Շարանտ (ֆր․` Charente), գավառ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում։ Անունն ստացել Շարանտ գետից։

  • Շարանտ գավառի կարգային թիվն է՝ 16։
Շարանտ
Charente
Դրոշ Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակԳավառ
Մտնում էՊուատու-Շարանտ
ՎարչկենտրոնԱնգուլեմ
Ամենաբարձր կետRocher aux Oiseaux?
Հիմնական լեզուՖրանսերեն
Բնակչություն (2007)349 535
Խտություն59
Տարածք5 956
Հիմնադրված էմարտի 4, 1790 թ.
Սահմանակցում էԾովափնյա Շարանտ, Դյու-Սևր, Վյեն, Օտ-Վյեն և Դորդոն
Ժամային գոտիCET (UTC+1)
ISO 3166-2 կոդFR-16
Անվանված էCharente?
cg16.fr/conseil-general/fonctionnement/index.html

Պատմություն

խմբագրել

Շարանտը 1790 թվականի մարտի 4-ին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ կազմավորված 83 սկզբնական գավառներից մեկն է։ Ստեղծվել է պատմական Անգումուա, արևմուտքից և հարավից` Սենտոնժ գավառներից։ Ունի երկու մեծ քաղաք՝ Անգուլեմ և Կոնյակ։

Տասնիններորդ դարի երկրորդ կեսում շնորհիվ աղի և կոնյակի արտադրության, գավառն ունեցավ արագ զարգացող տնտեսություն և 1851 թվականի բնակչության քանակը հասավ իր գագաթնակետին[1]։
Քսաներորդ դարում երկու համաշխարհային պատերազմները գավառի ավանդական արտադրությունների վրա ունեցան բացասական ազդեցություն։ Տնտեսության համեմատաբար դանդաղ վերականգնումը խրախուսեց արտասահմանից կատարվող ներգաղթը։ 2006 թվականի տվյալներով բացահայտվեց, որ բրիտանացի բնակվողների քանակը մի քանի հոգուց հասավ

5 083[2], այս ցուցանիշով գավառը դասելով չորրորդ տեղում՝ Փարիզից, Դորդոնից և Ծովափնյա Ալպերից հետո։

Տնտեսություն

խմբագրել

Կոնյակը և պինոն կարագի հետ միասին տարածաշրջանի գյուղատնտեսական կարևոր արտադրանքներն են։ Թաղիքից և բրդից պատրաստած տեղական հողաթափերը նույնպես լավ հայտնի արտադրանք են[3]։

Զբոսաշրջություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Jean Combes (dir.) et Michel Luc (dir.), La Charente de la préhistoire à nos jours, Imprimerie Bordessoules, coll. « L'histoire par les documents », 1986, 429 p. (ISBN 2-903504-21-0)
  2. Insee
  3. "The thoroughly modern Charentaise slipper", 2 March 2012 Արխիվացված 22 Հունիս 2013 Wayback Machine. Accessed 1 April 2013

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շարանտ» հոդվածին։