Մ 15 ճանապարհ (Հայաստան)
Մ 15 ճանապարհ (M 15), միջպետական նշանակության ճանապարհը, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհային ցանցի կարևորագույն հատվածներից մեկը[1]։
Մ 15 ճանապարհ Մ15 | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Երկարություն | 29,4 կմ |
ՀՀ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցն այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ցանցին և ապահովում են միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը[2]։
Մ 15 ճանապարհը ունի 29.4 կմ երկարություն։ Այն հանդիսանում է մայրաքաղաք Երևանը շրջանցող ճանապարհ՝ Բալահովիտ գյուղը միացնելով Մասիս քաղաքին[1]։ Ճանապարհի Ջրվեժ-Նուբարաշեն հատվածը սողանքի պատճառով փակվել է և չի գործում մինչ օրս[փա՞ստ]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշմում «ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկի» մասին: Արխիվացված 2016-07-16 Wayback Machine
- ↑ «ՀՀ օրենքը ավտոմոբիլային ճանապարհների մասին» ընդունված 2006 թվականի դեկտեմբերի 5-ին, հաստատված ՀՀ նախագահի կողմից 2006 թվականի դեկտեմբերի 21-ին։