Միխայիլ Սերգեևիչ Գորբաչով (ռուս.՝ Михаи́л Серге́евич Горбачёв, մարտի 2, 1931(1931-03-02)[2][3][4][…], Պրիվոլնոե, Ստավրոպոլի երկրամաս, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 30, 2022(2022-08-30)[5][6], , Մոսկվա, Ռուսաստան[7]), խորհրդային և ռուսական քաղաքական և հասարակական գործիչ։ ԽՄԿԿ գլխավոր քարտուղար (1985-1991 թվականներ) և ԽՍՀՄ ղեկավար։ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ (1990 թվականի մարտի 15 - 1991 թվականի դեկտեմբերի 25)։ 1990 թվականին խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր[22]։

Միխայիլ Գորբաչով
Михаил Горбачёв
Դրոշ
Դրոշ
ԽՍՀՄ նախագահ
Մարտի 15, 1990 - Դեկտեմբերի 25, 1991
Նախորդող
Հաջորդող
Դրոշ
Դրոշ
(11-րդ) ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահ
Մայիսի 25, 1989 - Մարտի 15, 1990
Դրոշ
Դրոշ
ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության ղեկավար
Հոկտեմբերի 1, 1988 - Մայիսի 25, 1988
Դրոշ
Դրոշ
ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար
Մարտի 11, 1985 - Օգոստոսի 24, 1991
ՌՍԴԿ առաջնորդ
Նոյեմբերի 24, 2001 - 2004
 
Կուսակցություն՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (2001–2004)
Կոմունիստական կուսակցություն (1950–1991)
Կրթություն՝ Մոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, իրավաբան, բնապահպան, տնտեսագետ և փաստաբան
Դավանանք աթեիզմ[1]
Ծննդյան օր մարտի 2, 1931(1931-03-02)[2][3][4][…]
Ծննդավայր Պրիվոլնոե, Ստավրոպոլի երկրամաս, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր օգոստոսի 30, 2022(2022-08-30)[5][6] (91 տարեկան)
Վախճանի վայր , Մոսկվա, Ռուսաստան[7]
Թաղված Նովոդեվիչյան գերեզմանոց[8]
Քաղաքացիություն  Ռուսաստան և  ԽՍՀՄ
Հայր Sergey Gorbachev?
Մայր Maria Gorbacheva?
Ամուսին Ռաիսա Գորբաչովա (1953–1999, մահ)
Զավակներ 1
 
Կայք՝ gorby.ru
 
Ինքնագիր
 
Պարգևներ
Սուրբ Անդրեյի շքանշան Պատվո շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ Մեդալ «Կիևի 1500-ամյակի առթիվ» Արվեստի և գրականության շքանշան Սպիտակ առյուծի շքանշանի շղթա Սպիտակ առյուծի մեծ խաչ Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր[11] «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցված ծառայությունների համար» շքանշան Սպիտակ առյուծի շքանշան Order of Saint Agatha Ազատության շքանշան Ազատության շքանշանի Մեծ խաչ[19] Քրիստափոր Կոլումբոսի օրդեն
Խաղաղության Նոբելյան մրցանակ[9][10]

Բեռլինի պատվավոր քաղաքացի

[12]
Աստուրիական արքայադուստրի մրցանակ միջազգային համագործակցության համար
Ֆիլադելֆիայի ազատության մեդալ

«Free Your Mind» մրցանակ

«Հյուսիս-հարավ» մրցանակ

Ալեքսանդր Մենի անվան մրցանակ

Ռոնալդ Ռեյգանի ազատության պարգև

«Դելտա» մրցանակ՝ համաշխարհային փոխըմբռնման համար

«Երկրի չեմպիոններ» մրցանակ

Հարվիի մրցանակ

[13]

Օտտո Հանի անվան խաղաղության մեդալ

[14]

Գոլդեն Փլեյթ մրցանակ

Համաշխարհային տնտեսական մրացանկ

[15][16]

Գրավմաերի անվան մրցանակ

Grammy Award for Best Spoken Word Album for Children

Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պատվավոր դոկտոր

honorary citizen of Košice?

[17]

Լիեժի համալսարանի պատվավոր դոկտոր

Մյունստերի համալսարանի պատվավոր դոկտոր

Տրոմսյոյի համալսարանի պատվավոր դոկտոր

«Պոյնտ Ալֆա» մրցանակ

German Environmental Prize?

[18]

Franz Josef Strauss Award?

Օսգար

Օսգար

Financial Times-ի տարվա մարդ

Dr. Friedrich Joseph Haass-Preis?

Աստուրիայի արքայազնի պարգև Գրեմմի

Acqui Award of History?

Մարիոն Դյոնհոֆի մրցանակ

Ինդիրա Գանդիի մրցանակ

[20]

Golden Doves for Peace?

[20]

Ալբերտ Այնշտայնի խաղաղության մրցանակ

[20]
և

Honorary doctorate from the University of Paris 1 Pantheon-Sorbonne?

[21]
Միխայիլ Գորբաչովի ձայնը

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (1955 թվական) և Ստավրոպոլի գյուղատնտեսական ինստիտուտը (19671966-1968 թվականներին՝ ԽՄԿԿ Ստավրոպոլի քաղկոմի առաջին քարտուղար, 1968-1978 թվականներին՝ Ստավրոպոլի երկրկոմի առաջին քարտուղար, 1975-1985 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ քարտուղար (Քաղբյուրոյի անդամ՝ 1985-1990 թվականներին), 1988-1990 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԽ Նախագահության նախագահ։ ԽՍՀՄ փլուզումից հետո հիմնադրել է (1991 թվականից) Սոցիալ-տնտեսական և քաղաքագիտական հետազոտությունների միջազգային հիմնադրամ («Գորբաչով-ֆոնդ»), որի նախագահն է։ Խաղաղության Նոբելյան մրցանակ (1990 թվական)։

Գործունեություն

խմբագրել

ԽՍՀՄ ղեկավարությունը Գորբաչովի գլխավորությամբ 1980-ական թվականների կեսերին, ձգտելով «նորոգել» խորհրդային ամբողջատիրական համակարգը, այն դուրս բերել քաղաքական և տնտեսական ճգնաժամից, հռչակել է, այսպես կոչված, «վերակառուցման» քաղաքականություն։ Սկզբնական շրջանում որոշակի հաջողություններ արձանագրվել են հրապարակայնության հաստատման, հասարակական կյանքի ժողովրդավարացման, քաղաքական բազմակարծության արմատավորման, «սառը պատերազմի» ավարտի և այլ ուղղություններով։ Սակայն այդ միջոցառումներով հնարավոր չի եղել կասեցնել երկրի տնտեսական և քաղաքական ճգնաժամը։ 1980-ական թվականների վերջին և 1990-ական թվականների սկզբին հակասությունների խորացման, «վերակառուցման» իրագործման անհետևողականության, գործադրվող միջոցների սահմանափակության պատճառով հասարակական կյանքի բոլոր բնագավառներում ճգնաժամն ավելի է խորացել, և ԽՍՀՄ-ը փլուզվել է։

Գորբաչովը և Ղարաբաղյան շարժումը

խմբագրել

«Վերակառուցման» քաղաքականությունը, մյուս կողմից, հնարավոր է դարձրել ԽՍՀՄ առանձին հանրապետություններում անկախացման և ազգային-ազատագրական շարժումների սկզբնավորումը։ ԼՂԻՄ-ի ազգաբնակչությունը, օգտվելով ստեղծված բարենպաստ պայմաններից, հերթական անգամ, 1988 թվականի փետրվարին բարձրացրել է ԼՂԻՄ-ը Հայաստանին վերամիավորելու հարցը։ Շարժման սկզբնական փուլում մեծ հույսեր կապելով Գորբաչովի հետ՝ համաժողովրդական ցույցերն անցնում էին «Միացում» և «Պարտիա-Լենին-Գորբաչով» կարգախոսներով։ 1988 թվականի փետրվարի 21-ին ԽՄԿԿ կենտկոմը որոշում է ընդունել «Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ իրադարձությունների մասին», դրանով ԼՂԻՄ մարզխորհրդի փետրվարի 20-ին ընդունած որոշումը հայտարարել հակասահմանադրական։ Միաժամանակ Հայաստանում և ԼՂԻՄ-ում հանրահավաքները դադարեցնելու նպատակով Գորբաչովը դիմել է հանրապետության ճանաչված մտավորականների օգնությանը։

Փետրվարի 26-ին տեղի է ունեցել Սիլվա Կապուտիկյանի և Զորի Բալայանի հանդիպումը Գորբաչովի հետ, որի ժամանակ վերջինս նշել է, որ ԼՂ-ի հիմնահարցի նման 19 խնդիր կա երկրում, ուստի պետք է ըմբռնումով մոտենալ այդ բարդույթին[23]։ Ապա երկրի ղեկավարության ընդհանուր դիրքորոշումից ելնելով՝ Գորբաչովը ասել Է, որ հիմնահարցը պետք է լուծվի քաղաքական միջոցներով, ԼՂԻՄ-ի հայերի օրինական և սալար բաղձանքները պիտի բավարարում ստանան, սակայն առանց (ազգային) տարածքային վերաձևման, քանի որ այն կարող է շղթայական ռեակցիա առաջացնել երկրում[23]։

  Մտածեք, թե ինչպիսին կարող է լինել ծավալվող հակամարտության հետևանքը։ Այն անխուսափելիորեն կբերի Ադրբեջանում ապրող 500 հազար հայերի և Հայաստանում ապրող 200 հազար ադրբեջանցիների տեղահանման։ Հսկայական թվով մարդիկ կմատնվեն զրկանքների ու տառապանքների  

Հանդիպման հաջորդ օրը Զորի Բալայանը Գորբաչովի խնդրանքով ներկայացրել է ԼՂԻՄ-ին առաջին օգնության 21 կետից բաղկացած առաջարկությունների ցուցակ՝ մարզի ճանապարհների և բնակարանաշինության, եկեղեցիների վերանորոգման, Երևանի ռադիոհեռուստահաղորդումների ընդունման, հայերեն գրականության հրատարակման, Ստեփանակերտում հայկական համալսարանի բացման և այլնի մասին։

Փետրվարի 26-ին հրապարակվել է Գորբաչովի ուղերձը (հեռարձակվել է միայն Հայաստանում և Ադրբեջանում), որով հանդարտության կոչ է արվել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Սակայն հաջորդ օրն սկսվել և մինչև փետրվարի 29-ը շարունակվել են Սումգայիթում հայերի նկատմամբ կազմակերպված ջարդերը։

Երկրի բարձրագույն ղեկավարությունը Գորբաչովի գլխավորությամբ ոչ միայն արժանի գնահատական չի տալիս Սումգայիթի կոտորածին, այլև փորձում է արդարանալ՝ պատճառաբանելով զորքի՝ ընդամենը կես օր ուշանալը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.interfax-religion.ru/?act=news&div=23487
  2. 2,0 2,1 Горбачёв Михаил Сергеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  5. 5,0 5,1 5,2 Mikhail Gorbachev, Soviet Leader Who Ended Cold War, Dies at 91 // Bloomberg.com — 2022.
  6. 6,0 6,1 6,2 https://www.washingtonpost.com/obituaries/2022/08/30/mikhail-gorbachev-soviet-leader-dies/
  7. 7,0 7,1 7,2 https://www.bloomberg.com/news/articles/2022-08-30/russian-media-ex-soviet-leader-mikhail-gorbachev-dead-at-91
  8. Aftonbladet (շվեդերեն)Schibsted, 1830. — ISSN 1103-9000; 1403-9656
  9. http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1990/
  10. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  11. https://www.siv.archives-nationales.culture.gouv.fr/siv/rechercheconsultation/consultation/ir/pdfIR.action?irId=FRAN_IR_026438
  12. Michail Sergejewitsch Gorbatschow (գերմ.)Abgeordnetenhaus von Berlin.
  13. https://harveypz.net.technion.ac.il/harvey-prize-laureates/
  14. https://dgvn.berlin/2017/03/01/verleihung-der-otto-hahn-friedensmedaille/
  15. https://www.ifw-kiel.de/konfer/wwp
  16. https://www.ifw-kiel.de/de/institut/veranstaltungen/preisverleihungen/weltwirtschaftlicher-preis/
  17. https://www.mzv.sk/cestovanie_a_konzularne_info/detail/-/asset_publisher/Iw1ppvnScIPx/content/m-gorbacov-cestny-obcan-mesta-kosice
  18. https://www.dbu.de/123artikel30793_2418.html
  19. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  20. 20,0 20,1 20,2 https://www.gorby.ru/gorbachev/awards/
  21. https://www.pantheonsorbonne.fr/universite/presentation/dhc
  22. «Միխայիլ Գորվաչով». Բրիտանիկա հանրագիտարան. Վերցված է 2009 թ․ Ապրիլի 2-ին.
  23. 23,0 23,1 «ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine, վերցված է՝ նոյեմբերի 30, 2014, «yerablur.am»

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Գորբաչով» հոդվածին։