Նեգրոպոնտոսի իշխանություն
Նեգրոպոնտոսի իշխանություն, նաև Նեգրոպոնտոս, Նեգրոպոնտեն (իտալ.՝ Signoria di Negroponte; բառացի՝ «Սև Կամուրջ»), միջնադարյան պետություն Բալկանյան թերակղզու հարավում 1240-1470 թվականներին։ Հիմնադրել է Բոնիֆացիոս Մոնֆերացին 1204 թվականին։ Երկիրը կառավարել են հիմնականում մի քանի իտալական ընտանիքների ներկայացուցիչներ։ Տարածքը սահմանափակվում էր գլխավորապես Եգեյան ծովի Եվբեա (Նեգրոպոնտոս) կղզով, երբեմն իշխանության սահմաններում են ընդգրկվել հարևան որոշ կղզիներ։
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Խալկիս | |||
Լեզու | իտալերեն պաշտոնապես, հունարեն տարածված | |||
Կրոն | Հռոմի Կաթոլիկ պաշտոնապես, Հույն Ուղղափառ տարածված | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | ենթակա իշխանություն |
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Խալկիսը։ Հետագայում պետությունը բաժանվում է երեք մասի՝ «եռապետության»։ Իշխանությունը վասալային կախման մեջ է եղել Լատինական կայսրությունից։
Նեգրոպոնտոսի իշխանությունը իտալական վերնախավի ու հույն բնակչության երկիր էր, որտեղ պաշտոնական կրոնը կաթոլիկությունն էր, սակայն բնակչությունը խոսում էր հունարեն ու դավանում ուղղափառ քրիստոնեություն։ Խաչակիրների միջնադարյան այս պետությունը շարունակում է գոյատևել նույնիսկ սենյոր պետությունների՝ Լատինական, ապա՝ Բյուզանդական կայսրությունների անկումից հետո։ 1470 թվականին՝ Կոստանդնուպոլսի գրավումից 27 տարի անց, կղզին նվաճվեց օսմանցիների կողմից։
Պատմություն
խմբագրելՀիմնադրում
խմբագրելԸստ բյուզանդական տարածքների բաժանման, Եվբեան բաժին է հասնում Բոնիֆացիոս Մոնֆերացուն, ով ստանում է նաև Թեսալոնիկի թագավորությունը, որն իր հերթին, դարձել է Լատինական կայսրության վասալներից մեկը, կենտրոն ունենալով Կոստանդնուպոլսում։ Կղզին փոխանցվել է նրանց որպես անձնական ավատ ֆլամանդացի ասպետ Ժակ դ'Ավենին։
Նրա մահից հետո՝ 1205 թվականին, կղզին բաժին է հասել երեք լոմբարդացի սենյորների Վերոնա քաղաքից՝ Ռավանո դալլե Կարչերին, Ջիբերտո դալլե Կարչերին ու Պեկարրո դը Մերկանուովոյին։ Նրանք բաժանել են կղզին երեք հավասար մասերի (տերցերիա, իտալ. "մեկ երրորդ") կամ ավատի ։ Ռավանո դալլե Կարչերին զբաղեցնում է հյուսիսը, մայրաքաղաքը Օրեի գյուղում (իտալերեն՝ տերցերո դել Ռիո), նրա եղբայր Ջիբերտո դալլե Կարչերին զբաղեցրել է հարավը, մայրաքաղաքը Կարիստո գյուղում, իսկ Պեկորարո դը Մերկանուովոն զբաղեցնում է կենտրոնը մայրաքաղաքը Խալկիս քաղաքում (կղզու խոշորագույն բնակավայրում). Խալկիսը նաև ստացել է "Լոմբարդական քաղաք" մականունը՝ խաչակիրների և վենետիկցիներ մեծ թվի պատճառով, որոնք այն անառիկ ամրոց էին դարձրել։ Միևնույն ժամանակ նախկին բյուզանդական Եվբեան ստանում է իր նոր իտալական անվանումը՝ Նեգրոպոնտոս։
1209 թվականին լոմբարդացիների՝ Լատինական կայսր Հենրիխ Ֆլանդրացու դեմ տապալված ապստամբության ֆոնի վրա, Ռավանոն իրեն հռչակում է Եվբեայի միակ կառավարիչ dominus insulae Nigropontis տիտղոսով, և նույն տարվա մարտին կնքում է դաշինքը Վենետիկի հանրապետության հետ։ Պայմանագրով ճանաչվում էր այս պետության գերակայությունը, իսկ նրա քաղաքացիներին տրամադրվում էին առևտրային զգալի արտոնություններ։ Չնայած դրան, մայիսին Ռավանոն խոստովանում է իր վասալային կախվածությունը Լատինական կայսրությանից։
Ժառանգների պայքար
խմբագրելՌավանոյի մահից հետո՝ 1216 թվականին նրա ժառանգները չհամաձայնվեցին ժառանգության կարգի հետ, ինչը թույլ տվեց Վենետիկի է բալյիին միջամտել։ Երեք տերությունների փոխարեն նա ստեղծեց վեցը, դրանով առաջացնելով գեկսարխիաներ (sestieri)։
Հյուսիսային Օրեան բաժանվեց Ռավանոյի զարմիկների միջև՝ Մարինոյի և Ռիկարդոյի, հարավային տերցիան բաժանվեց Կարչերիի այրի Իզաբելլայի և նրա դստեր Բերտայի միջև, կենտրոնական տերությունը բաժին է հասնում Ջիբերտոյի ժառանգներին՝ Գուլյելմոյին և Ալբերտոյին։ Վեց շրջաններից մեկի եփականատիրոջ մահվան դեպքում, նրա ժառանգորդը դառնում էր 5 շրջաններից մեկի տիրակալը, այլ ոչ թե նրա երեխաներց մեկը։ Ի վերջո, դրանց մեծ մասը բաժին է հասնում եղբայրներին, որդիներին կամ զարմիկներին, դրանով իսկ պահպանելով դքսությունը լոմբարդական ընտանիքների նեղ շրջապատում։
1255 թվականին Օրեայի տիրուհի և Ախայայի տիրակալի կին Կարինտանա դալլե Կարչյերի մահը Եվբեայի համար պատերազմի պատճառ դարձավ։ Գիլյոմ 2-րդ Վիլլարդուենը իրեն հայտարարեց հանգուցյալ կնոջ ժառանգորդ, այն դեպքում, երբ լոմբարդացի ղեկավարները դեմ էին հանդես եկել։ 1256 թվականի հունիսի 14-ին Գուլյելմո Վերոնացու և Նարզոտտո դալլե Կարչյերիի մնացած տրիարխիաները հրաժարվցին ենթարկվել նրան, և անցան Վենետիկի կազմի մեջ։ Որպես պատասխան Ախայայի տիրակալը զավթեց Խալկիսը, որը վենետիկցիները վերագրավել էին միայն 1258 թվականի սկզբին։ Պատերազմն ավարտվեց Կարիդայի ճակատամարտով 1258 թվական մայիս-հունիսին, որտեղ Վիլլարդուենի զորքերը ջախջախեցին Գի I դե լա Ռոշ դքսին, ով հանդես էր եկել որպես լոմբարդացիների կողմնակից։
1259 թվականի օգոստոսին վենետիկյան դոժ Ռենյերո Զենոնը խաղաղություն է առաջարկում, և ըստ 1262 թվականի համաձայնագրի, ճանաչում է Գիլյոմի սյուզերենությունը կղզու վրա, բայց ոչ թե նրա ժառանգության իրավունքը Օրեայի տրիարխիայի վրա։
Բյուզանդական շրջան
խմբագրելԱյդ ժամանակ Բյուզանդական կայսրության փլուզումից հետո ի հայտ եկած հունական պետություններ Նիկեային, Տրապիզոնից և Էպիրայից, միայն առաջինը կարողացավ դառնալ դոմինանտ ուժ լատինների դեմ պայքարում կայսրության վերականգնման հարցում։ 1261 թվականին Կոստանդնուպոլսի գրավումից և Բյուզանդիայի վերականգնումից հետո, նրա տիրակալ Միխայիլ VIII Պալեոլոգը որոշում է միավորել խաչակիրների պետությունը Հունաստանի հարավում։ Ծառայության վերցնելով զորավար Իկարիոսին, հռոմեացիները 1276-1277 թվականների մարտերից հետոկարողանում են նվաճել Եվբեայի մեծ մասը, Խալկիսից բացի։ 1280-ականներից հետո նա անհետանում է տեսադաշտից, և 1296 թվականին Վենետիկի միջոցով Բոնիֆաս Վերոնացին ամբողջությամբ վերացրեց բյուզանդացիներին Նեգրոպոնտոսից։
Հետագա իրադարձություններ
խմբագրել1317 թվականն Կարիստոսը բաժին է հասնում կատալոնական վարձկանների առաջնորդ Ալֆոնսո Ֆադրիկեին՝ Աթենքի դքսության փոխգեներալին և Ֆեդերիգո II Սիցիլիացու անօրինական որդուն։
1319 թվականին Վենետիկը նրանց հետ խաղաղության պայմանագիր է կնքում, որով պահպանում էր իր քաղաքը, որը վենետիկցիները ստացան միայն 1365 թվականին։ Երեք տրիարխներ Նիկոլլո III դալլե Կարչյերիի և Ջորջիո III Ջիզիի մահից հետո 1383 և 1390 թվականներին իրենց հողերը անցան հանրապետությանը վերջնականապես զբաղեցնելով ողջ կղզին։ Այնուամենայնիվ, տրիարխների համակարգը պահպանվել է վենետիկյան ընտանիքների համար։
Իտալացիների իշխանությունը տևեց մինչև 1470 թվականը, երբ թուրք-վենետիկյան 1463-1479 թվականների պատերազմի ընթացքում 1470 թվականի հուլիսի 12-ին՝ Նեգրոպոնտոսը անկում ապրեց օսմանյան բանակի հարվածներին չդիմանալով։ Խալկիսի տիրակալ Պաոլո Էրիցցոն թաքվում էր աշտարակներից մեկում և հանձնվեց, երբ սուլթանը խոստացավ չգլխատել նրան։ Մուհամմեդ II-ը կատարեց խոստումը, չգլխատեց նրան, այլ հրամայեց մասնատել նրա մարմինը։
Հենց Նեգրոպոնտոս անվանումը մինչ օրս օգտագործվում է կղզու տուրիստական հատվածում ( հյուրանոցներիանվանումները, հուշանվերներ և այլն)։
Սոցիալական կառույց
խմբագրելՀունական բնակչությունը առանձնացված էր ռազմաքաղաքական կյանքից և կազմել էր կախյալ գյուղացիների դասը։ Արևմտյան ասպետները և նրանց ժառանգները վարում էին մշտական պայքար կղզու համար։
13-րդ դարի սկզբին համընդհանուր շփոթության և մշտական պատերազմների պատճառով, Եվբեայի շատ գյուղեր ամայացան։ Նպատակ ունենալով ավելացնել բնակչությունը վենետիկցիները թույլ տվեցին կիսաքոչվոր վալախներին և արնաուտներին իրենց անասուններին արածացնել կղզու լեռնային մասերում։
Գրականություն
խմբագրել- Cawley, Charles. «Latin lordships in Greece: Euboea». Medieval Lands. Foundation for Medieval Genealogy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.
- Fine, John Van Antwerp (1994), The Late Medieval Balkans: A Critical Survey from the Late Twelfth Century to the Ottoman Conquest, University of Michigan Press, ISBN 978-0472082605
- Koder, Johannes (1973), Negroponte: Untersuchungen zur Topographie und Siedlungsgeschichte der Insel Euboia während der Zeit der Venezianerherrschaft (German), Vienna: Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, ISBN 3-7001-0020-5
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Miller, William (1908), The Latins in the Levant, a History of Frankish Greece (1204–1566), New York: E.P. Dutton and Company
- Nicol, Donald MacGillivray (1993), The Last Centuries of Byzantium, 1261–1453, Cambridge University Press, ISBN 978-0521439916
- Setton, Kenneth M. (1976), The Papacy and the Levant, 1204–1571: Volume I, The Thirteenth and Fourteenth Centuries, DIANE Publishing, ISBN 978-0-87169-114-0
{{citation}}
: Check|isbn=
value: checksum (օգնություն)