Շառլոտա Բյուլեր
Շառլոտա Բյուլեր (գերմ.՝ Charlotte Malachowski Bühler, դեկտեմբերի 20, 1893[1][2][3][…], Բեռլին, Գերմանական ռայխ[4] - փետրվարի 3, 1974[2][3][5][…], Շտուտգարտ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), հոգեբան, փիլիսոփայության դոկտոր, մանկական հոգեբանության մասնագետ։ Էդմունդ Հուսերլի աշակետուհին, Կարլ Բյուլերի կինը։ Նա հավատում էր, որ մարդկային էության հիմքը «մտադրությունն» է։ Հիմնվելով տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչների իրական կենսագրությունների ուսումնասիրության վրա, Շառլոտա Բյուլերը ձևակերպեց մարդու կյանքի ուղու բազմաֆազ բնույթի գաղափարը, որտեղ ֆազ հասկացությունը ցույց է տալիս զարգացման ուղղությամբ փոփոխություն։
Շառլոտա Բյուլեր գերմ.՝ Charlotte Bühler | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1893[1][2][3][…] Բեռլին, Գերմանական ռայխ[4] |
Մահացել է | փետրվարի 3, 1974[2][3][5][…] (80 տարեկան) Շտուտգարտ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա և ԱՄՆ |
Մասնագիտություն | հոգեբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Վիեննայի համալսարան և Գիտության և տեխնոլոգիայի նորվեգական համալսարան |
Գործունեության ոլորտ | Հումանիստական հոգեբանություն |
Ալմա մատեր | Ֆրայբուրգի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[4] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
Ամուսին(ներ) | Կարլ Բյուլեր |
Charlotte Bühler Վիքիպահեստում |
Շ. Բյուլերը գլխավորում էր Հումանիստական հոգեբանության ասոցիացիան, որը ստեղծվել էր Կարլ Ռոջերսի և Աբրահամ Մասլոուի հետ համատեղ։
Կենսագրություն
խմբագրելՇառլոտա Բյուլերը (ծնված որպես Մալախովսկի) ծնվել է 1893 թվականի դեկտեմբերի 20-ին Բեռլինում։ Դպրոցն ավարտելուց հետո նա սովորել է բնական և սոցիալական գիտություններ Ֆրայբուրգի համալսարանում և Բեռլինի համալսարանում։
1915 թվականի աշնանը, դիսերտացիայի վրա աշխատելու համար նա տեղափոխվեց Մյունխեն, որտեղ Օսվալդ Կյուլպեն՝ Վյուրցբուրգի հոգեբանության դպրոցի հիմնադիրը, դասավանդում էր հոգեբանական ինստիտուտում։ Այնտեղ նա ծանոթացավ իր ապագա ամուսնու՝ Կարլ Բյուլերի հետ։ 1916 թվականի ապրիլի 4-ին նրանք ամուսնացան։
1918 թվականին Շառլոտա Բյուլերը Մյունխենում պաշտպանեց դիսերտացիան և ստացավ գիտությունների թեկնածուի կոչում։
Շառլոտա Բյուլերը շարունակեց ուսումը մանկական և դեռահասների հոգեբանության ոլորտում։ Նա դարձել է Վիեննայի համալսարանի պրոֆեսոր։
Ավստրիայի Անշլուսից հետո, Շառլոտա Բյուլերը և նրա ամուսինը ստիպված էին դադարեցնել աշխատանքը համալսարանում՝ հրեական ծագման պատճառով։ Նրանք տեղափոխվեցին Օսլո, որտեղ նա աշխատում էր Օսլոյի համալսարանում որպես պրոֆեսոր։ 1940 թվականին, ամուսնուն հետևելով, նա արտագաղթեց Միացյալ Նահանգներ։ 1942 թվականին նա աշխատանքի է անցնում Մինեապոլիսի գլխավոր հիվանդանոցում որպես գլխավոր հոգեբան։ 1945 թվականին նա ստացավ Ամերիկայի քաղաքացիություն և տեղափոխվեց Լոս Անջելես, որտեղ դարձավ վարչական շրջանի հիվանդանոցի գլխավոր հոգեբանը։ Նա այնտեղ աշխատել է մինչև 1958 թվականը, միևնույն ժամանակ եղել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հոգեբուժության պրոֆեսոր։
Հետո նա գնաց մասնավոր պրակտիկայի Բևեռլի Հիլզում։
Նրա ամուսինը մահացավ 1963 թվականի հոկտեմբերի 24-ին Լոս Անջելեսում։ Շառլոտա Բյուլերը ինքը հիվանդացավ 1970 թվականին, իսկ 1971 թվականին երեխաների հետ տեղափոխվեց Շտուտգարտ, որտեղ նա մահացավ 1974 թվականի փետրվարի 3-ին՝ 80 տարեկան հասակում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Deutsche Nationalbibliothek Record #118664565 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Munzinger Personen (գերմ.)
Գրականություն
խմբագրել- HPSY.RU — экзистенциальная и гуманистическая психология [1]
- Manfred Berger: Bühler, Charlotte Berta, in: Hugo Maier (Hrsg.): Who is who der Sozialen Arbeit, Freiburg/Brsg. 1998, S. 115-116
- Manfred Berger: Zum 100. Geburtstag von Charlotte Bühler, in: Unsere Jugend 1993, S. 525-527
- Charlotte Bühler: Selbstdarstellung. In: Ludwig Pongratz u. a. (Hrsg.): Psychologie in Selbstdarstellungen. Band 1. Huber, Bern u. a. 1972, ISBN 3-456-30433-1, S. 9–42.
- Gerald Bühring: Charlotte Bühler oder Der Lebenslauf als psychologisches Problem. Lang, Frankfurt am Main u. a. 2007, ISBN 3-631-55743-4 (Beiträge zur Geschichte der Psychologie 23), (Biographie).
- Barbara Reisel: Bühler, Charlotte. In: Gerhard Stumm u. a.: Personenlexikon der Psychotherapie. Springer, Wien u. a. 2005, ISBN 3-211-83818-X, S. 77–79.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլոտա Բյուլեր» հոդվածին։ |