Ուշաքի մարզ
Ուշաքի մարզ (թուրքերեն՝ Uşak ili, վարչական միավոր Թուրքիայի արևմուտքում՝ Եգեյան տարածաշրջանում։
Ուշաքի մարզ թուրքերեն՝ Uşak ili | |
---|---|
Երկիր | Թուրքիա |
Մասն է | Մանիսայի ենթաշրջան |
Կարգավիճակ | մարզ |
Մտնում է | Եգեյան տարածաշրջան |
Ներառում է | 6 շրջան |
Վարչկենտրոն | Ուշաք |
Հիմնական լեզու | թուրքերեն |
Բնակչություն (2018) | 367,514 |
Ազգային կազմ | թուրքեր |
Կրոնական կազմ | սուննի իսլամ |
Տարածք | 5,341 |
Ժամային գոտի | +03:00 |
ISO 3166-2 կոդ | TR-64 |
Հեռախոսային կոդ | +90 276 |
Փոստային ինդեքսներ | 62000–62999 |
Ավտոմոբիլային կոդ | 62 |
usak.gov.tr | |
Աշխարհագրություն
խմբագրելՈւշաքի մարզը գտնվում է Փոքր Ասիայի արևմուտքում, սահմանակցում է հետևյալ մարզերով. Մանիսա (արևմուտք), Դենիզլի (հարավ), Աֆյոնքարահիսար (արևելք), Քյութահյա (հյուսիս)։
Տարածքի մեծ մասը մտնում է Մեծ Մենդերես և Գեդիզ գետերի ջրահավաք ավազանների մեջ։ Լինելով լեռնային շրջան՝ այստեղ շատ են ինչպես սառնորակ, այնպես էլ բուժիչ հատկություններ ունեցող տաք ջրի աղբյուրները։ Մարզի տարածքում է գտնվում նաև Ուլուբեյի կիրճ ազգային պարկը։
Պատմություն
խմբագրելՈւշաքի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ առաջին բնակավայրերը (Պեպուզա) կառուցվել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ընթացքում՝ խեթերի, ապա նրանց իրավահաջորդ լիդիացիների և փռյուգիացիների կողմից։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակում այստեղ իրենց գերիշխանությունն են հաստատել մարերը, ապա և պարսիկները։ Այստեղով էր անցնում պարսից շահերի Արքայական ճանապարհը՝ Իրանի կենտրոնական նահանգներից մինչև Եգեյան ծովափ։ Այդ ճանապարհի որոշակի կամուրջներ մնացել են մինչև այժմ։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո այստեղ սկսել է հունականության, ապա բյուզանդական դարաշրջանը, որը տևել է մոտ 1.5 հազարամյակ (մ.թ.ա. 4-րդ դար - մ.թ. 11-րդ դար)։ Հունական քաղաքներից էր Սեբաստուպոլիսը՝ հիմնված Օկտավիանոս Օգոստոսի կողմից։ Այն Հռոմեական կայսրության տասներկու խոշորագույն քաղաքներից էր։
11-րդ դար վերջից մարզի և ամբողջ Փոքր Ասիայի տարածքը նվաճվել էր թյուրքալեզու առաջնորդների կողմից։ Տեղի հույն կամ հելլենացած բնակչությունն աստիճանաբար կորցնում է իր ինքնությունը, հայտնվում են բազմաթիվ թյուրքալեզու ցեղեր։ Տարածքը հայտնվում է Սահիբ Աթացիների (1275-1341), ապա նաև՝ Գերմիյանների (1300-1429) իշխանության տակ։ Օսմանյան պետության գերիշխանությունն այստեղ հաստատվել է 14-րդ դարի վերջից։ Տարածքը մտել է Անատոլիայի կուսակալության (1393-1864) մեջ։ 19-րդ դարի թանզիմաթի դարաշրջանում մտնում է Քյութահյայի սանջաք-գավառի մեջ՝ Հյուդավենդիգյարի վիլայեթի կազմում։
Դարեր շարունակ մարզը ղեկավարվել է թուրքերի կողմից։ Բացառություն է կազմել հույն-թուրքական պատերազմում (1919-1922) մարզի նվաճումը, որը կարճ ժամանակ է տևել։ Թուրքիայի անկախության պատերազմում քեմալական զորքերն իրենց իշխանությունը հաստատել են ինչպես Ուշաքում, այնպես էլ ամբողջ Փոքր Ասիայում։ 1920-ական թվականներին ձևավորվել են ժամանակակից մարզերը. Ուշաքը եղել է դարձյալ Քյութահյայի կազմում։ Որպես առանձին մարզ ձևավորվել է 20-րդ դարի կեսերին։
Վարչական բաժանում
խմբագրելՄարզի տարածքը 5,341 կմ² է, բաժանվում է 6 շրջանների։ Դրանք են՝
Բնակչությունը հասել է 367,514 մարդու (2018 թվականի տվյալներով)[1]։ Կենտրոնը Ուշաք քաղաքն է։ Այստեղ գործում է մարզի միակ՝ Ուշաքի համալսարանը, որը հիմնադրվել է 2006 թվականին՝ Անատոլիական համալսարանի մասնաճյուղի հիման վրա։
Տնտեսություն
խմբագրելՄարզի եկամտի հիմնական աղբյուրներն են գյուղատնտեսությունը, գորգագործությունը, հանքարդյունաբերությունը, մասամբ նաև՝ զբոսաշրջությունը։ Դեռ 17-րդ դարում Ուշաք քաղաքում հոլանդացիներն առևտրով էին զբաղվել, որն արտացոլվել է գլխավորապես գորգագործության ոլորտում։ 20-րդ դարի սկզբին այստեղ հայտնաբերվեց սնդիկի հանքանյութ, որը սկսեց արդյունահանվել։ Հիմնական օդային դարպասը Ուշաքի օդանավակայանն է։ Երկաթուղով կապված է Աֆյոնքարահիսարի և Մանիսայի հետ։
Պատկերասրահ
խմբագրել-
Ուլուբեյի կիրճ ազգային պարկ
-
Սեբաստուպոլիսի ավերակներ
-
Բլաունդուսի ավերակներ
-
Համամբողազի տաք ջրի աղբյուրներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ "Population of provinces by years - 2000-2018". Turkish Statistical Institute. Retrieved 9 March 2019.
Արտաքին հղումներ
խմբագրել- Uşak governor's official website
- Uşak municipality's official website
- Uşak weather forecast information Արխիվացված 2011-08-24 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուշաքի մարզ» հոդվածին։ |