Նոր սերունդ մշակութային միություն (Գլենդել)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նոր սերունդ մշակութային միության ԱՄՆ-ի մասնաճյուղը գործում է 1989 թվականից Գլենդելում՝ ՍԳՀԿ հովանու ներքո։ Հիմնադիրներ՝ Գ. Մոլոյան, Կ. Սանկրյան, Բ. Տրամարյան, Գ. Ալպարյան։ Հայապահպան գործունեություն է ծավալում մշակույթի տարբեր բնագավառներում, կազմակերպում գրական-գեղարվեստական միջոցառումներ, ռադիո- և հեռուստա- ելույթներ, թատերական և երաժշտական ձեռնարկներ, հրատարակչական աշխատանք, նշում հայ մշակույթի նշանակալի տարեթվերը, գրողների հոբելյանները։ Ունի երգչախումբ՝ «Հայրեն»։ Միության ակումբները գործում են Գլենդելում, Փասադենայում, Նորթ Հոլիվուդում։
Նոր սերունդ մշակութային միություն | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրված | 1989 |
Նպատակներ | գրական-գեղարվեստական միջոցառումների կազմակերպում, հրատարակչական աշխատանք |
Գլխադասային գրասենյակ | Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ղեկավար | Գ. Մոլոյան, Կ. Սանկրյան, Բ. Տրամարյան, Գ. Ալպարյան |
Վերադաս կազմակերպություն | Նոր սերունդ մշակութային միություն |
Ստորադաս կազմակերպություն(ներ) | միության ակումբները գործում են Գլենդելում, Փասադենայում, Նորթ Հոլիվուդում |