Միրա Սորվինո
Միրա Կատրին Սորվինո (անգլ.՝ Mira Katherine Sorvino, սեպտեմբերի 28, 1967[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Վուդի Ալլենի «Հզոր Աֆրոդիտե» ֆիլմում կատարած իր դերի համար Ոսկե գլոբուս և Օսկար մրցանակաբաշխություններում արժանացել է մրցանակների՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում։ Իր կարիերայի սկզբում խաղացել է «Մուտանտներ» (1997), «Փոխարինող մարդասպաններ» (1998), «Լուլուն կամրջի վրա» (1998) ֆիլմերում։ «Նորման Ժան և Մերիլին» ֆիլմում իր կատարած դերի համար Միրան առաջադրվել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակաբաշխություններում։
Միրա Սորվինո անգլ.՝ Mira Sorvino | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1967[1][2][3][…] (57 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Դուայթ-Էնգլվուդ դպրոց և Elisabeth Morrow School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | քրիստոնեա |
Մասնագիտություն | կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Փոլ Սորվինո[4] |
Ամուսին(ներ) | Christopher Backus?[4] |
Համատեղ ապրող(ներ) | Քվենտին Տարանտինո |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՄիրան ծնվել է Մանհեթենում[5]։ Նրա հայրը՝ դերասան Փոլ Սորվինոն, ունի սիցիլական ծագում։ Հարվարդի համալսրանում Միրան ուսումնասիրել է չինագիտություն։ 1989 թվականին նրա դիպլոմային աշխատանքը վերաբերում էր Չինաստանում ռասայական խտրականություններին։ Համալսարանն ավարտելուց հետո Միրան երեք տարի ապրել է Նյու Յորքում։ Շատ երիտասարդ դերասանուհիների հետ Միրան սկսել է զբաղվել դերասանական աշխատանքով։
«Ընկերների մեջև» (1993) ֆիլմում Միրան ընդունվել է աշխատանքի որպես ռեժիսորի երրորդ օգնական։ Այնուհետև նա առաջադրվել է որպես ֆիլմի գլխավոր դերակատար։
«Բարսելոնա», «Հեռուստավիկտորինա» ֆիլմերում մի քանի աննշան դերերում նկարահանվելուց հետո, Միրան 1995 թվականին նկարահավել է Վուդի Ալենի «Հզոր Աֆրոդիտե» ֆիլմում, որտեղ մարմնավորել է մարմնավաճառ Լինդա Էյշի դերը։ Այս ֆիլմում նկարահանվելուց հետո Միրան ենթարկվել է բազում քննադատական ճնշումների։ Իր կատարած դերի համար արժանացել է Օսկար և Ոսկե գլոբուս մրցանակների՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում։
1996 թվականին Միրայի անունն ընդգրկվել է «People» ամսագրի 50 ամենագեղեցիկ կանանց ցանկում։ Նույն թվականին HBO ամերիկյան հեռուստացանցի նկարահանած «Նորմա Ջին և Մերիլին» ֆիլմում խաղացել է Մերիլին Մոնրոյ դերը։ 1997 թվականին նկարահանվել է «Ռոմին և Միշելը շրջանավարտների հանդիպման ժամանակ» կինոկատակերգությունում, որը գրանցել է համեստ հաջողություն կինոժապավենում։
Հաջորդ մի քանի տարիներին Միրան նկարահանվել է ցածր բյուջետային ֆիլմերում։ 2005 թվականին Միրան նկարահանվել է «Lifetime» հեռուստաալիքի «Կենդանի ապրանքներ» ֆիլմում, որը նոմինացվել է Ոսկե գլոբուս մրցանակաբաշխությանը։
2007 թվականին նկարահանվել է «Լենինգրադ» հեսռուստասերիալում, իսկ 2010 թվականին՝ «Բազմակի սարկազմներ» դրամայում։
Անձնական կյանք
խմբագրել1996-1998 թվականներին Միրան հարաբերությունների մեջ է եղել Քվենտին Տարանտինոյի հետ. վերջինս ուղեկցում էր Միրային Օսկար մրցանակաբաշխության ընթացքում։ 2003 թվականին նա հանդիպում էր Քրիստոֆեր Բակուսի հետ։ Նրանք գաղտնի ամուսնացան Սանտա Բարբարայում (Կալիֆոռնի)), ապա բացօթյա համեստ արարողություն կազմակերպեցին Կապրիում (Իտալիա)։ Զույգն ունեցավ չորս երեխա. դուստրեր՝ Մետեա Անգել (ծնված 2004 թվականին)[6] , Լյուսիա (ծնված 2012 թվականին)[7] և որդիներ՝ Ջոնի Քրիստոֆեր Քինգ (ծնված 2006 թվականին)[8] և Հոլդե Պոլ Թերրի Բաքուս (ծնված 2009 թվականին)[9]։
Սորվինոն նաև ակտիվ քաղաքական ակտիվիստ է։ Նա կապված է եղել «Amnesty International» կազմակերպության հետ սկսած 2004 թվականից[10]։ 2006 թվականին «Amnesty International»-ը Միրային պարգևատրեց «Artist of Conscience» մրցանակով։ Այդ մրցանակին արժանանում են երկարամյա հումանիտար, բարեգործական աշխատանք կատարած անձիք։ 2009 թվականից Միրան ՄԱԿ-ի «բարի կամքի դեսպան» է՝ մարդկային թրաֆիքինգի դեմ պայքարում։ Նա լոբբինգ է անցկացրել Կոնգրեսում՝ Դարֆուրում մարդկանց թրաֆիքինգը (շահագործումը) վերացնելու համար[11]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1985 | «Աղբ» | The Stuff | Գործարանի աշխատողուհի |
1993 | «Ընկերների միջև» | Amongst Friends | Լաուրա |
1994 | «Հեռուստավիկտորինա» | Quiz Show | Սանդրա Գուդուին |
1994 | «Բարսելոնա» | Barcelona | Մարթա Ֆերրեր |
1995 | «Քաղցր ոչնչություն» | Sweet Nothing | Մոնիկա |
1995 | «Հզոր Աֆրոդիտե» | Mighty Aphrodite | Լինդա Աշ |
1995 | «Կապույտը՝ դեմքին» | Blue in the Face | Օրիորդ |
1997 | «Մուտանտներ» | Mimic | Սյուզան |
1998 | «Փոխարինող մարդասպաններ» | The Replacement Killers | Մեգ Քոբորն |
1998 | «Լուլուն կամրջի վրա» | Lulu on the Bridge | Սելյա Բերնս |
1998 | «Շատ հոգնած՝ մեռնելու համար» | Too Tired to Die | Ջայն |
1999 | «Առաջին հայացքից» | At first sight | Էմի Բենիք |
1999 | «Սեմի ամառը» | Summer of Sam | Դիոնա |
2001 | «Մոխրագույն գոտին» | The Grey Zone | Դինա |
2002 | «Անծանոթների միջև» | Between Strangers | Նատալիա Բաուեր |
2003 | «Աստվածներ և գեներալներ» | Gods and Generals | Ֆաննի Չեմբերլին |
2007 | «Ամրագրված ճանապարհ» | Reservation Road | Ռութ |
2008 | «Վերջին տաճարականը» | The Last Templar | Տեսս Չեյկին |
2009 | «Լենինգրադ» | Leningrad | Քայթ Դեյվիս |
2009 | «Բազմակի սարկազմներ» | Multiple Sarcasms | Քարի |
2012 | «Միության հրապարակ» | Union Square | Լուսի |
2012 | «Սմիթի» | Smitty | Ամանդա |
2013 | «Տիեզերքի ռազմիկները» | Space Warriors | Սալլի |
2012 | «Կատարյալ քույրեր» | Perfect Sisters | Լինդա |
2015 | «Դու հավատու՞մ ես» | Do You Believe? | Սամանթա |
2015 | «Քլոեն և Թեոն» | Chloe and Theo | Մոնիկա |
2016 | «Հիշողության Սուրբ Ծնունդը» | A Christmas to Remember | Ջենիֆեր |
2016 | «Անբավարարություն» | Indiscretion | Վերոնիկա |
2017 | «Վեց ֆուտ խորությունում» | 6 Below: Miracle on the Mountain | Սյուզան |
2018 | «Նայել հեռու» | Look Away | էմի |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ Bialas, Michael (2012 թ․ հուլիսի 10). «Mira Sorvino on Family Values, Reunions and Her Juiciest Role Yet». The Huffington Post. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Staff (2012 թ․ նոյեմբերի 4). «Mira Sorvino Gives Birth to a Girl». People. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Archuleta, Paul (2012 թ․ մայիսի 4). «Mira Sorvino Welcomes Daughter Lucia». People. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Gee, Allison (2006 թ․ մայիսի 30). «Mira Sorvino Has a Boy». People. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Symons, Matt (2009 թ․ հուլիսի 13). «Mira Sorvino Welcomes Son Holden Paul Terry». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Mira Sorvino aiding Amnesty International». USA Today. 2004 թ․ մարտի 10. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Spotlight on Human Trafficking with Mira Sorvino». National Conference of State Legislatures. 2011 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրա Սորվինո» հոդվածին։ |