Մկրտիչ Բարխուդարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարխուդարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մկրտիչ Կարապետի Բարխուդարյան (1862[1][2], Ներքին Ագուլիս, Օրդուբադի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - 1927[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), հայ գրականագետ, թարգմանիչ, խմբագիր-հրատարակիչ։
Մկրտիչ Բարխուդարյան | |
---|---|
Ծնվել է | 1862[1][2] |
Ծննդավայր | Ներքին Ագուլիս, Օրդուբադի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | 1927[1][2] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Լազարյան ճեմարան[1] և Մոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ[1] |
Մասնագիտություն | գրականագետ, թարգմանիչ, խմբագիր և հրատարակիչ |
Աշխատավայր | Հանդես գրականական և պատմական[1] |
Սովորել է Լազարյան ճեմարանում, 1889 թ.-ին ավարտել Մոսկվայի համալսարանի բանասիրական բաժինը, եղել նույն համալսարանի հայ ուսանողության ընկերության կազմակերպիչներից ու ղեկավարներից։ 1888-1896 թ.-ին Մոսկվայում հրատարակել է «Հանդես գրականական և պատմական» պարբերականը, որտեղ տպագրվել են Միքայել Նալբանդյանի, Ռաֆայել Պատկանյանի, Պերճ Պռոշյանի, Ղազարոս Աղայանի, Արփիար Արփիարյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ծատուրյանի, Գևորգ Բարխուդարյանի, Ե. Շահազիզի և ուրիշների արձակ, չափածո և գրականագիտական աշխատանքներն ու թարգմանությունները։ Իր տպարանում տպագրել է հայ գրողների երկերը, ինչպես նաև «Մարտ» թերթը։ Թարգմանել է Լև Տոլստոյի «Հաջի Մուրադ»-ը, Մաքսիմ Գորկու պատմվածքներից մի քանիսը, Վիպպերի «Հին Արևելքը և Էգեյան կուլտուրան» գիրքը։ 1907 թ. -ին լույս է ընծայել «Անգլիայի պետական կազմը և քաղաքական կուսակցությունները» աշխատությունը։ 1920-ական թթ. մասնակցել է Մոսկվայում արևելյան լեզուներով բառարանների հրատարակության աշխատանքներին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 514—215.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Բարխուդարյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 319)։ |