Միխայիլ Պուգովկին

խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան

Միխայիլ Իվանովիչ Պուգովկին (ռուսերեն՝ Михаил Иванович Пуговкин, հուլիսի 13, 1923(1923-07-13)[1], Q19814870?, Voskresenskoye rural settlement, Ներեխտսկի շրջան, Ռուսաստան[2] - հուլիսի 25, 2008(2008-07-25)[3][4], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան։ «Հայրենական մեծ պատերազմի» մասնակից է, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1988 թ.):

Միխայիլ Պուգովկին
ռուս.՝ Михаил Иванович Пуговкин
Ծնվել էհուլիսի 13, 1923(1923-07-13)[1]
ԾննդավայրQ19814870?, Voskresenskoye rural settlement, Ներեխտսկի շրջան, Ռուսաստան[2]
Մահացել էհուլիսի 25, 2008(2008-07-25)[3][4] (85 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1947) և Բլագովեշչենսկի բարձրագույն տանկային հրամանատարական դպրոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան
ԱշխատավայրDrama Theatre of the Northern Fleet?, Վիլնյուսի հին թատրոն, Լենկոմ թատրոն, Vologda State Drama Theatre?, Մոսֆիլմ, Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա և Կինոդերասանի պետական թատրոն
Ամուսին(ներ)Նադեժդա Նադեժդինա
Պարգևներ և մրցանակներ
pugovkin.ru

Կենսագրություն

խմբագրել

Միխայիլ Պուգովկինը ծնվել է ներկայիս Կոստրոմայի մարզի Չուխլոմայի շրջանի Ռամեշկի գյուղում։ Քանի որ նրանց ընտանիքը ապրում էր աղքատության մեջ, ուստի Միխայիլը հնարավորություն ուներ ավարտելու գյուղական դպրոցի երրորդ դասարանը միայն։ 1936 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ նա որպես աշկերտ, աշխատանքի է տեղավորվել Լազար Կագանովիչի անվան արգելակների գործարանում։ Աշխատանքից հետո հաճախում էր դրամատիկական խմբակ։ Այդ խմբակի ներկայացումներից մեկի ժամանակ նրան նկատել է ռեժիսոր Ֆեոդոր Կավերինը, ով այդ տարիներին ղեկավարում էր Մոսկվայի դրամատիկական թատրոնը և հրավիրել է թատրոնում աշխատելու։ 1939-1941 թվականներին, Միխայիլ Պուգովկինն ընդգրկված էր նշված թատրոնի դերասանական օժանդակ խմբի կազմի մեջ։ 1940 թվականին 17-ամյա Միխայիլին նկատել է հայտնի ռեժիսոր Գրիգորի Ռոշալը և հրավիրել նկարահանվելու «Արտամոնովների գործը» կինոնկարում, որտեղ Միխայիլ Պուգովկինը կատարել է գրեթե դրվագային փոքրիկ դեր։

«Հայրենական մեծ պատերազմն» սկսվելուց երկու օր անց, Միխայիլ Պուգովկինը որպես կամավոր, մեկնել է ռազմաճակատ և ծառայել 1147-րդ հրաձգային գնդում, որպես հետախույզ։ 1942 թվականի հոկտեմբերին, Վորոշիլովգրադի մոտակայքում վիրավորվել է` ստանալով ոտքի ծանր վնասվածք։ Հոսպիտալից հետո զորացրվել է և պարգևատրվել 2-րդ աստիճանի Հայրենական պատերազմի շքանշանով։

1943 թվականին աշխատել է Մոսկվայի դրամայի թատրոնում։ Այնտեղ նա առաջին անգամ խաղացել է գլխավոր դերում։ Նույն թվականի սեպտեմբերին Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնին (ՄԳԱԹ) կից դպրոց-ստուդիայում մասնակցել է մրցութային փորձաշրջանին և չունենալով որևէ կրթություն, ընդգրկվել է Իվան Մոսկվինի արվեստանոց` դառնալով վերջինիս սիրելի աշակերտներից մեկը։ Սակայն երկրորդ կուրսում, չկարողանալով հանձնել Մարքսիզմի, Պատմության և Ֆրանսերեն լեզվի ստուգարքները, ժամանակավորապես դուրս է մնացել դպրոց-ստուդիայից։

1944 թվականին զորակոչվել է տանկային ուսումնարանում ծառայության և նշանակվել ուսումնարանի ինքնագործունեության պատասխանատու[6], որի շնորհիվ կարողացել է կրկին վերադառնալ ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա։ Դպրոցն ավարտելուց հետո, 1947 թվականին որոշ ժամանակ աշխատել է Մուրմանսկում գտնվող Հյուսիսային նավատորմի դրամատիկական թատրոնում։ 1948-1949 թվականներին աշխատել է Վիլնյուսում գտնվող Ռուսական դրամայի թատրոնում, իսկ հետո վերադարձել է Մոսկվա և աշխատանքի անցել Լենկոմ թատրոնում։ Այդ ժամանակ նա մշտապես նկարահանվում էր կինոյում։

Միխայիլ Պուգովկինը ճանաչման է արժանացել «Զինվոր Իվան Բրովկինը» (1955 թ.), «Հողը և մարդիկ» (1955 թ.), ««Խայտաբղետների» գործը» (1958 թ.), «Կիթառով աղջիկը» (1958 թ.) կինոնկարներից հետո։ 1958-1959 թվականներին նա խաղում էր Վոլոգդայի դրամատիկական թատրոնում։ 1960 թվականին Միխայիլ Պուգովկինը վերջնականապես որոշում է թողնել թատրոնը` հանուն կինոյի։ 1960-1978 թվականներին որպես դերասան աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում, իսկ 1978-1991 թվականներին` Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայում։ Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։

1991 թվականին մշտական բնակություն հաստատելով Յալթայում, ստեղծել է Միխայիլ Պուգովկինի կենտրոնը, կազմակերպել ստեղծագործական երեկոներ և ելույթներ ունեցել Ղրիմի առողջարաններում։ 1992-1993 թվականներին Կինոդերասանի թատրոն-ստուդիայի դերասան էր[7]։ 1999 թվականին վերադարձել է Մոսկվա և աշխատել իր սեփական «Միխայիլ Պուգովկինի կինոկենտրոն»-ում։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Միխայիլ Պուգովկինը նկարահանվել է շուրջ 100 ֆիլմերում` հիմնականում կատակերգական ժանրի[8]։ Արժանացել է բազմաթիվ պարգևների ու մրցանակների[9][10][11][12][13][14]։

Անձնական կյանք

խմբագրել

Միխայիլ Պուգովկինի առաջին կինը համակուրսեցին էր, դերասանուհի Նադեժդա Նադեժդինան[15]։ Միասին ապրել են 12 տարի և ունեն դուստր։

Երկրորդ կինը երգչուհի Ալեքսանդրա Լուկյանչենկոն էր։ Միասին ապրել են 32 տարի, մինչ կնոջ մահը։

Երրորդ անգամ Միխայիլ Պուգովկինը ամուսնացել է 1991 թվականին՝ Իրինա Լավրովայի հետ։

Միխայիլ Պուգովկինը մահացել է 2008 թվականի[16] հուլիսի 25-ին` Մոսկվայում, շաքարային դիաբետի սրացումներից։ Թաղված է Վագանկովյան գերեզմանոցում։ Նրա վերջին ցանկությունն այն էր, որ իրեն թաղեն իր ընկերոջ` Ալեքսանդր Աբդուլովի կողքին[17]։

Մասնակի ֆիլմագրություն

խմբագրել
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1941 Արտամոնովների գործը Дело Артамоновых Ստեպաշա Բարսկի
1943 Կուտուզով Кутузов զինվոր Ֆեդյա
1944 Հարսանիք Свадьба հյուր
1944 Երեկոյան ժամը 6-ին, պատերազմից հետո В 6 часов вечера после войны հրետանավոր
1946 Անհանգիստ տնտեսություն Беспокойное хозяйство Պուգովկին
1952 Մաքսիմկա Максимка նավաստի Արտյուխին
1953 Ծովակալ Ուշակով Адмирал Ушаков նավաստի Պիրոժկով
1953 Նավերը գրոհում են բաստիոնների վրա Корабли штурмуют бастионы նավաստի Պիրոժկով
1954 Առնականության դպրոց Школа мужества Շմակով
1954 Հավատարիմ ընկերները Верные друзья ակումբի վարիչ
1954 Ակամա ռևիզորներ Ревизоры поневоле վարորդ
1954 Մենք ձեզ հետ ինչ-որ տեղ հանդիպել ենք Мы с вами где-то встречались միլիցիոներ
1955 Էմիրության կործանումը Крушение эмирата Յասնի
1955 Բարի լույս Доброе утро Ֆեոդոր Կուզմիչ
1955 Զինվոր Իվան Բրովկինը Солдат Иван Бровкин Զախար Պյորիշկին
1955 Մի հիանալի օր В один прекрасный день Պանաս Չուշկո
1955 Հողը և մարդիկ Земля и люди Գրիշկա Խվատ
1956 Իլյա Մուրոմցի Илья Муромец վարպետ Ռազումեյ
1957 Եղբայրները Братья Վանյա Կոմարով
1957 Ճշմարտություն Правда Վասիլի Բոժենկո
1958 Իվան Բրովկինը խոպանում Иван Бровкин на целине Զախար Պյորիշկին
1958 «Խայտաբղետների» գործը Дело «Пёстрых» Սաֆրոն Լոժկին
1958 Կիթառով աղջիկը Девушка с гитарой Պենկին
1959 Մայիսյան աստղեր Майские звёзды Իվանով
1959 Ձնե հեքիաթ Снежная сказка վարորդ
1960 Ամրոց անիվների վրա Крепость на колёсах Վոժով
1961 Աղջիկները Девчата հանրակացարանի պարետ
1961 Սիրտը չի ներում Сердце не прощает Կոնկով
1962 Քայլ ձիով Ход конём Պոմերանցև
1963 Դատարանն է գալիս Суд идёт Կոլենո
1963 Տուգանային հարված Штрафной удар Պավել Կուկուշկին
1963 Մեծ պատրույգ Большой фитиль շաշկի խաղացող
1963 Կարճ պատմություններ Короткие истории տնօրեն
1965 Քնած առյուծը Спящий лев միլիցիայի սերժանտ
1965 «Ի» գործողությունը և Շուրիկի մյուս արկածները Операция «Ы» и другие приключения Шурика Պավել Ստեպանովիչ
1967 Հարսանիք Մալինովկայում Свадьба в Малиновке Յակով Բոյկո
1967 Նրան անվանում էին Ռոբերտ Его звали Роберт Կնոպկին
1967 Մինչ որոտը չթնդա Пока гром не грянет Ֆեոդոր Իվանովիչ
1967 Կրակ, ջուր և... պղնձե խողովակներ Огонь, вода и… медные трубы 2-րդ թագավոր
1968 Պիտանի է ոչ շարայինի Годен к нестроевой ավագ Կաչուրա
1968 Դժվար րոպեին В трудную минуту կոլտնտեսության նախագահ
1969 Գեղեցկուհի Վառվառա` երկարածամը Варвара-краса, длинная коса թագավոր Երեմեյ
1969 Ամանորյա առևանգում Новогоднее похищение միլիցիոներ
1971 Մեկ ժամով ֆակիր Факир на час Տիմոֆեյ Միրոնով
1971 Շելմենկո-սպասյակ Шельменко-денщик Շելմենկո
1971 12 աթոռ 12 стульев հայր Ֆեոդոր Վոստրիկով
1972 Ոսկե եղջյուրներ Золотые рога ատաման
1972 Տոնավաճառից հետո После ярмарки Պրանցիս Պուստորևիչ
1973 Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը Иван Васильевич меняет профессию Կարպ Յակին
1973 Նեյլոն 100% Нейлон 100% Միշա
1974 Էկրանի աստղը Звезда экрана Բորիս Դուդկին
1974 Անծանոթ ժառանգորդը Незнакомый наследник Ալեքսեյ Կուզնեցով
1975 Ֆինիստ` Թառլան Բազե Финист — Ясный Сокол վոյեվոդա
1975 Չի կարող պատահել Не может быть! Գրիգորի Գորբուշկին
1976 Ջրահարսը Русалочка Գուբաստի
1976 Երկու նավապետներ Два капитана Գաեր Կուլի
1978 Նավապետ Վրունգելի նոր արկածները Новые приключения капитана Врунгеля նավապետ Վրունգել
1979 Ախ, վոդևիլ, վոդևիլ Ах, водевиль, водевиль… Միխայլո Լիսիչկին
1979 Ինքնասպանների ակումբ, կամ Տիտղոսավոր անձնավորության արկածները Клуб самоубийц, или Приключения титулованной особы այգեպան Ռեբերն
1980 Լուցկու հետևից За спичками ոստիկանապետ
1980 Լյալկա-Ռուսլանն ու նրա ընկեր Սանկան Лялька-Руслан и его друг Санька Միխայիլ Իվանովիչ
1980 Նավաստիները հարցեր չունեն У матросов нет вопросов քեռի Միշա
1980 Անտառ Лес Վոսմիբրատով
1981 Վեցերորդը Шестой Միրոնիչ
1982 Սպորտլոտո-82 Спортлото-82 Սան Սանիչ Մուրաշկո
1982 Ամուսնացած ամուրին Женатый холостяк Վասիլի Բուլավին
1983 Առանց հատուկ ռիսկի Без особого риска Գրանովսկու հայրը
1984 Հրամայված է վերցնել կենդանի Приказано взять живым Միխայիլ Ռյաբոկոն
1984 Եգորկան Егорка բոցման Տոպորշչուկ
1985 Մարդն ակորդեոնով Человек с аккордеоном քեռի Կոլյա
1986 Նստած էինք ոսկյա սանդղամուտքին На златом крыльце сидели թագավոր Ֆեդոտ
1987 Այց Մինոտավրոսին Визит к Минотавру Ստեփան Մելնիկ
1988 Արտիստուհին Գրիբովից Артистка из Грибова Գեորգի Գոլոլոբով
1989 Կրկեսի գմբեթի ներքո Под куполом цирка գեղարվեստական ղեկավար
1991 Բոլոտնայա street, կամ Միջոց սեքսի դեմ Болотная street, или Средство против секса շենքի կառավարիչ Ֆեոդոր
1992 Կրակոց դագաղի մեջ Выстрел в гробу գնդապետ Բուտիլկին
1992 Պարոնայք արտիստներ Господа артисты նահանգային չինովնիկ
1997 Հին երգեր գլխավորի մասին 3 Старые песни о главном 3 Կարպ Յակին
2000 Բրեմենյան երաժիշտներ & Co Бременские музыканты & Co հիմար թագավոր
2004 Ադամանդներ Ջուլիետայի համար Бриллианты для Джульетты պապ Միշա

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20061009181322/http://www.biograph.comstar.ru/bank/pugovkin.htm
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. 3,0 3,1 3,2 http://www.polit.ru/news/2008/07/25/pugovkin.html
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. http://zakon.rada.gov.ua/cgi-bin/laws/main.cgi?nreg=1252/99
  6. «Второе Горьковское танковое училище». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
  7. «Михаил Пуговкин | RUSKINO.RU». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
  8. 99 ролей
  9. Указ Президента РФ от 14 января 2002 г. № 35 Արխիվացված 2009-08-04 Wayback Machine
  10. Указ Президента Российской Федерации от 1 сентября 2003 г. № 1019
  11. Нагороджений Указом Президента України від 30 вересня 1999 року № 1252
  12. «Пуговкин М. И. — БВТККУ Благовещенское высшее танковое командное Краснознамённое училище». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
  13. В Москве подведены итоги конкурса «Золотой венец границы», 1tv.ru
  14. Государственный Совет Республики Крым
  15. Михаил Пуговкин. Бац, бац… и в точку. Передача НТВ, 2011
  16. Прощание: Михаил Пуговкин // Газета «СК-новости», № 8 (250) от 5.09.2008 — стр. 15(չաշխատող հղում)
  17. Знаменитый актёр Михаил Пуговкин скончался после пяти дней в реанимации
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Պուգովկին» հոդվածին։