Ուոլթեր Սիսուլու
Ուոլթեր Սիսուլու (անգլ.՝ Walter Max Ulyate Sisulu, մայիսի 18, 1912[1], Տրանսկեյ, ՀԱՀ - մայիսի 5, 2003[2][1], Յոհաննեսբուրգ, ՀԱՀ), հարավաֆրիկացի քաղաքական գործիչ, ապարտհեյդի ռեժիմի դեմ պայքարի առաջնորդներից մեկը։
Ուոլթեր Սիսուլու | |
Կուսակցություն՝ | Աֆրիկյան ազգային կոնգրես և Հարավաֆրիկյան կոմունիստական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 18, 1912[1] |
Ծննդավայր | Տրանսկեյ, ՀԱՀ |
Վախճանի օր | մայիսի 5, 2003[2][1] (90 տարեկան) |
Վախճանի վայր | Յոհաննեսբուրգ, ՀԱՀ |
Թաղված | ՀԱՀ |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Ի ծնե անուն | աֆրիկաանս՝ Walter Max Ulyate Sisulu |
Ամուսին | Ալբերտինա Սիսուլու[3] |
Զավակներ | Max Sisulu?, Lindiwe Sisulu? և Zwelakhe Sisulu? |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելՈւոլթեր Սիսուլուն ծնվել է 1912 թվականի մայիսի 18-ին Տրանսկեյում (ներկայումս՝ ՀԱՀ տարածք)։ Նրա մայրը ծագումով կոսա էր, իսկ հայրը՝ Վիկտոր Դիկենսոնը, սպիտակամորթ պետական ծառայող։ Կրթություն ստացել է տեղական միսիոներական դպրոցում։ Աշխատանք գտնելու նպատակով 1926 թվականին հեռացել է հայրենի վայրերից։ 1928 թվականին Սիսուլուն տեղափոխվել է Յոհաննեսբուրգ։ 1940 թվականին Սիսուլուն մտել է «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցության շարքերը։ 1943 թվականին Նելսոն Մանդելայի և Օլիվեր Տամբոյի հետ ընդգրկվել է ԱԱԿ-ի Երիտասարդական լիգայում[4]։ 1949 թվականին Սիսուլուն նշանակվել է ԱԱԿ-ի գլխավոր քարտուղար և այդ պաշտոնում մնացել մինչև 1954 թվականը։
Ապարտհեյդի ռեժիմի դեմ զանվածային ցույցեր կազմակերպելու և դրանց մասնակցելու համար 1952 թվականին ձերբակալվել և պայմանականորեն դատապարտվել է։ Որպես ԱԱԿ գլխավոր քարտուղար՝ 1953 թվականին համաշխարհային շրջագայություններ է կատարել, այցելել Չինաստան, Իսրայել, ԽՍՀՄ և եվրոպական երկրներ։ Հաջորդ տասը տարիների ընթացքում Սիսուլուն յոթ անգամ ազատազրկման է դատապարտվել։ 1963 թվականի հուլիսի 11-ին Սիսուլուն նորից ձերբակալվել է։ 1964 թվականի հունիսի 12-ին Հարավաֆրիկյան դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման։ Պատիժը կրելու համար Սիսուլուին ապարտհեյդի դեմ պայքարի այլ բազմաթիվ գործիչների, այդ թվում Նելսոն Մանդելային ուղարկել են Ռոբեն Այլենդ[5]։
1989 թվականի հոկտեմբերին 26 տարվա ազատազրկումից հետո Սիսուլուն ազատ է արձակվել։ 1991 թվականի հուլիսին, դրված արգելքը հանելուց հետո, ԱԱԿ-ի առաջին ազգային համաժողովում Սիսուլուն նշանակվել է նախագահի ներկայացուցիչ։ Նա զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 1994 թվականը, Նելսոն Մանդելայի ՀԱՀ նախագահ ընտրվելը[6]։ Դրանից հետո նա հեռացավ ակտիվ քաղաքական գործունեությունից, բայց Յոհաննեսբուրգի ԱԱԿ-ի գրասենյակում պահպանվել էր նրա կաբինետը, որտեղ հաճախ այցելում էր Սիսուլուն[6][7]։
Մահացել է 2003 թվականի մայիսի 5-ին, 90 տարեկան հասակում Յոհաննեսբուրգում[7]։ 2003 թվականի մայիսի 17-ին թաղվել է «հատուկ պաշտոնական արարողակարգով»։
Ընտանիք
խմբագրելՍիսուլուն ունեցել է հինգ հարազատ երեխաներ և չորս հոգեզավակներ, որոնք նույնպես ապարտհեյդի դեմ պայքարի ակտիվիստներ էին։
Պարգևներ
խմբագրելՍիսուլուն պարգևատրվել է Իզիտվալանդվե մեդալով և հնդկական «Պադմա Վիբխուշան» շքանշանով։ 2004 թվականին քվերակությամբ Սիսուլուն դարձել է 33-րդը SABC3-ի Մեծն հարավաֆրիկացիներ շարքում։
Հիշատակ
խմբագրելՈւոլթեր Սիսուլուի անվան ազգային բուսաբանական այգին, Ուոլթեր Սիսուլու համալսարանը և Ուոլթեր Սիսուլուի տեղական ինքնակառավարման մարմինն անվանվել են Սիսուլուի պատվին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Tribute: Life, love and times of the Sisulus — 2011.
- ↑ Марианна Шатерникова. (16 сентября 2009 г.). «Апартеид. Неполиткорректная история» (ռուսերեն). Чайка. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Борьба против режима апартеида» (ռուսերեն). [1]. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ 6,0 6,1 «Кончина ветерана борьбы с апартеидом» (ռուսերեն). Время новостей. 07.05.2003. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ 7,0 7,1 «Умер легендарный борец с апартеидом» (ռուսերեն). [2]. 06 мая 2003. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլթեր Սիսուլու» հոդվածին։ |