Նուրի Բիլգե Ջեյլան (թուրքերեն՝ Nuri Bilge Ceylan, հունվարի 26, 1959(1959-01-26)[1][2][3][…], Ստամբուլ, Թուրքիա[4]), թուրք կինոռեժիսոր, կինոօպերատոր և ֆոտոնկարիչ։ Կաննի կինոփառատոնի բազմակի դափնեկիր։ 2011 թվականին դարձել է Ոսկե ծիրան կինոփառատոնի դափնեկիր։

Նուրի Բիլգե Ջեյլան
Ծննդյան թիվ՝հունվարի 26, 1959(1959-01-26)[1][2][3][…] (65 տարեկան)
Ծննդավայր՝Ստամբուլ, Թուրքիա[4]
Քաղաքացիություն՝ Թուրքիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, լուսանկարիչ, սցենարիստ, օպերատոր-բեմադրիչ, կինոպրոդյուսեր, մոնտաժող, դերասան և կինոօպերատոր
Պարգևներ՝

Golden Orange Best Film Director Award?

Golden Orange Best Film Director Award?

Golden Orange Award Best FILM?

Կաննի կինոփառատոնի գրան-պրի

Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակ

Golden Orange Best Film Director Award?

Կաննի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

Կաննի կինոփառատոնի գրան-պրի

Ոսկե արմավենի

Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակ

Ոսկե կառք

Մշակույթի և արվեստի բնագավառում Թուրքիայի Հանրապետության նախագահի մեծ մրցանակ

Prix France Culture Cinéma?

և

Եվրոպական կինոակադեմիայի քննադատների մրցանակ

[5]
IMDb։ID 0149196
nuribilgeceylan.com

Կենսագրություն

խմբագրել

Նուրի Բելգե Ջեյլանը ծնվել է 1959 թվականի հունվարի 26-ին Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում՝ ագրոինժեներ Մ. Էմին Ջեյլանի ընտանիքում։ Մանկությունը անց է կացրել հոր հայրենի Ենիջե բնակավայրում, որը գտնվում է Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում։

Ավարտել է Ստամբուլի Բոսֆորի համալսարանի էլեկտրոտեխնիկայի բաժինը, այնուհետև սովորել է կինոարվեստ Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարանում։ Զբաղվել է լուսանկարչությամբ, նկարահանել մի քանի կարճամետրաժ ֆիլմեր։

Կաննի կինոփառատոնի բազմակի դափնեկիր է։

2002 թվականին նա «Օտարումը» ֆիլմը ստացել է Կաննի կինոփառատոնի գրան պրի մրցանակ, ինչպես նաև մրցանակ տղամարդու լավագույն դերի համար։ Ջեյլանի հաջորդ ֆիլմը՝ «Տարվա եղանակները», որտեղ նկարահանվել է նաև Ջեյլանը իր կնոջ հետ, արժանացել է FIPRESCI մրցանակի։

2008 թվականին Նուրի Բիլգե Ջեյլանը Կաննում ստացել է լավագույն ռեժիսոր մրցանակը «Երեք կապիկներ» ֆիլմի համար, իսկ 2011 թվականին ստացել է իր երկրորդ գրան պրին Կաննում «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմի համար։

Ֆիլմագրություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուրի Բիլգե Ջեյլան» հոդվածին։