։

Որոշ ծրագրեր

խմբագրել
  • Սուրբ Ոգու տաճար Սանկտ Պետերբուրգում (2012) կառուցվում է։
  • Սուրբ Ելենա եկեղեցի Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանի Շելկովո գյուղ (2012) կառուցված է։
  • Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի Արցախում (2013) կառուցված է։
  • «Իմ Ռուսաստան» Մշակութա-ազգագրական այգի Սոչիում (2014) կառուցված է։
  • «Գոռկի գորոդ» լեռնային առողջարան (2014) Սոչիում կառուցված է։
 
«Գոռկի գորոդ» լեռնային առողջարան Սոչիում (2014)
 
Իվակինո-Պոկրովսկոյե թաղամաս (Մոսկվայի մարզ, ք. Խիմկի)
 
Բնակելի համալիր «Գետափների քաղաք» (Մոսկվայի մարզ)
 
«Իմ Ռուսաստան» Մշակութա-ազգագրական այգի Սոչիում
 
Սուրբ Ոգու տաճար Սանկտ Պետերբուրգում (2012)

Բնակելի համալիրներ

խմբագրել
  • Բնակելի համալիր «Օպալիխա 02» (Մոսկվայի մարզ, ք. Կրասնոգորսկ)
  • Իվակինո-Պոկրովսկոյե թաղամաս (Մոսկվայի մարզ, ք. Խիմկի)
  • Բնակելի համալիր «Օպալիխա 03» (Մոսկվայի մարզ, ք. Կրասնոգորսկ)
  • Բնակելի համալիր «Միտինո 02» (Մոսկվայի մարզ, գյուղ Սաբուրովո)
  • Բնակելի համալիր «Վիդնի գորոդ» (Մոսկվայի մարզ)
  • Բնակելի համալիր «Նովոսխոդնենսկի» (Մոսկվայի մարզ)
  • Բնակելի համալիր «Գետափների քաղաք» (Մոսկվայի մարզ)
  • Բնակելի համալիր «Արևային համակարգ» (Մոսկվայի մարզ, ք. Խիմկի)
  • Բնակելի համալիր «Պյատնիցկիյե կվարտալի» (Մոսկվայի մարզ)
  • Բնակելի համալիր «Լայկովո»[1]
  • Բնակելի համալիր «Լեսոբերեժնի»[2]
  • Բնակելի համալիր «Դինաստիա» (Յարոսլավլ, պատմական կենտրոն)

Վերակառուցումներ ու վերականգնումներ

խմբագրել

Նովո Տիխվինսկի վանք և սուրբ Ալեքսանդր Նևսկու տաճար Եկատերինբուրգում։ Նախնական ճարտարապետական տեսքի վերականգնում և սյունասրահի կողաշեն։

Ճարտարապետական մրցույթների մասնակցություն

խմբագրել
  • Բնակելի տուն Կրոնվերկսկի պողոտայի վրա Սանկտ Պետերբուրգում (1997) – հաղթանակ, տունը կառուցված է նախագծի զգալի շեղումներով։
  • Սանկտ Պետերբուրգում Գերագույն դատարանի շենքերի համալիրի կառուցման ճարտարապետական ըմբռնման Պետական մրցույթ (2014) - հաղթանակ, անվանապես նախագիծը ընդունվել է որպես հիմք, փաստացի՝ պատվիրատուն մերժել է նախագիծը[3]։
  • Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված հուշատաճար Երևանում (2015) – մասնակցություն։

Դասավանդում

խմբագրել
- Սյունակարգը ճարտարապետությունում; 
- Հին աշխարհի և դասական անտիկ ժամանակաշրջանի ճարտարակետության պատմություն; 
- Ճարտարապետական նախագծում։ 

Մասնակցություն ցուցահանդեսներում

խմբագրել

Ճարտարապետական

խմբագրել
  • Vision of Europe, Բոլոնյա (1996) - Դիպլոմային աշխատանքը՝ Կրոնշտադտի Ռազմա-ծովային նավատորմի թանգարան:[1] Արխիվացված 2019-10-25 Wayback Machine
  • «Նվիրապետական տարածք – եկեղեցական ավանդական ճարտարապետությունն այսօր», Հռոմ (1999) – եկեղեցական շենքերի նախագծեր
  • «Դասական ճարտարապետությունն այսօր», Լուգանո (1999) – նախագծեր
  • Մոսկովյան ճարտարապետական 3-րդ Բիենալե, ցուցահանդես «Գաղափարամիտություններ՝ պատմականություն, պարզություն, բարդություն» (2012) – Մաքսիմ Աթայանցը հանդիսացել է 7 ռուս և 7 արտերկրյա նեոկլասիկների համատեղ ցուցահանդեսի ոգեշնչող և կազմակերպիչ [2]:

Գեղանկարչական

խմբագրել

Քարագլուխ գյուղի վերականգնում

խմբագրել

Արցախի Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղը հիմնովին ոչնչացվել է 1991թ. գարնան «Օղակ» գործողության (операции «Кольцо») ընթացքում։ Պղծվել և ապականվել է գյուղի գերեզմանատունը, քանդվել է 1950-ական թվերին, գյուղի բնակիչների միջոցներով կառուցված հուշարձան-աղբյուրը, նվիրված Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին։ Ոչնչացվել են գյուղի բոլոր տները և գյուղում կյանք ապահովող բոլոր կենցաղային կառույցները։ Գյուղը ամբողջովին մարդաթափվել է։

2011թ. Մ. Աթայանցը ընտանիքի հետ այցելել է Քարագլուխ և որոշել է գյուղի մոտ կառուցել եկեղեցի, իսկ հետագայում սեփական միջոցներով և անձնական մասնակցությամբ վերականգնել գյուղը։ 2018 թվականին լուծվել են հետևյալ խնդիրները՝ Մ. Աթայանցի նախագծով կառուցված և օծված է Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, վերականգնված են գերեզմանատան հուշաքարերը, վերանորոգված և օծված է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցված է եղել Աթայանց տոհմի հիմնադիրի կողմից, վերականգնված է  հուշարձան-աղբյուրը։ Վերականգնված է գյուղի ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Կառուցված և բնակեցված է 3 տուն (ևս 2 կառուցման ընթացքում են), դրանք, համաձայն Աթայանցի ստեղծագործական ըմբռնման, նախագծված և կառուցված են գյուղի ավանդական կառույցների ճարտարապետությանը համապատասխան և ավանդական շինանյութերով, որպեսզի չխախտվի տեղանքի գեղագիտական և զբոսաշրջիկության գրավչությունը։ Նաև կառուցվում է գյուղատնտեսական մթերքների վերամշակման արտադրամաս[4][5][6][7][8]։

 
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի Արցախում

Լուսավորչական գործունեություն

խմբագրել

Պարգևներ

խմբագրել
  • Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ճարտարապետ (2018թ. 3 մայիսի)- ճարտարապետության բնագավառում ունեցած նվաճումների և բազմամյա բարեխիղճ ծառայության համար[18]։
  • International Urban Design Award Արխիվացված 2021-09-22 Wayback Machine մրցանակի դափնեկիր (2018) – Մոսկվայի և Սոչիի արվարձաններում կառուցված երևելի նեոկլասիկ նախագծերի համար
  • «Ցիրցեայի հրվանդան» XXXV Եվրոպական Միջազգային մրցանակի դափնեկիր «Ճարտարապետություն և արվեստ» անվանակարգում - գեղանկարչական և ճարտարապետական ստեղծագործությունների համար, ստեղծված հին հռոմեական մշակույթի կանոններով (2016)
  • Ռուսաստանի Դաշնության Շինարարության Նախարարության Քաղաքաշինության երկրորդ ամենամյա մրցման «Տարածքի կոմպլեքսային յուրացման իրականացված լավագույն նախագիծ» մրցանակ – 2016 թ. «Օպալիխա Օ2» բնակելի համալիրի համար
  • European Property Awards Միջազգային մրցանակի դափնեկիր - 2016 թ., անվանակարգ՝ «Ռուսաստանի լավագույն բնակելի համալիրները» - բնակելի համալիր «Միտինո 02»
  • European Property Awards Միջազգային մրցանակի դափնեկիր - 2016 թ., անվանակարգ՝ «Ռուսաստանի լավագույն բնակելի համալիրները» - բնակելի համալիր «Օպալիխա 03»
  • «Ռուսաստանի լավագույն իննովացիոն ծրագիր» ճարտարապետական մրցույթի դափնեկիր (2015), անվանակարգ՝ «Տարածքի կոմպլեքսային յուրացում; ինֆրակազմություն, բարեկարգում» - բնակելի համալիր «Արևային համակարգ»
  • Մոսկվայի մարզի նահանգապետի ճարտարապետական մրցույթի դափնեկիր (2014 թ.) - «Գետափների քաղաք» ծրագիր
  • European Property Awards Միջազգային մրցանակի դափնեկիր (2014 թ.) անվանակարգ՝ Ռուսաստանի և Եվրոպայի լավագույն բարձրահարկ համալիր – բնակելի համալիր «Արևային համակարգ»
  • Urban Awards 2012 անշարժ գույքի ռուսաստանյան մրցանակի դափնեկիր, անվանակարգ՝ «Խնայողական դասակարգի լավագույն բնակելի համալիր Մոսկվայի մերձակայքում», «Տարվա իննովացիա», «Համալիրային կառուցապատման լավագույն նախագիծ» - «Գետափների քաղաք» բնակելի համալիրի նախագիծ։


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ЖК "Лайково" от "Урбан Групп": цены, планировки, новости и др. информации о комплексе». mskguru.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  2. «Недвижимость от застройщика в Подмосковье, цены - официальный сайт компании Urban Group». urbangroup.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  3. «Максим Атаянц не будет проектировать «Судебный квартал» в Санкт-Петербурге». tehne.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  4. Artsakh Public TV (2017 թ․ հոկտեմբերի 13), Վերածնվող Քարագլուխ գյուղում արդեն առաջին ընտանիքներն են հաստատվել, Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին
  5. Artsakh Public TV (2015 թ․ սեպտեմբերի 9), Քարագլուխ գյուղում շարունակվում են Մաքսիմ Աթայանցի նախաձեռնությունները, Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին
  6. Artsakh Public TV (2016 թ․ օգոստոսի 2), Քարագլուխ գյուղը երկրորդ եկեղեցին կունենա, Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին
  7. Artsakh Public TV (2016 թ․ հոկտեմբերի 12), Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղ, Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին
  8. Artsakh Public TV (2015 թ․ հունիսի 22), Քարագլխի վերածննդի ծրագիրը շարունակվում է, Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին
  9. Archnadzor (2017 թ․ հունվարի 7), Зачем архитектор рисует. Максим Атаянц в Школе наследия, Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին
  10. ESHKOLOTnew (2016 թ․ փետրվարի 19), Максим Атаянц. Как "читать" архитектуру?, Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին
  11. EUSPchannel (2017 թ․ հոկտեմբերի 30), КЛАССИЧЕСКАЯ ФОРМА: античный ордер и... Часть 1, Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին
  12. EUSPchannel (2014 թ․ ապրիլի 16), Максим Атаянц. Бернини vs Воронихин -- храм и колонная площадь в пространстве города, Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին
  13. EUSPchannel (2017 թ․ մարտի 14), ПАНТЕОН: от целого к деталям и обратно. Часть 1. Максим Атаянц, Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին
  14. EUSPchannel (2017 թ․ հոկտեմբերի 30), КЛАССИЧЕСКАЯ ФОРМА: античный ордер и... Часть 2, Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին
  15. EUSPchannel (2017 թ․ հունիսի 1), ПАРФЕНОН: архитектура, история, риторика. Часть 1. Максим Атаянц, Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին
  16. Мир Белогорья (2018 թ․ մարտի 5), «Дайте знать». Петербург – Северная Пальмира (3.03.2018), Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին
  17. PRAGMEMA (2016 թ․ մարտի 18), Пальмира и Петербург (Максим Атаянц), Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին
  18. «Указ Президента Российской Федерации от 03.05.2018 г. № 182». Президент России (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.