Պավել Մորոզով
Պավել Եգորի Մարոզով (հոկտեմբերի 11, 1978, Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս հասարակական և քաղաքական գործիչ[1][2][3][4]։
Պավել Մորոզով բելառուս․՝ Павел Ягоравіч Марозаў | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Բելառուս |
Կրթություն | Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարան և Եվրոպական հումանիտար համլսարան |
Մասնագիտություն | լրագրող |
Կայք | 3dway.org |
Կենսագրություն
խմբագրելԵգոր Մարոզովի հայրը եղել է Բելառուսական ԽՍՀ-ի ներքին գործերի նախարարության գնդապետ։ Պավելը 2000 թվականին ավարտել է Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանը բանկային գործ մասնագիտությամբ։ 2004 թվականին ավարտել է նոյն համալսարանի ասպիրանտուրան ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ, և Եւվրոպական հումանիտար համալսարանի մագիստրատուրան քաղաքագիտություն մասնագիտությամբ։
1998 թվականից ակտիվ մասնակցում է Միջազգային քաղաքացիական ծառայության բելառուսական մասնաճյուղի աշխատանքներին, 2000-ից 2003 թվականներին եղել է այդ ընկերության ֆինանսական խորհրդատուների հանձնաժողովի անդամ։ Ուսումը ավարտելուց հետո աշխատել է Պրիոր բանկում, ապա զբաղվել է ինֆորմացիոն տեխնոլոգիաների բիզնեսով և իրականացրել է «Բելառուսական բնապահպանական շարժման հնարավորությունների ուժեղացում» նախագիծը։
Հասարակական գործունեություն
խմբագրել2004 թվականին ստեղծել է «Երրորդ Ճանապարհ» համայնքը Բելառուսում։ Համայնքի նպատակը նրանում էր, որպեսզի ստեղծվի բելառուս քաղաքական գործիչների մասին մուլտակումբ, որտեղ ստեղծվեցին կերպարներ, ովքեր նման էին Ալեքսանդր Լուկաշենկոյին և իր մտերիմներին[1]։ Սա հիմք հանդիսացավ, որ իշխանությունները հետապնդեն Մարոզովին։ Նա 2005 թվականին մեղավոր է ճանաչվել Բելառուսի քրեական օրենսգրքի 367-րդ հոդվածով՝ «Զրպարտություն Բելառուսի նախագահի նկատմամբ»։ Այն նախատեսում էր ազատազրկում 2-ից 4 տարով։
Մարոզովի նկատմամբ հետախուզումը պատճառ դարձավ, որ միջազգային մուլտիպլիակտորների միությունը հանդես գա հայտարարությամբ, որի ղեկավարը հայտարարեց, որ եթե իշխանությունները չդադարեցնեն իրենց գործընկերոջ հետապնդումը, ապա համացանցում կհայտնվի հազարավոր մուլտֆիլմներ Լուկաշենկոյի մասին[5]։
2006 թվականի Բելառուսի նախագահական ընտրություններին նա աջակցեց Ալեքսանդր Կոզուլին։ Բելառուսի իշխանությունների կողմից նրան ձերբակալության փորձը ձախողելուց հետո 2006 թվականին նա մեկնում է Էստոնիայում, որպես քաղաքական ներգաղթյալ[1]։
Գործունեությունը Բելառուսից դուրս
խմբագրել2006 թվականին ստեղծեց և գլխավորեց «Բելառուսի համար նոր ճանապարհ» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում էր բելառուսական սփյուռքի և Բելառուսի ակտիվիստների մասնակցությամբ նախագծերի կազմակերպմամբ, ինչպես նաև բելառուսական մշակույթի աջակցմամբ։ 2008 թվականին եղել է ԱՄՆ-ի և Եվրոպայի նոր բելառուսական սփյուռքի կոնգրեսի ստեղծման նախաձեռնողը։ Այն զբաղվում էր մշակութային, տեղեկատվական և երիտասարդական նախագծերով, որը միավորում էր բելառուսական սփյուռքի և բելառուս ակտիվիստների երիտասարդ սերունդին[3] : Մասնակցել է «Լիբերալ Ակումբ»-ի ստեղծմանը։ Գործընկերների հետ ստեղծել է Բելառուսական միջազգային շարժման լայն կոնցեպտ։ 2009 թվականին Ժնևյան գագաթնաժողովին իրանցի, բիրմացի, վենեսուելացի, կուբացի, եգիպտացի և Զիմբաբվեից այլախոհ գործընկերների հետ միասին ստեղծել է այդ երկրների այլախոհների միջև համագործակցության ցանց[6]։
2008-2009 թվականների մի շարք ցուցահանդեսներ է կազմակերպել բելառուս այլախոհ նկարիչների մասնակցությամբ, «Արվեստը ընդդեմ բռնատիրության» խորագրով, ԱՄՆ կոնգրեսում, Էստոնիայի պառլամենտում, Օսլոյի Ռատուշայում, Նորվեգիայում և այլուր[7]։
2009 թվականին ռուսաստանցի և բելառուս գործընկերների հետ ստեղծել է առաջին ռուսալեզու հասարակաքաղաքական համացանացյին հեռուստաընկերությունը «АРУ ТВ»[4]:
2009 թվականին Բելառուս համախոհների հետ ստեղծել է «Ալյանս հանուն Բելառուսի ռեֆորմների» շարժումը, որի նպատակը բելառուս ռեֆիորմիստների համախմբումն է, ռեֆորմների իրականացումն է Լուկաշենկոյի ղեկավարման ավարտից հետո։ 2012 թվականին հանդես է եկել Բելառուսում առցանց ընտրություններ կազմակերպելու նախաձեռնությամբ[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Белорусский диссидент живет в Эстонии». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 9-ին.
- ↑ Павел Морозов. Лукашенко — не бронзовый солдат
- ↑ 3,0 3,1 3,2 Как белорусская диаспора готовит перемены на родине
- ↑ 4,0 4,1 «Новый путь для Беларуси» начался в Эстонии
- ↑ «Мульты про Лукашенко заполонят интернет». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Bloggers for Freedom and Internet’s New Frontiers: Defending Democracy in Cyberspace — Part 5 (video)
- ↑ «Нью-Йорк увидит «Искусство против диктатуры»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Павел Морозов: «Почему-то белорусские власти решили, что мне вредно заниматься общественной деятельностью, находясь в Минске»
- Член Рады БНР: коммунистические репрессии затронули более половины белорусов(չաշխատող հղում)
- Белорусские власти рассчитывают на потенциал диаспоры
- КГБ Беларуси «воюет» с создателями мультяшного Лукашенко
- ОБСЕ недовольна преследованием авторов мультиков о Лукашенко Արխիվացված 2009-02-13 Wayback Machine
- Во Франции прошёл II конгресс новой белорусской диаспоры(չաշխատող հղում)
- В Вашингтоне проходит белорусская выставка «Искусство против диктатуры»(չաշխատող հղում)