Շախմատային օլիմպիադա 1952
Շախմատային 10-րդ օլիմպիադա, անցկացվել է 1952 թվականի օգոստոսի 10-31-ին, Հելսինկիում, որին մասնակցել են 25 երկրների հավաքականներ։ Առաջին անգամ մասնակցել է ԽՍՀՄ հավաքականը, որը 1947 թվականին միացել է ՖԻԴԵ-ին։
10-րդ շախմատային օլիմպիադա | |||
---|---|---|---|
Վայր | Հելսինկի | ||
Մասնակից երկրներ | 25 | ||
Շախմատիստների քանակ | 25 | ||
Պարտիաների քանակ | 740 | ||
Բացման արարողություն | օգոստոսի 10, 1952 | ||
Բացել է | 1952 թվականի օգոստոսի 10 | ||
Փակման արարողություն | 1952 թվականի օգոստոսի 31 | ||
|
Թիմի ձևավորման ժամանակ անդամների մեջ առաջացան տարաձայնություններ, որի հետևանքով նրա կազմից դուրս մնաց աշխարհի չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկը, ով այդ տարի ունեցել է մարզական բազում անհաջողություններ։ Սակայն տարեվերջին կայացած ԽՍՀՄ հերթական առաջնությունում Բոտվիննիկը բաժանեց 1-2-րդ հորիզոնականները և օլիմպիադայի 5 մասնակիցների դեմ կայացած պարտիաներում (Կոտովը հրաժարվել էր աջառնությանը մասնակցելուց) վաստակեց 4 միավոր։
Թիմերը բաժանված էին 3 խմբերի․ երկուսում 8-ական և մեկում՝ 9 հավաքական։ Երեք խմբերից յուրաքանչյուրի հաղթողները մասնակցում էին գլխավոր եզրափակչին։ 4-6 հորիզոնականներն զբաղեցրած թիմերը կազմում էին երկրորդ եզրափակիչը։ Այստեղ պայքար եր ընթանում 10-ից 18-րդ հորիզոնականներն զբաղեցնելու համար, իսկ մնացածը պայքարում էին 19-ից 25-րդ հորիզոնականների համար։
Կիսաեզրափակչում ԽՍՀՄ թիմը հաղթանակ տարավ Հունաստանի և Լեհաստանի (4։0), Նիդերլանդների և Շվեյցարիայի (3½:½), ԱՄՆ-ի և Իսրայելի (3։1) հավաքականների նկատմամբ։ Միայն Ֆինլանդիայի հավաքականը ցուցաբերեց առավել համառ դիմադրություն (2½:1½)։
Եզրափակիչ փուլի մեկնարկում առաջատարը Հարավսլավիայի հավաքականն էր։ ԽՍՀՄ շախմատի հավաքականը առաջին խաղափուլերում 2 մրցախաղում հաղթեց նվազագույն առավելությամբ (2½:1½) և երեք մրցախաղ, այդ թվում՝ Հարավսլավիայի դեմ, ավարտեց ոչ-ոքի։ Բայց վերջին խաղափուլերում ԽՍՀՄ հավաքականը 12 հնարավորից վաստակեց 10 միավոր և զբաղեցրեց 1-ին հորիզոնականը։ Հարավսլավիան եզրափակիչն անհաջող ավարտեց՝ 2-րդ տեղը զիջելով Արգենտինայի հավաքականին։
Երկրորդ եզրափակչում հաղթեց Նիդերլանդների հավաքականը, որը հաղթանակն ապահովել էր մրցաշարի ավարտից մի քանի տուր առաջ։ «С» եզրափակչում մրցակցությունից դուրս էր Բրազիլիան, որը զգալիորեն առաջ էր անցել մյուս թիմերից։ Բրազիլիայի միակ ոչ-ոքին եղել է Նորվեգիայի դեմ խաղում։ X օլիմպիադայում անցկացվել է 740 խաղ։
Հավաքականներ
խմբագրել- Ավստրիայի հավաքական
- Անգլիայի հավաքական
- Արգենտինայի հավաքական
- Բրազիլիայի հավաքական
- Հունգարիայի հավաքական
- ԳԴՀ-ի հավաքական
- Հունաստանի հավաքական
- Դանիայի հավաքական
- Իսրայելի հավաքական
- Իսլանդիայի հավաքական
- Իտալիայի հավաքական
- Կուբայի հավաքական
- Լյուքսեմբուրգի հավաքական
- Նիդեռլանդների հավաքական
- Նորվեգիայի հավաքական
- Լեհաստանի հավաքական
- Սահարայի հավաքական
- ԽՍՀՄ հավաքական
- ԱՄՆ-ի հավաքական
- Ֆինլանդիայի հավաքական
- Գերմանիայի հավաքական
- Չեխոսլովակիայի հավաքական
- Շվեդիայի հավաքական
- Շվեյցարիայի հավաքական
- Հարավսլավիայի հավաքական
Թիմային արդյունքներ
խմբագրելԿիսաեզրափակիչներ
խմբագրելԱռաջին խումբ.
Եզրափակիչ | Երկիր | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | + | − | = | Միավորներ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
«A» | Արգենտինա | 2 | 2 | 3½ | 3½ | 3½ | 3½ | 3½ | 4 | 6 | 0 | 2 | 25½ | ||
«A» | Գերմանիա | 2 | 2 | 2½ | 2½ | 3½ | 2½ | 4 | 4 | 6 | 0 | 2 | 23 | ||
«A» | Չեխոսլովակիա | 2 | 2 | 2½ | 3 | 3½ | 2½ | 3 | 4 | 6 | 0 | 2 | 22½ | ||
«B» | Անգլիա | ½ | 1½ | 1½ | 2 | 2 | 2½ | 4 | 4 | 3 | 3 | 2 | 18 | ||
«B» | Դանիա | ½ | 1½ | 1 | 2 | 2 | 1½ | 3 | 4 | 2 | 4 | 2 | 15½ | ||
«B» | Կուբա | ½ | ½ | ½ | 2 | 2 | 2½ | 2½ | 3½ | 3 | 3 | 2 | 14 | ||
«C» | Իսլանդիա | ½ | 1½ | 1½ | 1½ | 2½ | 1½ | 1½ | 2 | 1 | 6 | 1 | 12½ | ||
«C» | Սաար | ½ | 0 | 1 | 0 | 1 | 1½ | 2½ | 4 | 2 | 6 | 0 | 10½ | ||
«C» | Լյուքսեմբուրգ | 0 | 0 | 0 | 0 | 0 | ½ | 2 | 0 | 0 | 7 | 1 | 2½ |
Երկրորդ խումբ.
Եզրափակիչ | Երկիր | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | + | − | = | Միավորներ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
«A» | Շվեյցարիա | 2 | 2 | 3½ | 2 | 3½ | 4 | 4 | 4 | 0 | 3 | 21 | ||
«A» | Հունգարիա | 2 | 2½ | 2½ | 4 | 3 | 4 | 2½ | 6 | 0 | 1 | 20½ | ||
«A» | Հարավսլավիա | 2 | 1½ | 3 | 2½ | 3 | 3 | 3½ | 5 | 1 | 1 | 18½ | ||
«B» | Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն | ½ | 1½ | 1 | 3 | 1½ | 2½ | 3½ | 3 | 4 | 0 | 13½ | ||
«B» | Ավստրիա | 2 | 0 | 1½ | 1 | 2½ | 2 | 2½ | 2 | 3 | 2 | 11½ | ||
«B» | Իտալիա | ½ | 1 | 1 | 2½ | 1½ | 1 | 3½ | 2 | 5 | 0 | 11 | ||
«C» | Բրազիլիա | 0 | 0 | 1 | 1½ | 2 | 3 | 3 | 2 | 4 | 1 | 10½ | ||
«C» | Նորվեգիա | 0 | 1½ | ½ | ½ | 1½ | ½ | 1 | 0 | 7 | 0 | 5½ |
Երրորդ խումբ.
Եզրափակիչ | Երկիր | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | + | − | = | Միավորներ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
«A» | ԽՍՀՄ | 3 | 2½ | 3 | 3½ | 4 | 3½ | 4 | 7 | 0 | 0 | 23½ | ||
«A» | ԱՄՆ | 1 | 1½ | 4 | 1½ | 2 | 4 | 4 | 3 | 3 | 1 | 18 | ||
«A» | Ֆինլանդիա | 1½ | 2½ | 1½ | 1½ | 3 | 4 | 3 | 4 | 3 | 0 | 17 | ||
«B» | Իսրայել | 1 | 0 | 2½ | 2½ | 2 | 4 | 4 | 4 | 2 | 1 | 16 | ||
«B» | Նիդերլանդներ | ½ | 2½ | 2½ | 1½ | 1½ | 1½ | 3½ | 3 | 4 | 0 | 13½ | ||
«B» | Լեհաստան | 0 | 2 | 1 | 2 | 2½ | 2½ | 2½ | 3 | 2 | 2 | 12½ | ||
«C» | Շվեյցարիա | ½ | 0 | 0 | 0 | 2½ | 1½ | 3 | 2 | 5 | 0 | 7½ | ||
«C» | Հունաստան | 0 | 0 | 1 | 0 | ½ | ½ | 1 | 0 | 7 | 0 | 4 |
Եզրափակիչ «A»
խմբագրելՀորիզոնական | Երկիր | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | + | − | = | Միավորներ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | ԽՍՀՄ | 2½ | 2 | 2 | 2 | 2½ | 3 | 3½ | 3½ | 5 | 0 | 3 | 21 | ||
2 | Արգենտինա | 1½ | 2½ | 1½ | 1½ | 3 | 3½ | 2½ | 3½ | 5 | 2 | 0 | 19½ | ||
3 | Հարավսլավիա | 2 | 1½ | 2½ | 2 | 3 | 2½ | 3 | 2½ | 5 | 1 | 2 | 19 | ||
4 | Չեխոսլովակիա | 2 | 2½ | 1½ | 2 | 1½ | 2 | 3 | 3½ | 3 | 2 | 3 | 18 | ||
5 | ԱՄՆ | 2 | 2½ | 2 | 2 | 2 | 1½ | 3 | 2 | ն | 2 | 1 | 5 | 17 | |
6 | Հունգարիա | 1½ | 1 | 1 | 2½ | 2 | 2½ | 2 | 3½ | 3 | 3 | 2 | 16 | ||
7 | Շվեյցարիա | 1 | ½ | 1½ | 2 | 2½ | 1½ | 2 | 2 | 1 | 4 | 3 | 13 | ||
8 | Գերմանիա | ½ | 1½ | 1 | 1 | 1 | 2 | 2 | 1½ | 0 | 2 | 6 | 10½ | ||
9 | Ֆինլանդիա | ½ | ½ | 1½ | ½ | 2 | ½ | 2 | 2½ | 1 | 5 | 2 | 10 |
Եզրափակիչ «B»
խմբագրելՀորիզոնական | Երկիր | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | + | − | = | Միավորներ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
10 | Նիդերլանդներ | 2 | 1½ | 2½ | 2½ | 3½ | 3 | 3 | 3 | 6 | 1 | 1 | 21 | ||
11 | Իսրայել | 2 | 2 | 3 | 2½ | 3 | 2½ | 2 | 2½ | 5 | 0 | 3 | 19½ | ||
12 | Լեհաստան | 2½ | 2 | 2½ | 1½ | 2½ | 1 | 2 | 2½ | 4 | 2 | 2 | 16½ | ||
13 | Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն | 1½ | 1 | 1½ | 2 | 3 | 1½ | 3 | 3 | 3 | 4 | 1 | 16½ | ||
14 | Դանիա | 1½ | 1½ | 2½ | 2 | 1½ | 2½ | 3 | 1½ | 3 | 4 | 1 | 16 | ||
15 | Կուբա | ½ | 1 | 1½ | 1 | 2½ | 3 | 3½ | 2 | 3 | 4 | 1 | 15 | ||
16 | Անգլիա | 1 | 1½ | 3 | 2½ | 1½ | 1 | 1½ | 2 | 2 | 5 | 1 | 14 | ||
17 | Ավստրիա | 1 | 2 | 2 | 1 | 1 | ½ | 2½ | 3 | 2 | 4 | 2 | 13 | ||
18 | Իտալիա | 1 | 1½ | 1½ | 1 | 2½ | 2 | 2 | 1 | 1 | 5 | 2 | 12½ |
Եզրափակիչ «C»
խմբագրելՀորիզոնական | Երկիր | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | + | − | = | Միավորներ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
19 | Բրազիլիա | 2½ | 2 | 2½ | 4 | 3½ | 4 | 5 | 0 | 1 | 18½ | ||
20 | Հունաստան | 1½ | 2½ | 1½ | 1½ | 2½ | 4 | 3 | 0 | 3 | 13½ | ||
21 | Նորվեգիա | 2 | 1½ | 2½ | 1½ | 2 | 3½ | 2 | 2 | 2 | 13 | ||
22 | Շվեյցարիա | 1½ | 2½ | 1½ | 1½ | 2½ | 3½ | 3 | 3 | 0 | 13 | ||
23 | Իսլանդիա | 0 | 2½ | 2½ | 2½ | 1 | 4 | 4 | 2 | 0 | 12½ | ||
24 | Սաար | ½ | 1½ | 2 | 1½ | 3 | 4 | 2 | 3 | 1 | 12½ | ||
25 | Լյուքսեմբուրգ | 0 | 0 | ½ | ½ | 0 | 0 | 0 | 6 | 0 | 1 |
Հաղթող թիմերի առանձին ներկայացուցիչների արդյունքները
խմբագրել
|
|
|
Լավագույն անհատական արդյունքներ
խմբագրել- Առաջին տախտակ — Միգել Նայֆորդ (Արգենտինա) — 12½ 16-ից (+11 −2 =3)
- Երկրորդ տախտակ — Վասիլի Սմիսլով (ԽՍՀՄ) — 10½ 13-ից (+8 −0 =5)
- Երրորդ տախտակ — Դավիդ Բրոնշտեյն (ԽՍՀՄ) — 8 10-ից (+7 −1 =2)
- Չորրորդ տախտակ — Չենեկ Կոտնաուեր (Չեխոսլովակիա) — 12½ 15-ից (+10 −0 =5)
- Պահեստային — Էկտոր Ռոսետտո (Արգենտինա) — 8 10-ից (+8 −2 =0)
- Պահեստային — Լյուդվիգ Ռելշտաբ (Գերմանիա) — 6½ 9-ից (+5 −1 =3)
Գրականություն
խմբագրել- Шахматный словарь / гл. ред. Л. Я. Абрамов; сост. Г. М. Гейлер. — М.: Физкультура и спорт, 1964. — С. 151—152. — 120 000 экз.
- Շախմատային օլիմպիադաներ / Յուրի Ավերբախ, Տուրով Բորիս։ Մոսկվա։ Սպորտ և ֆիզկուլտուրա, 1974։
- Шахматы : энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 280, 543. — 624 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.
- Խանամիրյան Գ., Համաշխարհային շախմատային օլիմպիադա, 1927-2006, Երևան, 2006։
Արտաքին հղումներ
խմբագրել- 10-я шахматная олимпиада на сайте OlimpBase.org (անգլ.)
- История шахматной олимпиады (часть четвёртая) (գերմ.)