Յուրի Լևիտանսկի

ռուս բանաստեղծ և թարգմանիչ

Յուրի Դավիդովիչ Լևիտանսկի (ռուս.՝ Ю́рий Дави́дович Левита́нский, հունվարի 22, 1922(1922-01-22)[1][2], Կոզելեց, Չեռնիգովի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ - հունվարի 25, 1996(1996-01-25)[1][2], Մոսկվա, Ռուսաստան), ռուս բանաստեղծ և թարգմանիչ, լիրիկական ու ծաղրերգական բանաստեղծությունների վարպետ։ Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր գրականության և արվեստի բնագավառում (1994 թվական)[3]։

Յուրի Լևիտանսկի
ռուս.՝ Юрий Левитанский
Ծնվել էհունվարի 22, 1922(1922-01-22)[1][2]
ԾննդավայրԿոզելեց, Չեռնիգովի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ
Վախճանվել էհունվարի 25, 1996(1996-01-25)[1][2] (74 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և թարգմանիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ
Ժանրերպոեզիա
Պարգևներ
Կայքlevitansky.ru

Կենսագրություն

խմբագրել

Յուրի Լևիտանսկին ծնվել է 1922 թվականի հունվարի 22-ին Ուկրաինական ԽՍՀ Կոզելեց քաղաքում (Չեռնիգովի մարզ)։ Տղայի ծնունդից կարճ ժամանակ անց նրա ընտանիքը տեղափոխվում է Կիև, ապա Ստալինո (ներկայում՝ Դոնեցկ)։ 1938 թվականին Ստալինոյում ավարտելով դպրոցը՝ Յուրի Լևիտանսկին մեկնում է Մոսկվա, որտեղ 1939 թվականին ընդունվում է Փիլիսոփայության, գրականության ու պատմության ինստիտուտ։

Հայրենական մեծ պատերազմն սկսելուց հետո Յուրի Լևիտանսկին, որ սովորում էր երկրորդ կուրսում, թողել է ինստիտուտն ու որպես շարքային կամավոր մեկնել ռազմաճակատ. նա ծառայել է հատուկ նշանակության զորքերի առանձին մոտոհրաձգային բրիգադում, դարձել է լեյտենանտ, ապա՝ ռազմական թղթակից։ 1943 թվականից նրա ստեղծագործությունները տպագրվել են ռազմաճակատային տարբեր թերթերում։

Գերմանիայի կապիտուլյացիայից հետո Յուրի Լևիտանսկին ռազմական գործողությունների է մասնակցել Մանչժուրիայում։ Ծառայության տարիներին պարգևատրվել է Կարմիր Աստղի և Հայրենական պատերազմի շքանշաններով, «Մարտական ծառայությունների», «Մոսկվայի պաշտպանության համար», «Բուդապեշտի գրավման համար», «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «Ճապոնիայի դեմ հաղթանակի համար»մեդալների, ինչպես նաև Մոնղոլիայի երկու մեդալների[4]։ Զորացրվել է 1947 թվականին։

Յուրի Լևիտանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Զինվորական ճանապարհ» (ռուս.՝ Солдатская дорога), լույս է տեսել 1948 թվականին Իրկուտսկում։ Այնուհետև հրատարակվել են «Հանդիպում Մոսկվայի հետ» (1949), «Ամենաթանկը» (1951), «Գաղտնի ազգանուն» (1954) և այլ ժողովածուներ։

1955-1957 թվականներին Լևիտանսկին սովորել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտին կից Գրական բարձրագույն դասընթացներում։ 1957 թվականից եղել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ[5]։ 1963 թվականին լույս է տեսնում «Երկրային երկինք» (ռուս.՝ «Земное небо») ժողովածուն՝ հեղինակին բերելով ճանաչում։ Լևիտանսկին տեղափոխվում է Մոսկվա։

Բանաստեղծություններ գրելուց բացի Յուրի Լևիտանսկին կատարել է թարգմանություններ, գրել պարոդիաներ. 1963 թվականին «День поэзии» տարեգրքում տպագրվել են նրա պարոդիաները՝ նվիրված խորհրդային հայտնի գրողներ Լեոնիդ Մարտինովին, Անդրեյ Վոզնեսենսկուն, Բելլա Ախմադուլինային, Միխայիլ Սվետլովին և այլոց[6]. դրանք բոլորն ստեղծվել են «Раз, два, три, четыре, пять, вышел зайчик погулять» (հեղինակ՝ Ֆեոդոր Միլլեր, 1851) մանկական ոտանավորի հիման վրա[7]։

1970 թվականին լույս է տեսել Յուրի Լևիտանսկու բանաստեղծությունների «Կինեմատոգրաֆ», 1975 թվականին՝ «Հուշեր կարմիր ձյան մասին» (ռուս.՝ «Воспоминания о Красном снеге»), 1980 թվականին՝ «Երկու ժամանակ» (ռուս.՝ «Два времени»), 1980 թվականին՝ «Երազ ճանապարհի մասին» (ռուս.՝ «Сон о дороге»), իսկ 1991 թվականին՝ «Սպիտակ բանաստեղծություններ» (ռուս.՝ «Белые стихи») ժողովածուները։

1978 թվականին լույս է տեսել նրա պարոդիաների «Сюжет с вариантами» գիրքը, որում վերահրատարակվել են 1963 թվականին տպագրված ստեղծագործությունները։

 
Յուրի Լևիտանկսու շիրիմը Վագանկովյան գերեզմանատանը

Յուրի Լևիտանսկու շատ բանաստեղծություններ վերածվել են երգերի և կատարվել հայտնի բարդերի կողմից (Վիկտոր Բերկովսկի, Սերգեյ Նիկիտին, Վադիմ Միշչուկ)[8]։ Խորհրդային СВ խումբը 1984 թվականին թողարկել է «Московское время» ալբոմը, որում ընդգրկված են Լևիտանսկու բանաստեղծությունների հիման վրա գրված մի քանի երգեր[9]։

Յուրի Լևիտանսկու բանաստեղծությունների վրա գրված երգեր են հնչում «Մոսկվան արցունքներին չի հավատում» (1979, «Диалог у новогодней ёлки»), «Ասպետական սիրավեպ» (2000), «Արևային հարված» (2002) ֆիլմերում։

1993 թվականին Լևիտանսկին ստորագրել է «42-ի նամակը»։ 1995 թվականին՝ Պետական մրցանակի հանձնման արարողության ժամանակ, Յուրի Լևիտանսկին դիմել է Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինին՝ կոչ անելով դադարեցնել պատերազմը Չեչնիայում։

Յուրի Լևիտանսկին մահացել է սրտի կաթվածից 1996 թվականի հունվարի 25-ին՝ Մոսկվայի քաղաքապետարանում տեղի ունեցած մտավորականների հավաքի ժամանակ, որտեղ նա խոսում էր չեչենական պատերազմի մասին[10][11]։ Թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը[12]։

2013 թվականի սեպտեմբերի 25-ին Դոնեցկում տեղադրվել է Յուրի Լևիտանսկուն նվիրված հուշատախտակ[13]։

Մատենագրություն

խմբագրել
  • Զինվորական ճանապարհ / Солдатская дорога: Стихи. — Иркутск, 1948.
  • Հանդիպում Մոսկվայի հետ / Встреча с Москвой: Стихи. — Иркутск, 1949.
  • Ամենաթանկը։ Բանաստեղծություններ ի պաշտպանություն երեխաների / Самое дорогое: Стихи в защиту детей. — Иркутск : Обл. изд., 1951. — 116 с.
  • Մեր օրերը։ Բանաստեղծությունների գիրք / Наши дни: Книга стихов. — М. : Молодая гвардия, 1952. — 104 с.
  • Նոր տարվա առավոտը։ Բանաստեղծություններ / Утро нового года: Стихи. — Новосибирск : Обл изд., 1952. — 112 с.
  • Տերևները ճախրում են։ Բանաստեղծություններ / Листья летят: Стихи. — Иркутск : Кн. изд., 1956. — 94 с.
  • Գաղտնի ազգանուն / Секретная фамилия. — Иркутск, 1957.
  • Աշխարհի կողմերը /Стороны света: Стихи. — Москва, 1959.
  • Երկրային երկինք / Земное небо. — Москва, 1963.
  • Տարիների հոսքը։ Բանաստեղծություններ / Теченье лет: Стихи. — Иркутск: Восточно-Сибирское книжное издательство, 1969. — 144 с.: портр.
  • Կինեմատոգրաֆ։ Բանաստեղծությունների գիրք / Кинематограф: Книга стихов. — М: Советский писатель, 1970. — 128 с.
  • Հուշեր կարմիր ձյան մասին։ Բանաստեղծություններ / Воспоминанье о красном снеге: Стихи. — М.: Художественная литература, 1975. — 208 с.
  • Այդինչ օրը։ Բանաստեղծությունների գիրք / День такой-то: Книга стихов. — М.: Советский писатель, 1976. — 112 с.
  • «Сюжет с вариантами: Книга пародий. — Москва, 1978». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին..
  • Երկու ժամանակ։ Բանաստեղծություններ / Два времени: Стихи. — М.: Современник, 1980. — 190 с.
  • Նամակներ Կատերինային, կամ Զբոսանք Ֆաուստի հետ / Письма Катерине, или Прогулка с Фаустом. — М., Советский писатель, 1981. — 128 с. Тираж 25 000 экз.
  • Ընտրյալ երկեր / Избранное. — Москва, 1982.
  • Տարիներ։ Բանաստեղծություններ / Годы: Стихи. — М.: Советский писатель, 1987. — 352 с. Тираж 50 000 экз.
  • Սպիտակ բանաստեղծություններ / Белые стихи. — М.: Советский писатель, 1991. — 112 с. : портр.
  • Երկու երկինքների միջև։ Բանաստեղծություններ / Меж двух небес: Стихи. — М.: ИНФРА-М, 1996. — 366 с.
  • Երբևէ ինձնից հետո / Когда-нибудь после меня. — М.: Полиграфресурсы, 1998. — 608 с.
  • Անձրևի կանաչ հնչյունները / Зелёные звуки дождя. — М.: Эксмо-Пресс, 2000. — ISBN 5040047320.
  • Երազ հեռացող գնացքի մասին / Сон об уходящем поезде. — М.: Русская книга, 2000. — 384 с. — ISBN 5-268-00436-0.
  • Սև-սպիտակ ֆիլմ / Чёрно-белое кино. — М.: Время, 2005. — 496 с. — ISBN 978-5-9691-0085-5.
  • Յուրաքանչյուրն ընտրում է իր համար / Каждый выбирает для себя. — М.: Время, 2005. — 640 с. — ISBN 5-9691-0079-X.
  • Окно, горящее в ночи. — М., «Эксмо», 2012 г. 320 с.
  • Левитанский Ю. Д. Каждый выбирает для себя. — М.: Время, 2005. — 640 с. — ISBN 5-9691-0079-X

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 409—412. — ISBN 5-94848-262-6
  3. Указ Президента РФ от 29.05.1995 № 537
  4. «Левитанский Ю. Д. на Library.ru». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  5. ««Словарь Новая Россия: мир литературы» («Знамя»)».
  6. День поэзии 1963. Ежегодник. — М.: Советский писатель, 1963
  7. «Миллер Федор Богданович. Стихотворения». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  8. «Песни на стихи Ю. Левитанского на bards.ru». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  9. «Дискография группы СВ на pripev.ru». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  10. «Левитанский Юрий - Всего и надо, что вглядеться» (ռուսերեն). teatr.audio. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  11. «Чтобы помнили - Левитанский Юрий Давидович» (ռուսերեն). www.stranamam.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  12. «Могила Ю. Д. Левитанского на Ваганьковском кладбище». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  13. «В Донецке открыли мемориальную доску Юрию Левитанскому». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.

Գրականություն

խմբագրել
  • Сидоров Е. Исполненные доброго доверья… // «Литературная газета». — 1970. — 19 августа;
  • Латынина А. Жизнь моя, кинематограф… // «Литературная Россия». — 1972. — 14 апреля;
  • Поздняев М. Рядом и чуть впереди… // «Литературная газета». — 1983. — № 50;
  • Сергеев М. // Литературная Сибирь. — Вып. 2. — Иркутск, 1988;
  • Казак В. Лексикон русской литературы XX века. — М., 1996;
  • Гомберг Л. Война и мир Юрия Левитанского. — М., 1997;
  • Семёнов В. // Русские писатели XX века. — М., 2000.
  • Гомберг Л. Иронический человек. Юрий Левитанский: штрихи к портрету. — М.: Время, 2012. — ISBN 978-5-9691-0735-9

Արտաքին հղումներ

խմբագրել